User Tag List

Նայել հարցման արդյունքները: «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեման պե՞տք է ջնջել, թե՞ ոչ:

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, պետք է ջնջել:

    8 27.59%
  • Ոչ, ջնջելու պատճառ չեմ տեսնում:

    21 72.41%
Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեման արժե՞ ջնջել, թե՞ ոչ:

  1. #61
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբի չի եղել ու չի կարա ստերիլ տեղ լինի, որ հրեշտակներով մտնենք, մենակ կոռեկտ/պուպսիկ գրառումներ կարդանք ու գնանք հանգիստ քնելու։ Էտ դեպքում ինքը իրա իմաստը լրիվ կկորցնի։ Ստեղ արդեն ասվեց, որ սաղ լիքը բան ենք սովորել Ակումբում ու լիքը փոխվել ենք, հենց թեկուզ ռասիզմի հետ կապված հարցերում, ու փոխվել ենք թեկուզ հենց սենց հակասական քննարկումների արդյունքում, կամ ոչ կոռկետ անեգդոտներ գրելով կամ դրանց նպատակահարմարությունը քննարկելով։ Ստեղ լավ ա, քանի որ մեկս ռասիստ ա, մեկս արիացի ա, մեկս գեյ ա, մեկս վիշապ ա, մեկս տրիբուն ա, մեկս շատ տոլեռանտ ա, մեկս էնքան էլ չէ ․․․ թող գոռոզ չհնչի, բայց մենք լավից վատից հասարակական խնդիրների արտացոլանքն ենք, շատ ավելի պակաս գռեհիկությամբ ու ավելի բարձր գրագիտությամբ, քան միջին հայկական օնլայն միջավայրն ա, հաշտվեք դրա հետ ու վայելեք

    Իսկ ռասիզմի կամ դրա հետ կպված թեման սենց կոնֆլիկտային մթնոլորտ ա հանգեցնում, քանի որ ինքը թեման գլոբալ առումով դեռ խիստ հակասական ա։ Ասենք էն քննարկան մեջ ինչքան էլ որ ես Ծլնգի կողմից եմ, էտքան էլ կարամ հասկանամ Վիշապի մոտեցումը։ Աշխարհս արդար չի, դրա համար էլ պետք չի Ակումբում արհեստականորեն բացարձակ արդարության ու տոլեռանտության մթնոլորտ ստեղծել, էտ հակաբնական կլինի։ Որ աշխարհս արդար լիներ, արաբ անչափահասին սպանող իսրայելցի ոստիկանի դեմ պայքարողին անիտիսեմիտիզմի չէին մեղադրի։
    Տրիբուն, դու աչքիս սաղ խառնել ես, էս Ծլնգի ու Վիշապի մենամարտի թեման չի ու ոչ մեկ ստերիլություն չի պահանջում։

    Որ աշխարհն անարդար ա ի՞նչ, բերեք մենք էլ ջրաղացին ջուր լցնենք որ հետ չմնա՞նք։
    SWTS

  2. #62
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Անեկդոտների բաժին փակելը սահմանափակում ա, կոնկրետ ուղղվածության անեկդոտների՝ այն է մարդկանց որոշակի խմբերի ստորացման ու ծաղրելուն, սահմանափակում չի։ Եթե դուք խոսքի ազատությունը դրա մեջ եք տեսնում, ապա ես տենց չեմ տեսնում, սրանով էլ պայմանավորված ա իմ ընտրությունը։ Չգիտեմ ով ինչ ինքնազարգացման թռիչքներ ա ապրել կոնկրետ այս թեմայից, Ներսեսի ասած, կամ չեմ էլ առաջարկում կոծկել ու չխոսել դիսկրիմինացիայի մասին։ Բայց մի բան ա խոսել դրա մասին, ինչը որոշ անեկդոտներում ծաղրական վեր ա հանվում, մեկ այլ բան ա դիսկրիմինացիա անել ու պաշտպանել էդ երևույթը որպես խոսքի ազատության իրավունք, ինչը արել են էդ թեմայի 90տոկոս անեկդոտները և հիմա անում են ակտիվ ակումբի 74 տոկոսը։
    Առաջարկում եմ թեման սկզբից բացել ու կարդալ։ Էնտեղ նույնիսկ Հոլոքոստը ծաղրող անեկդոտներ կան։ Հիմա ի՞նչ, եթե ինձ տհաճ ա, ես էլ բռնեմ Եղեռնի մասին անեկդոտ բստրե՞մ, որ էդ գրողի ծակը պաժառ ընկնի՞։ Կներեք սա իմ հագով չի։ Սա հումոր չի․․․ Կարլինի հետ սա համեմատել, նշանակում ա Շեքսպիրին համեմատել ծափիկ ծափիկը հորինող մարդու հետ, որի անունը նույնիսկ չգիտեմ։
    Ցանկացած անեկդոտ կարելի ա մեջբերել ու նշել․ ստորացնում ա՝ կանանց, գեյերին, սևերին, արաբներին, հրեաներին․․․ և այլն։ Սենց խոսքի ազատությո՞ւն, օքեյ, դուք հասել եք ձեր ուզածին․․․ շնորհավորում եմ, կարող եք շարունակել վայելել թեման ու սույն ազատությունը։
    Էստեղ կապ չունի թե ես կամ մեկը մյուսը ակումբին ոնց ենք վերաբերվում, բայց ահագին հետևությունների տեղիք ա տալիս։
    Իսկ ո՞վ է որոշում թույլատրելիության աստիճանը։ Судьи кто? (с)
    Ես կողքի թեմայում անդրադարձել էի հետևյալ հարցին, բայց մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեմ։ Ինձ համար մարդուն սպիտակ կամ սև անվանելը շատ ավելի զզվելի տերմինոլոգիա է, քան անշառ նեգրը։ Նախ, եվրոպացիների մաշկը հեչ սպիտակ չէ։ Երկրորդ, white people բառակապակցության մեջ skin բառը նույնիսկ չի մասնակցում։ Երրորդ, ամենակարևորը, սպիտակը նշանակում է լավը, մաքուրը, արդարը։ Ասենք, օրինական աշխատավարձին անվանում են սպիտակ աշխատավարձ։ Շախմատի մեջ առաջին քայլն անում են սպիտակները, итд, итп:
    Կարծեմ StrangeLittleGirl-ը մի անգամ գրել էր, որ Դանիայում իրեն հրաժարվում են որպես սպիտակ դասակարգել, չնայած եթե չորով մաշկի գույնը համեմատես, իր մաշկն ավելի բաց գույն ունի, քան շատ դանիացիներինը։ Ու տենց օրինակները լիքն են, ինչը շատ լավ ցույց է տալիս, որ մաշկի գույնն այստեղ խորապես երկրորդական է։
    Այդուհանդերձ սա իմ անձնական կարծիքն է։ Բայց եթե անեկդոտների թեման ջնջում ենք, ուրեմն եկեք նաև արգելենք ակումբում մարդկանց գույներով պիտակավորել, քանի որ One_Way_Ticket-ին դա դուր չի գալիս։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.06.2020)

  4. #63
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Անեկդոտների բաժին փակելը սահմանափակում ա, կոնկրետ ուղղվածության անեկդոտների՝ այն է մարդկանց որոշակի խմբերի ստորացման ու ծաղրելուն, սահմանափակում չի։ Եթե դուք խոսքի ազատությունը դրա մեջ եք տեսնում, ապա ես տենց չեմ տեսնում, սրանով էլ պայմանավորված ա իմ ընտրությունը։ Չգիտեմ ով ինչ ինքնազարգացման թռիչքներ ա ապրել կոնկրետ այս թեմայից, Ներսեսի ասած, կամ չեմ էլ առաջարկում կոծկել ու չխոսել դիսկրիմինացիայի մասին։ Բայց մի բան ա խոսել դրա մասին, ինչը որոշ անեկդոտներում ծաղրական վեր ա հանվում, մեկ այլ բան ա դիսկրիմինացիա անել ու պաշտպանել էդ երևույթը որպես խոսքի ազատության իրավունք, ինչը արել են էդ թեմայի 90տոկոս անեկդոտները և հիմա անում են ակտիվ ակումբի 74 տոկոսը։
    Առաջարկում եմ թեման սկզբից բացել ու կարդալ։ Էնտեղ նույնիսկ Հոլոքոստը ծաղրող անեկդոտներ կան։ Հիմա ի՞նչ, եթե ինձ տհաճ ա, ես էլ բռնեմ Եղեռնի մասին անեկդոտ բստրե՞մ, որ էդ գրողի ծակը պաժառ ընկնի՞։ Կներեք սա իմ հագով չի։ Սա հումոր չի․․․ Կարլինի հետ սա համեմատել, նշանակում ա Շեքսպիրին համեմատել ծափիկ ծափիկը հորինող մարդու հետ, որի անունը նույնիսկ չգիտեմ։
    Ցանկացած անեկդոտ կարելի ա մեջբերել ու նշել․ ստորացնում ա՝ կանանց, գեյերին, սևերին, արաբներին, հրեաներին․․․ և այլն։ Սենց խոսքի ազատությո՞ւն, օքեյ, դուք հասել եք ձեր ուզածին․․․ շնորհավորում եմ, կարող եք շարունակել վայելել թեման ու սույն ազատությունը։
    Էստեղ կապ չունի թե ես կամ մեկը մյուսը ակումբին ոնց ենք վերաբերվում, բայց ահագին հետևությունների տեղիք ա տալիս։

    լրիվ խառնել ես․․․ ըստ ֆորումի վիճակագրության․
    Վերջին 24 ժամերին ակումբ այցելած անդամների քանակը 55-ն է:
    Ու էս թիվը ահագին հաստատուն էր վերջին մի քանի օրվա ընթացքում (± 1, 2)․․․ այսինքն ակտիվ ակումբի մեծամասնությունը 32/55=58% կամ թքած ունեն էս ամբողջ քվեարկության վրա, կամ չեն կողմնորոշվել, կամ էլ բոյկոտում են։

    Ու ընդհանրապես, «մեր պադյեզդից աղբը հանենք» դիրքորոշման մարդկանց մի քիչ չեմ հասկանում․ հիմա աղբի շուրջ սենց բոլոլա կազմակերպելը էդ աղբը կոծկե՞ց, թե՞ հալամ ակումբով մեկ արեց։

    Ինչևէ, առաջարկում եմ հետևյալ լուծումը․․․ կարծես գերակշռող մեծամասնությունը դեմ չի ստերեոտիպներն ու խտրականությունները ծաղրող անեկդոտներին, ու ահագին մարդկանց մոտ խնդիրը հենց խտրականությունների առարկա խմբերի նկատմամբ ծաղրն ա զազրելին, ու այս մարդկանցից որոշ մասը «Չջնջել» ընտրել ա այն պատճառով, որ ստերեոտիպները ծաղրող անեկդոտներն էլ չվերանան։ Հիմա լուծումս․ թարգել էս ժողովրդավարություն ձևացնող սոց հարցումը, ու մոդեռներով որոշում ընդունել, որ ակումբում խտրականությունները շարունակող ծաղրանքն անընդունելի ա, ու էդ թեմայից ջնջել հանել դրանք, թեմայի անունն էլ փոխել «խտրականությունները ծաղրող անեկդոտներ»-ի։ Իսկ եթե մոդեռներով էլ էս կոնսենսունսի չկարանաք հասնել, ուրեմն, հարազատներս, «մաքուր պադյեզդի» նախագիծը տապալված ա, ու արժի թարկել։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.06.2020), Գաղթական (10.06.2020)

  6. #64
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, էդ թեմայում ինձ համար ամբողջը նույն կարգի աղբ է. զտելու իմաստ չեմ տեսնում:
    Էնպես որ, միանում եմ թարգելու առաջարկին:

  7. #65
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ջնջելուն կողմ, հիմնականում երկու պատճառով․

    1. Թեման ակնհատորեն նեղացնում կամ վիրավորում ա ակումբական ընկերներիցս ու ծանոթներիցս ոմանց: Ստեղ հիմա կարելի ա հազար ու մի ձևի քննարկել, թե էդ մարդիկ առհասարակ ինչու՞ են վիրավորվում, քննարկմանը խոսքի ազատություն խառնել, պատմություն, փիլիսոփայություն, բեհիսթունյան արձանագրություն բան-ման, բայց դրանից բան չի փոխվելու: Մարդիկ ինձ համար ավելի կարևոր են դարձել, քան ութերորդական սկզբունքներն ու հստակ պատասխան չունեցող հարցերը: Կոպիտ ասած՝ օնլայն անեկդոտ պատմելու կասկածելի հաճույքը չեմ փոխելու նույն ivy-ի, Շինարարի, LisBeth-ի ու մյուսների հետ:

    2. Ինչ-որ բան առանձնացնելով ու դրան հատուկ անուն տալով՝ մենք ուզած թե չուզած ընդգծում ու լեգիտիմացնում ենք էդ: Հիմա էս կարող ա լավ բան լինել (ցեղասպանություն, ոչ թե Մեծ Եղեռն), կարող ա՝ չէ: Էս թեման որ անեկդոտների ընդհանուր զանգվածից սենց ակնհայտ առանձնացված չլիներ, էսքան աղմուկ հաստատ չէր բարձրանա: Հիմա գնամ, էն խառը-խուռը անեկդոտների թեման քչփորեմ, հաստատ լիքը սենց բաներ եմ գտնելու: Թող էս թեման ջնջվի․ գրողն ուրիշ տեղ էլ կգրի, հետո դեպք առ դեպք կդիտարկենք՝ էդ անեկդոտը պետք ա՞ ռեփորթել, թե՞ չէ: Մեկ ա՝ սենց կարճաժամկետ կտրվածքով ոչ մի կողմի մեջ ոչ մի լուրջ համոզմունք չի փոխվելու, չջնջված թեմայում էլ մի բուռ ընթերցողների համար հաղթական անեկդոտները գրելու կայֆը չեմ հասկանում, դրանից մենակ ավելի շատ վնաս ա լինելու:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.06.2020), LisBeth (10.06.2020), Ներսես_AM (10.06.2020)

  9. #66
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, դու աչքիս սաղ խառնել ես, էս Ծլնգի ու Վիշապի մենամարտի թեման չի ու ոչ մեկ ստերիլություն չի պահանջում։

    Որ աշխարհն անարդար ա ի՞նչ, բերեք մենք էլ ջրաղացին ջուր լցնենք որ հետ չմնա՞նք։
    Չե, չեմ խառնել, էտքան էլ դեբիլ չեմ

    Լավ հասկանում եմ, որ դիսկրիմինացիոն անեգդոտների թեման ջնջելու մասին ա։ Ես ընդեղ անեգդոտ չեմ գրել, բայց մի քանիսը լավն են, դուրս եկել են, ուզում եմ մնան։ Ես համարյա տենց անոգդոտ չգիտեմ, որ հումորը կոնտրաստի մեջ չի դրված ու ինչ-որ մեկի զգացմունքները չի վիրավորում։ Սև vs սպիտակ, երևանցի vs աբարանցի, հայ vs եզդի vs վրացի, ֆրանսիացի vs բելգիացի, չաղ vs նիհար, գեյ vs հետերո, կին vs տղամարդ, զոքանչ vs փեսա, և վերջապես գայլ vs նապաստակ։ Էկեք սաղ անեգդոտները փակենք։

    Կամ մի հատ տիպային կոռեկտ անեգդոտ գրեք ստեղ, սաղս իմանանք ոնց ա լինում կոռեկտ անեգդոտը, մնանք դրա շրջանակներում։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.06.2020), Freeman (10.06.2020), Varzor (11.06.2020)

  11. #67
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ջնջելուն կողմ, հիմնականում երկու պատճառով․

    1. Թեման ակնհատորեն նեղացնում կամ վիրավորում ա ակումբական ընկերներիցս ու ծանոթներիցս ոմանց: Ստեղ հիմա կարելի ա հազար ու մի ձևի քննարկել, թե էդ մարդիկ առհասարակ ինչու՞ են վիրավորվում, քննարկմանը խոսքի ազատություն խառնել, պատմություն, փիլիսոփայություն, բեհիսթունյան արձանագրություն բան-ման, բայց դրանից բան չի փոխվելու: Մարդիկ ինձ համար ավելի կարևոր են դարձել, քան ութերորդական սկզբունքներն ու հստակ պատասխան չունեցող հարցերը: Կոպիտ ասած՝ օնլայն անեկդոտ պատմելու կասկածելի հաճույքը չեմ փոխելու նույն ivy-ի, Շինարարի, LisBeth-ի ու մյուսների հետ:

    2. Ինչ-որ բան առանձնացնելով ու դրան հատուկ անուն տալով՝ մենք ուզած թե չուզած ընդգծում ու լեգիտիմացնում ենք էդ: Հիմա էս կարող ա լավ բան լինել (ցեղասպանություն, ոչ թե Մեծ Եղեռն), կարող ա՝ չէ: Էս թեման որ անեկդոտների ընդհանուր զանգվածից սենց ակնհայտ առանձնացված չլիներ, էսքան աղմուկ հաստատ չէր բարձրանա: Հիմա գնամ, էն խառը-խուռը անեկդոտների թեման քչփորեմ, հաստատ լիքը սենց բաներ եմ գտնելու: Թող էս թեման ջնջվի․ գրողն ուրիշ տեղ էլ կգրի, հետո դեպք առ դեպք կդիտարկենք՝ էդ անեկդոտը պետք ա՞ ռեփորթել, թե՞ չէ: Մեկ ա՝ սենց կարճաժամկետ կտրվածքով ոչ մի կողմի մեջ ոչ մի լուրջ համոզմունք չի փոխվելու, չջնջված թեմայում էլ մի բուռ ընթերցողների համար հաղթական անեկդոտները գրելու կայֆը չեմ հասկանում, դրանից մենակ ավելի շատ վնաս ա լինելու:
    Արա, դե դու խելոք տղա ես էլի, հո զոռով չի։

    Վաբշե տո կարող ա և ճիշտ ա սում կլօրը, կարելի ա անեգդոտները ստեղից տանել, խառնել մնացած անեգդոտների հետ, ու կլինի կոմպրոմիս։ Համ անեգդոտները չեն ջնջնվի, համ էլ controversial թեման աչք չի ծակի։ Բոլորը կլինեն չաղ (այլընտրանքային քաշով) ու բախտավոր (այլընտրանքային տրամադրությամբ)։

  12. #68
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե, չեմ խառնել, էտքան էլ դեբիլ չեմ

    Լավ հասկանում եմ, որ դիսկրիմինացիոն անեգդոտների թեման ջնջելու մասին ա։ Ես ընդեղ անեգդոտ չեմ գրել, բայց մի քանիսը լավն են, դուրս եկել են, ուզում եմ մնան։ Ես համարյա տենց անոգդոտ չգիտեմ, որ հումորը կոնտրաստի մեջ չի դրված ու ինչ-որ մեկի զգացմունքները չի վիրավորում։ Սև vs սպիտակ, երևանցի vs աբարանցի, հայ vs եզդի vs վրացի, ֆրանսիացի vs բելգիացի, չաղ vs նիհար, գեյ vs հետերո, կին vs տղամարդ, զոքանչ vs փեսա, և վերջապես գայլ vs նապաստակ։ Էկեք սաղ անեգդոտները փակենք։

    Կամ մի հատ տիպային կոռեկտ անեգդոտ գրեք ստեղ, սաղս իմանանք ոնց ա լինում կոռեկտ անեգդոտը, մնանք դրա շրջանակներում։
    Շուկայում բադ գնած հաճախորդը մոտենում է կանաչիներ վաճառողին ու հարցնում․
    ― Սա մի՞թե սամիթ է։
    ― Բա դա բա՞դ ա։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.06.2020), Tiger29 (10.06.2020), Varzor (11.06.2020)

  14. #69
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կասկածում եմ, որ մնացած անեկդոտներին խառնելը լավ միտք է։ Առանձին թեմայում երբ մարդը գրում է անեկդոտը, ոնց որ գլխանց խոստովանի "հա, գիտեմ որ ոչ պոլիտ կոռեկտ է, բայց դե կատակ է, թեթև տարեք": Կարդացողն էլ դրան գլխանց պատրաստ է։ Ընդհանուր բաժնում նույն անեկդոտը կարող է ավելի տհաճորեն կարդացվել, քանի որ ընթերցողը պատրաստ չէր։ Իրական կյանքում էլ ես երևի նման անեկդոտ պատմելիս սկզբում կզգուշացնեի, որ ասենք սուր ռասիզմ է պարունակում։ Կամ, ասենք, որ հայհոյանք է պարունակում, եթե լսողների մեջ աղջիկներ կան։

    Գուցե առանձին փակ բաժի՞ն ունենանք նման անեկդոտների համար։ Ով չի ուզում, թող այդ բաժնին դոստուպ չունենա։ Կողմնակի գուգլողներն էլ չեն գտնի, էդ հարցն էլ կլուծվի։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.06.2020), Varzor (11.06.2020), Աթեիստ (10.06.2020)

  16. #70
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    նոր առաջարկ ունեմ․․․ քելեք անեկդոտների ենթաբաժինը տվեք ինձ՝ մոդերության (խոստանում եմ էդ ենթաբաժնից դուրս մոդերության ոչ մի ուրիշ նշույլ չեմ ցուցաբերի), սաղ նենց պոլկեքով դասավորեմ, քեֆներդ գա․․․

    հարցում բացելու հնարավորություն չունեմ, բայց ինձ աջակցողները կարող են այս գրառմանս «շնորհակալություն» հայտնել, ով էլ դեմ ա՝ բացասական վարկանիշներով փտած լոլիկները ողջունվում են

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.06.2020), ivy (10.06.2020), LisBeth (10.06.2020), Գաղթական (10.06.2020), Տրիբուն (10.06.2020)

  18. #71
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հումորը չի կարա էնքան անշառ ու բարի լինի, որ ոչ մեկին չվիրավորի։ Ինձ թվում ա՝ մարդիկ շատ նուրբ են դարձել, շատ։ Տրիբունի ասած ստերիլությունը դուրս չի գալիս ոչ մի իրավիճակում։ Ուրիշ բան ա անձնավորած մեկին վիրավորելը/խտրականացնելը, ուրիշ բան ա հումոր անելը մարդկանց որևէ խմբի մասին։

    Որտե՞ղ ա սահմանը։ Հիմա իմ զգացմունքներն էլ վիրավորվում են, եթե մեկը շուն ա նեղացնում, որովհետև իմ շան հետ եմ ասոցացնում, ու ինքն իմ կյանքում ամենակարևոր էակն ա (ստեղ բոլոր հարազատ/մտերիմներս կարան նեղանան)։ Բայց իմ համար խնդալու ա, երբ մորքուրս պատմում ա, որ երբ Գյումրիում էնքան շատ էին թափառող շները, որ քաղաքապետարանը ամեն մեկի գլխի համար 1000 դրամ էր տալիս, մի օր ինքն ու ամուսինը աղբարկղի մոտով են անցնելիս եղել, ամուսինն ասել ա՝ մենք էլ բողոքում ենք, որ հացի փող չկա, հեն ա 8000 դրամն էնտեղ ֆռֆռում ա։

    Աշխարհը երբեք պուպուշ ու բարի տեղ չի լինելու, ու երբ ինչ-որ ստերիլ միջավայր ա ստեղծվում, ուր սահմանափակ քանակի մարդիկ են ու միշտ իրար հետ են շփվում, գալիս ա մի պահ, որ իրենց թվում ա՝ ամեն տեղ տենց ա։ Հետո էլ շոկից դուրս չեն գալիս, թե բա էս ինչեր ա կատարվելիս եղել, մենք չենք իմացել։

    Ամեն ինչի մասին պետք ա խոսվի, իսկ քանի որ լիքը թեմաներով շատ խոսելը վերածվում ա քարոզի ու խելոք փիլիսոփայության, ի վերջո վանում ա։ Պե՞տք ա կրթել, սովորեցնել պաշտպանել սեփական իրավունքներն ու հարգել ուրիշներինը․ իհարկե պետք ա։ Բայց պետք ա նաև պատրաստ լինել, որ դիմացինդ կարա ուրիշ փորձառություն ունենա ու քիթդ ջարդի բացատրելու փոխարեն։

    Ինձ թվում ա՝ բոլորիս մի քիչ հաստակաշի լինել ա պետք (անկախ էդ կաշվի գույնից)։ Ու հումորը, էդ թվում դիսկրիմինացնողը, սև հումորը, սարկազմը լավ ձև են մի քիչ կաշին հաստացնելու ու պատրաստ լինելու, որ մեր ստեղծած փուչիկից դուրս մեր քթին կարող ա խփեն կամ փողոցում ձեռ գցեն կարճ հագնելու համար։ Հետո թող ամեն մեկն իր մարտավարությունը մշակի, թե իր քիթը ջարդողի կամ բռնաբարել փորձողի հախից ոնց պետք ա գա, բայց սուր թեմաներով հումորը պետք ա։

    Տենց մարդ չկա, որ կարծրատիպեր չունենա։ Անգամ ես եմ շանս ասում, որ ձիու նման ա վազում, որովհետև իմ ուղեղում մենակ ձին ա տենց վազում։ Կարաք բոլոր սուր թեմաներն էլ փակեք, կոմֆորտի մեջ ջան ասենք, ջան լսենք։ Բայց աուտոիմուն հիվանդությունները հաճախ զարգանում են, որովհետև դրսից բավարար չափով օտար օրգանիզմներ չեն ներմուծվում էդ ստերիլ միջավայր, իսկ իմունիտետը պետք ա աշխատի, չես կարա անջատես/միացնես քո ուզած ռիթմով։ Կարա՞ք բոլոր մարդկանց բարի ու երջանիկ սարքեք, չեք կարա, չէ՞։ Թող գոնե մարդիկ նեգատիվը հումորով հանեն մեկի քիթը ջարդելու կամ բռնաբարելու տեղը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.06.2020), CactuSoul (29.06.2020), Freeman (10.06.2020), Jarre (12.06.2020), Varzor (11.06.2020), Աթեիստ (10.06.2020), Բարեկամ (11.06.2020), Ուլուանա (10.06.2020), Տրիբուն (10.06.2020)

  20. #72
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    նոր առաջարկ ունեմ․․․ քելեք անեկդոտների ենթաբաժինը տվեք ինձ՝ մոդերության (խոստանում եմ էդ ենթաբաժնից դուրս մոդերության ոչ մի ուրիշ նշույլ չեմ ցուցաբերի), սաղ նենց պոլկեքով դասավորեմ, քեֆներդ գա․․․

    հարցում բացելու հնարավորություն չունեմ, բայց ինձ աջակցողները կարող են այս գրառմանս «շնորհակալություն» հայտնել, ով էլ դեմ ա՝ բացասական վարկանիշներով փտած լոլիկները ողջունվում են
    Ծլնգ, քո տրամադրությունները չափազանց արագ են փոխվում՝ մոդեր լինելու համար, մի անգամ էլ դրանում համոզվել ենք, երկու շաբաթ տևե՞ց մոդերությունդ, թե՞ երեք, մինչև հրաժարականդ

    Էս էլ երկու օր առաջ ես գրել․
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ստեղ «don't give a fuck» ջոկատից եմ
    Էն դեպքում, որ էս թեմայում ամենաշատ առաջարկները քոնն են։

    Բայց ես դեմ չեմ, դարձիր

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.06.2020), LisBeth (10.06.2020), One_Way_Ticket (10.06.2020), Հայկօ (10.06.2020), Ուլուանա (10.06.2020), Տրիբուն (10.06.2020)

  22. #73
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին երկար մտածելուց հետո, որոշեցի այո քվեարկեմ։
    Թեման թողնելուն կողմ կլինեի, եթե դրանցում ծաղրվեր երևույթը ու ցույց տար թե ինչ աբսուրդ ա ռասիզմը։ Բայց թեման մեծամասամբ այ էս կարգի բաներով ա լցված, որ մեկն իմ համար ոչ զվարճալի ա, ոչ էլ ինչ որ միտք կա տակը։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.06.2020), LisBeth (10.06.2020)

  24. #74
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, քո տրամադրությունները չափազանց արագ են փոխվում՝ մոդեր լինելու համար, մի անգամ էլ դրանում համոզվել ենք, երկու շաբաթ տևե՞ց մոդերությունդ, թե՞ երեք, մինչև հրաժարականդ

    Էս էլ երկու օր առաջ ես գրել․

    Էն դեպքում, որ էս թեմայում ամենաշատ առաջարկները քոնն են։

    Բայց ես դեմ չեմ, դարձիր
    «don't give a fuck» ջոկատից եմ այս քվեարկության մասով․ քանի որ Վիշապի հետ դրանից առաջ քարոզարշավի մասին էր երկխոսությունը, դա իրեն ի պատասխան ուղղված գրառմամբ չպիտի որ տարակուսանքի տեղ թողներ։ Բայց այս թեմայի շարունակականությունը համարում եմ ահագին կասկածելի ակումբի համար, դա էլ առաջարկների տարափի աղբյուրը։ Ու քանի որ նախընտրում եմ իմ մասնակցությամբ լուծում լինել, ոչ թե ջուր-ծեծոցի դիզող, արեցի այս վերջին առաջարկությունս․․․ սա էլ համարենք քարոզարշավս, նենց որ՝ դուխո՜վ։

  25. #75
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուկայում բադ գնած հաճախորդը մոտենում է կանաչիներ վաճառողին ու հարցնում․
    ― Սա մի՞թե սամիթ է։
    ― Բա դա բա՞դ ա։



  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.06.2020), Varzor (11.06.2020), Աթեիստ (10.06.2020), Բարեկամ (11.06.2020), Ծլնգ (10.06.2020), Ներսես_AM (10.06.2020)

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •