User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Բնակարանի ձեռք բերում նորակառույց շենքում/թաղամասում

  1. #1
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնակարանի ձեռք բերում նորակառույց շենքում/թաղամասում

    Ինչպե՞ս կողմնորոշվել նորակառույց շենքում բնակարան գտնելու, թաղամասի, շենքի հարկի, գնի, օպտիմալ տոկոսադրույքի ընտրության հարցում։ Առաջարկները շատ-շատ են, ու ճիշտ կողմնորոշվելը մի քիչ բարդ է։ Ո՞վ, ի՞նչ փորձ ունի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.06.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,233
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ ինչ մի շատ ընտրություն չկա լավ…
    Էս պահին էս երկուսն են թրենդի մեջ՝

    https://luyser.am/
    http://smart-city.am/

    Առաջինը կենտրոնին մի քիչ ավելի մոտիկ է, Ծիծեռնակաբերդի այգուն մոտ լինելը պլյուս ա (չնայած երկու տռասա է բաժանում), բայց աղմկոտ ու փոշոտ վայրերին էլ է մոտիկ, Մասիսի տեսարանով բնակարան կարելի է ընտրել ու հմայվել մշուշոտ մայրամուտներով (Հնդկաստանը բարևում է): Հատակից առաստաղ ձգվող լուսամուտները կայֆ են:
    Եթե էկոլոգիապես շատ ավելի մաքուր ու ավելի քիչ աղմկոտ տեղ, ապա՝ երկրորդը, մոտիկ է սարերին, ապագա ինժեներական քաղաքին (եթե Աստված հաջողի :Ճ), մի քիչ ավելի կոնսերվատիվ ոճով, թաունհաուսներ էլ են առաջարկում: Գներից տեղյակ չեմ, բայց պիտի որ ապուշ գներ լինեն ։Ճ

    Կիսատ-պռատ կցկտուր տեղակատվություն մնացած նորակառույցների մասին կարելի է գտնել էստեղից։
    Կենտրոնին ավելի մոտիկ էլ կամ հենց կենտրոնում էլ տարբերակներ կան, բայց առաջարկների գինը անձամբ իմ կարծիքով բացարձակ արժեքին չի համապատասխանում, ժխորի ու բորշության մեջ ապրելու համար չարժի մեջտեղից կիսվել։
    Նորակառույցում արդեն գնած սեփականատիրոջից տուն չէի առնի, որովհետև գերակշիռ մեծամասնությամբ կամ վաճառում են անհաջող բնակարանները, կամ էլ վաճառում են հնարավորինս ամենաաբսուրդ գնով։
    Ես պարտադիր մի քանի անգամ կգնայի տեղում կզննեի, ուզում եմ էդ վայրում ապրել, թե չէ:

    Ամենաորոշիչը բյուջեն ա, ու ընտանիքի առաջնայնությունները՝ դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, սենյակների քանակ, աշխատատեղին հեռու-մոտիկ լինելը, ինչքանով է կարևոր ոտքով քաղաք իջնելն ու մառոժնի ուտելը, մեքենայի կայանատեղին, բարձր հարկերից գլխապտույտ կա թե չէ, և այլն ու ինչ վարկային հնարավորություններ կան։ Գնել ցանկալի է, ես կասե՝ի պետք է անմիջապես կառուցապատողից իրենց վարկային մեխանիզմերով։ Պետք է ուշադրություն դարձնել նաև երաշխիքների ու ապահովագրության վրա, թե ինչ են փակում, մարդ ես, մեկ մեկ նոր սարքած շենքերը քանդվում են։
    Հետո, ցանկացած խելացի բրոկեր տուն առնելիս խորհուրդ կտա վաճառողականությանը նայել, հետագայում ինչքանով ավելի հեշտ կլինի այն վաճառելը (մարդուս պլանները երբեմն փոխվում են)։
    Ամենապահաջվածները միջին հարկերում (4-8), տեսարանով, երկու կամ երեք սենյականոցներն են։
    Ընդհանրապես, Երևանը ապրելու տեղ չի, բայց էս ուրիշ թեմա ա :Ճ
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (19.06.2020)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,109
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կողմնորոշվել նորակառույց շենքում բնակարան գտնելու, թաղամասի, շենքի հարկի, գնի, օպտիմալ տոկոսադրույքի ընտրության հարցում։ Առաջարկները շատ-շատ են, ու ճիշտ կողմնորոշվելը մի քիչ բարդ է։ Ո՞վ, ի՞նչ փորձ ունի։
    Թաղամաս - նախասիրության հարց է, բացի այդ շատ գործոններ պիտի հաշվի առնվեն՝ կախված ընտանիքի անդամների տարիքից, աշխատանքից և նախասիրություններից
    Հարկ - անձնական փորձից ելնելով ասեմ, որ 3-5 հարկերն ամենաօպտիմալն են։ 5-ից բարձր արդեն ըստ նախասիրության, բայց ավելի լավ է վերջին, քան նախավերջին կամ նույնիսկ մի քանի հարկ ցածր։
    Գին - այս պահին երևանում խելքին մոտիկ գներով նորակառույցներ, որոնք նորմալ վիճակում են՝ չկան։ Համեմատաբար ցածր են դեռևս չկառուցված թաղամասերում շենքերը, բայց մեկը ես նման ռիսկի չէի գնա՝ բառդակ երկրում ամեն ինչ հնարավոր է։

    Տոկոսադրույք - առաջնայն շուկայից ձեռք բերելու պարագայում տոկոսները կարող են մարվել եկամտահարկից !!! Էս պարագայում 1-2%-ը մեծ եղանակ չի փոխում։ Բայց եթե չկա եկամտահարկ (ասել է թե չկա գրանցված կայուն եկամուտ), ընտրությունը շատ մեծ չէ՝ ընդամենը մի 15 բանկ կա, որոնց տոկոսադրույքեր իրարից ահռելի չեն տարբերվում։ Հիմնական տարբերությունը վարկավորման այլ պայմանների մեջ է՝ գույքի գնահատում, կադաստրային և նոտարական ծախսեր, ապահովագրություն և այլն։ Դա արդեն պիտի ուսումնասիրես։

    Բայց դե առաջին և գլախավոր պայմանը բյուջեն է։

    Հ․Գ․
    Նոր կառուցվող թաղամասերը մինչև նորմալ ապրելու տեղ են դառնում տարիներ են անցնում
    Վերջին խմբագրող՝ Varzor: 19.06.2020, 04:29:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (19.06.2020)

  7. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,715
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիաբանկը սենց բան ա սարքել, միգուցե կօգնի՞

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (19.06.2020)

  9. #5
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,385
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մենք էլ ենք սենց հարցերի մեջ ու հիմա էլ շատ բարդ ա առանց տնից դուրս գալու էդ ամենը անել։ Բանկերի մեծ մասը օնլայն տիրույթում հրաժարվում ա հարցերին պատասխանի ու խնդրում ա մոտենալ գրասենյակ, իսկ նորակառույցների դեպքում միշտ ինչ-որ բաներ դիտավորյալ թե ոչ դիտավորյալ չեն ասում, միշտ խորհուրդ կտամ շինհրապարակ գնալը, հետո նոր կառուցապատողի գրասենյակ, սովորաբար շինհրապարակ գնալուց հետո լիքը բան պարզա լինում։ Խորհուրդ կտամ էս նայել՝
    https://www.redgroup.am/
    Ջոնի նշած տարբերակից ենք օգտվում մեկ էլ ու ֆբ-ում ենք նայում։ Ամերիայի տոկոսը լավ բարձր ա, ավելի ցածր տոկոսներ եմ հանդիպել, բայց եթե եկամտահարկով ա ու միտք չունեք դուրս գալու, վատ չի։

    Թաղամասը կարևոր ա մի քանի բանով
    - կողքի ենթակառուցվածքները ոնց են աշխատում
    - մարդիկ բավականաչափ ադեկվատ են թե չէ
    - օդը, աղմուկը
    - աշխատավայրից հեռավորությունը ու մյուս հաճախ գնացող տեղերից հեռավորությունը

    Հարկ, հարկի պահը շատ սպեցիֆիկ կարա լինի շենքից շենք, մենք հիմա 4րդ հարկում ենք, բայց թմբի վրա ա, մեզ համար իդեալական բարձրություն ունի, տեսարանն էլ փակող բան չկա, բայց, եթե կողքը քիփ կպած շենք են սարքում 10րդ հարկում էլ պատուհանիցդ արև չի ընկնելու ու հարևանիդ հետ էլ պիտի հարմարվես, որ անընդհատ իրար տեսնելու եք տարբեր սիտուացիաներում

    Դիրք, էդ բազմազան տարբերակները պրծնում են կամ համարյա տակը բան չի մնում, երբ ասենք ուզում ես հարավ-արևելք լինի կամ ուզում ես դեպի ճանապարհ չլինի, խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել

    Գին, չգիտեմ ինչով ա պայմանավորված, բայց համատարած նույն տիպի գներ են բացառությամբ մի երկու տեղի, քմ.
    - փոքր կենտրոն՝ 1500$ - 3500$
    - մեծ կենտրոն՝ 1200$ - 1850$
    - այլ տեղեր՝ 800$ - 1000$

    Հատակագիծ, սրա մեջ ներառեմ չափն ու սենյակների քանակը։ Չափը նայելուց բացի անպայման նայեք սենյակների քանակը ու հատակագիծը։ Շատ դեպքերում հիմնական պատերի կամ պատուհանների քիչ լինելու պատճառով անհնար կարողա լինի ձևափոխելը կամ սենյակ ավելացնելը։ Հատակագիծը պարզ ա կարևոր ա նայել ընդհանուր պատկերացում կազմելու համար։ Կոնկրետ ես շատ եմ ուշադրություն դարձնում պատուհանների քանակին ու ընդհանուր ոնց ա նախատեսվում մոտավոր։

    Ջեռուցման տեսակը, վերջերս շատ եմ հանդիպում, որ կամ մենակ էլեկտրաէներգիա ա ու գազ չի լինելու, կամ կենրոնացված ջեռուցում ա։ Իմ համար թերևս էս մեծ բան չի, բայց շատերին կարողա հարմար չլինի։

    հ.գ. մեկ էլ առաջարկները շատ չեն, երբ որ ազատ բնակարանները հարցնում ես
    Վերջին խմբագրող՝ Enna Adoly: 19.06.2020, 14:00:
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.06.2020), Morg (21.06.2020), Varzor (20.06.2020), Նիկեա (08.07.2020), Վիշապ (19.06.2020)

  11. #6
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ ինչ մի շատ ընտրություն չկա լավ…
    Էս պահին էս երկուսն են թրենդի մեջ՝

    https://luyser.am/
    http://smart-city.am/
    Լույսերի դեպքում տարածքը շատ լավն ա, պանորամային լուսամուտներով լուծումները լավ են, համա գինը շատ թանկ ա։ Ամեն տուն մեկ հատ մեծ, կամ մի քանի փոքր պատշգամբ ունի, որոնց տարածքը հասնում ա մինչև 15 քմ։ Ու չեմ հասկանում պատշգամբի գինը բնակելի տարածքի գնով հաշվելու իմաստը։

    Մի քանի օրվա ուսումնասիրություններից հասկացա, որ ամեն դեպքում երիտասարդ նորաստեղծ ընտանիքի համար ճիշտը նույն եկամտահարկով ոչ թե բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելն ա, այլ ինչ-որ տարածքում 1000 քմ ի կարգի հողատարածք ձեռք բերելը ու էլի նույն եկամտահարկով երազանքի տուն սարքելն ա՝ ժամանակակից հատակագծով, պանորամային լուսամուտներով, լողավազանով, ավտոտնակով բանով։

    Պլյուսներից
    Սեփական տունը իր բակով ավելի գերադասելի է քան բազմաբնակարան շենքը (սուգուբը լիչնոյե մնենիե)
    Գնի առումով ավելի էժան է կազմում, ու նույն բազմաբնակարանի հետ համեմատ՝ հնարավորա նույն գնով լուծել նաև կահույքի ու վերանորոգման հարցը

    Մինուսներից
    Խելամիտ գնով քաղաքի մեջ հողատարածք ճարելը, որ տուն կառուցելուց նորմալ թաղամաս լինի՝ կարելիա ասել անհնարա։
    Դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, աշխատատեղին մոտիկ լինել, ոտքով քաղաք իջնել մառոժնի ուտելը ու նմանատիպ լավ օպցիաները կարան անհասանելի լինեն։


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.06.2020)

  13. #7
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,233
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Լույսերի դեպքում տարածքը շատ լավն ա, պանորամային լուսամուտներով լուծումները լավ են, համա գինը շատ թանկ ա։ Ամեն տուն մեկ հատ մեծ, կամ մի քանի փոքր պատշգամբ ունի, որոնց տարածքը հասնում ա մինչև 15 քմ։ Ու չեմ հասկանում պատշգամբի գինը բնակելի տարածքի գնով հաշվելու իմաստը։

    Մի քանի օրվա ուսումնասիրություններից հասկացա, որ ամեն դեպքում երիտասարդ նորաստեղծ ընտանիքի համար ճիշտը նույն եկամտահարկով ոչ թե բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելն ա, այլ ինչ-որ տարածքում 1000 քմ ի կարգի հողատարածք ձեռք բերելը ու էլի նույն եկամտահարկով երազանքի տուն սարքելն ա՝ ժամանակակից հատակագծով, պանորամային լուսամուտներով, լողավազանով, ավտոտնակով բանով։

    Պլյուսներից
    Սեփական տունը իր բակով ավելի գերադասելի է քան բազմաբնակարան շենքը (սուգուբը լիչնոյե մնենիե)
    Գնի առումով ավելի էժան է կազմում, ու նույն բազմաբնակարանի հետ համեմատ՝ հնարավորա նույն գնով լուծել նաև կահույքի ու վերանորոգման հարցը

    Մինուսներից
    Խելամիտ գնով քաղաքի մեջ հողատարածք ճարելը, որ տուն կառուցելուց նորմալ թաղամաս լինի՝ կարելիա ասել անհնարա։
    Դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, աշխատատեղին մոտիկ լինել, ոտքով քաղաք իջնել մառոժնի ուտելը ու նմանատիպ լավ օպցիաները կարան անհասանելի լինեն։

    Նայած սեփական տուն, տեղից, դիրքից, չափից ու էլի ահագին հանգամանքներից ահագին բան է կախված ու սեփական տունը միշտ չի որ ավելի էժան է ու ավելի հարմար, սովորաբար ավելի թանկ է ու շատ ավելի խնամք ու ժամանակ պահանջող։
    Բացի այդ, սեփական տուն կառուցելու համար եթե վարկ ես վեցնելու, բանկերի մեծ մասը վարկի գումարին համարժեք լրացուցիչ գրավի օբյեկտ է պահանջելու, ասենք օրինակ 20000 դոլարանոց հողամասի վրա 80000 դոլարի շինարարություն անելու համար քեզ լրացուցիչ ասեքն 60000 դոլարի գրավի առարկա է պետք ունենալ: Պետք է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորություններն ու ռիսկերը ու ինչպես ասում են՝ ոտքերը վերմակի չափով մեկնել ։Ճ
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  14. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,409
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ քանի գնում, ավելի հակվում հողամասի ու սեփական տան տարբերակին: Չնայած՝ ես երևի մի քիչ կանխակալ եմ, որովհետև ի սկզբանե էլ հենց սեփական տուն էի ուզում․ շենքում ապրելուն չեմ հարմարվում:

    Սեփականով ոնց որ թե քառակուսին նույնիսկ ահագին ավելի էժան ա գալիս, քան բնակարան առնելով: Ստեղ ամենադժվարը հենց հողատարածք ճարելն ա:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (24.06.2020), Varzor (25.06.2020), Արէա (22.06.2020)

  16. #9
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,233
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին կամ կիսավարտ տունն իր հողամասով էլ կարող է տարբերակ լինել, հաշվի առնելով, որ արդեն հաստատված բնակավայրերում այդպիսիք ճարելն ավելի հեշտ է, քան լրիվ դատարկ հողատարածքը։ Ես կնախընտրեի Երևանի հյուսիսային կողմերը՝ Դուրյան թաղամասի վերևնամասերը, դեպի Աշտարակ ու Եղվարդ ուղղություններով, Պտղնի, Բալահովիտ։ Քաղաքի ներսում ռեալ չի բնակարանի գնով հողամաս ու տուն ձեռք բերելը, բացի այդ մեծամասամբ իրար գլխի ճղտված թաղամասեր են։ Եթե տնից աշխատելու հնարավորություն կա, ապա կարելի է շրջաններ գնալ՝ ցանկալի է ոչ շատ խուլ՝ Աշտարակ, Ծաղկաձոր, Դիլիջան ․․․ ։Ճ
    Մյուս կողմից էլ բնակարանի դարդ ու ցավը քաշելը անհամեմատ ավելի հեշտ է, քան սեփական տան։ Ես իմ կյանքի առաջին կեսը անցկացրել եմ մեծ հողամասով սեփական տանը, երկրորդ կեսի առաջին մասը՝ բնակարանում, իսկ ներկայիս մասը՝ խառն ա։ Սեփական տունը ուզում ա Ամերիկայում լինի, թարմ սարքած, միշտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որ երբեք բնակարանի հետ չես ունենա։ Ու այդ խնդիրների համար միշտ բանկում զապաս փող է պետք ունենալ։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (22.06.2020)

  18. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,235
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ քանի գնում, ավելի հակվում հողամասի ու սեփական տան տարբերակին: Չնայած՝ ես երևի մի քիչ կանխակալ եմ, որովհետև ի սկզբանե էլ հենց սեփական տուն էի ուզում․ շենքում ապրելուն չեմ հարմարվում:

    Սեփականով ոնց որ թե քառակուսին նույնիսկ ահագին ավելի էժան ա գալիս, քան բնակարան առնելով: Ստեղ ամենադժվարը հենց հողատարածք ճարելն ա:
    Հենց էսօր էդ թեմայով խոսում էինք, ծանոթս ասում ա զեյթունում 500քմ դատարկ հողամասին կես միլիոն փող են ուզում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #11
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,233
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էսօր էդ թեմայով խոսում էինք, ծանոթս ասում ա զեյթունում 500քմ դատարկ հողամասին կես միլիոն փող են ուզում։
    Հավանաբար բազմաբնակարան շենք սարքելու թույլտվությամբ։ Հետո Հայաստանում վաճառողների մի զգալի մաս վաճառում են «երբ ծախվի՝ ծախվի», «կարող ա ծախվի» սկզբունքով, այսինքն օքեյ են տարիներով չծախելու հետ, ինքը գների շուկայում շփոթություն կարող է առաջացնել: Ստույգ գների համար պետք է նայել թե տվյալ տարածքում նման այլ օբյեկտ ինչ գնով է ծախվել, ոչ թե ինչ են ուզում:
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  20. #12
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,592
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեփական տունը ուզում ա Ամերիկայում լինի, թարմ սարքած, միշտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որ երբեք բնակարանի հետ չես ունենա։ Ու այդ խնդիրների համար միշտ բանկում զապաս փող է պետք ունենալ։
    Օրինակ ի՞նչ խնդիր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #13
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,233
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ի՞նչ խնդիր:
    Հողամասի, դուռուդուսի ասֆլատբետոնի, տանիքի ու նկուղի, ցանկապատի ու դարպասի հնարավոր ու անհնար խնդիրներ: Սեփական տան խնամքն ու թարմացումները շատ ավելի ծախսատար են: Օրինակ վերջերս մեր տան դիմացի ծառի արմատը մտել էր ոռոգման խողովակներն ու հոսանքալարերն անցկացնող թունելի մեջ, որը անցնում է գարաժի դիմացի բետոնի տակով ու սաղ ավիրել: Ծառը արմատներով հեռացնել տվեցի, հիմա բետոնի տակի խողովակների վնասը պիտի վերացվի, բետոնը կտրվի, նոր խողովակներ ու բետոն արվի, նոր ծառ պիտի տնկվի ավեի անվնաս արմատներով, ոռոգման սիստեմը թարմացվի (որովհետև վնասվել է), ու տենց․․․ ընդհանուր մի 3-5 հազար դոլարի պատմություն է, կախված՝ թե որ գործի համար սերվիս եմ կանչում, որը ինքս եմ անում։ Ծառը արմատներով հեռացնելը արդեն 1500 նստեց։ Հայաստանում խնդիրները գուցե ավելի էժան կարելի է լուծել, բայց դե նայած։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (30.06.2020), Varzor (25.06.2020), Գաղթական (24.06.2020), Հայկօ (24.06.2020), Տրիբուն (24.06.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •