Սկզբի պահին կուզեի ընդհանուր քննարկման դնել բուն թեման, կամ դրա անհրաժեշտությունը:
Ուզում եմ, "30 փաստեր մեր մասին" ոճի թեմա լինի, ուղղակի այստեղ ոչ թե մենք ենք անկեղծանում, այլ նշում ենք մեր նախընտրած ակումբցու մի քանի փաստերը: Գուցե ընդհանուրներ ունենա օրինակ` "Նա, ում մասին ուզում եմ խոսել"-ի հետ, բայց դե միասին քննարկելով կարող ենք որոշել թե ինչ ձևաչափով խաղանք և ինչպիսի տարբերություն մտցնենք:
Օրինակ` արդյոք կարիք կա՞ մի գրառման մեջ նշել որևէ ակումբցու և դրական և բացասական կետերը: Գուցե գրառող ակումբցին չուզի՞ անել դա:
Իսկ քանի՞ փաստ կարող ենք արձանագրել մի գրառմամբ:
Գուցե որոշ հարցեր էլ առաջ բերեն քննարկման մասնակցողները:
Էջանիշներ