Հարց բոլոր նրանց, ովքեր իրենց ռասիստ չեն համարում, բայց «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեմայում անեկդոտներ են ճպցնում։
Ինչի՞ համար եք դա անում ու ի՞նչ եք զգում։ Զվարճալի՞ ա։
Հարց բոլոր նրանց, ովքեր իրենց ռասիստ չեն համարում, բայց «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեմայում անեկդոտներ են ճպցնում։
Ինչի՞ համար եք դա անում ու ի՞նչ եք զգում։ Զվարճալի՞ ա։
https://en.wikipedia.org/wiki/Black_comedy
Writers and comedians often use it as a tool for exploring vulgar issues by provoking discomfort, serious thought, and amusement for their audience. Thus, in fiction, for example, the term black comedy can also refer to a genre in which dark humor is a core component. Popular themes of the genre include death and violence, discrimination, disease, and human sexuality.
Իմ հասկանալով դա էլ կարող է լինել մի ձև ուշադրությունը տվյալ խնդիրների վրա հրավիրելու։ Այն խնդիրների որոնց վրա կիրառվում է սև կամ կապույտ հումորը։ Ընկալման հարց է։ Հիմա որ սա էլ սկսենք քննարկել, լրիվ էն ոստիկանների սպանության թեման ա դառնալու
Ես օրինակ սև հումորի սիրահար եմ ու ընդհանրապես վատ չեմ զգում, երբ դա կիրառվում է իմ անձի վերաբերյալ։ Սա էն հարցերից է, որը կախված է մարդու մղումներից։ Մարդ կարա տենց հումոր չանի, բայց ռասիստ սատկի, մարդ էլ կա կարող ա աշխարհի ամենանբարի ու հանդուրժողը լինի ու լինի հարյուրավոր սենց հումորների ստեղծող, ինչպես օրինակ Ջորջ Կարլինը.....
Դա դու ես այդպես ընկալում, ivy, թեև վստահ եմ Ակումբից շատերը քեզ կաջակցեն այս հարցում և շատ քչերը կփորձեն գոնե հասկանալ, թե ինչ եմ ուզում ասել։ Դա արվեստի, հումորի ձև է։ Շատ արմատացած ու զարգացած։ Անձամբ իմ վրա էդ թեմայում տեղադրված անեկդոտներից ոմանք հիշեցումներ են թե ինչ վիճակի մեջ ա գտնվում մարդկությունը։ Ու դա կարծես լինի տրագիկոմեդիայի պես մի բան իմ համար։ Ես կտրականապես դեմ եմ թեման ջնջելուն և փակելուն։
Էդ դեպքում պիտի կողմնակից լինենք նաև սև հումորի, սատիրայի, տրագիկոմեդիայի վերացմանը։
Freeman (08.06.2020), One_Way_Ticket (08.06.2020), Varzor (09.06.2020), Աթեիստ (08.06.2020), Տրիբուն (08.06.2020)
Ուրիշ կողմից նայենք։ Մեկն ինտերնետում ռասիսզմ ա սըրչ տալիս ու գալիս հագնում ա էդ թեմային, միջի անեկդոտներին՝ իրենց տակի շնորհակալություններով։ Դու լինեիր, քո մտքով միանգամից տրագիկոմեդիան կանցնե՞ր։
Չգիտեմ, իմ մտքով կանցներ, որ մի խումբ ռասիստներ հավաքվել, խինդ-ուրախության մեջ են ու իրենց ռասիստական կատակներն էլ սփռում են հայկական համացանցով մեկ։
Նախ ինձ թվում է բացարձակապես ոչ ռասիստ մարդ գոյություն չունի։ Լավագույն դեպքում կարելի է գիտակցական մակարդակում այն ճնշել՝ հասկանալով, որ ռասիզմը սխալ է։ Իսկ ենթագիտակցական մակարդակում այն մնալու է։ Իմ կարծիքով կատակ անելը բավական անշառ ձև է այդ ռասիզմը մեջդ չկուտակելու, այլ դուրս տալու։ Եթե կուտակես, կարող է ինչ-որ պահի շատ ավելի զզվելի ձևով արտահայտվի։
Աթեիստ (08.06.2020)
Սարկազմ ա Իբր՝ սույն անեկդոտով ես քննադատում եմ ռասիզմն ու հումորի պրիզմայով ջրի երես հանում ռասիստական գաղափարախոսության փուչ ու սին դրույթները: Առաջ, իհարկե, սենց կռուտիտներ չկային, ուղղակի սովորական անեկդոտ էր: Կարևորը մնացած դիսկրիմինատիվ կատակներից էլ չնեղանալն ա, մանավանդ նրանցից, որ քեզ են կպնում:
Ծանոթի ծանոթ մի ապարանցի մարդ կար, ընկերների հետ հավասար խոսում-խնդում էր աբարանցիների մասին անեկդոտների վրա: Հեչ չէր նեղվում: Հետո մի օր ասեց՝ եկեք մի անեկդոտ էլ ես ձեզ պատմեմ: Հարցրեց «բա գիտե՞ք խի ա աբարանցունը ամենամեծը»: Ասեցին՝ չէ: Ասեց «որովհետև ով հասնում՝ կախվում ա»: Տենց էլի խնդացին, անցավ-գնաց:
Հիմա ես ավելի շատ կուզեմ ապրել նենց աշխարհում, որտեղ ռուսը ինձ փնթի «խաչերի» մասին անեկդոտ պատմի, ծիծաղենք, ես էլ իրեն հարբեցող ռուսների մասին պատմեմ, էլի ծիծաղենք ու իրար միս չուտենք, քան թե որ ընդհանրապես սենց կատակներ չլինեն: Գիտեմ, որ սխալ ա թվում, իրար վիրավորել պետք չի, սևերի քաշածն էլ ապարանցիների քաշածի հետ հեչ համեմատելու չի, բայց ստեղ ինձ համար կարևորը «իրար միս չուտելն» ա, էլի, ոչ թե «չպատմելը»: SJW-ական աշխարհը ահագին անհամուհոտ տեղ ա, դրա թելադրած կանոններն էլ՝ շատ հեղհեղուկ ու նուրբ սահմանով: Էդ բոլոր կանոներին ու օրենքներին հետևելով՝ մենք սիմպտոմներն ենք վերացնում, ոչ թե պատճառը: Տակից շարունակում ես ատել, ուղղակի չես բարձրաձայնում: Ավելի լավ ա՝ ուղղակի սովորես չատել:
Կոնկրետ սենց անեկտոդների հիմքում ստերեոտիպերն են, որոնք իրականում մտածողության ամենաբնական երևույթներից են: Ուղեղն իր ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար անընդհատ խմբավորում, վերամշակում ու ընդհանրացնում ա ինֆորմացիան: Չես կարող պահանջել, որ մարդիկ ստերեոտիպեր չունենան: Կարող ես պահանջել, որ մարդիկ ստերեոտիպերը չֆետիշացնեն ու կարողանան դրանք կասկածի տակ դնել ու փոխել: Հիմա նույն SJW-ներն էլ իրենց ստերեոտիպերն ունեն, ու ոչ միայն իրենք: Ասենք՝ մարդուն մի հայացքից «քյառթ» պիտակող գլամուր UX դիզայներն էլ ա ստերեոտիպի տակ մնացած մեկը:
Բայց դե լրիվ բաց եմ ցանկացած ուրիշ կարծիքի ու քննադատության դիմաց, մանավանդ որ էս հարցը հազար ու մի շերտ ունի: Հիմա էս գրածս որ ուրիշ աչքով կարդամ, հանգիստ կարող եմ կետ առ կետ քլնգել: Ուղղակի էս քննադատելու, կարծիք լսելու ու փոխվելու մշակույթը շատ ավելի ճիշտ բան եմ համարում, քան թե «չի կարելի» ասելով առաջ գնալը, դրա համար էլ հանգիստ գրում եմ սրանք:
DIXIcarpe noctem
ivy-ի ուզածով որ շարժվենք, մանրից էս overly sensitive victim-ին ենք հասնում (կարծեմ Բարեկամը մի անգամ էս վիդեոն արդեն տեղադրել էր ուրիշ առիթով)։
Հայկօ (08.06.2020)
Սև հումորն ու սարկազմը հաճախ օգնում են ագրեսիայից, չարությունից ու մաղձից ազատվելու, հաճախ նաև ինքնաքննադատական են։ Հենց սևերի մոտ էլ արտակարգ զարգացած ա հումորն ու ծաղրը, ու իրենց երգերի մեջ f*kin n*gas -ը հաճախ ա օգտագործվում ։Ճ
Սև կամ պոլիտ-ինկոռեկտ հումորը երբեմն նաև օգնում ա թեթև նայել կյանքին, պրոբլեմներին, հիվանդություններին, դժբախտություններին, մահվանը և այլն․․․
Հենց ամեն ինչ կոռեկտությունով սահմանափակելը բերելու է լարվածության, դեպրեսիայի ու հենց ռասիզմի։ Մասնավորապես էս black lives matter քաղքենի դրսևորումը կարող ա լրիվ հակառակ էֆեկտն է թողնում, ասենք էդ չխանգարեց, որ մի քանի օր առաջ սև թալանչին գնդահահարեր 77 տարեկան թոշակառու նախկին ոստիկան վետեռանի, որը փորձում էր պաշտպանել խանութները թալանից ու որը նույնպես սև էր։
Լուի Սի Քեյ լսեք, շատ լավն ա։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Si vis pacem, para bellum
Չնայած նենց չի որ ես ինձ ռասիստ չեմ համարում (սրա մասին էս ա մի հատ անկապ-օրագրային կգրեմ, համ էլ կարող ա հավեսս տա մի հատ էլ էն 10 առավելություն-թերություն էլ ավելացնեմ), բայց որպես այդ թեմայում մի քանի հատ անեկդոտ գրած ակումբցի ասեմ, որ իմ գրելու պատճառաբանություն այս թեմայում արդեն քննարկել եմ (նայիր այս գրառումն ու դրան հաջորթած մի երկու էջ քննարկումը) ու կրկնվելու կարիք չեմ տեսնում։ Բայց վերջին այնտեղ դրածս անեկդոտով ծաղրում էի ռասիզմի մասին եռուզեռի մոմենտով դիսկոմֆորտ ապրող ռասիստներին, ի շարունակություն այս գրառմանս։ Բայց Հայկօյի անեկդոտը թերևս դա ավելի լավ արեց, դրա համար իր անեկդոտին էլ շնորհակալություն դրեցի։ Բայց հիմա որ մտածում եմ, կարելի է մի հատ էլ ավելացնել այդ ցանկին...
այնտեղ գրածս լինելով հանդերձ դեմ չեմ ո՛չ փակելուն, ո՛չ պահելուն, ո՛չ էլ ջնջելուն... նենց չի թե աշխարհում դրանից ռասիզմը ավելանալ կամ պակասելու ա
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.06.2020, 19:19:
Jarre (08.06.2020)
ivy, ցավոք պիտի համաձայնվեմ հետդ (((
Իսկապես կան մարդիկ որոնք ապրելով այսօրվա համակարգում թեմաների քննարկաման տվյալ դիսկուրսին տալիս են միանշանակ, ինչ որ տեղ՝ բնազդային ռեակցիա։ Ասեմ ավելին, ես ինքս էլ ինչ որ ժամանակ էդպիսին եմ եղել։ Ներողություն եմ խնդրում երկար գրելու համար, բայց ուզում եմ ուղղակի բացատրել իմ տեսանկյունը։
Այն հիմնված է ավելի շատ արվեստի վրա։ Ընդամենը մի քանի օրինակ.
Ջորջ Կարլինի մասին արդեն նշեցի։ Ինքը ինձ ծանոթ ամենալայնախոհ մարդկանցից է եղել, որը զզվել է ռասիզմից, նացիոնալիզմից և լիքը այլ երևույթներից ու դրանց վրա մարդկանց ուշադրությունը հրավիրել է իր կծողական, շոկային պատմվածքներով և հումորներով։
Պիեռ Պաոլո Պազոլինին բարձրացրեց նացիզմի թեման, քաղաքական ու կրոնական համակարգերի այլասերվածության թեման իր՝ «Սալո, կամ Սոդոմի 120 օրը» ֆիլմում, որը ես երբեք խորհուրդ չեմ տա դիտել, որովհետև այնտեղ կան շատ զզվելի տեսարաններ, որոնց մասին անգամ չեմ ուզում գրել։ Բայց ֆիլմը, չնայած էդ ամենին, համարում եմ գլուխգործոց, որովհետև եթե նա ցույց չտար, թե ինչպես են մարդիկ կղկղում ու հետո դրանով կերակրում երեխաներին, նա չէր կարողանա ցույց տալ, թե ինչես է նվաստացնում, մտապես բռնաբարում, այլասերում և ոչնչացնում քաղաքական, կրոնական և ցանկացած այլ ֆանատիզմը։
Կամ օրինակ նույն Տրիերի վերջին՝ Տունը որը կառուցեց Ջեքը ֆիլմը, որտեղ ինքը բարձրացնում է բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են արվեստին, կինեմատոգրաֆին, քաղաքականությանը, Եվորապական քաղաքականությանը, հասարակության մեջ ձևավորված լիքը շաբլոնների ու էդ ամեն ինչը ցույց է տալիս շատ դաժան կադրերի միջոցով, մինչև անգամ անչափահաս փոքր երեխաների սպանություն, բայց էդ ամենին տալիս է կոմեդիայի երանգներ։ Անխոս սա ամենավիճելի ֆիլմերից մեկն է կինեմատոգրաֆի պատմության մեջ։
Օրինակ Պազոլինիին սպանեցին ու կան վարկածներ, որ սպանության հիմնական դրդիչ ուժեը եղել է իր շոկային ֆիլմը, որի մասին վերևում գրեցի։
Տրիերին ընդհանրապես քննադատում են նացիզմի, անմարդկային լինելու մեջ։
Կամ օրինակ Ռոջեր Ուոթերսի վերջին տուրերից մեկը, որի ընթացքում ինքը Գիտլերի շորերով դուրս էր գալիս բեմ ու ավտոմատով՝ խալաստոյ փամփուշտներով կրակում հանդիսատեսի վրա։ Բայց իրա համերգը ու ամբողջ կյանքի փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ նա դեմ է այդ երևույթներին իր բոլոր բջիջներով։ Նույնն էլ մնացածները ում մասին նշեցի։
Այդ խնդիրները բարձրաձայնելու, ծաղրելու, քննադատելու նրանց միջոցը հենց այն է, ինչ իրենք անում են։
Բայց եթե հանես հանրության առաջ դնես կթքեն երեսիդ որ իրենց այլասերում ես նման երաժշտությամբ, ֆիլմերով, գրքերով կամ հումորներով։
Աթեիստ (08.06.2020)
Ու բաց արեք հարցումը, որ ռասիստներին տեսնենք ու խարազանենք։
Ես մի հատ էլ «սև ցուցակ» թեմա կառաջարկեի բացել, ու այնտեղ գրել այն ակումբցիների անունները, որոնք խայտառակում են ակումբի բարի համբավը։
Ու Չուկին էլ պետք է խնդրել նոր կոճակ ավելացնել «շնորհակալություն» կոճակի կողքին՝ «թքել երեսին» ։Ճ ։էսԹրոլՄոդըՉասիքՈնցԵնԱնջատում
Si vis pacem, para bellum
Freeman (08.06.2020)
ՈՒստա ջան, գրածդ անիկդոտը տեսնելուց՝ էս մատնանշածդ գրառումը հիշեցի, բայց ասի չասեմ, որ հանկարծ տգեղ բան չստացվի:
Բայց եթե ինքդ ես մեջբերել, ես էլ ասեմ, որ ինքդ քեզ հակասեցիր:
Էդ գրառման ու դրան հաջորդած քննարկման մեջ մատնանշում ես մի բանի «չի կարելի» լինելը, որը էս նախավերջին անիկդոտումդ ինքդ էլ ես արել ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (09.06.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ