Նման կատակրների (սարկազմի) իմաստը ստերեոտիպները այնքան արժեզրկելն ա, դրանք այնպիսի աբսուրդ կողմից ցույց տալն ա, որ դրանք կոցնեն վիրավորելու կարողությունը:
հ.գ. ահագին կարել ա մանրանալ, թե խի ու ոնց, ուղակի մտքերս շարադրելու հավես չունեմ![]()
Նման կատակրների (սարկազմի) իմաստը ստերեոտիպները այնքան արժեզրկելն ա, դրանք այնպիսի աբսուրդ կողմից ցույց տալն ա, որ դրանք կոցնեն վիրավորելու կարողությունը:
հ.գ. ահագին կարել ա մանրանալ, թե խի ու ոնց, ուղակի մտքերս շարադրելու հավես չունեմ![]()
Վաբշե, էս դիսկրիմինացիոն անեգդոտների կամ վաբշե կատակների պահով ինձ միշտ հիացրել ա հարավ-արևելյան Ասիան, հատկապես Թաիլանդն ու Լաոսը։ Վիետնամն ու Կամբոջան էլ են ՕՔ, բայց կհմերներն ու վիետները մի քիչ ավելի կոնսերվատիվ են, ինչ-որ տաբուներ էս երկու երկրներում դեռ կան։
Ուրեմն, ինչն ա շատ սովորական օրինակ Լաոսում, որտեղ շատ ավելի շատ եմ եղել․ ուրեմն, նույն հավաքին, նույն սեղանի շուրջը, կարան նստած լինեն, աղջիկ տղա, տրանս/կատոե/լեյդիբոյ, ամուսին, կին, ընկերուհի, ընկերուհու ընկերուհի, ընկերոջ լեյդիբոյ ընկերուհի ու իրա գեյ ընկեր ու սենց ․․․ սաղ գիտեն ով ով ա, ու էտ էնան նորմալ ա, ոնց որ Վարդենիսում առավտը բուրդ չփխոխ հարս ու կեսուրը, ու իրանք կարան ահավոր կատակներ անեն բոլոր թեմաներով ու կոնկրետ մատնանշելով թե ում վրով են էտ կատակն անում։ Բնականաբար կատակներից ամենաշատը եյդիբոյերի հետ կապվածներն ա, քանի որ իրանք են ընկնում հաճախ խոխմա պատմությունների մեջ։ Սաաաաղովի ահավոր ձևի ղժում են, ու ոչ մեկի տանձին չի, որ դա համարի դիսկրիմինացիա, վիրավորվի։
Կարճ ասած, էտ ամեն ինչը աավոր նորմալ ա, ու ոչ մեկը կոռեկտության դասերի չի գնացել դրա համար, արձան բան շուռ չի տալիս, թեմաներ չի փակել։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 12.06.2020, 22:57:
Ռոբերտո Բոլանյոյի 2666 վեպը պատմում ա Մեքսիկայի հյուսիսում կնասպանության բազմաթիվ դեպքերի մասին։ Որպես ընթերցող դու ուզում ես, որ հայտնաբերվի մարդասպանը։ Մարդասպան որպես էդպիսին չի բացահայտվում, բայց ընթերցողին պարզ ա դառնում, որ մարդասպանը մի հոգի չի, շատերն են, որոնց շատ փոքր մասն ա բացահայտվում։ Գրքում մի դրվագ կա, որտեղ տեղի ոստիկանությունը ոստիկանական բաժանմունքում հավաքված բավական զզվելի սեքսիստական անեկդոտներ են պատմում մեկը մեկի հետևից։ Էդ դրվագը մի քանի էջով ցույց ա տալիս, թե ինչու սպանությունները չեն բացահայտվում. ինչպիսի վերաբերմունք կնոջ նկատմամբ իրական կյանքում, էնպես էլ անեկդոտներում։ Կնոջ կյանքը արժեք չունի, կնոջ բռնաբարությունն ու մահն էնքան կարևոր չի, որ հետաքննվի ու բացահայտվի։ Էն մարդիկ, որոնք պիտի էդ գործն անեն, իրենք են էդ կյանքն արժեզրկող անեկդոտներ պատմում։ Սա կարելի ա տարածել ցանկացած ճնշվող խմբի վրա՝ սևեր, նույնասեռականներ և այլն։
Ակումբում էնքան բան եմ տեսել, որ էս բացահայտ ու թաքուն ռասիզմն ինձ համար հեչ զարմանալի չի։ Բայց հույս ունեմ՝ մի քիչ կմտածեք էս ամենի մասին։ Կներեք, որ հերթական անգամ լռությունս խախտեցի ու բան գրեցի։ Լավ մնացեք։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.06.2020, 11:21:
boooooooom (18.06.2020), ivy (18.06.2020)
Ես ռասիստ չեմ, սեքսիստ չեմ, հոմոֆոբ չեմ։
Իմ կարծիքով մարդկանց բացարձակ մեծամասնությունը սրիկաներ են, անկախ մաշկի գույնից ու ազգային կամ սեռական պատկանելիությունից, ու միաժամանակ կան փոքրաթիվ շատ լավ մարդիկ, էլի անկախ էդ ամեն ինչից։
Բայց միաժամանակ ինձ ծիծաղելի ու անվնաս էին թվում ռասիստական, սեքսիստական ու հոմոֆոբ անեկդոտներն ու կատակները, ու ոչ մի կերպ չէի հասկանում էն մարդկանց, ովքեր նեղվում էին, անըդնունելի էին համարում դրանք։
Ես մտածում էի. ես զվարճանում եմ էդ կատակներից, բայց միաժամանակ իմ մոտ ագրեսիա, անհանդուրժողականություն ու բացասական վերաբերմունք չի առաջանում թիրախային խմբերի նկատմամաբ, հետևաբար դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում իրենցից, չեն կարող որևէ կերպ նպաստել անհանդուրժողականության ու բռնության ավելացմանը։
Մի քանի օր առաջ մի ստենդափ էի նայում, սեթթինգներից մեկը բուլլինգի մասին էր։
Բուլլինգն ինձ համար ամենատհաճ, ամենացավոտ երևույթներից ա, որ գոյություն ունի աշխարհում։
Եթե ինձ հնարավորություն տրվեր փոխել ընդամենը մեկ հատկանիշ մարդկանց մեջ, ես կվերացնեի հենց բուլլինգի նկատմամբ հակումը մեծամասնության մոտ։
Պատմում էր, թե ինչպես էին ծաղրում դասարանցիներից մեկին։ Ծիծաղելի էր պատմում։ Դահլիճի հրճվանքին չափ չկար։
Ես էդ պահին հասկացա թե ինչ են զգում մարդիկ, ովքեր կարողանում են նույնչափ ապրումակցել ռասիտական, սեքսիստական, կամ հոմոֆոբ վերաբերմունքի ենթարկված մարդկանց, ինչ ես բուլինգի ենթարկվածներին։
Ու հասկացա, որ նմանատիպ կատակները ես բացարձակ ընդունելի եմ համարում, ոչ թե որ դրանք անվնաս են, այլ որովհետև ես ուղղակի չեմ կարողանում բավականաչափ ապրումակցել էդ մարդկանց, չեմ կարողանում զգալ էն, ինչ զգում եմ որոշ մարդիկ նման թեմաներով կատակներ լսեսլիս։ Իսկ բուլինգի ենթարկվածներին կարողանում եմ, ու տհաճություն եմ զգում երբ մարդիկ ծիծաղում են բուլինգի վերաբերյալ կատակների վրա։
Կարելի է փորձել. վերցրեք ձեր ամենացավոտ թեման, ու փորձեք կատակել դրա վերաբերյալ, դժվար ծիծաղելի թվա։
Թեման ջնջելու վերաբերյալ. կարծում եմ ամեն դեպքում կարելի է ջնջել, բայց միայն եթե ակումբի օրենսդրությունում ավելացվի կետ նման թեմաներով գրառումների անթույլատրելիության մասին։
Հենց էս թեմայում շարժում է լինում, մեկն իր պարտքն է համարում համապատասխան թեմայում նոր անեկդոտ ավելացնել:
Իբր թե՝ թքած ունեմ ձեր քննարկման վրա:
Ճիշտն ասած, կարող եմ հասկանալ էն մարդկանց, ովքեր էսպիսի միջավայրում լինել չեն ուզում:
Ես կարծում եմ, որ նույն կերպ հակառասիստական շարժումները ավելացնում են ռասիստների քանակը, կամ ատելություն են առաջացնում չեզոք ճամբարի մեջ:
Ու ինձ թվում է, որ այդ ֆենոմենի պատճառը նմանատիպ շարժումների կասկածելի տրամաբանությունն ու հիմնավորումներն են, որ բնական հակազդեցություն են առաջացնում:
Si vis pacem, para bellum
Ախպեր կլինի՞ փակեք նախույ էդ թեման, պրծնենք: Ասենք՝ երբ ծխող էի, կողքից խնդրում էին չծխել, հանգցնում էի կամ տեղս փոխում, նույնիսկ եթե էդ տեղում ծխել կարելի էր: Հիմա էդ թեման ա․ ծխելը իմ իրավունքն ա, բայց եթե կողքինիս վնասում ա, հանգիստ կարող եմ էդ մի հատիկը չծխել կամ ուրիշ տեղ ծխել: Վերևում մի տեղ իմ կարծիքը արդեն գրել եմ․ ավելի լավ ա սենց անեկդոտներ լինեն, բայց ոչ մեկին վնաս չտան, քան թե ընդհանրապես չլինեն, բայց դե հիմա ակնհայտորեն վնասում են:
One_Way_Ticket, էդ նույն գեյերի անեկդոտը ընդհանուր անեկդոտներում գրի, մարդավարի մոլեգնենք, սարքենք ֆեմինիստական ու հայրիշխանական տեղը տեղին սռաչ, թե չէ էն «դիսկրիմինատիվներում» հիմա ինչ գրում ես, գնում-կպնում ա էն մարդասպան ոստիկանների թեմային: Թե դրա ինչն էր դիսկրիմինատիվ, էլի, մարդիկ հանգիստ ասել-խոսելով իրանց սեքսն էին անում:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ