Մեկուկես տարի առաջ էի բնակարան ընտրում, «Երազը» բացարձակ դուրս չեկավ, խայտառակ ճարտարապետություն է, եթե դա կարելի է ճարտարապետություն համարել, ու առաջարկած գինը հեչ չարժեր։ էդ շինության միակ նպատակը միավոր տարածքում հնարավորինս շատ բնակարաններ ճխտելն է, ու նորակառույցների մեծ մասը էդ տրամաբանությամբ են սարքել ու սարքում։ Տեղն էլ երևելի չի, ոչ մի հետաքրքիր բան չկա կողքերը, «Ձմեռային այգին» ողորմելի բան ա, շուջը բենզակալոնկաներ, արհեստանոցներ ու կեղտոտություն։ Ես ոնց գցում-բռնում եմ, էս պանդեմիկը երկա՜ր ա ձգվելու, հետևաբար ճիշտը հողամասով տունն է, որ մարդ իր կարճ կյանքը եթե կիսափակված անցկացնի, ապա գոնե ծառուծաղկի մեջ։ Կարելի է Կոտայքի կամ Արագածոտնի լավ ճամփեք ու նորմալ ինտերնետ ունեցող գյուղերում փնտրել։ Վստահ եմ ժամանակի ընթացքում քաղաքի բազմաբնակարանների գները ընկնելու են, գյուղերինը՝ բարձրանան։
Էջանիշներ