User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Հարճի խրատը

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարճի խրատը

    Թագավորը կանչեց հարճին,
    Ասաց՝ արի, ինձ կին դարձի,
    Թագուհին էլ սրտովս չի,
    Այդ պատճառով էլ քովս չի:

    Հարճը ասաց թագավորին՝
    Ա՜խ, թագավորն ապրած կենա,
    Թե հարճն իրեն կնիկ դառնա,
    Արքան խնդրով միշտ կմնա:

    Զարմանք ապրեց թագավորը՝
    Վախենում ես, թե չլցնե՞մ,
    Գույներ չտա՞մ, չհագեցնե՞մ
    Քո միշտ դատարկ անցած օրը:

    Ո’չ, իմ արքա, - հարճը ասաց, -
    Իմ մասին չեմ այստեղ խոսում,
    Այլ, հենց, եթե անկեղծ ասած՝
    Քեզ եմ, արքա, ես ափսոսում:

    Դե տես, արքա, ես հարճն եմ քո,
    Ով անկողնում է քեզ սազում,
    Ում հետ մթին՝ մոմի ներքո
    Վարվիր ինչպես դու ես ուզում:

    Ես մարմին եմ լոկ քեզ համար,
    Քո տենչանքի ապաստանը,
    Չունեմ հոգի ես քեզ հարմար,
    Ում տեղ կտաս դու քո տանը:

    Ցնցոտի եմ ես պատռված,
    Անշուք, կեղտոտ լաթի կտոր,
    Ով գործը իր գիտի պառկած,
    Ու դա կանի գիշեր ու զոր:

    Իսկ թե լաթը սարքես բամբակ,
    Տակից կզգաս մի չոր սավան,
    Թե դնես հոգի մարմնիս տակ,
    Նրա քիմքին չես գա հավան:

    Թե իմ պառկած դիրքը փոխես,
    Թե ինձ գահին մոտիկ թողնես,
    Թե քո կողքին ինձ նստեցնես,
    Տե’ս, թագավոր, չփոշմանե’ս:

    Թե պառկած կինն ելավ ոտի,
    Նա իր մտքի ուժը գիտի,
    Թագավորի խելքն էլ կուտի,
    Դե՜, թագուհուդ հիշես պիտի:

    Դե եկ, ոչինչ դու մի փոխիր,
    Պետքին էլ չէ թագավորին
    Վերածնված մի բուռ մոխիր,
    Նախկին հարճից անցնես նորի՞ն:

    Դե ուրեմն, երբ թագուհին
    Ծոցդ կրկին թողնի դատարկ,
    Արի, մտիր իմ անկողին
    Մթին հալվող մոմերի տակ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (11.06.2020), Varzor (11.06.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սույն հարճը կարգին թերագնահատել է ինքն իրեն

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.06.2020), Freeman (11.06.2020), Sambitbaba (11.06.2020)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սույն հարճը կարգին թերագնահատել է ինքն իրեն
    Սույն հարճը թագավորի հավեսը չուներ, իր համար կայֆերով ապրում էր, շա՜տ պետքն էր գլուխը դարդի տակ դներ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.06.2020), Freeman (11.06.2020), Sambitbaba (11.06.2020), Varzor (11.06.2020), Ուլուանա (11.06.2020)

  7. #4
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակառակը) զգուշացնում ա թագավորին գլխի գալիքը՝ նրան կնության գնալու դեպքում)

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակը) զգուշացնում ա թագավորին գլխի գալիքը՝ նրան կնության գնալու դեպքում)
    Դե հո ուղիղ չէր ասելու

  9. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սույն հարճը թագավորի հավեսը չուներ, իր համար կայֆերով ապրում էր, շա՜տ պետքն էր գլուխը դարդի տակ դներ
    Անհեռատես հարճ էր նաև ուրեմն սույն հարճը

  10. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #8
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
    Կներեք իհարկե, երևի հայերեն չի ստեղծագործությունը:

  12. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սույն հարճը թագավորի հավեսը չուներ, իր համար կայֆերով ապրում էր, շա՜տ պետքն էր գլուխը դարդի տակ դներ
    Ըհը, թագավորից ինչ-որ իրեն պետք էր, սենց թե նենց ստանում էր որպես հարճ, իսկ կինը դառնալու դեպքում զուտ պարտավորությունները պիտի ավելանային, շատ էլ պետքն էր :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (11.06.2020)

  14. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք իհարկե, երևի հայերեն չի ստեղծագործությունը:
    Ստեղծագործության լեզուն հասկանալը ոչ միշտ է բավարար` հասկանալու համար, թե հեղինակն ինչ է ցանկացել ասել, հասկացնել կամ սովորեցնել ընթերցողին, էնպես որ հարցը բնական է: Եթե դժվար չի, պատասխանեք, ինձ էլ է հետաքրքրում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
    Սույն առակը կցուցանե հայ ադաթավոր մի իմաստություն, ասել է թե՝ կինն իր տեղն ունի, սիրուհին՝ իր:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    romanista (12.06.2020), Varzor (11.06.2020), Բարեկամ (12.06.2020)

  17. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ոնց ես հասկացա, ընդհանուր ասելիքը էն ա, որ կնանիքանց պիտի միշտ կզըցրած պահես, թե մի թեթև թուլանաս ու մարդատեղ դնես, վայն էկել ա քեզ տարել՝ հարճից բռնցրած, թագուհիով պրծած։
    Թե դրան պիտի ուշադրություն չդարձնեի, այլ կենտրոնանայի էն մտքի վրա, որ հարճը նենց իմաստուն ա, որ թագավորին խելք ա սովորեցնում, թե "ունեցածովդ յոլլա գնա, սաղ էլ նույնն են", կամ "հլը ինձ նայի, ես ու՜ր, թագուհին ու՜ր, թե սեքս ես ուզում, էդ ասա։
    Չեմ ծաղրում, իրոք ես սենց եմ հասկացել ։
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 11.06.2020, 23:27:
    Կարճ
    Կոնկրետ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.06.2020)

  19. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, սույն առակը ի՞նչ կցուցանե:
    Կցուցանե երևի էն ինչ վերնագիրն ա հուշում. Թագավորներ, խելքներդ գլուխներդ հավաքեք։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (13.06.2020)

  21. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համ էլ «Թմկաբերդի առումը» հիշեցի: Հիմա էս հարճն էլ կարող ա նույն սկզբունքով մտածում ա` էն թագուհին որ թագուհի ա, ու սա սենց հեշտ ու հանգիստ տշում ա նրան, բա ինձ` հարճիս հե՞տ ոնց կվարվի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #15
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սույն առակը կցուցանե հայ ադաթավոր մի իմաստություն, ասել է թե՝ կինն իր տեղն ունի, սիրուհին՝ իր:
    Սա միայն էս ստեղծագործության կոնտեքստում, իսկ դրանից դուրս ստեղծագործությունը երկու ասելիք ունի: Առաջինը էն, որ մարդու կյանքում նրան շրջապատող մարդիկ պետք է մնան էն դիրքերում, որտեղ նրանց էդ մարդու համար նրա կյանքը դասավորել ա ի սկզբանե, ու որևէ մեկին ավել տեղ/նշանակություն տալը կարա վատ հետևանքներ բերի: Օրինակը հենց բանաստեղծության մեջ ա, ներկայիս թագուհին նույնպես նախկինում հարճ ա եղել ու հիմա նրա ազդեցությունը որպես թագուհի թագավորի վրա էնքան ա ավելացել, որ ուզում ա գլուխը ազատի դրանից:
    Երկրորդ ասելիքն էն ա, որ, եթե սենց ասենք՝ մարդկային դասակարգման բուրգի ստորին հատվածում գտնվող մարդը, որի տեղը ընդեղ ա (մեզ մոտ՝ պառկած իր գործը անող հարճը), եթե հաջողում ա վեր բարձրանալ, այլ կերպ ասած եթե սողալու համար ծնվածը սկսում ա թռչել, դա կարող ա շատ թանկ նստել մարդկանց վրա, առավել ևս տվյալ մարդուն բարձրացնողի:
    Վերջին խմբագրող՝ romanista: 12.06.2020, 07:34:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •