LisBeth-ի խոսքերից
Ես շուն չունեմ, բայց նկարագրված սիտուացիան ինձ զվարճալի չի թվում, գուցե ինձ հետ ինչ որ բան էն չի, բայց ստեղ ավելի շատ խնդիր եմ տեսնում, ու ոչ միայն մի խնդիր՝ կառավարության թափառական շների հարցեր լուծելու ձևը, մարդկանց թշվառ վիճակը, շների թշվառ վիճակը, քանի մարդ ընտրություն կատարելոց կհրաժարվի ութ հազար դրամից ու լիքը սենց մտքեր։ Աշխարհը պուպուշ ու բարի չի լինի, եթե մեզ էս ամենը խնդալու ա։
Հիմա նայի։ Ասենք Ռուսաստանում վարձով տուն տալիս գրում են, մենակ սլավոնական արտաքինի մարդկանց, առանց կենդանիների։ Երբ Տիմուր Կարգինովը ասում ա որ ինքը խաչ ա, ու հետն էլ կատու ունի․․․ ես արդեն ծիծաղում եմ։ Ասում ա ես վաբշե շանս չունեմ։ Ինձ ծանոթ ա սիտուացիան, ու չնայած որ լիքը դժվար պահեր ա եղել, զվարճալի ա, հումորը բարձրաձայնում ա առկա ստերետիպների մասին, ակնարկելով որ մարդկանց մասին պետք չի դատել ազգային պատկանելիությամբ և այլ անհեթեթ, անհիմն բաներով։
Հիմա վերցնենք սա՝
կամ սա՝
էս մեկը՝
հաջորդիվ՝
Իմ սիրելի հումորվ մարդիկ, ինձ անհումոր մեռնողիս, բացատրեք, ո՞ր մասն ա ստեղ զվարճալի։ Ի՞նչն ա ծանոթ, հոգեհարազատ, կամ իրականության արտացոլում, կոնտրաստային համեմատություն․․․ և գուցե դուք այլ կրիտերիաներ ունեք հումորի համար, որ ինձ անհասանելի են, իմ տրամաբանությունը չի կարողանում տենց պիկեր անի իր գործունեության մեջ։
․․․և ոչ հղի եմ, ոչ էլ նուրբ, ուղղակի ինձ տհաճ ա, մի քանի պատճառներով, որոնցից մեկը այն է, թե ի՞նչն ա սրա ծիծաղելի թվացել։
Տենց մարդ չկա որ կարծրատիպեր չունենա, բայց ասենք կա մարդ, որ շանը ասում ա՝ ձիու նման ես քայլում, մտածում ա որ դա ստերետիպ ա, հա դե սաղս էլ ունենք դրանցից ու անցավ գնաց, կա մարդ էլ որ հետո քցում բռնում ա, թե կարո՞ղ ա շների մեջ էլ ա դա տարածված քայլվածք, ու միայն ձիերին չի բնորոշում, ես հո չեմ տեսել թե սաղ շները ոնց են քայլում, ոչ էլ սաղ ձիերին։
Բայց եթե իմունիտետ ձեռք բերելն ա նպատակը, այսինքն ծիծաղել ու անցնել առաջ, հպարտ ազդարարելով որ կաշիդ վերջապես հաստացել ա, ասեմ, էդպիսի "իմունիտետը" էսպիսի հիվանդություններից չի ազատում, ոչ մարդկանց, ոչ էլ հասարակությանը։ Իմունիտետն էլ չակերտների մեջ ա, քանի որ իրականում ոչ մի զուգահեռ չեմ տեսնում․․․
Ասածս ի՞նչ ա, լուրջ ուզում եմ մեկը, ով էս անեկդոտները ծիծաղելի ա համարում, բացատրի ինձ։
Էջանիշներ