Թագավորը կանչեց հարճին,
Ասաց՝ արի, ինձ կին դարձի,
Թագուհին էլ սրտովս չի,
Այդ պատճառով էլ քովս չի:
Հարճը ասաց թագավորին՝
Ա՜խ, թագավորն ապրած կենա,
Թե հարճն իրեն կնիկ դառնա,
Արքան խնդրով միշտ կմնա:
Զարմանք ապրեց թագավորը՝
Վախենում ես, թե չլցնե՞մ,
Գույներ չտա՞մ, չհագեցնե՞մ
Քո միշտ դատարկ անցած օրը:
Ո’չ, իմ արքա, - հարճը ասաց, -
Իմ մասին չեմ այստեղ խոսում,
Այլ, հենց, եթե անկեղծ ասած՝
Քեզ եմ, արքա, ես ափսոսում:
Դե տես, արքա, ես հարճն եմ քո,
Ով անկողնում է քեզ սազում,
Ում հետ մթին՝ մոմի ներքո
Վարվիր ինչպես դու ես ուզում:
Ես մարմին եմ լոկ քեզ համար,
Քո տենչանքի ապաստանը,
Չունեմ հոգի ես քեզ հարմար,
Ում տեղ կտաս դու քո տանը:
Ցնցոտի եմ ես պատռված,
Անշուք, կեղտոտ լաթի կտոր,
Ով գործը իր գիտի պառկած,
Ու դա կանի գիշեր ու զոր:
Իսկ թե լաթը սարքես բամբակ,
Տակից կզգաս մի չոր սավան,
Թե դնես հոգի մարմնիս տակ,
Նրա քիմքին չես գա հավան:
Թե իմ պառկած դիրքը փոխես,
Թե ինձ գահին մոտիկ թողնես,
Թե քո կողքին ինձ նստեցնես,
Տե’ս, թագավոր, չփոշմանե’ս:
Թե պառկած կինն ելավ ոտի,
Նա իր մտքի ուժը գիտի,
Թագավորի խելքն էլ կուտի,
Դե՜, թագուհուդ հիշես պիտի:
Դե եկ, ոչինչ դու մի փոխիր,
Պետքին էլ չէ թագավորին
Վերածնված մի բուռ մոխիր,
Նախկին հարճից անցնես նորի՞ն:
Դե ուրեմն, երբ թագուհին
Ծոցդ կրկին թողնի դատարկ,
Արի, մտիր իմ անկողին
Մթին հալվող մոմերի տակ։
Էջանիշներ