User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ծանոթության գաղտնիքներ

  1. #1
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ծանոթության գաղտնիքներ

    Եկեք անկեղծ պատմենք մեր ծանոթությունների փորձի մասին։
    Առանց գլուխ գովալու։
    Աղջիկներն էլ բնականաբար թող պատմեն։
    Կարող եք նաև կիսվել մտքերով ու գաղտնիքներով։
    Կարող եք պատմել, թե ով ո՞նց է սիրում որ իրա հետ ծանոթանում են։
    Համընթաց քամի...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.07.2020), Աթեիստ (08.07.2020)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ մարդ կա՞, որ ինտերնետից դուրս է ծանոթանում

    Երևի թե ամեն երկիր քիչ թե շատ իր մշակութային առանձնահատկություններն ունի էս հարցում։
    Ու քանի որ բոլորս տարբեր երկրներում ենք, ինձ օրինակ հետաքրքիր կլիներ լսել, թե ով ինչ ծանոթությունների փորձ ունի՝ կապված իր բնակության վայրի հետ։
    Ո՞նց են ձեր կողմերում սովորաբար ծանոթանում։
    Դեռ հին ու բարի ոչ վիրտուալ մեթոդները ուժի մե՞ջ են։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (24.07.2020), Աթեիստ (22.07.2020)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզվում է՝ ինտերնետից դուրս ծանոթությունները դեռ իրականության մաս են, ահագին անսպասելի էր էս վիրտուալ դարում։
    Էսօր էդպես ծանոթացա մեկի հետ մետրոյում։
    Երթևեկության ամբողջ ընթացքում խոսում էինք (դիմակների միջից)․ նրանից սկսվեց, որ ինքն ուշանում էր էս դանդաղաշարժ մետրոյի պատճառով ու ուզեց հետս կիսվել էդ ինֆորմացիայով։ Ու հետո զրույցը ծավալվեց ու ձգվեց մինչև ուղևորության ավարտը, վերջում էլ դուրս գալուց հեռախոսահամարս հարցրեց։ Մի ձև անկապ կլիներ էդքան խոսելուց հետո ասել՝ չէ, վայ, ոնց կլինի, համարս չեմ տա։ Էդպես համարս տվեցի, մինչև հասա աշխատանքի՝ whatsapp-ով գրեց։
    Հիմա մտածում եմ՝ ինչ անեմ էս ծանոթության հետ․ ես իրականում ընդամենը ոչինչ չպարտադրող small talk էի վարում հետս զրուցել ուզող «ուշացող ուղևորի» հետ։
    Երևի որ շարունակի գրել, էդպես էլ կասեմ։ Մի խոսքով, պատմածս ինտիմ անկյուն մտնելու ոչ մի պոտենցիալ չունի, բայց որ թեման էստեղ էր, էստեղ գրեցի։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.08.2020)

  7. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ մարդ կա՞, որ ինտերնետից դուրս է ծանոթանում
    Ես ատում եմ ինտերնետով ծանոթությունները։ Tinder-ի account-ս վերջերս ընդհանրապես ջնջեցի, քանի որ պրակտիկորեն նորմալ կյանքի ենք վերադարձել։

    Եթե ապրում ես, ինչ-որ տեղեր ես գնում, լիքը մարդկանց ես հանդիպում։ Խանութում վաճառող, սրճարանում մատուցող, վարսավիր, ատամնաբույժ, և այլն։ Ընդ որում, պարտադիր չէ սահմանափակվել հին ու բարի հեռախոսահամարը հարցնելով, որը մի փոքր շատ intimidating Է։ Այդ մարդկանց հաճախ կարելի է գտնել fb-ում։ Իմ համար դա նույնիսկ ազարտ է, անգամ եթե ծանոթանալու (կամ ծանոթությունը շարունակելու) միտում չունեմ։ Բացեմ հիմնական գաղտնիքը․ գտնում ես հաստատություն էջը fb-ում, նայում ես թե ով է գրառումները լայք անում։ Բնականաբար, ոչ միշտ է աշխատում, գուցե ուզածդ մարդը fb-ում ընդհանրապես չկա, բայց շատ դեպքերում աշխատում է։ Պարտադիր չէ միանգամից գտնես ուզածդ մարդուն, բավական է գտնել աշխատողներից մեկին, հետո իր ընկերների ցուցակը նայել։

    Եթե խոսքը գնում է ի սկզբանե զուգընկեր գտնելու նպատակով ծանոթությանը, կա speed dating: Ում հետաքրքիր է, կգուգլի, կգտնի մանրամասները։ Դա էլ ես չեմ սիրում, բայց եթե համեմատենք online dating-ի հետո, միևնույնն է, մի գլուխ ավելի գերադասելի է։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 31.07.2020, 13:21:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (31.07.2020)

  9. #5
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ինտերնետային ծանոթյության վատն էն ա, որ էդ մարդուն դրսում տենաս՝ պետք ա ճանաչել կարողանաս )))

  10. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա մտածում եմ՝ ինչ անեմ էս ծանոթության հետ․ ես իրականում ընդամենը ոչինչ չպարտադրող small talk էի վարում հետս զրուցել ուզող «ուշացող ուղևորի» հետ։
    Երևի որ շարունակի գրել, էդպես էլ կասեմ։
    Սրա հետ կապված մի երկու բան պատմեմ։

    Ինձ հաճախ են մարդիկ խնդրում իրենց լուսանկարել, որովհետև տեսնում են՝ օբյեկտիվ եմ փոխում, ռակուրս եմ ընտրում, երևի ավելի լավ կնկարեմ, քան միջին ստատիստիկ չխկացնողը։

    Մի անգամ Տալլինում էի, տենց մի ռուս աղջիկ խնդրեց իրեն լուսանկարել, էս ֆոնին, էն ֆոնին, հետո հարցրեց, բա թե էսինչ խանութը կարո՞ղ է իմանամ որտեղ է, ծանոթացանք։ Ընթրիքի հրավիրեցի։ Շարունակություն չստացավ, չնայած փոխադարձ սիմպատիային, քանի որ երկուսս էլ երկու օրով էինք Տալլինում, ես էդ ժամանակ՝ բոմժ, ինքը՝ Նիժնի Նովգորոդից, ուր գնալն իմ պլանների մեջ բացարձակապես չէր մտնում։

    Մեկ այլ դեպ, նման սկզբով, բայց լրիվ այլ շարունակությամբ։ Դուբրովնիկում էի, էլի մի ասիացի աղջիկ խնդրեց իրեն լուսանկարել, հետո հարցրեց, բա թե մենա՞կ եմ ճանապարհորդում։ Ինքն էլ էր մենակ, Հոնգ Կոնգից էր, ծանոթացանք, խոսելով քայլում էինք, հենց փոքր պաուզա առաջացավ, հաջող արեց ու արագ հեռացավ։ Ես մանդռաժ մնացի, թե եթե չէիր ուզում շփվել, էլ հարցիդ իմաստը ո՞րն էր։ Ինքն էլ երևի մտածում էր՝ շատ էլ որ մի հատ անմեղ հարց տվեցի, էլ ինչ ես գլուխս կպել։

    Մշակութային տարբերություններն ահագին խանգարում են մարդու տրամադրվածությունը ճիշտ ընկալելուն։

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.07.2020), John (01.08.2020), Sambitbaba (01.08.2020), Smokie (17.08.2020), Աթեիստ (01.08.2020), Նաիրուհի (05.08.2020), Տրիբուն (01.08.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •