էն որ դիսկրիմինացիոն անեկդոտների թեմայում անեկդոտ ա պատմվում, հետո ստեղ ասում էն «դրա ինչն էր դիսկրիմինացիոն», ու պատմողը գալիս ստեղ սկսում ա էդ դիսկրիմանացիոնությունը արդարացնել՝ էլ ավելի դիսկրիմացիոն արտահայտություններով․․․ ստեղ են ասում՝ իջե՛ք, հասել ենք
ivy (19.06.2020)
Տեսնես որն էր գրածիս մեջ "էլ ավելի դիսկրիմինացիոն արտահայտությունը"։ Գեյի՝ դասական տղամարդու կերպարին չհամապատասխանե՞լը։ Կարո՞ղ է սուտ եմ ասում՝ համապատասխանում է։ Թե՞ դասականը լավ բառ չէր, պիտի անպայման ասեի "ավանդական մշակույթի կողմից կերտված, ստեղծագործություններում փառաբանված տղամարդու կերպարին"։ Արա դե զզվցրիք էլի։ Ամեն անմեղ բառի հետ պիտի զգույշ լինես, որ տարատեսակ "իզմ"-երի հողի վրա յաները տարածները մանրադիտակով էլ նայեն, դիսկրիմինացիա չգտնեն։ Լրիվ ձախական տերրոր են սարքել։ Վիշապի ասածի պես, ես էլ եմ արդեն ագրեսսիվանում։
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Հիշեցնեմ, որ տվյալ թեման բացվել է կոնկրետ թեմայի գոյության իրավունքը քննարկելու համար: Չնայած քվեարկությունն ավարտվել է, ու արդյունքի համաձայն` խնդրո առարկա թեման ներկայումս չի ջնջվում, բայց այս թեման շարունակում է բաց մնալ` հետագա քննարկումների համար: Թեման այլ ուղղություններով մի՛ շեղեք:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
մի համանման արհեստական անեկդոտ պատմեմ․
տղամարդը մեջքին պառկած, կինը վրան հեծյալի դիրքով սեքս են անում, մեկ էլ տղամարդը ասում ա․
― Ախ, ցավաց։
― Տղամարդ չե՞ս, դիմացի՛։
Ծիծաղելի՞ էր։ Քո մտքով կանցնի՞, որ սենց անեկդոտ կարա լինի։
Այդ անեկդոտի իմաստը հենց այն է, որ ծիծաղաշարժությունը ասածների անհեթեթության մեջ է, յանի գեյը ի՞նչ տղամարդ։ Հումորը այն կարծրատիպերի վրա է հիմնված, որ տղամարդը գեյ չի կարա լինի, գեյն էլ՝ տղամարդ։ Այլապես այդ անեկդոտը վերևի պատմածս անեկդոտի նման անհեթեթ կլիներ, կամ քո ասած՝ սեքսի ժամանակ խոսում են, էլի։ Բայց հենց որպես անեկդոտ պամվելու փաստը արձանագրում է, որ այդ խոսելը պիտի ծիծաղ առաջացնի։
Երկրորդ կածրատիպային ու դիսկրիմինացնող շերտն էլ էն ա, որ յանի տղամարդը պիտի ցավադիմացկուն լինի, ինչը ենթադրում է, որ ցավին չդիմացողը տղամարդ չի կարող համարվել։ Այ որ ցավ զգացող կերպարը նաև սև լիներ, լրիվ տրայֆեկտա անեկդոտ կլիներ։
Բայց այս անեկդոտի մեջ կա նաև ավելի նուրբ դիսկրիմինացնող շերտ էլ․․․ Ցավադիմացկունությունն ու բռնությանը համակերպվելը իրարից լրիվ տարբեր բաներ են։ Մի հատ էլ անհեթեթ անեկդոտ պատմեմ։ Երկու տղամարդ իրար հետ գործ են անում, որի ընթացքում մեկը մյուսին գերանով խփում ա, ինչին խփվածը ասում ա․
― Ախ, ցավաց։
― Տղամարդ չե՞ս, դիմացի։
Էլի, դժվար թե ինչ-որ մեկը սրա մեջ ծիծաղելու բան տեսնի, քանի որ խփվածը իր «ցավաց»-ով նաև ասում է՝ մի խփի, զգույշ եղիր, և այլն․ բռնության դեմ է արտահայտվում։ Հիմա սեքսի ժամանակ երբ մեկը ասում ա՝ ցավաց, դա նաև զգուշացում է, որ չցավացնեն։ Իսկ եթե ի պատասխան ասում են՝ դիմացի, ուրեմն բացահայտ բռնության ակտ է տեղի ունենում։ Ասենք մի վայրկյան պատկերացնենք սեքսի ժամանակ մեր պարտնյորը ասում ա՝ ցավում ա, ի պատասխան ասո՞ւմ ենք՝ դիմացի։ Իհարկե խոսքը ԲԴՍՄ-ի մասին չի, որտեղ ցավի մասին ասելը կարող է կայֆի մաս էլ լինել, փոխարենն էլ մեկ ուրիշ safe բառ ընտրվի, որ իրավիճակը հնարավոր լինի միակողմանի դադարեցնել։ Բայց առանց պայմանավորվածությունների, «ցավում է»-ն դեֆոլթով safe բառ ա։
Հիմա մի անհեթեթ արհեստական անեկդոտ էլ ստեղ պատմեմ․ մի երեխատեր մարդ ու կին հետաքրքիր սեքսով են զբաղվում, ու մարդու կնոջը ֆիսթինգի ժամանակ կինը ասում ա․
― Ախ, ցավաց։
― Երեխա ծնած մայր չե՞ս, դիմացի։
Հիմա սա նորմալ անեկդոտ ենք համարո՞ւմ։ Մեկը ես սրա մեջ սեռական բռնության թողելիության բռիություն եմ տեսնում։ Ու չէի ուզենա լինեն որևէ հասարակության մաս, որտեղ այսպիսի բանը պատմվում է որպես ծիծաղելի անեկդոտ։ Նույն ձևի էլ այդ պատմված անեկդոտը սեռական բռնության թողելիություն ա պարունակում, բայց ցավոք սրտի մեր հասարակության մեջ գեյերի նկատմամբ բռնությունը նորմալիզացված ա էն աստիճան, որ սենց տիպի անեկդոտները ականջ չեն ծակում։ Ու սրանով էլ ա այդ անեկդոտը դիսկրիմինացնող։
Օֆ օֆ․․․ մի հատ «դիսկրիմինացիա» բառի նշանակությունը հասկանանք․
Ու ոնց ստացվեց, որ հանկարծակիորեն, ասենք՝ չաղերի, կամ երկար քթովների, կամ շիզոֆերնիայով հիվանդների, կամ բանտարկյալների, կամ անոտուձեռ մարդկանց, կամ շատ ծեր ու հիվանդ, կամ նորածին երեխաներին պատին ծեփող անեկդոտները օքեյ են, բայց սևերի ու գեյերի մասին անեկդոտները էլ օքեյ չեն։Ստուգաբանություն
< дискриминация < լատ. discriminatio, տարբերում, զանազանում
Գոյական
(հնց․) խտրականություն՝ իրավունքների անհավասարություն ըստ ազգային՝ ռասայական կամ այլ տարբերությունների ոչ միատեսակ վերաբերմունք իրավական տեսակետից հավասար մարդկանց նկատմամբ
(իրավ․) տե′ս խտրականություն
(դիվ․) խտրականություն, միջազգային հարաբերություններում՝ որևէ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիցների համար սահմանել պակաս իրավունքներ, քան մեկ այլ պետության ներկայացուցիչների, կազմակերպություննների կամ քաղաքացիների համար
Ես մանրից հակվում եմ այն մտքին, որ հիմարությունը վարակիչ ա։ Ես էլ քիչ ա մնում վարակվեմ, հազիվ եմ ինձ զսպում, Ծլնգին շնորհակալություն չտամ, անիմաստ ախմախությունը հանգամանալից բացատրելու համար![]()
Si vis pacem, para bellum
whataboutism much? բայց դու ասա, ո՞նց ստացվեց որ օքեյ են... ուշադիր կսպասեմ պատասխանիդ։
Ես ասել եմ օքեյ չե՞ն։ Քեզ վայթե սֆթուց էլ ասեցի, որ ստեղ ես «don't give a fuck» ջոկատից եմ։ Հայկօն հարցերլ էր ինչն ա էդտեղ դիսկրիմինացնող, ես էլ իմ կարծիքը գրեցի։ Ոնցոր թե ոչ մի տեղ չասվեց, թե որտեղ էր ինչ-որ բան օքեյ, կամ ոչ։ Մեկն իմ կարծիքով «չօքեյ» անեկդոտ պատմողը առաջին հերթին ինքն իրեն ա ստորացնում, քան որևէ ուրիշ մեկին կամ խմբին, նենց որ մեկը ես դեմը առնելու բան չունեմ։բայց սևերի ու գեյերի մասին անեկդոտները էլ օքեյ չեն։
ընկեր, ինչքան դու ես անիմաստ ախմախությունները ակումբում հանգամանալից բացատրում վերջերս վայթե ուրիշ ոշմեկ չի անումԵս մանրից հակվում եմ այն մտքին, որ հիմարությունը վարակիչ ա։ Ես էլ քիչ ա մնում վարակվեմ, հազիվ եմ ինձ զսպում, Ծլնգին շնորհակալություն չտամ, անիմաստ ախմախությունը հանգամանալից բացատրելու համար![]()
Բայց դե քյար լինի...
Դու քո կարծիքով բացատրել ես, թե ոնց ա անեկդոտը դիսկրիմինացնո՞ղ։ Անեկդոտը գիտե՞ս ինչ բան է, մի հատ էլ դրա բացատրությունը դնենք, ոնց հասկանում եմ, լիբերալիզմի արդյունքում բառերի իմաստների հերն էլ ա մանրից անիծվում․
Այսինքն ծիծաղաշարժ պատմվածքը խտրականության դրսևորում է, անհավասար իրավունքներ, անհավասար վերաբերմունք, հա՞։Բացատրություն
(նորբ․) կարճ ծիծաղաշարժ պատմվածք որևէ արտասովոր դեպքի մասին, զավեշտասք, զվարճապատում
Ածական
կարճ, ◆ Այդ մասին վաղուց զվարճալի անեկդոտներ էին պատմում
զվարճալի,
սրամիտ պատմվածք ծիծաղաշարժ կամ արտասովոր դեպքի մասին
(խսկց․) մտացածին անհավանական բան
Ասենք մի սեղանի շուրջ որ մեկը տափակ կպնողական անեկդոտ ա պատմում դիմացինի մասին (արտաքին, գեյ, սև, շիկահեր, էական էլ չի), ապա դա տիկնայ ու պարոնայք էլ այլևս հենց այնպես պարզ ու հասարակ ծաղր ու անարգանք չի, դրա անունը ԴԻՍԿՐԻՄԻՆԱՑԻԱ ա (մի պահ մոռանանք, որ էս թեմայում խոսքը անորոշ ու կոնկրետ անձի չուղղորդված անեկդոտների մասին է)։
Հիմա հարց․ Կարելի՞ է մարդուն քրեականորեն հետապնդել անեկդոտի համար։ Եթե ծաղրը չէ, ապա դիսկրիմինացիան քրեորեն հետապնդելի արարք է շատ երկրներում։
Պարզաբանեք խնդրեմ տկարամիտիս։
Si vis pacem, para bellum
Ծլնգ ջան, քեզ երևի կարող եմ հասկանալ, բայց էնքան էլ համաձայն չեմ: Ինձ թվում ա՝ չափազանց շատ ես խորացել ու, կներես, սև կատու ես փնտրում մութ սենյակում, նույնիսկ եթե էդ սենյակում կատու չկա: Արի մի հատ փորձիր ուրիշ՝ իմ տեսանկյունից նայել էս կատակին:
Էդ անեկդոտի միակ թերությունն էն ա, որ ծիծաղելի չի: Լուրջ, նենց միջինից թույլ կիսահումորիկ ա: One_Way_Ticket ջան, կներես: Վերևում երեք-չորս հատ անհեթեթ անեկդոտի օրինակ ես բերել՝ որպես փաստարկ, որ եթե անեկդոտից գեյերի սեքսը հանում ես, անեկդոտը դառնում ա աղբ, ու եզրակացրել, որ անեկդոտը ծիծաղելի ա միայն ու միայն էն պատճառով, որ ծաղրում ա գեյերին: Բայց էդ անեկդոտը սենց թե նենց էնքան էլ ծիծաղելի չի․ առաջին օրինակդ՝ կնոջ ու տղամարդու սեքսի էպիզոդը, ինձ համար 100%-ով հավասար ա օրիգինալ անեկդոտին՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ զվարճալիության աստիճանով: Այսինքն ինձ համար եթե գեյերի կոնտեքստը անեկդոտից հանում ես, մեկ ա՝ բան չի փոխվում:
Էս նաև նշանակում ա, որ ես էդ անեկդոտում միակ քիչ թե շատ ծիծաղի արժանի բանը համարել եմ «տղամարդ չե՞ս» արտահայտությունը՝ անկախ կոնտեքստից: Բացարձակապես ուշադրություն չեմ դարձրել գեյերի առկայությանը: Նորմալ ա, որ գեյ զույգը սեքս ա անում, նորմալ ա, որ սեքսի ժամանակ իրար բզբզում են ակնհայտորեն սարկաստիկ բնույթ ունեցող ու իրար ձեռ առելու նպատակով արված արտահայտությամբ, որը միտված ա ծաղրելու ոչ թե էն կարծիքը, որ արական սեռի գեյերը կամ բիսեքսուալները տղամարդ չեն կարող լինել (բարև, Աքիլես), այլ տղամարդկության՝ հայրիշխանական ու ավանդական ընկալումը, որին զույգից երկուսն էլ դեմ են: Էդ անեկդոտը կարող ա ծիծաղելի լինել միայն ու միայն էն դեպքում, երբ սեքս անող զույգն իրար տենց թեթևի մեջ կծմծում են էդ արտահայտությամբ՝ իմանալով, որ իրենք դրան դեմ են: Էդ անեկդոտի միակ ծիծաղելի մասն էդ ա՝ հենց էդ կոնտեքստում: Եթե դիմացինդ դրան դեմ չի, դու չես կարող իրեն իր կարծիքին հակասող արտահայտությամբ ձեռ առնել ու համարել, որ կատակ ես անում, որը ենթադրաբար պիտի ծիծաղելի լինի․ անեկդոտը դադարում ա անեկդոտ լինելուց ու դառնում ա բարոյախրատական ասք: Դրա համար եմ վերևում գրել՝ թեթև կիսահումոր ա, ավելի շատ կենցաղային համով երկխոսություն, քան թե սուր ու ծաղրող անեկդոտ:
Կողքից ուրիշը չի ասում «տղամարդ չե՞ս»․ ասում ա պարտնյորներից մեկը՝ մյուսին: Ասում ա սեքսի ժամանակ, որը լռելյայն սիրո ու կապվածության գործողություն ա ենթադրում, ու անեկդոտում ոչ մի ակնարկ չկա, որ էդ սեքսը պարունակում ա բռնության տարրեր:
Միակ կարծրատիպը, որ ծաղրում ա էդ անեկդոտը, էն ա, որ տղամարդը պետք ա ցավին դիմանա: Չեմ հասկանում՝ ոնց ես հաջողացրել էդտեղ տեսնել կարծրատիպ, որ գեյը չի կարող տղամարդ լինել, տղամարդն էլ՝ գեյ (բարև, Հին Հռոմի կես): Լուրջ, ոչ մի կերպ չեմ հասկանում: Ասենք՝ լուրջ, էլի․ ակտիվ պարտնյորը պասիվին փորձում ա ստորացնել՝ հիշեցնելով, որ պասիվը գեյ ա, այսինքն՝ տղամարդ չի, ու էդ հենց էն ա, ինչ էս պատմությունը դարձնում ա անեկդոտ, այսինքն՝ ծիծաղելի պատմությու՞ն: Նորից եմ ասում՝ տղամարդու ավանդական ընկալումը միակ կարծրատիպն ա, որ ես տեսնում եմ էդ անեկդոտում, ընդ որում՝ անեկդոտը էդ կարծրատիպը ոչ թե հաստատում ա, այլ ծաղրում:
Դու էդ անեկդոտում նաև բռնության ակնարկ ես տեսել՝ չգիտեմ ոնց: Եթե փորձես, ամեն տեղ էլ հնարավոր ա բռնության ակնարկ գտնել, բայց արդյո՞ք էդ ճիշտ ա: «Ախ, ցավաց» արտահայտությունը, իհարկե, ենթադրում ա կոչ, որ պարտնյորը էլ տենց չանի: Սրան ի պատասխան շատ հանգիստ կարելի ա անմեղ կատակ անել՝ երկուսի համար էլ ծիծաղելի երևույթի մասին, իրավիճակը մի քիչ թուլացնել ու էլ տենց չանել: Ավելին ասեմ՝ էս շատ ավելի նորմալ ու հասկանալի իրավիճակ ա՝ պարտնյորների ցանկացած համակցության դեպքում, քան պասիվին ստորացնելը, ինչն առնվազն աբսուրդ ա ու, վստահաբար, ոչ մի կերպ չի նպաստում անեկդոտի՝ անեկդոտ լինելուն: Անեկդոտում ոչ մի կերպ չի շեշտվում, որ ցավ զգացողը դրան դեմ էր, կամ ցավ պատճառողը հետո շարունակեց ցավացնել, որովհետև դրանք անեկդոտի բովանդակության համար էական չեն: Էական լինեին՝ կշեշտվեին:
Դիսկրիմինացիան, ինձնից էլ լավ գիտես, նշանակում ա ոչ միայն մարդկանց ինչ-որ խմբի առանձնացում՝ իրենց սեռական, ռասսայական տարիքային, քաշային ու այլ հատկանիշերի հիման վրա, այլև էդ խմբի հանդեպ ընդգծված անարդարացի ու կանխակալ վատ վերաբերմունք՝ միայն ու միայն էդ առանձնացման հիման վրա: Հիմա ես էս անեկդոտում տեսնում եմ դիսկրիմինացիայի առաջին բաղադրիչը՝ շեշտում, որ սեքս անողները գեյ են, բայց չեմ տեսնում երկրորդ ու ամենակարևոր բաղադրիչը ՝ էդ մարդկանց ուղղված ծաղր՝ միայն ու միայն գեյ լինելու պատճառով: Վերևում գրեցի՝ էդ անեկդոտի միակ ծաղրական բովանդակությունը որն ա:
Ցանկության դեպքում ցանկացած անեկդոտում, պատմության մեջ, իրավիճակում հնարավոր ա էնքան խորանալ, որ տակից դիսկրիմինացիա հայտնաբերվի: «Пятачок, это неправильные пчёлы» տողը կարող եմ էնքան վերլուծել, որ Վինի Թուխին արգելեն եթեր դուրս գալ, մուլտի բոլոր պատճեններն էլ վառեն․ էս նույնքան անհեթեթ օրինակ ա, ինչքան վերևի գրածդ անեկդոտները: Որոնք, մեր մեջ ասած, նենց տեղը տեղին շահագործում են post hoc ergo propter hoc տրամաբանական սխալը․ էն փաստը, որ քո ամեն հաջորդ օրինակը հաջորդում ա մյուսին, դեռ չի նշանակում, որ ամեն հաջորդը ամրապնդում ու վերհաստատում ա նախորդի փաստարկները, որովհետև գուցե էդ փաստարկն ի սկզբան էլ սխալ էր: Եթե ես չեմ կարծում կամ գոնե ինձ համար կարող եմ հիմնավորել, որ օրիգինալ անեկդոտի ծիծաղելի մասը «գեյը տղամարդ չի» կարծրատիպը չի, հաջորդ ոչ մի օրինակ էդ քո փաստարկը չի ամրապնդում:
Դրա համար էլ գրել էի՝ սրա ինչն ա դիսկրիմինատիվ, ուրիշ տեղ գրեք, հայրիշխանություն քլնգենք:
Խոստանում եմ էլ երբեք ոչ մի անեկդոտ էսքան չվերլուծել: Ու, Ծլնգ ջան, կարող ա՞ դու էլ ես չափազանց շատ խորանում կամ իրավիճակը միայն մի տեսանկյունից հասկանալու ու մեկնաբանելու նախատրամադրվածություն ունես: Confirmation bias-ը գիտես ինչ ա․ արդյո՞ք դու հենց նոր վերևում էդ անեկդոտի մեջ չէիր փնտրում ինֆորմացիա,որը հաստատում ա քո անձնական համոզմունքները՝ միաժամանակ անտեսելով ու հերքելով դրանց հակասող ինֆորմացիան:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 20.06.2020, 02:11:
DIXIcarpe noctem
Ոչ, չէի փնտրում, ոչ էլ գտնում եմ։ Բայց կարծում եմ, որ դու ես դրա մեջ տեսնում բաներ, որոնք պարզապես չկան, օրինակ որ ասածները ծաղրական են, կամ որ գեյ լինելու փաստը այդ անեկդոտի իմաստի վրա ազդեցություն չունի։ Տրամաբանական սխալն էլ ես սխալ տեղ փնտրում։ Ու ի դեպ, անում ես այն սխալն ինչ քո կարծիքով իմ բացատրության մեջ էիր գտել (որը չեմ կարծում թե այն է, ինչ նկատի ունեիր)։ Ու ճիշտն ասած ափսոսում եմ այդ բացատրության վրա ծախսածս ժամանակը, քանի որ այն բացարձակ չի հասկացվել։ Բայց ոչինչ, սխալներից սովորում են․․․
ուրեմն SNLի էս երկուսը մի սեգմենտ ունեն, որ իրար համար կատակներ են գրում, ու մյուսը պտի եթերում կարդա կատակը, առանց իմանալու կատակը: Մայքլ Չեն (սևը) հիմնականում ռասիստական կատակներ ա գրում, որ սպիտակը պտի կարդա: Իմ պատկերացմամբ այ սենց պետք է դիսկրիմինացիոն կատակները մատուցվեն ու ընդունվեն՝ անլուրջ.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ