User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Էլնումա, էլ չի. Շումերական արարչագործական պոեմը

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էլնումա, էլ չի. Շումերական արարչագործական պոեմը


    109751859_280812316670442_4495301811948437035_n.jpg

    ԷԼՆՈՒՄԱ, ԷԼ ՉԻ


    ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    ՇՈՒՄԵՐԱԿԱՆ
    ՊՈԵՄԸ



    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


    Էլնումա, էլ չի: Ավելի շուտ, ընթերցասերներին այն հայտնի է որպես “Էնումա Էլիշ”, ինչը սովորաբար թարգմանվում է “ինչպես վերևում” կամ “Երբ վերևում”: Սա վերնագիր չէ, ուղղակի պոեմի առաջին երկու բառերն են:
    Ավելի շուտ, այդպես է ոչ հայերեն թարգմանություններում: Բայց, երբ, չգտնելով պոեմի հայերեն թարգմանությունը, ես որոշեցի ինքս թարգմանել այն, ինձ մոտ լրիվ այլ բան ստացվեց: Իսկ այն, ինչ ստացվեց, ըստ իս, շատ ավելի տրամաբանական է որպես հինավուրց ստեղծագործության սկիզբ, քան “ինչպես, կամ երբ վերևում”: Շուտով հայ ընթերցողն ինքը, անձամբ, կտեսնի այդ, իսկ եզրակացությունները թող ինքն անի:
    Ինչու եմ ես այս ամենը գրում: Որովհետև ոչ շումերագետ եմ, ոչ պատմաբան և ոչ էլ, առավել ևս, թարգմանիչ: Ուղղակի մի օր որոշեցի հնարավորինս հավաքել հինավուրց գրականության գրադարան հայերեն լեզվով: Իսկ իմ իմացած ցուցակում այս պոեմը, ըստ էության ամենահինն է, կամ ամենահինն է “Ձայն (Ձիան)” գրքից հետո: Իսկ քանի որ “Ձայնն” արդեն թարգմանել էի, որոշեցի ձեռնարկել այս պոեմի թարգմանությունը:
    Որոշեցի օգտվել ինձ հասանելի երկու՝ անգլերեն և ռուսերեն թարգմանություններից: Որոնումներիս ընթացքում արդեն սեպագերով վերնագիրն ինչ-որ տարօրինակ թվաց ինձ: Ասեմ, որ իմ գիտելիքները սեպագրերի մասին համարյա հավասար են զրոյի: Մի կողմից, հարց է ծագում, թե ուրեմն ինչու՞ եմ քիթս խոթում ինձ անծանոթ այդ աշխարհը… Բայց, ազնվորեն ասած, ինձ ահավոր ցավ է պատճառում այն հանգամանքը, թե որքան գրականություն կա, չթարգմանված հայերեն լեզվով…
    Իսկ գիտելիքներս հետևյալն էին: Նախ, որ շումերական սեպագրերում ձայնավորներ չկան կամ համարյա չկան, և այդ հարցում ես կարծես թե սխալ էի: Հետո, որ ձայնավորները կարդացվում են ըստ տեքստի տրամաբանության, և դրանք կարելի է դնել բաղաձայնից թե առաջ և թե հետո: Եվ երրորդ, որ, որոշ սեպագրեր, “Ս (S)”-ն օրինակ, կարելի է կարդալ. Ս, Ց, Չ, Ձ, Զ… և այլն: Հնարավոր է, որ այս բոլոր տեղեկությունները շատ սխալ էին: Բայց այն ամենը, ինչին ես հետագայում հանդիպեցի թարգմանչության ընթացքում, ցույց տվեց, որ մասնագետների գիտելիքներն էլ շումերական լեզվի մասին առանձնապես շատ չեն տարբերվում իմ անգիտությունից:
    Ու ես, քիչ թե շատ ավելի հանդգնելով, որոշեցի այնուհանդերձ թարգմանել այդ պոեմը, որովհետև այն սխալները, որոնք թույլ են տրված մասնագետների թարգմանություններում, արդեն այնքան ապատեղեկատվություններ են տվել աշխարհին, որ ես հանգիստ կարող եմ վստահ լինել, որ իմ թարգանությունը նրանց թարգմանություններից ավելի վատը չի լինի:
    Ես իրոք, շատ լավ հասկանում եմ, որ իմ թարգմանությունն առանձնապես արժեք ունենալ չի կարող: Բայց ես համոզված եմ, որ շուտով կգա ժամանակը, երբ այդ հիանալի և մարդկության համար արտակարգ նշանակություն ունեցող ստեղծագործությունը կգտնի իր արժանի հայ թարգմանչին, որը, վերծանելով նյութը հայերենով, քարուքանդ կանի համաշխարհային շումերագիտությունը և հանդես կգա աննկարագրելի նոր բացահայտումներով:
    Որովհետև հայերենը՝ միակ լեզուն է, որով կարելի է թարգմանել շումերական սեպագրերը, և սրանում ես բացարձակապես համոզված եմ պոեմը թարգմանելուց հետո:
    Իսկ հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչու ես որոշեցի “Էնումա Էլիշի” փոխարեն պոեմին տալ “Էլնումա, էլ չի” անվանումը:
    “Էնումա Էլիշ” անվանումն ունի չորս բաղաձայն. Ն-Մ-Լ-Շ: Բայց, ինչպես տեսնում եք, տեքստը բաղկացած է հինգ նշաններից:

    Իսկ ահա, թե ինչ տեսք ուներ այդ տեքստն իր լատինատառ փոխակերպման հետ միասին.

    Իսկ այստեղ արդեն ինձ բացարձակապես կասկածելի թվաց առաջին՝ “Է” տառը: Որովհետև, ինչպես արդեն ասացի, իմ պատկերացմամբ, սեպագրերում ձայնավորներ չպետք է լինեին…
    Ու մի բան էլ: Ինչպես տեսնում եք, առաջին և չորրորդ սեպագիր նշանները բացարձակապես նույնն են: Եվ ես որոշեցի, որ առաջին սեպագիրը պետք է փոխակերպել ճիշտ նույն կերպ, ինչպես չորրոդը. Այսինքն, աևաջին E տառից հետո գրեցի L.

    Նախքան ես կորոշեի կատարել այս գործողությունները, արդեն մի քանի օր էի անց կացրել տարբեր փնտրտուքների մեջ, ու չգիտես ինչու, երբ հիշում էի լատինատառ տեքստը, անընդհատ հիշողությանս մեջ վերականգնվում էին այս հինգին հաջորդող երկու սեպագրերի փոխակերպումները, որոնք են. La և Na.

    EL NU MA EL SI LA NA


    Ինչպես նկատեցիք, բացի երկու նոր նշանները, այս տեքստում արդեն ես մի փոփոխություն եմ կատարել: Ինչպես արդեն ասել եմ վերևում, S տառը ունի մի քանի նշանակություններ, երբ վերևում դրված է այդ նշանը: Այդ է պատճառոը, որ թարգմանիչներն այն կարդացել են ոչ թե “Ս”, այլ “Շ”: Հետևելով նրանց օրինակին, ես փորձեցի կարդալ այն մեկ այլ կերպ. ԻՍ, ԻԶ, ԻՉ… Ինչպես նաև, հիշելով, որ ձայնավորը դրվում է կամովի, ընդ որում ինչպես բաղաձայնից առաջ, այնպես էլ հետո, սկսեցի կարդալ տարբեր ձայնավորներով էլ: Ի վերջո, բազմաթիվ տարբերակներից ընտրեցի ՉԻ տարբերակը, քանզի, ինչպես ասացի, անընդհատ մտքիս մեջ էին նաև հաջորդ երկու նշաններն էլ, որոնք այդ պահին մեծ օգնություն ցուցաբերեցին ճշգրիտ որոշում ընդունելու համար:
    Եվ, նախքան ցույց կտամ իմ վերջնական տարբերակը, պետք է նշեմ, որ փոխեցի նաև վեցերորդ ու յոթերորդ նշանների ձայնավորներն էլ, չէ որ դրանք կամայականորեն են դրվում, և ահա թե ինչ ստացա.

    EL NU MA EL SI LI NU
    ԷԼ ՆՈՒ ՄԱ ԷԼ ՉԻ ԼԻ ՆՈՒ


    Համոզված եմ, որ եթե հազար հայ կարդա գրածս, հնարավոր է, որ նրանցից մեկը չհասկանա, թե ինչ է գրված այստեղ: Էլնումա, էլ չի լինու…Եվ այդ մի հոգու համար ստիպված եմ ասել, որ այստեղ գրված է այն, ինչ դեռ օրորոցից լսել ենք մենք բոլորս մեր տատիկներից ու պապիկներից, հայրերից ու մայրերից, իսկ հետո ինքներս էլ կարդացել ենք համարյա բոլոր հեքիաթների ու պատմությունների սկզբում. ԼԻՆՈՒՄԱ, ՉԻ ԼԻՆՈՒՄ:
    Լինումա, չի լինում: Առանց որևէ թարգմանության, ուղղակի սեպագրերը փոխարինելով հայերեն տառերով: Իհարկե, հաշվի առնելով մեր և Շումերի միջև ընկած 4000 տարի ժամանակաշրջանը, ինպես նաև բազմաթիվ հայկական դիալեկտները:
    Ո՞րն է ավելի տրամաբանական. “Ինչպես վերևու՞մ”, “Երբ վերևու՞մ՞, թե՞ “Լինումա, չի լինում”: Խնդրեմ, ինքներդ եզրակացրեք.


    “Էլնումա, էլ չի լինում,
    վերևում երկինք չի լինում,
    ներքևում գետին չի լինում:

    Եվ Ափզուն առաջնածին, ամենածին
    և Տիամատը՝ քաոսը, մայրն իրենց երկուսի,
    իրենց ջրերը միասին խառնեցին:
    Եվ դաշտեր չկային դեռ գցած,
    և եղեգնիկ էլ չկար ծիլ տված,
    երբ չկային աստվածներ
    և ոչինչ արարված չէր,
    և ոչինչ անվանված չէր,
    և ոչինչ նախանշակված չէր:
    Այն ժամանակներում
    երկնքի ընդերքում
    ծնվեցին աստվածներ”:

    Սա՝ նախաբանն է: Հենց այսպես է սկսվում այս հիանալի ստեղծագործությունը: Իմիջիայլոց, նկատեցի՞ք “և եղեգնիկ էլ չկար ծիլ տված” տողը, “Վահագնի ծնունդը” հիշեցի՞ք…
    Ասեմ, որ հատուկ որոշեցի պոեմն անվանել հենց “Էլնումա, էլ չի”, Լինումա, չի լինումի փոխարեն: Որպեսզի չկորչի նմանությունը “Էնումա էլիշի” հետ, և որպեսզի ամեն տեղյակ ընթերցող տեսնի այդ սխալը: Որովհետև այս թարգմանությունից հետո չի հանգչում իմ մեջ զայրույթը, որ շումերական տեքստերը թարգմանելու համար օգտագործել են մի քանի տասնյակ լեզուներ, բայց հայերենի մասին չեն էլ մտածել…
    Շուտով կվայելեք ընթերցելու հաճույքը: Բայց նախքան այդ, կուզենայի ձեզ տեղեկացնել մի քանի թարգմանչական սխալների մասին էլ, որոնք տեղի են ունեցել հենց այն պատճառով, որ ընտրել են ոչ թե հայերենը, այլ ինչ-որ այլ լեզուներ: Ավելի ճիշտ, կանգ կառնեմ նրանցից երկուսի վրա, որոնք առավել էական են, որովհետև այդ սխալների վրա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գրքեր են գրվել, կառուցվել են սխալ պատկերացումներ Երկիր մոլորակի բնակչության ստեղծման պատճառների մասին և այլն:
    Առաջինը անունակներն են: Ես նրանց անվանել եմ Անունակ Զաքարիասիտչինովիչներ: Թող ների ինձ Զաքարիա Սիտչինը, բայց հենց նրա սխալ թարգմանությունից հետո սկսվեց պատմությունն այն մասին, որ անունակները՝ այլմոլորակայիններ են Նիբիրու մոլորակից, որնք եկել են Երկիր մոլորակ օգտակար հանածոների, հիմնականում ոսկու համար, իսկ մարդկանց ստեղծել են որպես իրենց ստրուկներ, այդ ծանր աշխատանքը կատարելու համար: Կոպիտ ասացի, երկու խոսքով, բայց Սիտչինի պատմությունը մոտավորապես սա է: Եվ սրան հետևում է ամբողջ աշխարհի շումերագետ գիտական եղբայրությունը:
    Իսկ ահա թե ես ինչ պարզեցի թարգմանության ընթացքում: Այստեղ երկու խոսքով պետք է պատմեմ այդ հատվածը, հետո ինքներդ կտեսնեք, առաջին սալիկի վերջում:
    Մարդուկի դեմ կռիվը ղեկավարելու համար Տիամատն ընտրում է աստվածներից մեկին, Քինգուին, դարձնում է իրեն ամուսին, ստեղծում է նրա համար տարբեր սարսափելի զենքեր ու հնարքներ, սովորեցնում է նրան, թե ինչպես դրանցից օգտվի.

    … Աստվածներից, առաջին իր զավակներից,
    նա ընտրեց Քինգուին, որն աջակցել էր իրեն,
    և կարգեց հրամանատար բոլորի վրա՝ Գլուխ բոլորին.
    Զորքին ղեկավարել, տանել մարտի դաշտ,
    կռվի ազդանշան տալ, կոչել հարձակման,
    վարել պատերազմը, հսկել մարտի դաշտը:
    Վստահեց նրան, ճոխ զգեստներ տվեց,
    իր կողքը նստեցրեց և այսպես խոսեց.

    "Ես ասացի իմ խոսքը, քեզ իշխանություն տվեցի,
    բոլոր աստվածներից ես քեզ ընտրեցի,
    բոլոր աստվածային որոշումները քեզ հանձնարարեցի…

    Իսկ հիմա, ուշադիր եղեք, սա՝ ամենակարևոր տեղն է.

    Դու միակ ունակն ես հիմա, ինձ ամուսին եղիր,
    բոլոր ան-ունակների վրա ես քեզ մեծարեցի:

    Ստացվում է, որ Քինգուն միակն էր, որ գիտեր բոլոր հմտությունները, գիտեր, թե ինչպես կառավարել այդ բոլոր հրեշավոր զենքերը: Նա միակն էր, որ գիտեր, իսկ մնացածը՝ չգիտեին: Եվ ուրեմն՝

    Կինգուն միակն էր, որ ՈՒՆԱԿ էր, իսկ մնացած աստվածներն ԱՆՈՒՆԱԿ էին, ան ունակ էին, զենքերին կառավարելու ունակությունը չունեին:

    Իմիջիայլոց ասեմ նաև, որ ամենայն հավանականությամբ Կինգուի այդ Ունակ լինելն էր պատճառը, որ երբ Մարդուկը որոշեց ստեղծել մարդկանց, - նկատեք, որ ոչ թե անունակները, այլ Մարդուկը, իր հայր Հայայի օգնությամբ, - բոլոր պարտվածների միջից նրանք ընտրեցին սպանել հենց Քինգուին և վերցնել հենց նրա արյունը: Որովհետև Ունակը՝ նա էր:

    Իհարկե, կարելի էր ներել Զաքարիա Սիտչինին իր սխալը, որովհետև, չգիտենալով հայերեն լեզուն, նրա համար դժվար էր հասկակալ որ “անունակ” բառը՝ հատուկ անուն չէ, այլ նշանակում է, կոպիտ ասած, անշնորհ: Բայց նա այնքան էր հիացած ու ոգևորված իր այդ նոր հայտնագործությամբ, որ մոռացավ մի շատ կարևոր հանգամանք. Կոնկրետ այն պահին, երբ առաջին անգամ խոսքը գնում է ան-ունակների մասին, նյութական աշխարհ դեռևս գոյություն չուներ: Նյութական աշխարհը ստեղծեց Մարդուկն արդեն Տիամատին հաղթելուց հետո, սպանելով Տիամատին և որպես նյութական աշխարհի նյութ օգտածործելով նույն Տիամատի մարմինը:

    Եվ ուրեմն, ինչպե՞ս Տիամատն ինքը կարող էր այլմոլորակային անունակներին ղեկավար նշանակել Քինգուին, ղեկավար նրանց, ովքեր դեռևս չկային…

    Ինչ վերաբերվում է Նիբիրու մոլորակին: Նիբիրու անունը պոեմում հիշատակվում է երեք անգամ: Առաջին անգամ ասվում է, որ Մարդուկը ստեղծեց երկինքը և այն Նիբիրու անվանեց: Երկրորդ անգամ հիշատակվում է, երբ աստվածները Մարդուկին անուններ են տալիս.

    (49) Որպես ՆԵԲԵՐՈՒ թող նա պահի
    դրախտի և սանդարամետի հատման վայրը.
    վերևից կամ ներքևից ոչ ոք չպետք է հատի սահմանը,
    բոլորը պետք է սպասեն նրան:

    Երրորդ անգամ ասվում է, որ Մարդուկի աստղի անունն է Նեբերու:

    ՆԵ-ԲԵՐՈՒ է կոչվում նաև աստղը նրա,
    որը նա ստեղծեցեց երկնքում շողալու համար,
    որ նա իր դիրքը գրավի երկնային սանդուղքի վրա,
    որպեսզի մարդիկ և աստվածները տեսնեն նրան:

    Ոմանք այն կարծիքին են, որ դա մի երկրորդ արև է, որը թափառում է տարբեր գալակտիկաներում և 3400 տարին մեկ անգամ այցելում է մեզ: Իմ կարծիքն այն է, որ Մարդուկը Նիբիրու է անվանել հենց մեր Արեգակը:

    Շատ ուրախ կլինեի, եթե մասնագետները փորձեն վերծանել պոեմում նշված բազմաթիվ անունները: Համոզված եմ, որ դրանք բոլորը՝ կարևոր խորհրդանիշներ են, իսկ դրանք շատ են անհրաժեշտ մեզ մեր ծվատված պատմությունը վերականգնելու համար: Ես ընդամենը կարող եմ եզրակացություններ անել, արտահայտել կասկածներ: Օրինակ, Տիամատ = Տիեզերքի Մայր, Անչար = Չարից Զուրկ, Ափզու = Ափ զ’Ուր = Լույսի Ափ և այլն:

    Բարի ժամանց:

    Սիրով՝
    Սամվել Առաքելյան
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.07.2020), Varzor (19.07.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԷԼՆՈՒՄԱ, ԷԼ ՉԻ


    ՍԱԼԻԿ ԱՌԱՋԻՆ

    ЕЕ-1.jpg

    Էլնումա, էլ չի լինում,
    վերևում երկինք չի լինում,
    ներքևում գետին չի լինում:

    Եվ Ափզուն առաջնածին, ամենածին
    և Տիամատը՝ քաոսը, մայրն իրենց երկուսի,
    իրենց ջրերը միասին խառնեցին:
    Եվ դաշտեր չկային դեռ գցած,
    և եղեգնիկ էլ չկար ծիլ տված,
    երբ չկային աստվածներ
    և ոչինչ արարված չէր,
    և ոչինչ անվանված չէր,
    և ոչինչ նախանշակված չէր:
    Այն ժամանակներում
    երկնքի ընդերքում
    ծնվեցին աստվածներ:

    Հայտնվեցին Լահմուն և Լահամուն
    և իրենց անուններ առան,
    և քանի սրանք հասունանում էին,
    Անչարն ու Կիչարը կյանք եկան:

    Եվ հետո նրանց վրա
    անցան շատ օրեր,
    տարիներ բազում,
    և եկավ Անուն,
    հայրերի ժառանգ,
    հայրերին հավասար:
    Անու-առաջնեկին
    Անչարը նմանակ դարձրեց իրեն:
    Անուն իրեն շատ նման Էա-Նուդիմմուդին ծնեց:
    Էա-Նուդիմմուդը, որին ծնել էին հայրերը,
    լուսավոր էր մտքով, բազմաիմաստուն և ամենակարող,
    պապին՝ Անչարին էլ նա գերազանցեց ուժով,
    ազգակից-աստվածների մեջ նա հավասարը չուներ:

    Եվ հավաքվեցին ազգակից-աստվածները՝
    վրդովում են Տիամատին, վազվում, դես ու դեն են անում,
    մեծամայր Տիամատի որովայնն են տատանում
    իրենց սանձարձակ աղմուկով
    վերին հարկաբաժիններում:

    Շփոթվել են Տիամատն ու Ափզուն,
    նրանք հուզվել ու խռովվել են,
    Ափզուի մեջ նրանց աղմուկը չի լռել,
    Տիամատը մրրկել է, բայց լուռ է,
    չնայած տանջալի է նրանց արարքը,
    և բարի չէ նրանց նպատակը,
    բայց խղճում է նրանց Տիամատը:

    Եվ Ափզուն, հզոր աստվածների արարիչը
    կանչում է Մումմու-խորհրդատուին և այսպես է ասում.
    "Ով Մումմու, խորհրդատու մի, մի ոգին զվարճացնող,
    եկ գնանք Տիամատի մոտ":
    Եվ գնացին նրանք և Տիամատի առջև նստեցին,
    և սկսեցին ծրագիր խորհել
    իրենց առաջնածին աստվածների մասին:

    Բացեց Ափզուն իր շուրթերը,
    գոչում է զայրացած, դիմում է Տիամատին.
    "Ինձ զզվելի՛ են նրանց արարքները,
    ես հանգիստ չունե՛մ ցերեկները,
    ես հանգիստ չունե՛մ գիշերները:
    Նրանց կկործանեմ ես, կավերե՛մ նրանց գործերը,
    կլռեն ձայները, կգտնենք մենք հանգիստ":

    Լսեց Տիամատն այս խոսքերը,
    փրփրեց, հարձակվեց ամուսնու վրա:
    Գոչում է կատաղի, ողբում է դառնացած,
    չարությամբ է լցվել մարմինը նրա:
    Նա սաստիկ անեծքներ թափեց, նա ասաց Ափզուին.

    Ինչպե՞ս մեր Ծնունդը ոչնչացնենք ինքներս:
    Թող սխալ ուղիներ են սարքել նրանք,
    բայց եկ մենք հապաղենք խաղաղ":

    Այստեղ Մումմուն Ափզուին դիմեց խորհրդով,
    չար ու անբարեհամբույր էր խորհուրդը նրա.
    "Ոչնչացրու՛ հայր մի, նրանց վատ արարքները,
    և քո օրերը հանգիստ կլինեն և գիշերներդ խաղաղ":

    Ափզուն լսեց այդ և լուսավորվեց նրա դեմքը,
    քանզի չար մտքեր ուներ իր առաջնեկների հանդեպ:
    Այստեղ նա գրկեց Մումմուի պարանոցը,
    նստեցրեց ծնկներին և սկսեց փաղաքշել:

    Եվ այն մասին, ինչ խորհրդի ժամանակ որոշեցին,
    իրենց առաջնեկներին, աստվածներին, ասացին:
    Աստվածները շփոթվեցին, տրտնջացին, ողբացին,
    իսկ հետո լռեցին և տխուր նստեցին:

    Բայց մտքով իմաստուն, խորամանկ, հմուտ,
    ամենիմաց Էան գտավ ճանապարհ:
    Նա հորինեց և սարքեց իր համար մի կերպար,
    հորինեց սուրբ խոսքեր իմաստուն,
    որոտաձայն փորձեց խոսքերը Ջրերի վրա,
    նվաճեց Ջրերը և համակեց նիրհով:
    Քունն արտահոսեց և գերեց Ափզուին,
    խորհրդատու Մումմուն քար կտրեց-մնաց:
    Իսկ Էան ողբաց ու նստեց վշտացած.
    "Մենք չենք կարող այս ամենը ավարտել խաղաղ..."

    Էան բացեց Ափզուի հաստ լանջագոտին,
    գլխից պոկեց նրա պսակակալը,
    Ափզուի ամբողջ փայլքին նա տիրեց:

    Ափզուն. "Էա, թող ինձ մի խախաղության մեջ..."
    Էան շղթայեց նրան և մահի տվեց:
    Մումմուն. "Էա, թող ինձ մի խախաղության մեջ..."
    Էան գերեց նրան, զնդանում կողպեց:
    Ափզուի դիակի վրա կառուցեց իր դղյակը,
    Մումմուին պարանով քարշ տվեց-ջարդեց,
    մոլեգնած վրիժառու եղավ իր ախոյաններից,
    թշնամիների վրա իր հաղթանակն ամրապնդեց:

    Էան սարքեց իր համար մի գաղտնի ննջարան,
    անվանեց այն "Ափզու",
    ննջարանը դարձրեց սուրբ ամուսնության մեհյան
    և իր կնոջ՝ Դամքինայի հետ պառկեց Հայան
    իր գաղտնի ննջարանում,
    ճակատագրերի և նախանշումների հանգստարանում:

    Աստված ծնեց իմաստուններից իմաստունին՝
    Ափզու-ննջարանում ծնունդ տվեց Մարդուկին,
    լուսավոր "Ափզու" ննջարանի մեջ Մարդուկն արարվեց:
    Էան, ծնողը, այնտեղ նրան ստեղծեց,
    իսկ Դամքինան, մայրը, լույս աշխարհ բերեց:
    Աստվածուհու կուրծքն էր նրան սնուցում:
    Երանության մեջ էր նրան մայրը կերակրում:
    Նրա դեմքը սքանչելի՛ էր, շողու՛մ էր հայացքը:
    Ի սկզբանե տիրո՛ղ էր, արքայակա՛ն էր կեցվածքը:

    Նկատեց դա Էան, հայր-արարիչը, -
    հրճվանքով և ուրախությամբ լցվեց նրա սիրտը:
    Ընդունեց նա որդու կատարելությունը,
    աստծո կրկնակի ուժ պարգևեց որդուն:
    Նա բարձր է հասակով, գերազանց է բոլորից,
    տեսքը նրա աննկարագրելիորեն կատարյալ է՝
    դժվար ըմբռնելի է, անարտահայտելի է:

    Նա չորս ա՛չք ունի, ունի չորս ակա՛նջ:
    Նա բացում է բերանը և հու՛ր է ժայթքում:
    Նա չորս անգամ լավ է լսում իմաստուն լսողությամբ,
    և աչքե՛րն են ամենատես՝ ամեն ինչ են ճանաչու՛մ:
    Ամենաբարձրահասակն է աստվածների մեջ,
    ամենաճկունն իրանով,
    ամենահզորը մկաններով:

    "Փոքրի՛կս, որդյա՛կս: Փոքրի՛կս, որդյա՛կս:
    Որդյա՛կս-արևս: Արև՛ դու աստծո":
    Լուսապսակը նրա՝ տաս աստծո փայլք է:
    Հիսուն շողեր են նրան շրջապատում:
    Անու պապը ստեղծեց չորս տարբեր քամիներ,
    նրա ձեռքը դրեց՝ "Նվե՛ր մի թոռանը": -
    Նա ստեղծեց մրրիկներ ու նաև հողմեր,
    նա ստեղծեց ճահիճներ, Տիամատին կեղեքող:

    Ցերեկ և գիշեր տառապում է Տիամատը խռովված,
    դժվար է աստվածներին, հանգիստ չկա, քամի չկա:
    Չարիք մտածեցին նրանք իրենց որովայնում,
    և Տիամատին, նախամորը, այսպես են ասում.

    "Ինչպես Ափզուին քո սիրելի սպանեցին,
    դու չեկար օգնության, նստել էիր լուռ:
    Հիմա չորս սարսափելի քամի է ստեղծել Անուն,
    քո որովա՛յնն է դողում, և մե՛նք ենք անքուն:
    Ափզուն քո սիրելի թող ընկնի քո սի՛րտը,
    և գերի է Մումմուն, մնացել ես միայն դու՛:
    Մի՞թե մեր մայրը չես դու:
    Դեսուդեն ես ընկել վախից:
    Մեզ, որ այսպես տանջվում ենք,
    դու մեզ չե՛ս սիրում:
    Մեր աչքերը չորացե՛լ են անքնությունից,
    դե՛ն նետիր լուծը և տու՛ր մեզ հանգստություն:
    Կռվի՛ր, վրիժառու՛ եղիր Ափզուի և Մումմուի համար,
    խոցի՛ր թշնամիներին, նրանց ստվերներ դարձրու՛":

    Լսեց Տիամատը աստվածների ճարտար խոսքերն ու ասաց.
    "Բարի է ձեր խոսքը: Սկսե՛նք պատերազմ":

    Աստվածներն իրար անցան:
    Գիշեր ու ցերեկ, կատաղած,
    վրեժի մասին է մտքերը նրանց,
    առյուծասիրտ, կռվելու են պատրաստ:
    Պատրաստվում են կռվի,
    խորհուրդ են անում,
    թե ինչպես են պատերազմը վարելու:

    Մայր Հուրաբույրը՝ Տիամատը, - որ ամեն ինչ ստեղծողն է,
    ստեղծում է անպարտելի զենքեր, հսկայական օձեր է ծնում:
    Սու՛ր են նրանց ատամները, նրանց անգութ են ժանիքնե՛րը:
    Նրանց մարմինն, արյան փոխարեն, նա թույնով է լցրել,
    կատաղի վիշապներին սարսափ է հագցրել,
    շրջապատել է աուրայով, աստվածներին է հավասարեցրել:
    Նա ասաց. "Ով տեսնի նրանց՝ կընկնի՛ ուժազուրկ,
    և նրանք միշտ առաջ կընթանան և չեն նահանջի երբեք":
    Նա արարեց հիդրաներ, վիշապներ և հրեշ Լահամուին,
    Փոթորիկ-Առյուծին, Շանն-Արյունարբու և Մարդ-Կարիճին,
    Հողմերի Դևերին, և հզոր փոթորիկներ,
    և Ձուկ-Մարդուն, ինչպես նաև հզոր խոյերին:

    Անխնա են նրանց զենքերը, չկա՛ նրանց հավասար:
    Տիամատը ստեղծել է նրանց հզոր և անահ:
    Ու նաև ստեղծեց հսկայական տասնմեկ հրեշներ:
    Աստվածներից, առաջին իր զավակներից,
    նա ընտրեց Քինգուին, որն աջակցել էր իրեն,
    և կարգեց հրամանատար բոլորի վրա՝ Գլուխ բոլորին.
    Զորքին ղեկավարել, տանել մարտի դաշտ,
    կռվի ազդանշան տալ, կոչել հարձակման,
    վարել պատերազմը, հսկել մարտի դաշտը:
    Վստահեց նրան, ճոխ զգեստներ տվեց,
    իր կողքը նստեցրեց և այսպես խոսեց.

    "Ես ասացի մի խոսքը, քեզ իշխանություն տվեցի,
    բոլոր աստվածներից ես քեզ ընտրեցի,
    բոլոր աստվածային որոշումները քեզ հանձնարարեցի:
    Դու միակ ունակն ես հիմա, ինձ ամուսին եղիր,
    բոլոր ան-ունակների վրա ես քեզ մեծարեցի:

    Նա հանձնեց Քինգուին ճակատագրի սալիկները,
    ամրացրեց նրա կրծքին սալիկներն ու ասաց.
    "Միայն քո՛ հրամաններն անփոփոխ թող լինեն,
    շուրթերիցդ թռած խոսքը թող լինի անդրժելի":

    Եվ հիմա, երբ Քինգուին այդքան մեծարեց,
    երբ նրան տվեց Անուի աստիճանը,
    իր զավակ, ան-ունակ աստվածների ճակատագիրը
    ունակի ձեռքը տվեց, - Տիամատն ասաց.
    "Երբ բացես շուրթերդ, շնչիր կրակ ու հուր,
    ով ելնի քո դեմ կռվում, թող տեսնի քո զորությու՛նը":

    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 19.07.2020, 01:04:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.07.2020)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱԼԻԿ ԵՐԿՐՈՐԴ

    ЕЕ-2.jpg


    Լուրջ աշխատանք կատարեց Տիամատ,
    չար պատուհասներ պատրաստեց իր զավակ աստվածների դեմ,
    և հանուն Ափզուի վրեժխնդրության նա չարիք ծրագրեց:

    Բայց քանի կհամախմբեր նա իր ուժերը,
    Էան այդ մասին իմացավ:
    Նա լսեց այդ մասին և դառնորեն վշտացավ:
    Բայց շատ ժամանակ էր անցել, և նրա
    նախկին բարկությունը մեղմացել էր,
    և ստիպված իր հայր Անչարի մոտ Էան ճանապարհվեց:

    Նա եկավ և կանգնեց Անչարի առջև, իր հոր, իր ծնողի,
    և Տիամատի ամբողջ դավադրությունը կրկնեց նրա համար,
    Ասելով. "Տիամատը մեր մայր՝ ատելություն է հղացել մեզ համար,
    կուտակել է իր ողջ ուժերը, զայրույթով համակված,
    բոլոր աստվածները անցել են նրա կողմը,
    նրանց հետ, ովքեր հենց նոր են արարված:
    Նրանք համախմբվել են և Տիամատն է նրանց առաջնորդում,
    նրանք մոլեգնած են, և առանց հանգստի կռվելու են գիշեր ու ցերեկ:
    Նրանք պատրաստ են կռվի, լի են կատաղությամբ,
    հավաքել են ուժերը և պատերազմ են ուզում:

    Մայր-Հուրաբույրը, Տիամատը, որ ստեղծեց այս ամենը,
    հավելյալ զենք է տվել նրանց, անհաղթելի;
    նա ծնել է հրեշավոր օձերի,
    սուր ատամներով, ժանիքներով անգութ:
    Արյան փոխարեն, թույն է նրանց մարմնում,
    կատաղի վիշապներին սարսափ է հագցրել,
    շրջապատել է աուրայով, աստվածներին է հավասարեցրել:
    Ով տեսնի նրանց՝ կընկնի՛ ուժազուրկ:
    Վեր են խոյանում նրանց մարմինները
    և անհնար է կասեցնել նրանց հարձակումները:
    Նա արարեց հիդրաներ, վիշապներ և հրեշ Լամահուին,
    Փոթորիկ-Առյուծին, Շանն-Արյունարբու և Մարդ-Կարիճին,
    Հողմերի Դևերին, և հզոր փոթորիկներ, և Ձուկ-Մարդուն,
    և հզոր խոյերին:

    Անխնա են նրանց զենքերը, չկա՛ նրանց հավասար:
    Տիամատը ստեղծել է նրանց հզոր և անահ:
    Ու նաև ստեղծեց հսկայական տասնմեկ հրեշներ:
    Աստվածներից, առաջին իր զավակներից,
    նա ընտրեց Քինգուին, որն աջակցել էր իրեն,
    և կարգեց հրամանատար բոլորի վրա՝ Գլուխ բոլորին.
    Զորքին ղեկավարել, տանել մարտի դաշտ,
    կռվի ազդանշան տալ, կոչել հարձակման,
    վարել պատերազմը, հսկել մարտի դաշտը:
    Վստահեց նրան, ճոխ զգեստներ տվեց,
    իր կողքը նստեցրեց և այսպես խոսեց.

    "Ես ասացի մի խոսքը, քեզ իշխանություն տվեցի,
    բոլոր աստվածներից ես քեզ ընտրեցի,
    բոլոր աստվածային որոշումները քեզ հանձնարարեցի:
    Դու միակ ունակն ես հիմա, ինձ ամուսին եղիր,
    բոլոր ան-ունակների վրա ես քեզ մեծարեցի:

    Նա հանձնեց Քինգուին ճակատագրի սալիկները,
    ամրացրեց նրա կրծքին սալիկներն ու ասաց.
    "Միայն քո հրամանն անփոփոխ թող լինի,
    շուրթերիցդ թռած խոսքը թող լինի անդրժելի":

    Եվ հիմա, երբ Քինգուին այդքան մեծարեց,
    երբ նրան տվեց Անուի աստիճանը,
    իր զավակ-աստվածների ճակատագիրը
    նրա ձեռքը տվեց, Տիամատն ասաց.
    "Երբ բացես շուրթերդ, շնչիր կրակ ու հուր,
    ով ելնի քո դեմ կռվում, թող տեսնի քո զորությու՛նը":

    Երբ Անչարը լսեց, թե որքան մեծ է Տիամատի վրդովմունքը,
    նա լռեց, խռովվել էր միտքը նրա:
    Դառնությամբ տրտնջաց նա.
    Դժվար է լինելու կռիվը, ոչ այնպես,
    ինչպես Մումմուին և Ափզուին հաղթեցինք հեշտությամբ:
    Իսկ հիմա Տիամատը մեծարել է Քինգուին,
    և ու՞ր է նա, ով կարող է նրան դիմադրել:
    Այսպես խորհեց Անչարը երկար,
    հետո դիմեց Էային, իր որդուն Նուդիմմուդ:

    Անչարն իր խոսքերը հղեց իր որդուն.
    "Էա-Նուդիմմուդ, հերոս մեծազոր,
    ում ուժը մեծ է և ում գրոհը ոչ ոք
    չի կարող դիմադրել,
    Դու, որ հաղթեցիր ու սպանեցիր Ափզուին,
    Դու գնա և կանգնիր Տիամատի առջև,
    այդպես նրա ոգին միգուցե հանդարտվի,
    այդպես նրա սիրտը միգուցե ողորմա:
    Բայց եթե նա ականջ չդնի քո խոսքին,
    ասա մեր խոսքը նրան, որ նա մեզ հասկանա":

    Էան լսեց իր հայր Անչարի խոսքը
    և ուղղեց իր ճամփան դեպի Տիամատ,
    դեպի Տիամատ նա ճանապարհ ընկավ:
    Բայց երբ Էան մոտեցավ, տեսավ Տիամատի զայրույթը,
    նա վախեցավ անսահման, և հետ վերադարձավ:

    Նա մտավ Անչարի մոտ, հոր, ով ծնել էր իրեն,
    և դիմեց նրան խոսքերով մեղավոր.
    "Հայր մի, Տիամատի գործերը շատ են ինձ համար,
    ես հասկացա նրա մտադրությունը,
    բայց մի ուժերը հավասար չեն նրան:
    Նրա ուժը հզոր է, զայրույթը սոսկալի է,
    և շատ վճռականորեն է նա տրամադրված,
    ոչ ոք չի կարող գնալ նրա դեմ:
    Նրա ահավոր ձայնը չի նվազում երբեք,
    ես վախեցա նրա ճիչերից և հետ վերադարձա:
    Հայր մի, մի կորցրու հույսդ, ուղարկիր ուրիշին,
    չնայած այդ կնոջ ուժը մեծ է, անհամեմատ տղամարդու ուժի:
    Քանդիր նրա ծրագրերը, ցաքուցիր արա համախոհներին,
    Քանի դեռ նա մեզ վրա չի տարածել իր ձեռքերը":

    Անչարը թաղվեց լռության մեջ, հայացքը գետնին,
    աննկատ նայեց Հայային, գլուխը թափահարեց:
    Ունակ Քինգուն և բոլոր ան-ունակները համախմբվել են,
    խորին, կուռ լռության մեջ նրանք նստել են:
    Ոչ ոք նրանց դեմ չի գնա...
    Տիամատին դեմ չի գնա...
    Նույնիսկ տիրակալ Անչարը, մեծ աստվածների հայրը:
    Չարություն էր նրա սրտում, և ոչ ոքու նա չէր գտնում:

    Հայան հիշեց որդուն, իր հոր վրիժառուին,
    ով շտապում էր պատերազմ, զորեղ Մարդուկին,
    Հայան հրավիրեց նրան իր առանձնասենյակ,
    որպեսզի իր ծրագիրը բացատրի նրան:

    "Մարդուկ, բարի եղիր, լսիր քո հորը,
    դու նվիրել ես ինձ հաճույք քո հայրը լինել:
    Գնա հարգանքով կանգնիր Անչարի առջև,
    խոսիր, հայտնիր կարծիքդ, հանգստացրու իրեն":

    Ուրախությամբ լսելով խոսքերը իր հոր,
    նա գնաց և հպարտ կանգնեց Անչարի առջև:
    Անչարը տեսավ նրան, նրա սիրտը հանգստացավ,
    նա համբուրեց նրա շուրթերն ու նրա վախն անցավ:

    "Ո՜վ հայր մի, թող խոսքերը շուրթերդ չտանջեն,
    ես կգնամ և կկատարեմ քո ցանկությունը,
    Ո՜վ Անչար, թող խոսքերը շուրթերդ չտանջեն,
    ես կգնամ և կկատարեմ քո երազանքը:
    Ո՞ր տղամարդն իր զորքերը քո դեմ կռվի կնետի,
    և մի՞թե կին Տիամատն իր զենքերով կհարձակվի քեզ վրա:
    Իմ հայր, մի ծնող, եղիր երջանիկ և ուրախ,
    Շուտով Տիամատի վիզը կտեսնես ոտքերիդ տակ:
    Անչար, մի սկիզբ, եղիր երջանիկ և ուրախ,
    Շուտով Տիամատի վիզը կտեսնես ոտքերիդ տակ":

    "Գնա, որդյակս, դու տեղյակ ես բոլոր գիտելիքներին,
    հանդարտեցրու Տիամատին քո մաքուր թովչանքով:
    Քշիր փոթորիկի կառքն առանց հապաղելու,
    նրան հետ վերադարձրու, որ արյուն չթափվի":

    Ուրախությամբ լսելով խոսքերը իր հոր,
    Բե-լը երջանիկ սրտով ասաց իր հորը.
    "Ո՜վ Աստված աստվածների, Բախտ մեծ աստվածների,
    եթե ես պետք է լինեմ քո վրիժառուն,
    եթե պետք է նվաճեմ Տիամատին և քեզ կյանք նվիրեմ,
    հավաքիր մեծ Խորհուրդ և հռչակիր ինձ համար
    ավելի բարձր ճակատագիր:
    Ուփսուքքինակկում նստեցրու ինձ երջանիկ ձեր կողքին,
    և մի խոսքն, ինչպես ձերը, թող ճակատագրեր որոշի,
    թող անվիճելի լինի ամենն, ինչ ես կստեղծեմ,
    և շուրթերիցս թռած խոսքը ոչ ոք չի փոխի":



    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.07.2020)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱԼԻԿ ԵՐՐՈՐԴ

    ЕЕ-3.jpg


    Անչարը բացեց իր շուրթերը
    և Գագային, իր դեսպանին, այս խոսքերն ասաց.
    "Ո՜վ Գագա, մի դեսպան, ով զվարճացնում է մի ոգին,
    ես ուղարկում եմ քեզ Լահմուի և Լահամուի մոտ:
    Դու ուսյալ ես հարցադրման մեջ, երբ գիտես, թե ով է քո առջև:
    Գնա մի անունից մի ծնողների մոտ, առաջին աստվածների:
    Թող կանչեն բոլոր աստվածներին,
    թող նստեն սեղանի շուրջ և խորհուրդ անեն,
    թող ուտեն ցորեն, թող գարեջուր խմեն,
    թող Մարդուկի վրիժառու մտադրությունը հայտնեն:

    Գնա, գնա դու, Գագա, կանգնիր նրանց առջև,
    և կրկնիր նրանց ամենը, ինչ ես քեզ կասեմ.
    "Անչարը, ձեր որդին, ուղարկել է ինձ,
    որ ես բացատրեմ ձեզ մտադրությունը նրա:

    Այսպիսով, Տիամատը մեր մայր՝ ատելություն է հղացել մեզ համար,
    կուտակել է իր ողջ ուժերը, զայրույթով համակված,
    բոլոր աստվածները անցել են նրա կողմը,
    նրանց հետ, ովքեր հենց նոր են արարված:
    Նրանք համախմբվել են և Տիամատն է նրանց առաջնորդում,
    նրանք մոլեգնած են, և առանց հանգստի կռվելու են գիշեր ու ցերեկ:
    Նրանք պատրաստ են կռվի, լի են կատաղությամբ,
    հավաքել են ուժերը և պատերազմ են ուզում:

    Մայր-Հուրաբույրը, Տիամատը, ով ստեղծեց այս ամենը,
    հավելյալ զենք է տվել նրանց, անհաղթելի;
    նա ծնել է հրեշավոր օձերի,
    սուր ատամներով, ժանիքներով անգութ:
    Արյան փոխարեն, թույն է նրանց մարմնում,
    կատաղի վիշապներին սարսափ է հագցրել,
    շրջապատել է լուսապսակներով, աստվածներին է հավասարեցրել:
    Ով տեսնի նրանց՝ կընկնի՛ ուժազուրկ:
    Վեր են խոյանում նրանց մարմինները
    և անհնար է կասեցնել նրանց հարձակումները:
    Նա արարեց հիդրաներ, վիշապներ և հրեշ Լամահուին,
    Փոթորիկ-Առյուծին, Շանն-Արյունարբու և Մարդ-Կարիճին,
    Հողմերի Դևերին, և հզոր փոթորիկներ, և Ձուկ-Մարդուն,
    և հզոր խոյերին:

    Անխնա են նրանց զենքերը, չկա՛ նրանց հավասար:
    Տիամատը ստեղծել է նրանց հզոր և անահ:
    Ու նաև նա ստեղծեց հսկայական տասնմեկ հրեշներ:
    Աստվածներից, առաջին իր զավակներից,
    նա ընտրեց Քինգուին, որն աջակցել էր իրեն,
    և կարգեց հրամանատար բոլորի վրա՝ Գլուխ բոլորին.
    Զորքին ղեկավարել, տանել մարտի դաշտ,
    կռվի ազդանշան տալ, կոչել հարձակման,
    վարել պատերազմը, հսկել մարտի դաշտը:
    Վստահեց նրան, ճոխ զգեստներ տվեց,
    իր կողքը նստեցրեց և այսպես խոսեց.

    "Ես ասացի մի խոսքը, քեզ իշխանություն տվեցի,
    բոլոր աստվածներից ես քեզ ընտրեցի,
    բոլոր աստվածային որոշումները քեզ հանձնարարեցի:
    Դու միակ ունակն ես հիմա, ինձ ամուսին եղիր,
    բոլոր ան-ունակների վրա ես քեզ մեծարեցի:

    Նա հանձնեց Քինգուին ճակատագրի սալիկները,
    ամրացրեց նրա կրծքին սալիկներն ու ասաց.
    "Միայն քո հրամանն անփոփոխ թող լինի,
    շուրթերիցդ թռած խոսքը թող լինի անդրժելի":

    Եվ հիմա, երբ Քինգուին այդքան մեծարեց,
    երբ նրան տվեց Անուի աստիճանը,
    իր զավակ-աստվածների ճակատագիրը
    նրա ձեռքը տվեց, Տիամատն ասաց.
    "Երբ բացես շուրթերդ, շնչիր կրակ ու հուր,
    ով ելնի քո դեմ կռվում, թող տեսնի քո զորությու՛նը":

    Ես ուղարկեցի Էային, բայց նա վախեցավ կանգնել Տիամատի դեմ:
    Նա, Նուդիմմուդը, վախեցավ և հեռացավ:
    Մարդուկը, աստվածների որդին, ձեր որդին, առաջարկ արեց,
    նա ասաց, որ կհանդիպի Տիամատի հետ:
    Նա խոսեց ինձ հետ եւ ասաց.

    "Եթե ես պետք է լինեմ քո վրիժառուն,
    եթե պետք է նվաճեմ Տիամատին և քեզ կյանք նվիրեմ,
    հավաքիր մեծ Խորհուրդ և հռչակիր ինձ համար
    ավելի բարձր ճակատագիր:
    Ուփսուքկինակում նստեցրու ինձ երջանիկ ձեր կողքին,
    և մի խոսքն, ինչպես ձերը, թող ճակատագրեր որոշի,
    թող անվիճելի լինի ամենն, ինչ ես կստեղծեմ,
    և շուրթերիցս թռած խոսքը ոչ ոք չի փոխի":
    Այժմ դուք, առանց հապաղելու, որոշեք նրա ճակատագիրը,
    որ նա գնա և դիմակայի ձեր հզոր թշնամուն:"

    Գագան գնաց: Նա ուղղեց իր քայլերը
    դեպի Լահմուն և Լահամուն, դեպի աստվածների հայրերը:
    Նա խոնարհվեց նրանց առջև, նա գետինը համբուրեց,
    հետո վեր կացավ նրանց խոսքով, կանգնեց նրանց առջև
    և Անչարի խոսքերը, ամբողջը, կրկնեց:

    Երբ Լահմուն և Լահամուն լսեցին, լաց եղան բարձրաձայն:
    Ավագ աստվածների հոգին խռովվեց.
    «Ո՞րն է մեր սխալը, որ նա այդպիսի որոշում է կայացրել:
    Մենք չենք հասկանում, թե ինչու է Տիամատն այդպես վարվում մեզ հետ»:

    Նրանք հավաքվեցին և ճանապարհվեցին միասին՝
    այդ ավագ աստվածները, որ ճակատագրեր են որոշում,
    եկան Անչարի մոտ, Ուփսուքկինակը լցրեցին,
    համբուրեցին մեկմեկու, գրկախառնվեցին ժողովում:
    Երբ նստեցին սեղանի շուրջ, իրար նվերներ բաժանեցին,
    նրանք ցորեն էին ուտում, և խմում էին գարեջուր:

    Եվ քաղցրածոր այդ ըմպելիքը լցվեց նրանց մարմինը,
    և ծանրացավ նրանց մարմինը, հարբեցին նրանք խմիչքից,
    և երբ նրանց միտքը զվարթացել էր, և ոգին նրանց ընդվզում էր,
    իրենց ճակատագիրը Մարդուկին, վրիժառուին հանձնեցին:


    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.07.2020)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱԼԻԿ ՉՈՐՐՈՐԴ

    ЕЕ-4.jpg

    Նրանք նրա համար արքայական գահ կառուցեցին
    և հայրերի առջև նա նստեց Խորհրդի:

    «Դու ամենահարգվածն ես մեծ աստվածների մեջ,
    ճակատագիրդ իրեն հավասարը չունի,
    քո խոսքը հավասարազոր է հրամանին Անուի:
    Ո՜վ Մարդուկ, դու փառավորն ես մեծ աստվածների մեջ,
    քո խոսքը հավասարազոր է հրամանին Անուի:
    Այսուհետև անխախտելի է քո հրամանը,
    մեծարել թե տապալել՝ քո կամքով կլինի:
    Ճշմարիտ կլինեն խոսքերդ, անդրժելի՝ հրամաններդ,
    աստվածներից և ոչ մեկը սահմաններդ չի խախտի:
    Դու կլինես աստվածների հենարանն ու իմաստությունը,
    գլխավոր սրբությունը կդառնաս նրանց տաճարների:

    Ո՜վ Մարդուկ, միայն դու ես մեր վրիժառուն:
    Ողջ Տիեզերքի վրա քեզ իշխանություն ենք պարգևում:
    Նստիր ուրեմն Խորհրդում, քո խոսքը գլխավորն է
    թող զենքդ անվրեպ երբեք չկորցնի իր ուժը.
    նրանով դու պետք է ջախջախես քո թշնամուն:
    Ով հավատա ու վստահի քեզ, պահպանիր նրա կյանքը,
    բայց ով չարիք մտածի քո դեմ, կործանիր այդ աստծուն":

    Մարդուկին իրենց կենտրոնում ծածկոցին նստեցրին,
    առաջնածին Մարդուկին նրանք այսպես ասացին.

    "Դու եղիր Տիրակալ բոլոր աստվածների վրա,
    կործանիր և արարիր, կկատարվի քո տված ամեն պատվիրան:
    Հրամայիր և աստղերն անմիջապես կվերանան,
    "Վերադարձե՛ք", - կարգադրիր, և նրանք կվերադառնան:

    Մարդուկը հրամայեց և աստղերն անհետացան,
    "Վերադարձե՛ք", - կարգադրեց, և նրանք վերադարձան:

    Տեսնելով նրա Խոսքի ուժը, հայր-աստվածներն ուրախացան,
    "Մարդու՛կն է բոլորի արքան", - գոչեցին բարձրաձայն:
    Նրանք շնորհեցին նրան գահ, գավազան, ծիրանի,
    և թշնամու դեմ կռվելու համար զենքեր անպարտելի:
    "Գնա՛, Մարդուկ, և վերջ տուր կյանքին Տիամատի,
    թող քամիները նրա արյունը թաքցնեն վայրերում գաղտնի":

    Այդպես հայր-աստվածները նրան Տիրակալ ճակատագրեցին,
    որոշեցին նրա ուղին, նրա հաջողության ճամփան հարթեցին:
    Նա աղեղն ընտրեց իրեն զենք,
    լարեց, գցեց ուսին,
    պատրաստեց նետերը,
    աջն առավ գուրզը, կապարճը կապեց կողքից:
    Կրակի լեզուներով նա լցրել էր իր մարմինը,
    իսկ նրա առջևից քայլում էին կայծակները:

    Տիամատին որսալու համար նա մի ցանց հյուսեց,
    Շրջապատեց այն քամիներով, որ Տիամատը չկարողանա փախչել:
    Հյուսիսային քամին, հարավային քամին, արևելյան քամին, արևմտյան քամին,
    իր պապ Անուի նվիրած քամիները շարեց ցանցի հետևում:

    Նա ստեղծեց չար քամի, փոթորիկ ու մրրիկ,
    քառապատիկ քամին, յոթնապատիկ քամին, և պտուտահողմը,
    և հողմը, որ իրեն հավասարը չուներ:
    Նա ուղղեց այդ քամիները, որ ինքն էր ստեղծել, յոթն էին նրանք,
    և կանգնեցին նրանք նրա թիկունքին,
    պատրաստ խաթարելու ընդերքը Տիամատի:

    Հետո նա վեր հանեց իր զենքը, կայծակը զորավոր,
    Բարձրացավ իր կառքը, փոթրիկներով լծված:
    Իր չորս քամիները նա լծել էր կառքին,
    Կործանիչ քամուն, Դաժան քամուն, Թափառականին և Արագավազին:
    Փրփրած են նրանց երախները, թունավոր են ատամները,
    Օտար է նրանց համար հոգնությունը, նրանք սպանելու են պատրաստ:

    Մարդուկի աջ կողմում Կատաղի Մենամարտն է կանգնած,
    Մարդուկի ձախ կողքին տեղ է գտել Հակամարտությունը
    Մարդուկի թիկնոցն իր տեսքով ահաբեկում է,
    Մարդուկի գլուխն ահեղ փայքով է պսակված:

    Ելավ Տիրակալը առաջ ընթացավ,
    Դեպի կատաղի Տիամատը նա իր ճամփան ուղղեց:
    Իր շուրթերին նա համայիլ դրեց,
    թունավոր բույսեր իր ձեռքը վերցրեց:

    Նրա հետևում շուտափույթ կանգնեցին,
    աստվածները նրա թիկունքին կանգնեցին,
    աստվածները, հայրերը նրա շտապեցին,
    աստվածները շուտափույթ նրա թիկունքին կանգնեցին:

    Եվ մոտեցավ Տիրակալը, որ տեսնի Տիամատի ընդերքը,
    որ բացահայտի նրա ամուսնու, Քինգուի հնարանքները:

    Հենց որ Մարդուկը նայեց, դողացին Քինգուի ոտքերը,
    նա իր կամքը կորցրեց, խառնվեցին նրա մտքերը,
    և ան-ունակ աստվածները, որ կանգնած էին նրա կողքին,
    երբ տեսան մեծ ունակ զորապետին, նրանց դեմքերը մռայլվեցին:

    Բայց Մարդուկի համայիլից Տիամատը վիզն էլ չթեքեց,
    նրա շուրթերին չարություն էր, նրա մտքին՝ խարդախություն էր.
    "Այս ի՞նչ է պատահել, որ բոլորդ եկել եք,
    լքել եք ձեր տեղերը և հավաքվել-եկել եք":

    Կայծակն, իր հզոր զենքը, Տիրակալը վեր պարզեց,
    կատաղի Տիամատին այս խոսքերը շպրտեց.
    "Խոսքերով ամբարտավան դու մեզ հրավերք ես հղում,
    իսկ սրտով քո չարացած պատերազմ ես հորդորում:
    Աղմկում էին զավակները, նրանց հայրը վրդովվեց,
    բայց դու, նրանց մայրը, խղճացիր նրանց:
    Իսկ հիմա, ընտրել Քինգուին, դարձրել ես քեզ սիրեկան,
    Անուի կոչում ես տվել անարժանին, դարձրել ես ունակ:

    Աստվածների տիրակալ Անչարի դեմ դու չարիք ես մտածել,
    և մի հայր աստվածների դեմ նույնպես չարն ես նախապատրաստում:
    Թող ուրեմն պատրաստ լինեն զորքերդ, բարձրացրու ուրեմն զենքերդ,
    վե՛ր կաց. ես և դու մարտի ենք ելնու՛մ":

    Երբ Տիամատը լսեց այս խոսքերը,
    դիվահար եղավ, նրա միտքը մթագնեց,
    ոռնաց բաձրաձայն ու կատաղի վեր հառնաց,
    ցնցվեցին նրա անդամները հիմքից մինչև գագաթ:
    Նա փորձում է հմայել, կախարդանքներ է քրթմնջում,
    իսկ աստվածները պատերազմի համար իրենց զենքն են սրում:

    Իրար դեմ ելան Տիամատը և Մարդուկը, իմաստունն աստվածներից,
    նետվեցին կռվի մեջ, բախվեցին ճակատամարտում:
    Ցանցն իր նետեց Մարդուկը, պատեց ցանցով Տիամատին:
    Չար քամուն, որ իր հետևում էր, թողեց անցնի առաջ,
    Եվ երբ Տիամատը բացեց երախը քամուն կուլ տալու համար,
    նա մխրճեց չար քամուն նրա կոկորդը, նրա երախը մնաց բաց:

    Սարսափելի քամիները լցվեցին նրա որովայնը,
    և նրա քաջությունը լքեց նրան, և բաց մնաց նրա բերանը:

    Մարդուկը բաց թողեց իր նետը և խոցեց նրա որովայնը,
    կտրտեց նրա ընդերքը և տիրեց նրա սրտին,
    հաղթեց Տիամատին և վերջ տվեց նրա կյանքին,
    տապալեց նրա մարմինը և կանգնեց նրա վրա:

    Հենց որ սպանեց Տիամատին մեծ առաջնորդը,
    ցաքուցրիվ եղավ Տիամատի զորքը, սասանվեցին շարքերը,
    իսկ աստված-զինակիցները, որ կանգնած էին կողքին,
    դողալով սարսափահար, փախուստի դիմեցին:

    Նրանք փորձում էին փախչել, փրկել իրենց կյանքը,
    բայց ամբողջովին շրջափակված էին, փախչել չկարողացան:
    Մարդուկը կալանեց նրանց, նա կոտրեց նրանց զենքերը,
    նրանք ընկել են ցանցը, նրանք թակարդն ընկան:

    Մտած անկյունները, նրանք լաց են լինում,
    զնդանում կալանված, պատժի են սպասում:

    Իսկ այն տասնմեկ արարածներին, սարսափ տարածող,
    վիժվածքների խմբին, Տիամատի աջ կողմից ընթացող,
    նա շղթայեց նրանց, նրանց ձեռքերը կապեց
    և նրանց ամբողջ ոհմակը ոտնակոխ արեց:

    Եվ Քինգուին էլ, որ այդ անունակների մեջ ունակն էր,
    շղթայեց և մահվան Դուգ-գա աստծոն տվեց:

    Խլեց ճակատագրի սալիկները, որ անիրավորեն հասել էին նրան,
    փակեց դրանք կնիքով և ամրացրեց իր կրծքին:
    Կոտորեց, ոչնչացրեց Մարդուկն իր բոլոր ախոյաններին,
    ցլի պես ոտնակոխ արեց իր թշնամիներին:
    Հաղթեց բոլոր թշնամիներին ի փառս Անչարի,
    ի կատար ածեց հզորագույն երազանքը Հայա-Նուդիմմուդի,
    ամրապնդեց իր հաղթանակն աստվածների վրա, որոնց հաղթել էր
    և վերադարձավ Տիամատի մոտ, որին կալանել էր:

    Մարդուկը ոտքը դրեց Տիամատի ոտքերին,
    իր անողորմ գուրզով փշրեց նրա գանգը,
    կտրեց երակները և արյան գետերը
    Հյուսիսային Քամին տարավ մինչև ամենագաղտնի տեղերը:
    Տեսան դա նրա հայրերը, ուրախացան ու ցնծացին,
    ընծաներ ու նվերներ նրան ուղարկեցին:

    Մարդուկը հանգստացավ, նայեց դիակին,
    խորամանկ մտահղացումով կիսեց երկու մասի,
    երկու կես արեց նա խեցու նման,
    վերցրեց մի կեսը և սարքեց երկնակամար,
    ամրացրեց նրա ծայրերը, կանգնեցրեց պահակներ,
    որ հետևեն, որ ջրերը հանկարծ դուրս չթափվեն:

    Շրջանցեց երկինքները, ուսումնասիրեց մասերը,
    "Ափզուին" նմանօրինակ սենյակ մտածեց Նուդիմմուդի համար:
    Վերցրեց "Ափզուի" չափսերը և դրանց համապատասխան
    հիմնեց Էսգալլայի կրկնօրինակը, Էշարրան:
    Էշարրայում, այդ տաճարում, որը հիմնեց որպես երկինք,
    նա Անուին, Էնլիլին, Հայային տեղ տվեց, բնակեցրեց երեքին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱԼԻԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ

    ЕЕ-5.jpg

    Մարդուկը կացարաններ ստեղծեց մեծ աստվածների համար,
    ստեղծեց համաստեղծությունները և Զ'Օդի Ակը կառուցեց,
    նա հիմնեց տարին և այն բաժանեց բաժինների,
    ամեն տասներկու ամսի համար երեք աստղ տվեց:

    Իսկ երբ ավարտեց տարվա օրերը պատկերելը,
    Նիբիրու երկինքը ստեղծեց, սահմաններ կարգելու համար:
    Եվ որպեսզի ոչ ոք չխախտի սահմանները,
    Էնլիլին և Հայային դրեց Նիբիրուին պահապան:

    Երկնքի երկու կողմից բացեց դարպասներ,
    փականքներ դրեց աջից և ձախից,
    Տիամատի որովայնում հիմնադրեց Զենիթը.
    Արարեց Նաննար-Լուսնին և գիշերը վստահեց նրան:

    Գիշերվա զարդին սովորեցրեց, թե ինչպես սահմանի օրերը,
    ամսեամիս, անդադար, պսակի պատկերը փոխելով:
    Ասաց. "Փայլիր Երկրի վրա ամեն ամսվա սկզբից,
    բարձր պահիր եղջյուրները պսակիդ մինչև օրը վեցերորդ:
    Յոթերորդ օրը հայտնվիր դու միայն կես պսակով:
    Տասնհինգերորդ օրը՝ կրկնապատկիր կեսը, - այդպես ամսեամիս:

    Երբ Շամաշ-Արևը հայտնվի հորիզոնում,
    նվազիր տեսադաշտից, շողա հակառակ կողմում:
    Քսանիններորդ օրը նորից քայլիր դեպի Շամաշ,
    երեսուներորոդ օրը հպարտ կանգնիր Շամաշի դիմաց:

    (Մոտավորապես քսան տող անընթեռնելի է:)

    Հետո, երբ Արևի արդար օրերը նշանակեց,
    երբ օրվան և գիշերվան պահապաններ կարգեց,
    Մարդուկը հավաքեց Տիամատի թուքը
    և բլուր-ամպերի ներսում կուտակեց:
    Մոլեգնած քամիներ, սաստիկ փոթորիկներ,
    մառախուղի քուլաներ է այն թուքը պարունակում:
    Մարդուկը սաստեց նրանց, իր ձեռքը վերցրեց,
    իրեն հպատակեցրեց, նրանց վրա իշխեց:

    Վերցրեց Տիամատի գլուխը և վրան սար սարքեց:
    Նա բացեց անդունդը և հեղեղեց այն ջրով:
    Փակեց քթանցքերը և ջուրը կուտակեց
    և երկու աչքերից դուրս հոսեցին Եփրատն ու Տիգրիսը:
    Նրա կրծքերի վրա նա լեռներ բարձրացրեց:
    Նա փորեց ջրհորներ և աղբյուրների հունը դրեց:
    Ոլորեց նրա պոչը, նրանից (Դուրմահու) հյուսեց,
    Ափզու ննջարանի մեջ իր ոտքերի տակ ամրացրեց:

    Հետո ազատեց ցանցից Տիամատի մարմինը,
    Տիամատի մարմինը երկու կես արեց:
    Վերցրեց մի կեսը և սարքեց երկինք,
    երկնքին հենարան նրա ազդրերը դրեց:
    Վերցրեց երկրորդ կեսը և սարքեց երկիր,
    այդպես Մարդուկն արարեց երկինքն ու երկիրը:

    Նա ամուր կապ հաստատեց երկնքի և երկրի միջև:
    Կարգեց օրենքներ, հիմնեց արարողություններ:
    Ղեկավարության սանձերը Հայային հանձնեց:
    Ճակատագրի սալիկները, որ խլել էր Քինգուից,
    իր հաղթանակի ավարը նվիրեց Անուին:

    Պատերազմի ողջ ավարը, որ իրեն էր մնացել,
    գլխին դրած բերեց, լցրեց հայրերի առջև:
    Այն տասնմեկ հրեշներին, որոնց Տիամատն էր ստեղծել,
    նա բերեց, ոչնչացրեց նրանց զենքերը, շղթայեց նրանց ոտքերը,
    որպես հուշարձան կանգնեցրեց Ափզուի դարպասի կողքին
    որպես նշան, որ իր հաղթանակը երբեք չմոռացվի:

    Տեսնելով այդ, անչափ ուրախացան աստվածները,
    Լահմուն և Լահամուն, ուրախացան հայրերը:
    Անչարն անվանեց նրան. "Արքա Հաղթանակի":
    Անուն, Էնլիլը և Հայան նրան նվերներ ընծայեցին:
    Մայր Դամքինան, որ ծնել էր նրան, եկավ, ողջագուրվեց,
    շողափայլ դեմքին սազական նոր հագուստ հագցրեց:

    Ուսմուին, որն առաջինն էր բերել լուրն իր հաղթանակի,
    նա վստահեց Ափզուի և սուրբ տեղերի հսկողությունը:
    Մեծ խմբով բերվեցին գերված ան-ունակները,
    ան-ունակներից ամեն մեկը համբուրեց նրա ոտքերը:
    Նրանք եկել էին ցույց տալու իրենց հնազանդությունը,
    կանգել ու խոնարհվել էին. "Նա՜ է թագավորը":

    Լահմուն և Լահամուն բացեցին բերանները
    և իրենց խոսքն ուղղեցին անունակ աստվածներին.
    "Առաջ Մարդուկը միայն մեր սիրելի որդին էր,
    իսկ հիմա ձեր արքան է, հպատակվեք նրա խոսքերին":

    Եվ բոլոր անունակները գոչեցին միաբերան.
    "Նրա անունն է Լուգալդիմերանքիա, մենք մեզ վստահում ենք նրան":
    Ընդունելով Մարդուկի իշխանությունն իրենց վրա,
    Նրանք դիմեցին նրան բարօրության և հաջողության համար.
    "Այսուհետ դու մեր սրբազան խնամակալն ես,
    ինչ որ պատվիրես, մենք ամենը կկատարենք":

    Մարդուկը բացեց շուրթերը խոսք ասելու համար
    և ուղղեց իր խոսքերն իր հայր-աստվածներին:
    "Ափզուի դեմ-դիմաց, մի զմրուխտե բնակարանի,
    Էշարրան է, որը ես կառուցել եմ ձեզ համար:
    Նրանցից ցած կկառուցեմ սքանչելի մի հատակ,
    կկառուցեմ ինձ նոր տուն, թագավորանիստ քաղաք:
    Ու նաև կկանգնեցնեմ այնտեղ սրբավայր:
    Թող լինի դա մի պալատը, թող լինի մի արքայությունը:
    Երբ դուք թողնեք Էշարրան և բարեհաճեք գալ ցած,
    թող լինի ձեզ համար այն հանգստավայր:
    Ես կանվանեմ այն "Բաբելոն", "Տուն Մեծ Աստվածերի",
    ես մեծ տոն կսարքեմ, փառահեղ տոն ձեզ համար":




    Աստվածները, նրա հայրերը, լսեցին նրա այս խոսքը,
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . նրանք ասացին,
    «Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ կերտել են քո ձեռքերը,
    Ո՞վ էր քո . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Ինչ վերաբերում է երկրին, որը կերտեցին քո ձեռքերը,
    Ո՞վ է քո . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Բաբելոնում, ինչպես դու անվանեցիր այն,
    հիմնադրիր մեր հանգստավայրը հավիտյան:

    . . . . . . . . . թող նրանց մեր կանոնավոր ընծաները բերենք
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Ով էլ. . . մեր խնդիրները, որոնք մենք. . .
    Այնտեղ . . . իր ծանրաբեռնվածությունը. . .
    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Նրանք ուրախացան . . . . . . . . . . . Նրանք. . .
    աստվածները. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    Նա, ով գիտեր. . . . . . . . . . . . . . . . . նրանց
    Նա բացեց իր բերանը և լուսավորեց նրանց
    . . . . . . . . . իր ելույթում . . . . . .
    Նա խոսեց ընդարձակ. . . . . . . . նրանց . . .

    Եվ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
    աստվածները խոնարհվեցին, խոսելով նրա հետ,
    նրանք դիմեցին Լուգալդիմերանքիային, իրենց տիրոջը.
    «Նախկինում, մեր Տեր, դու մեր սիրելի որդին էիր,
    Հիմա դու մեր թագավորն ես. . . . .
    Դու նա ես, ով պահապանն է մեր,
    գնդի և գավազանի աուրան:
    Թող հասկանալի լինեն քո ծրագրերը
    . . . . . . որ մենք . . . . . . . »:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱԼԻԿ ՎԵՑԵՐՈՐԴ

    ЕЕ-6.jpg

    Երբ Մարդուկը լսեց աստվածների խոսքերը,
    սրտով մտադրվեց ստեղծել շնորհալի բաներ:
    Նա բացեց իր շուրթերը և ասաց Հայային,
    ինչ մտադրվել էր իր սրտում, ասաց նա նրան.
    "Արյունն ու ոսկորները ես կհավաքեմ մեկտեղ,
    կստեղծեմ մի արարած ու կկոչեմ նրան "մարդ",
    կստեղծեմ մարդկանց, որ բնակեցնեն Երկիրը,
    որ ծառայեն աստվածներին, որ սրանք հանգստանան:
    Նաև կբարելավեմ աստվածների ճանապարհները,
    կպաշտվեն բոլորը, բայց երկու սեռ կլինի,
    կապրեն նրանք համերաշխ և կլինեն թշնամի":

    Եվ Հայան պատասխանեց նրան, ասաց նրան իր խոսքը,
    ավելացրեց իր խորհուրդը, որ հանգստացնի աստվածներին.
    "Եկեք ընտրենք մեկին աստվածների եղբայրությունից,
    զոհաբերենք նրան, որ մարդիկ ծնվեն,
    թող հավաքվեն այստեղ մեծ աստվածները,
    մեղադրենք մեկին, մյուսներին արդարացնենք":

    Մարդուկը հավաքեց մեծ աստվածներին,
    ընդունեց սիրալիր, հայտնեց իր որոշումը:
    Ան-ունակները լսում էին նրան հարգալից,
    և արքան իր որոշումը հայտարարեց բոլորին.
    "Եթե ճշմարիտ էին ձեր նախկին խոսքերը,
    ուրեմն հիմա էլ ինձ ազնվորեն ասեք,
    ո՞վ էր, որ մտահղացավ այս պատերազմը,
    ո՞վ պղտորեց Տիամատին, ո՞վ այս կռիվը սարքեց:
    Թող առջևս գա պատերազմ հրահրողը,
    թող կրի նա իր պատիժը, իսկ դուք հանգիստ ապրեք":

    Իգիգի մեծ աստվածները պատասխանեցին նրան.
    "Ո՜վ Լուգալդիմերանկիա, խորհրդատու աստվածների,
    աստված և արքա երկնքի և երկրի,
    Քինգուն է այն մեկը, որը սադրեց պատերազմը,
    պղտորեց Տիամատին և այս կռիվը սարքեց":

    Նրանք կապեցին Քինգուին, բերեցին Հայայի առջև,
    մեղադրեցին նրան և կտրեցին երակները:
    Նրա արյունից Հայան արարեց մարդուն,
    տվեց նրանց աստծո հոգսերը, աստվածներին էլ՝ հանգիստ:
    Ահա՛ թե ինչպես Հայան մարդկային ցեղը ստեղծեց,
    աստվածների հոգսը մարդկանց վրա դրեց:
    Մարդուկի անհավատալի մտահղացումը
    Հայա-Նուդիմուդը իրականացրեց:

    Արքա Մարդուկը հավաքեցեց ան-ունակ աստվածներին,
    բաժանեց ան-ունակներին վերին և ստորին խմբերի,
    Անուին կարգեցէ պահպանել իր որոշումները,
    երեք հարյուրին նա կարգեց երկնքին պահապան,
    և նույնքան պահապան կարգեց նա երկրին:
    Երկրին և երկնքին՝ բաշխեց վեց հարյուր աստված:

    Այս բոլոր հրամաններն արձակելուց հետո
    երկնքի և երկրի ան-ունակներին նշանակեց ճակատագրեր,
    ան-ունակները բացեցին իրենց շուրթերը,
    Մարդուկին, աստվածների տիրակալին, իրենց խոսքն ուղղեցին.
    "Ասյուհետև մեր տիրակալն ես դու, մեր ազատության տերը,
    ինչպե՞ս կարող ենք մենք քեզ երախտապարտ լինել:
    Թույլ տուր սրբավայր ստեղծել և անուն տալ նրան,
    կլինի դա քո հանգստավայրը, ևմենք էլ այնտեղ կկենանք":
    Թույլ տուր հիմնել սրբավայր, գահի տեղը քեզ համար:
    Երբ ավարտենք աշխատանքը, մենք քեզ իմաց կտանք":

    Երբ լսեց Մարդուկն այս խոսքերը,
    նրա դեմքը շողաց, ինչպես լույսն օրվա,
    "Կառուցեք "Բաբելո՛ն, դարպասը Աստծո",
    աղյուսները շարեք, ստեղծեք սրբավայր":

    Եվ ան-ունակները ձեռքներն առան բահերը:
    Առաջին տարում տաճարի համար աղյուսներ ծեփեցին:
    Իսկ երբ եկավ երկրորդ տարին,
    բարձրացրացրին Էսագելի գագաթը, Ափսուի օրինակով,
    Ափսուի նման բարձրադիր աշտարակ կառուցեցին:
    Հայայի, Անուի, Էնլիլի համար
    Ափսուի օրինակով, առանձնացրին բնակարաններ:
    Մարդուկը մեծապատիվ նստեց նրանց առջև,
    և նրանք հետևում էին շինարարությանը
    Էշարայի ստորոտից մինչև աշտարակի եղջյուրները:

    Էսագելի շինարարությունն ավարտելուց հետո
    ան-ունակներն իրենց համար սրբավայր կառուցեցին:
    Երկրի երեք հարյուր իգիգի-պահապաններին,
    երեք հարյուր՝ երկնքի, վեց հարյուր Ափզու,
    բոլորին տիրակալ Մարդուկը հավաքեց,
    աստվածների, իր հայրերի հետ մեծ խնջույք սարքեց:
    Ասաց. "Ահա Բաբելոնը, Աստծո դարպասը,
    համեցեք, բնակվեք այստեղ, վայելեք ուրախությամբ:

    Մեծ աստվածները զբաղեցրին իրենց տեղերը,
    վերցրեցին գարեջրի գավաթները և սկսեցին խնջույքը:
    Իսկ երբ ավարտեցին ուրախ տոնակատարությունը,
    հրաշալի Էսագելին ծառայություն մատուցեցին:
    Ստեղծեցին օրենսդրություն և սահմանեցին.
    երկնքի և երկրի բոլոր տեղամասերը
    բոլոր աստվածները բաժանում են իրար մեջ:

    Հիսուն մեծագույն աստվածների Խորհուրդը
    զբաղեցրեց իրեն հատկացված տեղերը,
    Ճակատագրի յոթ աստվածները նշանակվեցին
    ի կատար ածել կայացրած որոշումները:

    Հանեց Մարդուկն իր աղեղը և դրեց նրանց առջև.
    հայր-աստվածները տեսան նետը նրա պատրաստած,
    տեսան նրա աղեղի հմուտ կառուցվածքը
    և նրա վարպետությունը փառաբանեցին:

    Անուն բարձրացրեց աղեղն աստվածային ժողովում,
    համբուրեց այն և ասաց. "Այս աղեղն մի դուստրն է",
    իսկ հետո աղեղին շնորհեց անուններ.
    "Երկարաթև" - առաջինն էր, իսկ երկրորդը՝ "Հաղթող",
    երրորդը՝ "Նետի համաստեղությունն" էր,
    որ երկնքում պիտ շողար,
    տեղ տվեց նրան աստվածների մեջ,
    իր աստվածային եղբայրների մեջ:
    Այդպես Անուն աղեղին ճակատագիր նշանակեց:

    Երբ Անուն Աղեղին ճակատագիր տվեց,
    բարձրագույն աստվածների կողքին
    Աղեղնավորի համար նա գահ կառուցեց
    և աստվածների Խորհրդում Աղեղնավորին նստեցրեց:

    Մեծ աստվածները հավաքվեցին խորհրդի,
    հաստատեցին, ամրապնդեցին տեղը Մարդուկի,
    դրանով նրանք իրենց նզովեցին,
    ձեռքը կոկորդին, երդվեցին ջրի և ձիթենու յուղի վրա.
    երկնքի և երկրի աստվածների վրա,
    բոլոր աստվածների վրա արքայություն տվեցին:

    Անչարը բարձրագույն անվամբ կոչեց նրան Ասալլուհ.
    "Նրա անունը թող մեզ ցույց տա նրա կարևորությունը,
    Երբ խոսում է նա, թող աստվածները լսեն Մարդուկին,
    Վերևում և ներքևում նրա խոսքերը թող լսեն:
    Այդպես թող մեծարվի մեր վրիժառու որդին:
    Թող իշխի փառքով, չունենա իրեն հավասարներ,
    թող հովիվ լինի իր սևահեր մարդկանց,
    Հավիտյանս հավիտենից նրան չմոռանան
    և նրա գործերը պատմեն սերունդներին:

    Թող հաց թխեն իրենց հայրերի համար,
    պահպանեն նրանց տաճարները պատշաճ և մաքուր,
    թող խունկ ծխեն, կատարեն սուրբ արարողությունները,
    երկրի վրա անեն նույնը, ինչպես երկնքում:
    Եվ թող սևագլուխները երկրպագեն նրան:
    Թող հիշող լինեն մարդիկ և ապավինեն ասծտուն,
    հարգելով նրա խոսքը, թող հարգեն ատվածուհուն:
    Թող հաց զոհաբերեն աստված-աստվածուհիներին,
    որ չմոռացվեն աստվածները, որպեսզի հիշվեն:
    Թող կյանք առնեն նրանց երկրները, թող փայլեն տաճարները
    և թող մարդիկ աստվածներին բաժանեն իրար մեջ:

    Իսկ մենք, որքան էլ անուն որ տան Մարդուկին,
    միևնույն է, նա մեր աստվածն է իսկական:
    Եկեք ուրեմն, հայտարարենք նրա հիսուն անունները,
    թող փայլի հաղթանակի նրա ուղին, թող նրա գործերը թնդան.

    (1) ՄԱՐԴՈՒԿ
    այսպես անվանեց նրան մեծ հայրը՝ Անուն,
    նրա ծննդյան օրից սկսած:
    Նա ստեղծեց ջրամբարներն ու արոտավայրերը,
    ծաղկեցրեց ախոռներն անասունների:
    Աստվածներին, իր հայրերին, նա փրկեց կործանումից:
    Նա Որդի-Արև է, շողարձակող աստվածների միջև,
    նրա շողերի փայլքի տակ բոլորը կկենան:
    Նա ստեղծեց մարդկանց, կենդանի էակներին,
    նրանց ուսերին դրեց աստվածների բեռը,
    իսկ աստվածներին ազատություն պարգևեց՝
    ստեղծել և ոչնչացնել, դատապարտել կամ ներել:
    Բայց իրականում ամեն ինչ նրա իշխանության տակ է
    և հարգարժան երկյուղով բոլորը նրան են նայում:

    (2) ՄԱՐՈՒԿԿԱ.
    Այո, նա նրանց աստվածն է, նա ստեղծեց նրանց,
    նա երջանկացնում է ան-ունակների սրտերը,
    նա հանգստացնում է Իգիգների մտքերը:

    (3) ՄԱՐՈՒԹՈՒԿԿՈՒ. -
    Նա հողերի, քաղաքների և ժողովուրդների պաշտպանն է,ա
    այսուհետև այս անունով թող մարդիկ փառաբանեն նրան:

    (4) ՄԵՐՇԱԿՈՒՇՈՒ. -
    Ամեհի և գիտակից, զայրացած և մեծահոգի,
    Նրա միտքն ընդարձակ է, սիրտն ընդգրկվում է ամեն ինչ:

    (5) ԼՈՒԳԱԼԴԻՄԵՐԱՆԿԻԱ. -
    Այդպես մենք բոլորս նրան կոչեցինք,
    Նրա հրամանները մեզ ավելի թանկ են,
    քան հրամանները նրա հայր աստվածների:
    Երկնքի և երկրի բոլոր աստվածների
    Վեհապերն է նա, արքայից արքա՛ն:
    Արքա, ում հրամաններից բոլորը դողում են,
    Ահի մեջ են աստվածները երկնքի և երկրի:

    (6) ՆԱՐԻԼՈՒԳԱԼԴԻՄԵՐԱՆԿԻԱ. -
    այս անունով նա ուսուցիչն է բոլոր աստվածների,
    Նա, որ մեր օրհասի պահին մեզ տվեց կացարան,
    Ով իգիգներին և ան-ունակներին կցեց նրանց կացարանները:
    Այս անունից դողում են աստվածներն իրենց նստատեղերում:

    (7) ԱՍԱԼԼՈՒՀ է անունը, որով կոչեց նրան հայր Հայան:
    Հիրավի, նա աստվածների լույսն է, հզորագույնը:
    Աստվածների և հողերի պահապան-հրեշտակ, -
    ահա, թե ինչ է ասում է նրա անունը,
    ով փրկեց մեր տունը սարսափելի ու դժվար
    մարտի ժամանակ:

    (8) ԱՍԱԼԼՈՒՀԻՆԱՄԹԻԼԱ անվանեցին երկրորդ անգամ,
    այսինքն, կյանք տվող աստված,
    Ով, ինչպես ասում է անունը նրա,
    վերականգնեց կյանքը ոչնչացված աստվածների,
    իր մաքուր կախարդանքով ապաքինեց մեռածներին,
    Փառաբանե՜նք նրան որպես կործանիչ նենգ թշնամիների:

    (9) ԱՍԱԼԼՈՒՀԻՆԱՄՐՈՒ դրեցինք մենք նրա երրորդ անունը,
    մաքուր աստված, որը մաքրում է նաև մեր բնավորությունը:
    Անչարը, Լահմուն և Լահամուն տվեցին
    նրա երեք անգամ երեք անունները,
    այնուհետև դիմեցին աստվածներին, իրենց որդիներին,
    «Մեզնից ամեն մեկը նրան երեք անուն տվեց,
    այժմ դուք բոլորդ վարվեք, ինչպես մենք»:

    Ուրախացան աստվածները այս խոսքերը լսելով,
    Հավաքվեցին և Ուփչուկկինակիում անցկացրին մեծ ժողով.
    «Մեր ռազմիկ որդու, մեր վրիժառուի,
    մեր հենարանի անունը եկեք փառաբանենք»:
    Նրանք նստեցին, ժողովում իրենց տեղը գրավեցին
    և, պահպանելով վիճակակարգը, նրան Անուն տվեցին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱԼԻԿ ՅՈԹԵՐՈՐԴ

    ЕЕ-7.jpg


    (10) ԱՍԱՐՐ՝ հողագործություն հիմնող, տվող հողագործներ,
    Գարի և կտավատ ստեղծող, աճեցնող կենաց բույսեր:

    (11) ԱՍԱՐԱԼԻՄ՝ ժողովի պալատում ակնածված,
    խորհրդատու հրաշալի, խորհուրդներով գերազանց:
    Թող աստվածները լսեն նրան և հասկանան,
    թող նրա խորհուրդները դրժել վախենան:

    (12) ԱՍԱՐԱԼԻՄՈՒՆՆԱ՝ վեհասքանչ, հոր լույս, առաջնեկ,
    կառավարող Անուի, Էնլիլի և Հայայի հրամանները, նաև իր սեփական:
    Նա հաշվապահն է նրանց, բաժանում է նրանց եկամուտները,
    նա առատության շատրվան է երկրի համար:

    (13) ԹՈՒԹՈՒ՝ նա, ով ավարտում է նրանց վերանորոգումը.
    թող նա մաքրի նրանց տաճարները, որտեղ նրանք կհանգստանան,
    թող նոր տեսք տա կախարդանքներին, որ աստվածները զվարճանան,
    թեև կատաղությունը նրա բռնկվող է, բայց թող հեշտությամբ հանդարտվի:
    Նա մեծարված է աստվածների, իր հայրերի ժողովում,
    աստվածների մեջ ոչ ոք նրան չի հավասարվի:

    (14) ԹՈՒԹՈՒ-Զ'ՀՈՒԿԻՆԱ, կյանք հյուրընկալող,
    ով հաստատեց մաքուր երկինքը աստվածների համար,
    ով կարգեց նրանց պաշտոնները, ով նրանց տեղաբաշխեց,
    թող չմոռանան նրան մահկանացուները, թող հիշեն նրա գործերը:

    (15) ԹՈՒԹՈՒ-Զ'ԻԿՈՒ՝ կոչեցին երեք անգամ, մաքրություն հաստատող,
    հաճելի քամու աստված, տեր հաջողության և հնազանդության,
    առատաձեռնություն և հարստություն տվող, ստեղծող առատություն,
    ով աղքատությունը հարստության է փոխակերպում,
    ում հաճելի քամին մենք շնչել ենք սարսափների ժամին,
    նրա հրամանները թող փառաբանվեն,
    թող անվերջ գովեստներ արտասանվեն նրա պատվին,
    թող բոլորը նրան երկրպագեն:

    (16) ԹՈՒԹՈՒ-ԱԴԱԿՈՒ՝ կոչեցին քառակի, թող մարդիկ նրան փառաբանեն,
    Աստված մաքուր հմայության, ով մեռելներին կյանք է բերել,
    ով ողորմած եղավ անխոհեմ աստվածների հանդեպ,
    ով ներեց բոլոր մեղքերը թշնամի աստվածների,
    խնայեց նրանց ու նաև մարդկությունը ստեղծեց:
    Ողորմածը, ով ի զորու է կյանքը վերականգել,
    թող աներկբայելի լինեն նրա խոսքերը և չպակասեն
    իր ձեռքով կերտած մարդկանց բերաններից:

    (17) ԹՈՒԹՈՒ-ՏՈՒԿՈՒ՝ գոչեցին հինգ անգամ,
    թող իրենց շուրթերը հայտարարեն կախարդանքը նրա,
    ով իր մաքուր հմայանքով ոչնչացրեց բոլոր ամբարիշտներին:

    (18) ՍԱԳ-Զ'ՈՒ՝ ով ճանաչում է սիրտն աստվածների,
    որոնք տեսել են ջրհեղեղները,
    ով թույլ չտվեց, որ չարագործը փախչի իրենից,
    ով հիմնեց աստվածների սահմանադիր ժողովը,
    ով երջանկացրեց նրանց սրտերը,
    ով վերջ տվեց անհնազանդությանը,
    ով աստվածների պաշտպանությունն է,
    ով սերմանեց ճշմարտություն, արմատախիլ արեց սուտը.
    Նա բաժանեց կեղծիքը ճշմարտությունից:

    (19) ՍԱԳԶ'ՈՒ-Զ'ԻՍԻ՝ գոչեցին կրկնակի,
    թող անվերջ փառաբանեն նրան,
    ագրեսորներին հնազանդեցնողին,
    ով վերջ տվեց բարկությանն աստվածների, իր հայրերի:

    (20) ՍԱԳԶ'ՈՒ-ՍՈՒՀ-ՐԻՄ՝ եռակի, ով իր զենքով
    ոչնչացրեց բոլոր ոսոխներին,
    ով խառնեց նրանց ծրագրերը և տվեց քամուն:
    Նա ոչնչացրեց բոլորին, ովքեր նրա դեմ էին ելել,
    և աստվածներն այլևս երբեք չեն տարաձայնի ժողովում:

    (21) ՍԱԳԶ'ՈՒ-ՍՈՒՀ-ԳՈՒՐԻՄ՝ քառակի, ով հաջողություն հաստատեց աստվածների, իր հայրերի համար,
    ով ոչնչացրեց թշնամիներին և բնաջնջեց նրանց սերունդները.
    ցաքուցրիվ արեց նրանց բոլոր նվաճումները,
    մաս անգամ չթողնելով նրանց ունեցվածքից, -
    թող հիշատակվի նրա անունը, խոսվի և աշխարհում հռչակվի:

    Որպես (22) ՍԱԳԶ'ՈՒ-Զ'ԱՀՐԻՄ՝ հինգ անգամ գոչեցին,
    թող գալիք սերունդները նրա գործերը քննարկեն,
    ըմբոստների բոլոր, անհնազանդների կործանիչի,
    ով բոլոր գերված աստվածներին միաբանեց լույսի տակ,
    թող այս անունը նրա միշտ մնա հաստատուն:

    Որպես (23) ՍԱԳԶ'ՈՒ-ԳՈՒՐԻՄ է վեց անգամ,
    թող ամենուրեք բոլորը երկրպագեն նրան,
    ով ոչնչացրեց բոլոր թշնամիներին մարտում:

    (24) ԷՆԲԻԼՈՒԼՈՒՆ է նա, այն տերը,
    որը նրանց առատորեն մատակարարում է.
    Նրանց մեծ ընտրյալը, ով մեզ հաց է ընծայում,
    Ով խնամում է արոտավայրերն ու ջրում է հողը նրա,
    Ով բաշխեց գետերի վտակները և առատ ջուր բաժանեց:

    (25) ԷՆԲԻԼՈՒԼՈՒ-ԷՆՊԱԴՈՒՆ,
    տեր ամբողջ համայնքի,
    թող [կոչեն նրան] կրկնակի,
    Երկնքի և երկրի ջրերի հսկիչ,
    հուները փորող,
    հարթավայրերում վարելահողեր ակոսող,
    Ով ուղղում է ոռոգիչ առուներն
    ուղիղ դեպի ակոսները:

    Որպես (26) ԷՆԲԻԼՈՒԼՈՒ-ԳՈՒԳԱԼ,
    աստվածների հսկիչ ջրացքների վրա,
    թող եռակի փառաբանեն նրան,
    Տեր առատության, բծախնդրության
    և հացահատկի շտեմարանների,
    Ով առատաձեռն տվողն է,
    ով հարստացնում է մարդկային տները,
    Ով ցորեն է տալիս և հացահատիկի սերմերը:

    (27) ԷՆԲԻՆՈՒԼՈՒ-ՀԵԳԱԼ, առատություն կուտակող
    ժողովուրդների համար ....
    Ով է հարուստաց անձրև բերող երկրի վրա
    և ծածկող բուսականությամբ:

    (28) ՍԻՐՍԻՐ, ով դիզեց սարը Տիամատի վրա,
    հափշտակեց Տիամատի դին իր զենքերով հանդերձ,
    Երկրի պահապանը, վստահելի հովիվը նրանց.
    Ում մազերը բուռն աճել են, ում գլխակապը մորթուց է,
    Ով իր մոլեգնության մեջ կտրեց-անցավ լայն ծովը,
    Եվ հասավ այն մարտադաշտը, որտեղ մարտնչում էր:

    (29) ՍԻՐՍԻՐ-ՄԱԼԱՀ (նրանք երկրորդ անգամ այդպես
    անվանեցին նրան. Եվ թող այդպես էլ լինի)
    Տիամատը նրա նավն էր, նրա նավավարն էր նա:

    (30) ԳԻԼ, որը հավերժ կուտակում է գարու կույտեր,
    բլուրներ հսկայական,
    Նվիրողը ցորենի և հոտերի ստեղծողը,
    մարդկանց սերմ տվողը ցանելու համար:

    (31) ԳԻԼԻՄԱ, որ հաստատեց աստվածների կարգը,
    աստվածների մեջ հիմնեց նա կայունություն,
    ճնշեց և ջախջախեց բոլոր նրանց,
    ով դեռ առաջնություն էր ցուցաբերում:

    (32) ԱԳԻԼԻՄԱ՝ ամենավեհը, ով նվաճեց թագը,
    ով արժեքավորեց ձյունը,
    Ով ստեղծեց երկիրը ջրի վրա և
    հաստատեց երկնքի բարձրությունը:

    (33) Զ'ՈՒԼՈՒՄ, որը մարգագետիններ ստեղծեց աստվածների համար
    և բաժանեց իր ստեղծածն աստվածների մեջ.
    Ով եկամուտ բերեց և սննդի պաշարներ,
    ով կառավարում է սրբավայրերը:

    (34) ՄՈՒՄՄՈՒ՝ երկինքը և սանդարամետը ստեղծող,
    պահապան փախստականների,
    Աստված, որը մաքրում է երկինքը,
    սանդարամետը մաքրող, Զ'ուլումմու երկրորդ,
    Հարգանքի է արժանի է նա, ում հետ ուժով
    աստվածներից ոչ ոք չի կարող հավասարվել:

    (35) ԳԻՇՆՈՒՄՈՒՆԱԲ, բոլոր մարդկանց ստեղծողը,
    արարիչն աշխարհի ժողովուրդների,
    Ով ոչնչացրեց Տիամատի աստվածներին
    և նրանց մի մասից մարդիկ ստեղծեց:

    (36) ԼՈՒԳԱԼԱԲԴՈՒԲՈՒՐ՝ արքա, Տիամատի խառնող,
    որ ոչնչացրեց Տիամատի զենքերը,
    ում հաստատությունները հիմնավոր են,
    ստեղծված «Այժմ և հավիտյանս" խորագրով:

    (37) ՊԱԳԱԼԳՈՒԵՆԱ, առաջնագույնը բոլոր աստվածներից,
    ում ուժը փառաբանված է:
    Մեծագույնն աստվածների մեջ,
    իր եղբայրներից առավել փառաբանվածը:

    (38) ԼՈՒԳԱԼԴՈՒՐՄԱՀ (աստվածների մեջ
    կապ հաստատող թագավոր, Դուրմահուի տեր,
    Ո՞վ է արքան, աստվածների մեջ ամենահաշտեցնողը,
    անսահմանելիորեն շատ ավելի մեծ, քան այլ աստվածներ:

    (39) ԱՐԱՆՈՒՆՆԱ, Հայայի խորհրդատու,
    աստվածների, արարչագործ իր հոր,
    ում ոչ մի աստված չի կարող հավասարվել
    իր աստվածային քայլքով:

    (40) ԴՈՒՄՈՒԴՈՒԿՈՒ, ով իր համար նորոգում է
    իր խաղաղ Դուկուում բնակատեղին,
    Դումուդուկու, առանց որի Լուգալդուկուն
    որևէ որոշում չի կայացնի:

    (41) ԼՈՒԳԱԼՉՈՒԱՆՆԱ, թագավոր, որի ուժն
    ամենամեծն է աստվածների մեջ,
    Տերը, Անուի ուժը, նա, ով գերագույնն է,
    Անչարի կողմից ընտրված:

    (42) ԻՐՈՒԳԳԱ, նրանց բոլորին ծովում հափշտակողը,
    ողջ իմաստությանը տիրապետողը, հասկացողը:

    (43) ԻՐՔԻՆԳՈՒ, ով Քինգուին հափշտակեց մարտում,
    ով աստվածների ողջ համակարգն է կառավարում:

    (44)ԿԻՆՄԱ ՝ առաջնորդ բոլոր աստվածների,
    ու նաև առաջադրողը բոլոր խորհուրդների.
    ում անունն աստվածները ողջունում են ծնկած,
    դողալով, ինչպես փոթորկից առաջ:

    (45) ԴԻՆԳԻՐ-ԵՍԻՍՈՒՐ. թող իր նստավայրը
    հաստատի Օրհնության պալատում,
    ուր աստվածները կծնկեն նրա առաջ,
    քանի նա ընդունում է նրանց ընծաները:
    Ոչ ոք, ավելի կատարյալ չէ խելացի գործերում,
    այդ նա է, որ շնորհալի գործեր է կատարում,
    նա ստեղծեց սևագլուխներին և աշխարհով սփռեց
    այդ նա էր, որ մարդկանց օրերի չափը սահմանեց:

    (46) ԳԻՐՐՈՒ, ով ծանր զենքը բարձրացրեց,
    հմուտ մարտավարությամբ Տիամատին հաղթեց,
    բազմակողմանի իմաստունը,
    հասկանալու գործում հմտագույնը,
    խորը միտք, որը բոլոր աստվածները
    համատեղ կարող են չհասկանալ:

    Թող ԱԴԴՈՒ լինի նրա անունը,
    թող ծածկի նա երկնքի անհունը.
    թող ամպրոպ լինի նրա զվարթ ձայնը երկրի վրա,
    որ որոտալի լինեն երկնքի ամպերը
    և սատարեն գոյատևմանը երկրի մարդկանց:

    (48) ԱՇԱ-ՐՈՒ, որը, իր անվան համաձայն,
    Մարգարեն է մարդկային ճակատագրերի,
    նա իր հովանավորության տակ է առել
    կյանքերը բոլոր մարդկային:

    (49) Որպես ՆԵԲԵՐՈՒ թող նա պահի
    դրախտի և սանդարամետի հատման վայրը.
    վերևից կամ ներքևից ոչ ոք չպետք է հատի սահմանը,
    բոլորը պետք է սպասեն նրան:
    ՆԵ-ԲԵՐՈՒ է կոչվում նաև աստղը նրա,
    որը նա ստեղծեցեց երկնքում շողալու համար,
    որ նա իր դիրքը գրավի երկնային սանդուղքի վրա,
    որպեսզի մարդիկ և աստվածները տեսնեն նրան:

    Այո, նա, ով շարունակ կտրում-անցնում է
    ծովն առանց հանգիստ առնելու,
    թող նրա անունը լինի ՆԵ-ԲԵՐՈՒ, ով կենտրոնն է,
    թող նա համակարգի երկնքի աստղերի ուղիները,
    թող լինի հովիվը բոլոր աստվածների,
    թող նա կապի Տիամատին և պահի
    նրա կյանքը մահացու վտանգի տակ,
    դեռևս չծնված սերունդների համար՝
    ապագա հեռավոր օրերի համար,
    թող նա շարունակի անվերապահորեն
    կառավարել հավերժության մեջ:

    Քանի որ նա ստեղծեց երկինքը,
    ու քանի որ ձևավորեց երկիրը,
    Էնլիլը՝ հայրը, այս անունով կոչեց նրան,
    (50) «ՏԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ»:
    ՀԱՅԱՆ լսեց ԲՈԼՈՐ այն անունները,
    որոնք Իգիգիները տվեցին
    և պայծառացավ նրա հոգին:

    «Եվ ուրե՛մն: Նա, ում անունը
    փառաբանեցին նրա հայրերը,
    թող նա, ինչպես ես, նույնպես կոչվի (51)ՀԱՅԱ:
    Թող նա հսկողության տակ պահի
    մի բոլոր ծեսերի կատարումը,
    թող նա միշտ կառավարի
    մի բոլոր օրենսդրությունները:

    «Հիսուն» բառով մեծ աստվածները
    արտասանեցին հիսուն անունները
    և նշանակեցին նրան
    բարձրագույն պաշտոնի:

    Այդ անունները պետք է հիշեն բոիլորը.
    ղեկավար գործիչները պետք է մեկնաբանեն դրանք,
    իմաստուններն ու ադեպտները պետք է խորհեն դրանց մասին.
    հայրը պետք է կրկնի դրանք և ուսուցանի իր որդուն.
    դրանք պետք է բացատրել հովվին ու նախրապանին:
    Չմնա նույնիսկ մեկը, որն անուշադիր է
    Մարդուկի հանդեպ, աստվածների էնլիլի:

    Մեկի հողը կարող է ծաղկել,
    մյուսինը բարգավաճում է,
    քանզի նրա խոսքը հավաստի է,
    նրա հրամանն՝ անփոփոխ,
    ոչ մի աստված չի կարող փոխել
    Մարդուկի բերանից ելած խոսքը:
    Երբ կատաղի է նրա հայացքը,
    նա չունի գթասրտություն,
    Երբ բոցավառվել է նրա զայրույթը,
    ոչ մի աստված չի կարող դիմակայել նրան:

    Նրա միտքն անհատակ է,
    նրա ոգին ՝ամենակուլ է,
    Մեղքն ու ոճրագործությունը նրա առջև
    թաքնվել անկարող են:

    Հրահանգ, որը առաջնորդը
    կրկնեց Մարդուկի առջև.
    Նա գրեց այն և պահպանեց
    գալիք սերունդների համար:
    Մարդուկը, ով ստեղծեց
    իգիգի աստվածներին,
    Թող որ ցածր են կարգով,
    բայց թող կոչեն իրեն անվամբ:
    Այսպես ավարտվեց Մարդուկի հիմնը,
    Ով հաղթեց Տիամատին և հիմնեց իր արքայությունը:

    ՎԵՐՋ


    maxresdefault.jpg

    Թարգմանեց. ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •