User Tag List

Նայել հարցման արդյունքները: «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեման պե՞տք է ջնջել, թե՞ ոչ:

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, պետք է ջնջել:

    8 27.59%
  • Ոչ, ջնջելու պատճառ չեմ տեսնում:

    21 72.41%
Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեման արժե՞ ջնջել, թե՞ ոչ:

  1. #181
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    "Մեղավորը" էստեղ բնությամբ խտրականացված մարդու ամբիցիան ա՝ հաղթելու, էն դեպքում, երբ տվյալ մարդը չունի դրա նախադրյալները։
    Բայց ամբիցիան գրգռում են։ Սպորտային մրցույթները գովազդում են, հաղթողներին հեռուստատեսությամբ ցույց են տալիս։ Իրենցից հարցազրույց են վերցնում, իրենց կարծիքի հետ հաշվի են նստում։ Եթե մարդը տենց սոցիալական արդարություն սահմանելու միսսիա ունի, պիտի որ հակառակն անի։ Թույլին ամեն կերպ համոզի, որ ինքն ուժեղին ոչնչով չի զիջում, ոչ թե վերջինիս ուժը զոռով աչքը կոխի։

  2. #182
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Նույն անալոգիայով կարող ենք դիսկրիմինացիա տեսնել ոչ միայն սպորտում, ամենուր, ուր բնական տաղանդը/տվյալները դեր են խաղում։ Կարող ես շատ ուզել բալետի հայտնի պարուհի դառնալ, բայց չունենալ համապատաախան մարմին, կամ նախանձես մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթողին, երբ որ դու մաթեմատիկական ունակությամբ չես փայլում, երազես պոպուլյար երգիչ լինելու մասին, երբ որ բաղաձայն ես ծնվել, կամ նեղվես որ Վան Գոգը քեզնից լավ է նկարում, և այլն։
    Սպորտային մրցման դեպքում արդարը այն է, որ մրցման են սովորաբար գնում նրանք, որոնք մոտավորապես նույն բնական նախադրյալներն ունեն, ու մրցման մեջ արդեն դեր են խաղում աշխատանքը, պատրաստվածությունը։ Իսկ եթե դու առանց նախադրյալների ուզում ես համեմատվել, սխալը դու ես, կամ ընտրիր էն բնագավառը, որտեղ նախադրյալներ ունես (եթե քեզ էդքան պետք է հաղթած լինելու զգացողությունն ապրելը), կամ զսպիր սպորտային ամբիցիաներդ, կամ էլ, լավագույն դեպքում, արա երկուսը միասին։

    Հայտնի ստեղծագործության մեջ ասում է՝ եթե թագավորը հրամայի գեներալին ճայ դառնալ, և գեներալը չհաջողի, մեղքը թագավորի՞նն է, թե՞ գեներալինը։ Սպորտային մրցումների դեպքում ոչ ոք գեներալներին չի հրամայում ճայ դառնալ, ճայերը մրցում են ճայերի հետ, ու եթե գեներալը էդքան երազում ա լինել ճայ, մեղքը իրա վիզը

  3. #183
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ընդհանրապես կյանքը տեղով դիսկրիմինացիա ա. ծնված օրվանից մարդն ամեն քայլափոխի դիսկրիմինացիայի ա ենթարկվում, չգիտեի՞ք: Էլ չեմ ասում, որ տենց անեդկոտ չկա, որ դիսկրիմինատիվ չլինի. ցույց տվեք ցանկացած անեկդոտ, և ես կապացուցեմ, որ այն հիմնված ա դիսկրիմինացիայի վրա, պարզապես ամեն մարդ նկատում ա հենց իրան հետաքրքրող, հուզող դիկրիմինացիան:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.06.2020), Աթեիստ (22.06.2020), Բարեկամ (22.06.2020), Նաիրուհի (22.06.2020), Տրիբուն (22.06.2020)

  5. #184
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ընդհանրապես կյանքը տեղով դիսկրիմինացիա ա. ծնված օրվանից մարդն ամեն քայլափոխի դիսկրիմինացիայի ա ենթարկվում, չգիտեի՞ք: Էլ չեմ ասում, որ տենց անեդկոտ չկա, որ դիսկրիմինատիվ չլինի. ցույց տվեք ցանկացած անեկդոտ, և ես կապացուցեմ, որ այն հիմնված ա դիսկրիմինացիայի վրա, պարզապես ամեն մարդ նկատում ա հենց իրան հետաքրքրող, հուզող դիկրիմինացիան:
    ․․․կամ էլ ներկա օրերիս մոդայիկը/brainwash-ով ներշնչածը։

  6. #185
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կառաջարկեի լիբերալիստների խելքին շատ չընկնել ու անիմաստ ավելի չխճճվել «դիսկրիմինացիոն» դատարկաբանությունների մեջ։

    - Ինչպե՞ս ես շփոթեցնում լիբերալիստին:
    - Չես շփոթեցնում, նրանք էդպիսին ծնվում են:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.06.2020), Բարեկամ (22.06.2020)

  8. #186
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեման արժե՞ ջնջել, թե՞ ոչ:

    Եթե մարդը նախատրամադրված է վիրավորվելու/դիսկրիմինացվելու, ապա ոչինչ ի զորու չէ նրան հետ պահել դրանից:

    Թիքեթի ու Բարեկամի քննարկման կոնտեքստում՝ ահագին շատ մարդիկ կան, ովքեր չարացած են ու ատելությամբ լցված միայն այն բանի համար, որ չունեն տաղանդ աշխարհահռչակ երգիչ, դերասան, ֆուտբոլիստ, ֆոտոմոդել և այլն դառնալու համար:
    Ընդ որում՝ շատ դեպքերում էդ չարացածությունը ոչ թե սահմանափակվում է զուտ էդ երգչին/դերասանին/ֆուտբոլիստին/ֆոտոմոդելին/և այլն նախանձելով, այլ՝ սկսում է տարածվել նաև շուրջ բոլորը գտնվող մարդկանց վրա, ովքեր՝ ըստ իրեն, բոլորով գլխավոր մեղավորներն են իր անհաջողությունների մեջ:

    Նոր կողքի բնակարան գնելու թեման էի նայում ու հիշեցի, որ անցած տարի մի տենց տուն ունենալու անհրաժեշտության մասին թեմա կար:
    Էնտեղ էլ հընթացս սկսվեց ինչպիսի տուն գնելու մասին զրույց, մեկ էլ՝ մեկն ասեց «մարդ կա հացի փող չունի, դուք տուն առնելուց եք խոսում»..

    Չեմ հիշում՝ ո՞վ էր ասում, թե էս ամենը պատճառ ա մարդկանց գերզգայուն դառնալու:
    Իմունիտետը պակասում ա...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.06.2020)

  10. #187
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն անալոգիայով կարող ենք դիսկրիմինացիա տեսնել ոչ միայն սպորտում, ամենուր, ուր բնական տաղանդը/տվյալները դեր են խաղում։ Կարող ես շատ ուզել բալետի հայտնի պարուհի դառնալ, բայց չունենալ համապատաախան մարմին, կամ նախանձես մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթողին, երբ որ դու մաթեմատիկական ունակությամբ չես փայլում, երազես պոպուլյար երգիչ լինելու մասին, երբ որ բաղաձայն ես ծնվել, կամ նեղվես որ Վան Գոգը քեզնից լավ է նկարում, և այլն։
    Սպորտային մրցման դեպքում արդարը այն է, որ մրցման են սովորաբար գնում նրանք, որոնք մոտավորապես նույն բնական նախադրյալներն ունեն, ու մրցման մեջ արդեն դեր են խաղում աշխատանքը, պատրաստվածությունը։ Իսկ եթե դու առանց նախադրյալների ուզում ես համեմատվել, սխալը դու ես, կամ ընտրիր էն բնագավառը, որտեղ նախադրյալներ ունես (եթե քեզ էդքան պետք է հաղթած լինելու զգացողությունն ապրելը), կամ զսպիր սպորտային ամբիցիաներդ, կամ էլ, լավագույն դեպքում, արա երկուսը միասին։

    Հայտնի ստեղծագործության մեջ ասում է՝ եթե թագավորը հրամայի գեներալին ճայ դառնալ, և գեներալը չհաջողի, մեղքը թագավորի՞նն է, թե՞ գեներալինը։ Սպորտային մրցումների դեպքում ոչ ոք գեներալներին չի հրամայում ճայ դառնալ, ճայերը մրցում են ճայերի հետ, ու եթե գեներալը էդքան երազում ա լինել ճայ, մեղքը իրա վիզը
    Սպորտը պարզապես օրինակ է, որի վրա ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է դա համատեղելի քո առաջարկած սոցիալական արդարության գաղափարի հետ։ Դու առաջարկում ես մարդուն զսպել ամբիցիաները, եթե նա նախադրյալներ չունի։ Բախտը չի բերել, այդպես է ստացվել։ Հաշտվել, որ ուրիշները կանգնելու են հաղթանակածների պոդիումին ու միմյանց շամպայնով ջրելու, իսկ իրեն դա վիճակված չէ։ Եթե դա արդար ենք համարում, կարո՞ղ է ռասիզմն էլ տենց շատ անարդար չէ։ Բախտդ չի բերել, սպիտակ չես ծնվել, որոշ դռներ քեզ համար փակ են, ամբիցիաներդ զսպիր, համակերպվիր, ապրիր։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.06.2020)

  12. #188
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպորտը պարզապես օրինակ է, որի վրա ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է դա համատեղելի քո առաջարկած սոցիալական արդարության գաղափարի հետ։ Դու առաջարկում ես մարդուն զսպել ամբիցիաները, եթե նա նախադրյալներ չունի։ Բախտը չի բերել, այդպես է ստացվել։ Հաշտվել, որ ուրիշները կանգնելու են հաղթանակածների պոդիումին ու միմյանց շամպայնով ջրելու, իսկ իրեն դա վիճակված չէ։ Եթե դա արդար ենք համարում, կարո՞ղ է ռասիզմն էլ տենց շատ անարդար չէ։ Բախտդ չի բերել, սպիտակ չես ծնվել, որոշ դռներ քեզ համար փակ են, ամբիցիաներդ զսպիր, համակերպվիր, ապրիր։
    Դե ես էլ դա եմ ասում՝ քո վերջին պարբերությունը. Ռասիզմը ամենուր ա, ու չի կարող էս հասարակարգում չլինել, ու կոնկրետ սևեռվելը դիսկրիմինացիայի կոնկրետ բնագավառի վրա ու անտեսելը մյուսները դառնում ա կեղծ բարեպաշտության պես մի բան։ Ու հա, որոշ դեպքերում ստիպված ես հաշտվել, համակերպվել քեզ բաժին հասած ճակատագրի հետ՝ լինի դա մաշկի գույն, թե բոյ, թե ազգություն, թե չգիտեմ ինչ, որ քո ընտրությամբ չի։ Իսկ հեշտ տանելու համար ամեն մեկը թող ինքը մտածի՝ զսպել ամբիցիաները, թե կրկնակի ավելի ջանք թափել (քան ավելի բախտավոր ծնված մեկը), կամ էլ պայքարել, որ քչից֊շատից քիչ դիսկրիմինացվեն։ Ինձ ընդամենը չի ոգևորում սևեռվածությունն ու ֆանատիզմը, որ ձախությունը կամ լիբերալիզմը կամ որևէ այլ իզմ դարձնում են կուռք ու դրոշակ, ու էդ կրքոտ պայքարում ընդդեմ դիսկրիմինացիայի իրենք կսրող են աջուձախ դիսկրիմինացնել նրանց, ովքեր չեն կիսում իրենց ֆանատիզմը, ու Վիշապի ասած նրանց "շփոթեցնել" անհնար ա, հետևապես՝ անիմաստ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2020, 13:07:

  13. #189
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդը նախատրամադրված է վիրավորվելու/դիսկրիմինացվելու, ապա ոչինչ ի զորու չէ նրան հետ պահել դրանից:

    Թիքեթի ու Բարեկամի քննարկման կոնտեքստում՝ ահագին շատ մարդիկ կան, ովքեր չարացած են ու ատելությամբ լցված միայն այն բանի համար, որ չունեն տաղանդ աշխարհահռչակ երգիչ, դերասան, ֆուտբոլիստ, ֆոտոմոդել և այլն դառնալու համար:
    Ընդ որում՝ շատ դեպքերում էդ չարացածությունը ոչ թե սահմանափակվում է զուտ էդ երգչին/դերասանին/ֆուտբոլիստին/ֆոտոմոդելին/և այլն նախանձելով, այլ՝ սկսում է տարածվել նաև շուրջ բոլորը գտնվող մարդկանց վրա, ովքեր՝ ըստ իրեն, բոլորով գլխավոր մեղավորներն են իր անհաջողությունների մեջ:

    Նոր կողքի բնակարան գնելու թեման էի նայում ու հիշեցի, որ անցած տարի մի տենց տուն ունենալու անհրաժեշտության մասին թեմա կար:
    Էնտեղ էլ հընթացս սկսվեց ինչպիսի տուն գնելու մասին զրույց, մեկ էլ՝ մեկն ասեց «մարդ կա հացի փող չունի, դուք տուն առնելուց եք խոսում»..

    Չեմ հիշում՝ ո՞վ էր ասում, թե էս ամենը պատճառ ա մարդկանց գերզգայուն դառնալու:
    Իմունիտետը պակասում ա...
    Թունդ լիբերալներից մեկն էլ ինձ սնոբ անվանեց, որ տան գաղափարին կողմակից էի։ Էհ։

    Բայց տեսնելով հիմա ինչքան մմ... համարձակ են արտահայտվում էս էջերում, սնոբն իհարկե մեղմ փաղաքշական ա հնչում
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.06.2020, 13:14:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.06.2020), Գաղթական (23.06.2020), Տրիբուն (22.06.2020)

  15. #190
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես էլ դա եմ ասում՝ քո վերջին պարբերությունը. Ռասիզմը ամենուր ա, ու չի կարող էս հասարակարգում չլինել, ու կոնկրետ սևեռվելը դիսկրիմինացիայի կոնկրետ բնագավառի վրա ու անտեսելը մյուսները դառնում ա կեղծ բարեպաշտության պես մի բան։ Ու հա, որոշ դեպքերում ստիպված ես հաշտվել, համակերպվել քեզ բաժին հասած ճակատագրի հետ՝ լինի դա մաշկի գույն, թե բոյ, թե ազգություն, թե չգիտեմ ինչ, որ քո ընտրությամբ չի։ Իսկ հեշտ տանելու համար ամեն մեկը թող ինքը մտածի՝ զսպել ամբիցիաները, թե կրկնակի ավելի ջանք թափել (քան ավելի բախտավոր ծնված մեկը), կամ էլ պայքարել, որ քչից֊շատից քիչ դիսկրիմինացվեն։ Ինձ ընդամենը չի ոգևորում սևեռվածությունն ու ֆանատիզմը, որ ձախությունը կամ լիբերալիզմը կամ որևէ այլ իզմ դարձնում են կուռք ու դրոշակ, ու էդ կրքոտ պայքարում ընդդեմ դիսկրիմինացիայի իրենք կսրող են աջուձախ դիսկրիմինացնել նրանց, ովքեր չեն կիսում իրենց ֆանատիզմը, ու Վիշապի ասած նրանց "շփոթեցնել" անհնար ա, հետևապես՝ անիմաստ։
    Բայց դու ի սկզբանե դա չէիր ասում, ուրիշ բան էիր ասում
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ասեցիր։ Կարող ա հենց էդտեղ ա մարդու միսիան, որ "շտկի" բնության մատուցած էդ "անարդարությունները", դրանց վրա էլ ավելին չավելացնելու փոխարեն։ Շտկել ասելով՝ նկատի ունեմ նենց պայմաններ ու միջավայր ստեղծի, որ մարդը սոցիալական անարդարություն չզգա` անկախ կրծքի չափից կամ մարմնի ֆունկցիոնալ հնարավորություններից։
    Ինձ թվում է՝ մարդը նման միսսիա չունի։ Խելքին մոտ սահմաններում որոշ քայլեր այդ ուղղությամբ անում ենք, ընդամենը էդքանը։ Մարդ կա՝ դրանից իրեն լավ է զգում, մարդ կա՝ քաղաքական միավորներ է հավաքում, մարդ կա՝ գուցե իրոք իր համար դա կյանքի միսսիա է դարձնում։ Բայց երբ սկսում են այդ դիսկրիմինացիայից կատարելապես զուրկ աշխարհը որպես օբյեկտիվ ու հասանելի նպատակ ներկայացնել, բնականաբար արժանում են նորմալ մարդկանց (ինչպիսին ես ու դու ենք) դիմադրությանն ու ծայրահեղ դեպքում նաև հակակրանքին։

  16. #191
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու ի սկզբանե դա չէիր ասում, ուրիշ բան էիր ասում

    Ինձ թվում է՝ մարդը նման միսսիա չունի։ Խելքին մոտ սահմաններում որոշ քայլեր այդ ուղղությամբ անում ենք, ընդամենը էդքանը։ Մարդ կա՝ դրանից իրեն լավ է զգում, մարդ կա՝ քաղաքական միավորներ է հավաքում, մարդ կա՝ գուցե իրոք իր համար դա կյանքի միսսիա է դարձնում։ Բայց երբ սկսում են այդ դիսկրիմինացիայից կատարելապես զուրկ աշխարհը որպես օբյեկտիվ ու հասանելի նպատակ ներկայացնել, բնականաբար արժանում են նորմալ մարդկանց (ինչպիսին ես ու դու ենք) դիմադրությանն ու ծայրահեղ դեպքում նաև հակակրանքին։
    Ես նկատի ունեի՝ հնսրավորինս պայմաններ ստեղծելը բնության "շնորհած" թերությունները շտկելուն։ Օրինակ, սովետի ժամանակ պարի խումբ չէին վերցնում, եթե սրունքներդ, ուղիղ կանգնած, անթերի չէին կպնում իրար, որ մի ճեղք անգամ չմնար, իսկ էստեղ ես տեսնում եմ լավ թմբլիկ ու կարճլիկ ծուռոտ աղջիկը հավասար պարում ա երկարաոտների հետ ու շատ լավ ա պարում, պարը հորդում ա միջից ու ես ուրախ եմ, որ իր համար ստեղծել են պայմաններ դրսևորվելու։ Կամ երբ որ նորաձևության մեջ մոդելները լինում են ոչ ստանդարտ չափանիշներով. դա նույնպես ստեղծելն ա էն միջավայրը, որ ոչ ստանդարտ մոդելային արտաքինով մարդիկ իրենց թերի չզգան։
    Դա նկատի ունեի շտկել ասելով։

  17. #192
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նկատի ունեի՝ հնսրավորինս պայմաններ ստեղծելը բնության "շնորհած" թերությունները շտկելուն։ Օրինակ, սովետի ժամանակ պարի խումբ չէին վերցնում, եթե սրունքներդ, ուղիղ կանգնած, անթերի չէին կպնում իրար, որ մի ճեղք անգամ չմնար, իսկ էստեղ ես տեսնում եմ լավ թմբլիկ ու կարճլիկ ծուռոտ աղջիկը հավասար պարում ա երկարաոտների հետ ու շատ լավ ա պարում, պարը հորդում ա միջից ու ես ուրախ եմ, որ իր համար ստեղծել են պայմաններ դրսևորվելու։ Կամ երբ որ նորաձևության մեջ մոդելները լինում են ոչ ստանդարտ չափանիշներով. դա նույնպես ստեղծելն ա էն միջավայրը, որ ոչ ստանդարտ մոդելային արտաքինով մարդիկ իրենց թերի չզգան։
    Դա նկատի ունեի շտկել ասելով։
    Իսկ առհասարակ ես չեմ սիրում մրցույթներ ու չեմ մասնակցում հաղթելու համար։ Բայց դա ուրիշ թեմա ա։

  18. #193
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առհասարակ ես չեմ սիրում մրցույթներ ու չեմ մասնակցում հաղթելու համար։ Բայց դա ուրիշ թեմա ա։
    Բնությունը մրցակցություն է։ Ու ասեմ, որ ռասիզմն էլ, ինչպես ցանկացած դիսկրիմինացիա բնական մրցակցության հետևանքով առաջացած երևույթներ են, որոնք ծաղկեցվել և զարգացվել են հիվանդ կամ տգետ մարդկանց (էս էլ եր դիսկրիմինացիա) ուղեղի արգասիքների հաշվին։

    Ու ստեղ խնդիրը հաղթել կամ պարտվելը չի, այլ հենց մրցության երևույթը, որը բնական է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե մարդը էդ ինչ պիտի անի, որ բնական երևույթները կանխի կամ անտեսի։
    Ուղղակի, ի տարբերություն (էս էլ է դիսկրիմինացիա) մյուս կենդանի արարածների, մարդուն տրված են այնպիսի էական հատկանիշներ, ինչպիսին են մարդասիրությունը և ագահությունը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #194
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ ջնջելու առիթ չկա։ Հումորի զգացումը լավ բան ա, թեկուզ սև․․․ մուգ․․․ ըըը․․․ հասկացաք

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (28.06.2020), Varzor (28.06.2020), Աթեիստ (28.06.2020), Վիշապ (28.06.2020), Տրիբուն (28.06.2020)

  21. #195
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2020 թիվը մարդկության պատմության մեջ հիշվելու է որպես մեկնարկային տարի, ինչպես 0 թիվը... Էհ կներեք, հիմարություններ եմ դուրս տալիս, այն կփոխարինի 0 թվին, որովհետև վերջինս դիսկրիմինացիոն է, այն է՝ վիրավորական։
    Հիմա դարաշրջաններին հղվելիս մարդիկ կարող են ասել՝ մինչև Ջորջ Ֆլոյդը ու Ջորդ Ֆլոյդից հետո (կորոնավիրուսը ներվային ծխում է)։
    Իսկ Ջորդ Ֆլոյդից հետո սևն ու սպիտակը այլևս գույներ չեն, ամենասարսափելի հայհոյանքներ են, որոնք կիրառելիս մարդիկ կարող են զրկվել կարիերայից, դառնալ հասարակական պարսավանքի առարկա, նույնիսկ հայտնվել բանտում, բայց ճիշտ կլինի՝ ինքնասպան լինեն։

    Ջորջ Ֆլոյդից հետո քաղքենիությունը դա քաղաքակրթություն ու քաղաքավարություն է, հումորը՝ ռասիզմ ու դիկրիմինացիա, ոստիկանը՝ ժողովդրի թշնամի, արձանները՝ չարիքի աղբյուր։
    Եվ ամենակարևորը՝ Ֆլոյդից հետո եվրոպական արմատներ ունեցող մարդկային ցեղը դարձավ անարժեք, անիմաստ, անօգուտ, աշխարհին միայն տառապանքներ ու դժբախտություն բերող ցեղ, որն աստիճանաբար կդադարի գոյատևել, որպեսզի էլ այլևս տառապանքները չկրկնվեն, հույս ունենանք։
    Ու այս ցեղը քանի ողջ է, պիտի շարունակ ներողություն խնդրի իր ողջ անհետանալու ընթացքում։

    Հ․Գ․ Ես ամենայն հավանականությամբ շուտով ներողություն կխնդրեմ վերոհիշյալ ահավոր վիրավորական... վիրավորականը որն է, հարգարժան մարդկանց մինչև ուղն ու ծուծը խոցող տողերիս համար ու երևի կկախվեմ։

    Իսկ մինչ այդ մի երկու քաղցր նորություն.
    Ուրեմն Լոռեալը հանում է «սպիտակեցնող» բառը իր մաշկի խնամքի միջոց հանդիսացող ապրանքներից

    Եվ այս... անհասկանալի ցեղատեսակը վերջապես ներողություն խնդրեց իր խայտառակ ռասիստական դրսևորումների համար ու Յութուբից հեռացավ, հերթը մյուսներինն է:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.06.2020)

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •