Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ ասեցիր։ Կարող ա հենց էդտեղ ա մարդու միսիան, որ "շտկի" բնության մատուցած էդ "անարդարությունները", դրանց վրա էլ ավելին չավելացնելու փոխարեն։ Շտկել ասելով՝ նկատի ունեմ նենց պայմաններ ու միջավայր ստեղծի, որ մարդը սոցիալական անարդարություն չզգա` անկախ կրծքի չափից կամ մարմնի ֆունկցիոնալ հնարավորություններից։
Իսկ նախորդ գրառումս նրա մասին էր, որ գոյություն ունեցող սիստեմում (կապիտալիզմի) երբ որ հանկարծ սկսում են պայքարել ինչ-որ այսպես կոչված դիսկրիմինացիոն երևույթների դեմ, ստանդարտները երկակիացվում, բազմակիացվում են մի տեսակ․ իսկ ինչը չի՞ որ դիսկրիմինատիվ հենց իրենց իսկ ստեղծած սիստեմում (բնությունը (ինչը մեր ձեռքին չի) թողնենք դեռ հանգիստ)։
Բարեկամ ջան, իսկ իմ նախորդ գրառումս նրա մասին էր, որ դու քո աչքի մեջ մտած չոփիկը լավ նկատում ես, բայց ուրիշների աչքերի մեջ կոխվող գերանների նկատողներին համարում ես ֆանատիստ։ Իսկ քո ասածների համար էլ աշպարհում լիքը պայքարող կա, որոնց ստեղ ու շատ ուրիշ տեղեր էլ սիրում են անվանել ձախեր․․․ բայց վայթե դու դրանցից չէիր, չէ՞։