Ճիշտ ես, «մոտեցիր Բուդդային», այն է՝ զարգացիր, մաքրվիր, ավտոմատ չես լինի ռասիստ: Արհեստական քայլերով, պլակատներ ծածանելով, կլիշեոտ պոլիտ կոռեկտություն պահպանելով դու քո իրական էությունը ոչ մի կերպ չես արտահայտում ու ոչ մի բան էլ չես փոխում։ Ես գերադասում եմ մարդը իր իրական դիտավորությունները անկեղծ ցույց տա։ Էստեղ մարդ կա իր երեխեքին բացահայտորեն չի թողնում հնդիկների երեխաների հետ խաղալ, որովհետև «հնդիկները փնթի ու կեղտոտ են»։ Օքեյ, շատ ավելի լավ է էդպես: Վստահ եմ, ավելի լավ չէր լինի, եթե քողարկեր կեղծ պոլիտ կոռեկտության տակ մի օր պոռթկար: Էնպես չի որ մարդիկ իրար դիտավորությունները մենակ խոսքերով ու գործողություններով են զգում, ժեշստերը, միմիկան ու ինչի չէ աուրան ամենը փոխանցում են։ Ու հաշտվեք այն մտքի հետ, որ մարդիկս հրեշտակներ չենք, փոքրոգի ենք, եսակենտրոն, էգոսիտ, գոռոզ, անքթիծակ, եթե դուք էդպիսին չեք, ապա փորձեք մյուսներին ընդունել ոնց կան ու սիրեք այդ մյուսներին, որովհետև ամեն մեկը իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն ունի լինելու այնպիսին, ինչպիսին կա։
Էջանիշներ