User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Բնակարանի ձեռք բերում նորակառույց շենքում/թաղամասում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնակարանի ձեռք բերում նորակառույց շենքում/թաղամասում

    Ինչպե՞ս կողմնորոշվել նորակառույց շենքում բնակարան գտնելու, թաղամասի, շենքի հարկի, գնի, օպտիմալ տոկոսադրույքի ընտրության հարցում։ Առաջարկները շատ-շատ են, ու ճիշտ կողմնորոշվելը մի քիչ բարդ է։ Ո՞վ, ի՞նչ փորձ ունի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.06.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ ինչ մի շատ ընտրություն չկա լավ…
    Էս պահին էս երկուսն են թրենդի մեջ՝

    https://luyser.am/
    http://smart-city.am/

    Առաջինը կենտրոնին մի քիչ ավելի մոտիկ է, Ծիծեռնակաբերդի այգուն մոտ լինելը պլյուս ա (չնայած երկու տռասա է բաժանում), բայց աղմկոտ ու փոշոտ վայրերին էլ է մոտիկ, Մասիսի տեսարանով բնակարան կարելի է ընտրել ու հմայվել մշուշոտ մայրամուտներով (Հնդկաստանը բարևում է): Հատակից առաստաղ ձգվող լուսամուտները կայֆ են:
    Եթե էկոլոգիապես շատ ավելի մաքուր ու ավելի քիչ աղմկոտ տեղ, ապա՝ երկրորդը, մոտիկ է սարերին, ապագա ինժեներական քաղաքին (եթե Աստված հաջողի :Ճ), մի քիչ ավելի կոնսերվատիվ ոճով, թաունհաուսներ էլ են առաջարկում: Գներից տեղյակ չեմ, բայց պիտի որ ապուշ գներ լինեն ։Ճ

    Կիսատ-պռատ կցկտուր տեղակատվություն մնացած նորակառույցների մասին կարելի է գտնել էստեղից։
    Կենտրոնին ավելի մոտիկ էլ կամ հենց կենտրոնում էլ տարբերակներ կան, բայց առաջարկների գինը անձամբ իմ կարծիքով բացարձակ արժեքին չի համապատասխանում, ժխորի ու բորշության մեջ ապրելու համար չարժի մեջտեղից կիսվել։
    Նորակառույցում արդեն գնած սեփականատիրոջից տուն չէի առնի, որովհետև գերակշիռ մեծամասնությամբ կամ վաճառում են անհաջող բնակարանները, կամ էլ վաճառում են հնարավորինս ամենաաբսուրդ գնով։
    Ես պարտադիր մի քանի անգամ կգնայի տեղում կզննեի, ուզում եմ էդ վայրում ապրել, թե չէ:

    Ամենաորոշիչը բյուջեն ա, ու ընտանիքի առաջնայնությունները՝ դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, սենյակների քանակ, աշխատատեղին հեռու-մոտիկ լինելը, ինչքանով է կարևոր ոտքով քաղաք իջնելն ու մառոժնի ուտելը, մեքենայի կայանատեղին, բարձր հարկերից գլխապտույտ կա թե չէ, և այլն ու ինչ վարկային հնարավորություններ կան։ Գնել ցանկալի է, ես կասե՝ի պետք է անմիջապես կառուցապատողից իրենց վարկային մեխանիզմերով։ Պետք է ուշադրություն դարձնել նաև երաշխիքների ու ապահովագրության վրա, թե ինչ են փակում, մարդ ես, մեկ մեկ նոր սարքած շենքերը քանդվում են։
    Հետո, ցանկացած խելացի բրոկեր տուն առնելիս խորհուրդ կտա վաճառողականությանը նայել, հետագայում ինչքանով ավելի հեշտ կլինի այն վաճառելը (մարդուս պլանները երբեմն փոխվում են)։
    Ամենապահաջվածները միջին հարկերում (4-8), տեսարանով, երկու կամ երեք սենյականոցներն են։
    Ընդհանրապես, Երևանը ապրելու տեղ չի, բայց էս ուրիշ թեմա ա :Ճ
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (19.06.2020)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կողմնորոշվել նորակառույց շենքում բնակարան գտնելու, թաղամասի, շենքի հարկի, գնի, օպտիմալ տոկոսադրույքի ընտրության հարցում։ Առաջարկները շատ-շատ են, ու ճիշտ կողմնորոշվելը մի քիչ բարդ է։ Ո՞վ, ի՞նչ փորձ ունի։
    Թաղամաս - նախասիրության հարց է, բացի այդ շատ գործոններ պիտի հաշվի առնվեն՝ կախված ընտանիքի անդամների տարիքից, աշխատանքից և նախասիրություններից
    Հարկ - անձնական փորձից ելնելով ասեմ, որ 3-5 հարկերն ամենաօպտիմալն են։ 5-ից բարձր արդեն ըստ նախասիրության, բայց ավելի լավ է վերջին, քան նախավերջին կամ նույնիսկ մի քանի հարկ ցածր։
    Գին - այս պահին երևանում խելքին մոտիկ գներով նորակառույցներ, որոնք նորմալ վիճակում են՝ չկան։ Համեմատաբար ցածր են դեռևս չկառուցված թաղամասերում շենքերը, բայց մեկը ես նման ռիսկի չէի գնա՝ բառդակ երկրում ամեն ինչ հնարավոր է։

    Տոկոսադրույք - առաջնայն շուկայից ձեռք բերելու պարագայում տոկոսները կարող են մարվել եկամտահարկից !!! Էս պարագայում 1-2%-ը մեծ եղանակ չի փոխում։ Բայց եթե չկա եկամտահարկ (ասել է թե չկա գրանցված կայուն եկամուտ), ընտրությունը շատ մեծ չէ՝ ընդամենը մի 15 բանկ կա, որոնց տոկոսադրույքեր իրարից ահռելի չեն տարբերվում։ Հիմնական տարբերությունը վարկավորման այլ պայմանների մեջ է՝ գույքի գնահատում, կադաստրային և նոտարական ծախսեր, ապահովագրություն և այլն։ Դա արդեն պիտի ուսումնասիրես։

    Բայց դե առաջին և գլախավոր պայմանը բյուջեն է։

    Հ․Գ․
    Նոր կառուցվող թաղամասերը մինչև նորմալ ապրելու տեղ են դառնում տարիներ են անցնում
    Վերջին խմբագրող՝ Varzor: 19.06.2020, 04:29:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (19.06.2020)

  7. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիաբանկը սենց բան ա սարքել, միգուցե կօգնի՞

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (19.06.2020)

  9. #5
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մենք էլ ենք սենց հարցերի մեջ ու հիմա էլ շատ բարդ ա առանց տնից դուրս գալու էդ ամենը անել։ Բանկերի մեծ մասը օնլայն տիրույթում հրաժարվում ա հարցերին պատասխանի ու խնդրում ա մոտենալ գրասենյակ, իսկ նորակառույցների դեպքում միշտ ինչ-որ բաներ դիտավորյալ թե ոչ դիտավորյալ չեն ասում, միշտ խորհուրդ կտամ շինհրապարակ գնալը, հետո նոր կառուցապատողի գրասենյակ, սովորաբար շինհրապարակ գնալուց հետո լիքը բան պարզա լինում։ Խորհուրդ կտամ էս նայել՝
    https://www.redgroup.am/
    Ջոնի նշած տարբերակից ենք օգտվում մեկ էլ ու ֆբ-ում ենք նայում։ Ամերիայի տոկոսը լավ բարձր ա, ավելի ցածր տոկոսներ եմ հանդիպել, բայց եթե եկամտահարկով ա ու միտք չունեք դուրս գալու, վատ չի։

    Թաղամասը կարևոր ա մի քանի բանով
    - կողքի ենթակառուցվածքները ոնց են աշխատում
    - մարդիկ բավականաչափ ադեկվատ են թե չէ
    - օդը, աղմուկը
    - աշխատավայրից հեռավորությունը ու մյուս հաճախ գնացող տեղերից հեռավորությունը

    Հարկ, հարկի պահը շատ սպեցիֆիկ կարա լինի շենքից շենք, մենք հիմա 4րդ հարկում ենք, բայց թմբի վրա ա, մեզ համար իդեալական բարձրություն ունի, տեսարանն էլ փակող բան չկա, բայց, եթե կողքը քիփ կպած շենք են սարքում 10րդ հարկում էլ պատուհանիցդ արև չի ընկնելու ու հարևանիդ հետ էլ պիտի հարմարվես, որ անընդհատ իրար տեսնելու եք տարբեր սիտուացիաներում

    Դիրք, էդ բազմազան տարբերակները պրծնում են կամ համարյա տակը բան չի մնում, երբ ասենք ուզում ես հարավ-արևելք լինի կամ ուզում ես դեպի ճանապարհ չլինի, խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել

    Գին, չգիտեմ ինչով ա պայմանավորված, բայց համատարած նույն տիպի գներ են բացառությամբ մի երկու տեղի, քմ.
    - փոքր կենտրոն՝ 1500$ - 3500$
    - մեծ կենտրոն՝ 1200$ - 1850$
    - այլ տեղեր՝ 800$ - 1000$

    Հատակագիծ, սրա մեջ ներառեմ չափն ու սենյակների քանակը։ Չափը նայելուց բացի անպայման նայեք սենյակների քանակը ու հատակագիծը։ Շատ դեպքերում հիմնական պատերի կամ պատուհանների քիչ լինելու պատճառով անհնար կարողա լինի ձևափոխելը կամ սենյակ ավելացնելը։ Հատակագիծը պարզ ա կարևոր ա նայել ընդհանուր պատկերացում կազմելու համար։ Կոնկրետ ես շատ եմ ուշադրություն դարձնում պատուհանների քանակին ու ընդհանուր ոնց ա նախատեսվում մոտավոր։

    Ջեռուցման տեսակը, վերջերս շատ եմ հանդիպում, որ կամ մենակ էլեկտրաէներգիա ա ու գազ չի լինելու, կամ կենրոնացված ջեռուցում ա։ Իմ համար թերևս էս մեծ բան չի, բայց շատերին կարողա հարմար չլինի։

    հ.գ. մեկ էլ առաջարկները շատ չեն, երբ որ ազատ բնակարանները հարցնում ես
    Վերջին խմբագրող՝ enna: 19.06.2020, 14:00:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.06.2020), Morg (21.06.2020), Varzor (20.06.2020), Նիկեա (08.07.2020), Վիշապ (19.06.2020)

  11. #6
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ ինչ մի շատ ընտրություն չկա լավ…
    Էս պահին էս երկուսն են թրենդի մեջ՝

    https://luyser.am/
    http://smart-city.am/
    Լույսերի դեպքում տարածքը շատ լավն ա, պանորամային լուսամուտներով լուծումները լավ են, համա գինը շատ թանկ ա։ Ամեն տուն մեկ հատ մեծ, կամ մի քանի փոքր պատշգամբ ունի, որոնց տարածքը հասնում ա մինչև 15 քմ։ Ու չեմ հասկանում պատշգամբի գինը բնակելի տարածքի գնով հաշվելու իմաստը։

    Մի քանի օրվա ուսումնասիրություններից հասկացա, որ ամեն դեպքում երիտասարդ նորաստեղծ ընտանիքի համար ճիշտը նույն եկամտահարկով ոչ թե բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելն ա, այլ ինչ-որ տարածքում 1000 քմ ի կարգի հողատարածք ձեռք բերելը ու էլի նույն եկամտահարկով երազանքի տուն սարքելն ա՝ ժամանակակից հատակագծով, պանորամային լուսամուտներով, լողավազանով, ավտոտնակով բանով։

    Պլյուսներից
    Սեփական տունը իր բակով ավելի գերադասելի է քան բազմաբնակարան շենքը (սուգուբը լիչնոյե մնենիե)
    Գնի առումով ավելի էժան է կազմում, ու նույն բազմաբնակարանի հետ համեմատ՝ հնարավորա նույն գնով լուծել նաև կահույքի ու վերանորոգման հարցը

    Մինուսներից
    Խելամիտ գնով քաղաքի մեջ հողատարածք ճարելը, որ տուն կառուցելուց նորմալ թաղամաս լինի՝ կարելիա ասել անհնարա։
    Դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, աշխատատեղին մոտիկ լինել, ոտքով քաղաք իջնել մառոժնի ուտելը ու նմանատիպ լավ օպցիաները կարան անհասանելի լինեն։


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.06.2020)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Լույսերի դեպքում տարածքը շատ լավն ա, պանորամային լուսամուտներով լուծումները լավ են, համա գինը շատ թանկ ա։ Ամեն տուն մեկ հատ մեծ, կամ մի քանի փոքր պատշգամբ ունի, որոնց տարածքը հասնում ա մինչև 15 քմ։ Ու չեմ հասկանում պատշգամբի գինը բնակելի տարածքի գնով հաշվելու իմաստը։

    Մի քանի օրվա ուսումնասիրություններից հասկացա, որ ամեն դեպքում երիտասարդ նորաստեղծ ընտանիքի համար ճիշտը նույն եկամտահարկով ոչ թե բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելն ա, այլ ինչ-որ տարածքում 1000 քմ ի կարգի հողատարածք ձեռք բերելը ու էլի նույն եկամտահարկով երազանքի տուն սարքելն ա՝ ժամանակակից հատակագծով, պանորամային լուսամուտներով, լողավազանով, ավտոտնակով բանով։

    Պլյուսներից
    Սեփական տունը իր բակով ավելի գերադասելի է քան բազմաբնակարան շենքը (սուգուբը լիչնոյե մնենիե)
    Գնի առումով ավելի էժան է կազմում, ու նույն բազմաբնակարանի հետ համեմատ՝ հնարավորա նույն գնով լուծել նաև կահույքի ու վերանորոգման հարցը

    Մինուսներից
    Խելամիտ գնով քաղաքի մեջ հողատարածք ճարելը, որ տուն կառուցելուց նորմալ թաղամաս լինի՝ կարելիա ասել անհնարա։
    Դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, աշխատատեղին մոտիկ լինել, ոտքով քաղաք իջնել մառոժնի ուտելը ու նմանատիպ լավ օպցիաները կարան անհասանելի լինեն։

    Նայած սեփական տուն, տեղից, դիրքից, չափից ու էլի ահագին հանգամանքներից ահագին բան է կախված ու սեփական տունը միշտ չի որ ավելի էժան է ու ավելի հարմար, սովորաբար ավելի թանկ է ու շատ ավելի խնամք ու ժամանակ պահանջող։
    Բացի այդ, սեփական տուն կառուցելու համար եթե վարկ ես վեցնելու, բանկերի մեծ մասը վարկի գումարին համարժեք լրացուցիչ գրավի օբյեկտ է պահանջելու, ասենք օրինակ 20000 դոլարանոց հողամասի վրա 80000 դոլարի շինարարություն անելու համար քեզ լրացուցիչ ասեքն 60000 դոլարի գրավի առարկա է պետք ունենալ: Պետք է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորություններն ու ռիսկերը ու ինչպես ասում են՝ ոտքերը վերմակի չափով մեկնել ։Ճ
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •