Քանի որ «Դիսկրիմինացիոն/ռասիստական կատակներ» թեմայի գոյության իրավունքի հարցն ակումբցիների կողմից միանշանակ չի ընդունվում, ivy-ի առաջարկով բացում եմ հարցում, որպեսզի քվեարկությամբ որոշենք: Կո՞ղմ եք, որ թեման ջնջվի, թե՞ համարում եք, որ պետք է մնա: Ձեր դիրքորոշումն արտահայտեք քվեարկությամբ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.06.2020, 21:30:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որ տենց նայենք, ամեն հումոր պիտի ջնջնվի, սուգ պիտի պահենք ողջ կյանքներումս։
Մոդերատորական. ««Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ» թեմայի համապատասխան գրառումները տեղափոխվել են այս թեմա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ի դեպ՝ թեմայից շեղվեմ բայց « Black lives matter » …
Ես սրանից ավելի ռասիստ ու նսեմացնող արտահայտություն հլը չէի հանդիպել:
Շատ condescending -ա հնչում ահավոր:
Ես քվեարկողներին չեմ տեսնում։ Բայց կասկածներ ունեի, որ "այո" քվեարկողներից մեկը StrangeLittleGirl-ն է։
Թեև թեմայում տեղ գտած որոշ անիկդոտներ ինձ համար սոսկալի են, բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է:
Փաստացի թեման լիքը դիտումներ ունի, մասնակիցներ ու լայքողներ ունի:
Ուրեմն և վստահաբար պահանջված ա ու կյանքի իրավունք ունի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Որ թեման ջնջենք, ռասիզմը վերանալու է՞։ Փորձում եմ հասկանալ էս քվեարկության նպատակը, որ ճիշտ քվեարկեմ։ Քարոզարշավ չկա՞ ։Ճ
Si vis pacem, para bellum
մեզ լավ ենք զգալու, որ ակումբում սենց թեմա չկա, ու հիշացումներից ազատված՝ հանգիստ սրտով մոռանալու ենք, որ մեր կողքի ակումբցիները այդ թեմայի անեկդոտ պատմածներն են... էս էլ քեզ քարոզարշավ, հիմա կարաս գնաս հանգիստ սրտով քվեարկես
Հ.Գ.
Բայց մի բան չեմ հասկանում, խի՞ չկա երրորդ տարբերակը՝ պահել, բայց փակել... յանի որպես հիշեցում, որ սենց բան եղել ա, բայց այսուհետ չենք թողնում տենց բան անել... դե ոնցոր իրական կյանքում ա էլի լինում. սա իմ կարծիքով ամենաժիզնեննի տարբերակը կարող էր լինել, թե չէ ոնցոր բրեքզիթ քվեարկելուց լինենք՝ leave, թե remain
Adam (09.06.2020)
Ծլնգի հետ համաձայն եմ: Փակել ու թողել էդպես, որպես հիշեցում թե ինչերի են ընդունակ նույնիսկ ակումբցիները)))
Դու ու մնացածները ում մտահոգում ա մոռանալու փաստը, կարաք արխային լինեք, նման մարդիկ միշտ էլ հիշացնում են իրենց գոյության մասին, այլ թեմաներում։
Հ․Գ․ սարկազմ և այլն իհարկե լավ բացատրություն ա մի երկու գրառման համար, բայց թեման չեմ գտնում ծիծաղելի ու գոյության արժանի։ Հատկապես որ բացահայտ ռասիստ մարդկանց կողմից տեղադրված բազմակի, տհաճություն պատճառող գրառումներ են արվել։
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ