Նույն անալոգիայով կարող ենք դիսկրիմինացիա տեսնել ոչ միայն սպորտում, ամենուր, ուր բնական տաղանդը/տվյալները դեր են խաղում։ Կարող ես շատ ուզել բալետի հայտնի պարուհի դառնալ, բայց չունենալ համապատաախան մարմին, կամ նախանձես մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթողին, երբ որ դու մաթեմատիկական ունակությամբ չես փայլում, երազես պոպուլյար երգիչ լինելու մասին, երբ որ բաղաձայն ես ծնվել, կամ նեղվես որ Վան Գոգը քեզնից լավ է նկարում, և այլն։
Սպորտային մրցման դեպքում արդարը այն է, որ մրցման են սովորաբար գնում նրանք, որոնք մոտավորապես նույն բնական նախադրյալներն ունեն, ու մրցման մեջ արդեն դեր են խաղում աշխատանքը, պատրաստվածությունը։ Իսկ եթե դու առանց նախադրյալների ուզում ես համեմատվել, սխալը դու ես, կամ ընտրիր էն բնագավառը, որտեղ նախադրյալներ ունես (եթե քեզ էդքան պետք է հաղթած լինելու զգացողությունն ապրելը), կամ զսպիր սպորտային ամբիցիաներդ, կամ էլ, լավագույն դեպքում, արա երկուսը միասին։
Հայտնի ստեղծագործության մեջ ասում է՝ եթե թագավորը հրամայի գեներալին ճայ դառնալ, և գեներալը չհաջողի, մեղքը թագավորի՞նն է, թե՞ գեներալինը։ Սպորտային մրցումների դեպքում ոչ ոք գեներալներին չի հրամայում ճայ դառնալ, ճայերը մրցում են ճայերի հետ, ու եթե գեներալը էդքան երազում ա լինել ճայ, մեղքը իրա վիզը

Էջանիշներ