User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Կաննի 73-րդ փառատոն (2020 թ.)

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կաննի 73-րդ փառատոն (2020 թ.)





    Սիրելի կինոֆիլ ակումբցիներ

    Այսօր Կաննի փառատոնի պաշտոնական կայքը հրատարակեց երկար սպասված ցուցակը.... Կաննի 73-րդ փառատոնում ներկայացված ֆիլմերը։ Եվ այսպես ահա ամողջական ցուցակը։ Կանում ներկայացված ֆիլմերը միշտ ավելի շատ են համընկնում իմ ճաշակի հետ, քանի Օսկարում ներկայացված ֆիլմերը։ Ներկայացնում եմ ըստ օֆիցիալ բաժինների։ Ի դեպ, շատ ուրախալի լուր։ Կա նաև մեկ ֆիլմ Հայաստանից։ Բայց չեմ ասի որը, որ գոնե թեման կարդաք ու ինքներդ գտնեք

    FAITHFUL
    The French Dispatch
    Wes Anderson, ԱՄՆ

    Été 85
    François Ozon, Ֆրանսիա

    Asa ga Kuru (True Mothers)
    Naomi Kawase, Ճապոնիա

    Lovers Rock
    Steve McQueen, Բրիտանիա

    Mangrove
    Steve McQueen, Բրիտանիա

    Druk (Another Round)
    homas Vinterberg, Դանիա

    ADN (DNA)
    Maïwenn, Ֆրանսիա

    Last Words
    Jonathan Nossiter, ԱՄՆ

    Heaven: To The Land of Happiness
    Sang-soo Im, Հարավային Կորեա

    El olvido que seremos (Forgotten We'll Be)
    Fernando Trueba, Իսպանիա
    Սա շատ հայտնի համանուն գրքի էկրանավորումն է։

    Peninsula
    Sang-ho Yeon, Հարավային Կորեա
    Սա էլ լեգենդար, ես կասեի՝ կուլտային Train to Busan-ի երկրորդ մասն է։ Իհարկե խիստ թեհավատորեն եմ վերաբերվում էդ «շարունակություններին», որովհետև որպես կանոն շատ աելի թույլ ու անորակ են լինում համեմատած առաջիններինի հետ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Հույս ունեմ, որ լավն է լինելու։

    Au Crépuscule (At Dusk)
    Sharunas Bartas, Լիտվա

    Des hommes (Home Front)
    Lucas Belvaux, Բելգիա

    The Real Thing
    Koji Fukada, Ճապոնիա


    THE NEWCOMERS
    Passion simple
    Danielle Arbid, Լիբանան

    A Good Man
    Marie-Castille Mention-Schaar, Ֆրանսիա

    Les Choses Qu'on Dit, Les Choses Qu'on Fait
    Emmanuel Mouret, Ֆրանսիա

    Souad
    Ayten Amin, Եգիպտոս

    Limbo
    Ben Sharrock, Միացյալ Թագավորություն

    Rouge
    Farid Bentoumi, Ֆրանսիա

    Sweat
    Magnus von Horn, Շվեդիա

    Teddy
    Ludovic և Zoran Boukherma, Ֆրանսիա

    February
    Kamen Kalev, Բուլղարիա

    Ammonite
    Francis Lee, Միացյալ Թագավորություն

    Un médecin de nuit
    Elie Wajeman, Ֆրանսիա

    Enfant Terrible
    Oskar Roehler, Գերմանիա
    Այս ֆիլմն ունի յուրահատուկ արժեք, քանի որ սա լեգենդար կինոռեժիսոր Rainer Werner Fassbinder-ի կենսագրությունն է։

    Nadia, Butterfly
    Pascal Plante, Կանադա

    Here We Are
    Nir Bergman, Իսրայել


    AN OMNIBUS FILM
    Septet: The Story Of Hong Kong
    Johnnie TO, Hark TSUI, Ann HUI, Ringo LAM, Patrick TAM, Sammo HUNG, Wo Ping YUEN, Հոնգ Կոնգ
    Հոնգ Կոնգցի յոթ ամենահայտնի ռեժիսորները ներկայացնում են իրենց քաղաքը՝ յուրաքանչյուրը իր մեկնաբանությամբ


    THE FIRST FEATURES
    Falling
    Viggo Mortensen, ԱՄՆ
    Վիգգոն մեր սիրած Մատանիների տիրակալի և Green Book-ի գլխավոր դերակատարներից մեկն է և այս ֆիլմը նրա դեբյուտն է, որպես ռեժիսոր։

    Pleasure
    Ninja Thyberg, Շվեդիա
    Սրա հետ կապված մի քիչ կասկածներ ունեմ, քանի որ այս ֆիլմը 2013-ին արդեն ներկայացվել է Կաննի փառատոնին։ Գուցե սխալմամբ են նշել այս ֆիլմը ցուցակում կամ էլ գուցե երկրորդ մասն է։ Մի խոսքով ինքս գլուխ չեն հանում։

    Slalom
    Charlène Favier, Ֆրանսիա

    Casa de Antiguidades (Memory House)
    João Paulo Miranda Maria (սա մի հոգի է), Բրազիլիա

    Broken Keys
    Jimmy Keyrouz, Լիբանան

    Ibrahim
    Samir Guesmi, Ֆրանսիա

    Beginning (Au commencement)
    Dea Kulumbegashvili, Վրաստան
    (no comment.... էս ամեն ինչը քիչ էր, հիմա էլ ստեղ հայտնվեցին )

    Gagarine
    Fanny Liatard և Jérémy Trouilh, Ֆրանսիա

    16 Printemps
    Suzanne Lindon, Ֆրանսիա

    Vaurien
    Peter Dourountzis, Ֆրանսիա

    Garçon chiffon
    Nicolas Maury, Ֆրանսիա

    Si Le Vent Tombe
    Nora Martirosyan, Հայաստան
    Շատ ցավալի է, որ մեր ԶԼՄ-ները ինչպես միշտ աղբ տարածելով են զբաղված։ Բայց դե Կանը խոմ իրանց մակարդակը չի, որ գրեն, խոսեն, քննարկեն.....

    John and The Hole
    Pascual Sisto, ԱՄՆ

    Striding Into The Wind
    Wei Shujun, Չինաստան

    The Death of Cinema and My Father Too
    Dani Rosenberg, Իսրայել


    3 DOCUMENTARY FILMS
    The Billion Road
    Dieudo Hamadi, Կոնգոյի Դեմոկրատական (յա, իրո՞ք ) Հանրապետություն

    The Truffle Hunters
    Michael Dweck և Gregory Kershaw, ԱՄՆ

    9 Jours A Raqqa
    Xavier de Lauzanne, Ֆրանսիա


    5 COMEDY FILMS
    Antoinette Dans Les Cevennes
    Caroline Vignal, Ֆրանսիա

    Les Deux Alfred
    Bruno Podalydes, Ֆրանսիա

    Un Triomphe
    Emmanuel Courcol, Ֆրանսիա

    L'origine Du Monde
    Laurent Lafitte, Ֆրանսիա

    Le Discours
    Laurent Tirard, Ֆրանսիա


    4 ANIMATED FILMS
    Aya to majo
    Goro Miyazaki, Ճապոնիա

    Flee
    Jonas Poher Rasmussen, Դանիա

    Josep
    Aurel, Ֆրանսիա

    Soul
    Pete Docter, ԱՄՆ
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.06.2020, 11:33:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.06.2020), Արշակ (04.06.2020), Բարեկամ (09.06.2020), Գաղթական (04.06.2020), Հայկօ (04.06.2020), Նաիրուհի (04.06.2020)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    The French Dispatch
    Wes Anderson, ԱՄՆ
    Ահա Վես Անդերսոնի The French Dispatch-ի թրեյլերը։ Ի դեպ, ինձանից ձեզ խորհուրդ երբեք մի նայեք թրեյլերները։ Նախ դեպքերի 99,99% թրեյլերները ընդհանրապես ոչ մի կապ չունեն ռեժիսորի հետ և շատ հաճախ էլ ոչ մի կապ չունեն ֆիլմի մթնոլորտի, որակի, կինոլեզվի և այլ բաների հետ։ Դա ընդամենը կոմերցիոն գովազդ է։ Բայց այնուամենայնիվ ստեղ դնում եմ, ինչպես ծխախոտ վաճառող ընկերություն, որը պարզ զգուշացնում է, որ վնաս է, բայց առաջարկում է



    Վես Անդերսոնը լեգենդար արվեստագետ է, բայց ինչպես և իմ հարգած ու սիրած ռեժիսորների մեծ մասը չի մտնում նրանց մեջ, որոնց ֆիլմերը էնքան հարազատ են, որ գնահատում եմ ոչ միայն գեղարվեստական արժեքը, այլև զգում եմ մարմին-ուղեղ համակարգի յուրաքանչյուր բջիջովս։ Բայց իր ֆիլմերը հարգում եմ և երբեմն վերանայում։ Ճաշակով արվեստագետ է իմ կարծիքով։ Սիրածս ֆիլմերից են.
    The Grand Budapest Hotel
    Fantastic Mr. Fox
    The Darjeeling Limited
    Rushmore
    The Life Aquatic with Steve Zissou

    Ինքը շատ յուրահատուկ ձեռագիր ունի և իր ֆիլմերը առանձնանում են իրենց հեքիաթային, անիրական ու գունավոր մթնոլորտով։ Էլի եմ կրկնում իմ ռեժիսորը չի, բայց համարում եմ ճաշակով, ուշադրության արժանի ռեժիսոր։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (05.06.2020), Աթեիստ (06.06.2020)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Été 85
    François Ozon, Ֆրանսիա
    Սա էլ Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառը» ֆիլմի թրեյլերը։



    Վստահ եմ Օզոնին շատերը գիտեն։ Նա միշտ փորձում է բացահայտել մարդկային հոգու, հոգեբանության, տրամաբանության մեջ թաքնված ամենա քննարկման Չենթակա մասերը։ Հատկապես նրանք որոնք կապ ունեն մեր սեքսուալ ցանկությունների ու դրանց անսահման մեծ ազդեցության վրա՝ կյանքի բոլոր բնագավառներում։ Հաճախ էդ հարցերը քննարկում է այնքան հետաքրքիր, խճճված, որ իր համարյա բոլոր ֆիլմերը կարելի է համարել հոգեբանական կամ էրոտիկ թրիլերներ։ Երբեմն անդրադառնում է նաև միասեռ հարաբրեություններին, որոնցից է նաև էս ֆիլմը, որը պետք է ցուցադրվեր Կանի 73-րդ փառատոնին։ Երեբեմն ֆիլմերի մեջ կարա մտցնի միստիկ և դետեկտիվ պահեր։ Թեև իմ համար ինքը ունի իրեն հատուկ ոճն ու ձեռագիրը, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում նշել, որ Օզոնը այն ռեժիսորներից է, որը ֆիլմից ֆիլմ իրեն փորձում է ամենատարբեր ոճերում, ով փոխում է իր բեմադրման սկզբունքները։ Իզուր չէ, որ որոշ քննադատներ նրան անվանում են «ռեժիսոր-քամելեոն»։ Երբեմն դժվար է կռահել որ իր ֆիլմերի ռեժիսորը մեկ մարդ է։ Ինձ համար հատկապես զգալի են սկզբունքային տարբերություններ հետևյալ ֆիլմերում.
    1998 Sitcom / Крысятник
    2003 Swimming Pool / Бассейн
    2007 Angel / Ангел
    2016 Franz / Франц

    Եթե փորձեք նայել այս ֆիլմերը, ապա հուսով եմ ինքներդ էլ կզարմանաք, որ ռեժիսորը միևնույն մարդն է, բայց չեմ պնդում։ Այս նշած ֆիլմերից ամենասիրելին ինձ համար այս մեկն է Swimming Pool / Бассейн։ Սակայն երևի եթե հիմա կրկին նայեմ ֆիլմերը ապա առաջնահերթություններս կփոխվեն։
    Իր ֆիլմերից ոմանք ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել, բայց այնուամենայնիվ Օզոնը չի մտնում հոգեհարազատներիս ցուցակի մեջ, որտեղ դեռևս ընդամենը հինգ հոգի են
    Այնուամենայնիվ, իր ֆիլմերից երկուսը ես ոչ միայն գնահատում եմ գեղարվեստական, պրոֆեսիոնալիզմի և կինեմատոգրաֆի տեսանկյունից, այլև զգում եմ և ապրում.

    Amant Double - սա 2017-ի ֆիլմ է։ Իր նախավերջին ֆիլմը։ Ամենահզոր իր ֆիլմերից է իմ համար, թեև կինոքննադատներից շատերը պնդում են, որ համեմատած մյուս ֆիլմերի հետ բավական թույլ գործ է։ Այստեղ Օզոնը ահավոր հետաքրքիր, զգացմունքային և միստիկ կերպով ցույց է տալիս անձի երկատվատության երևույթը, ցույց է տալիս, թե ինչպես են մեզ վրա ազդում դեռևս մոր արգանդում պտղի կարգավիճակում գտնվելու ընթացքում կատարված իրադարձությունները։ Ինչպես են դրանք ազդում մեր հոգեկանի, սեռականության և ընդհանրապես մեր ամբողջ էության վրա, եթե իհարկե մենք ունենք «էություն»։ Նաև քննարկում է «իրականություն»-«երևակայություն», «օբյեկտիվ»-«սուբյեկտիվ» և այլ նմանատիպ հակա/համադրությունները։ Ու էս ամեն ինչը ցույց է տալիս բավական դինամիկ ու sexy!

    Իհարկե Օզոնը այն ռեժիսորներից է, որոնց ֆիլմերը առաջին հերթին իրենց սեփական անձի մասին են։ Երևի դրա համար եմ ես իրեն հարգում ու սիրում։ Ոչ այնքան ֆիլմերի, որքան իր անկեղծությունը։ Ու հենց ինքն էլ խոստովանել է, որ առնվազն այս ֆիլմը իր մասին է։ Իր հարցարույցներից մեկում նա ասում է. «նախընտրում եմ արտացոլել ինձ իմ հերոսների վրա, որոնք շատ շատ հեռու են ինձանից և հաճախ դա անում եմ կանանց վրա, քան տղամարդկանց»։

    Սյուժետային որոշ նմանությունների ունի Լինչի Mulholland Drive-ի, Krzysztof Kieślowski-ի La double vie de Véronique և Բերգմանի Պերսոնայի հետ։ Էլի եմ կրկնում՝ ես տեսնում եմ շատ թույլ նմանություններ որոշ սյուժետային մասերում։ Ոճականորեն լրիվ տարբեր աշխարհներ են էս ֆիլմերը։ Իրենց ընդհանրապես չեմ համեմատում իրար հետ։ Զուտ պատմվածքի, թեմայի, սյուժետի որոշ մասեր։

    Swimming Pool - Այս ֆիլմում Օզոնը շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ՝ զգացապես շատ ուժեղ կերպով ցույց է տալիս կանանց տարիքային տարբերությունը, նրանց աշխհարների տարբերությունները և նմանությունները, սեքսուալության տարբերությունների և նմանությունները։ Իսկ գուցե չկա՞ ոչ մի տարբերություն։ Գուցե հասուն տարիքում դու նայում ես քեզնից երեսուն տարի ջահել չափահասություն նոր մտած աղջկան և մտածում թե դուք որքա՜ն տարբեր եք, սակայն իրականում քո մեջ կա այն ամենը ինչ ունի հիմա նա։ Նույն զգացմունքները, նույն կրակը, նույն կիրքը, որը թաքնվում է քո կնճիռների, տարիքի մեջ։ Նաև ֆիլմը հավանաբար ինտրովերտ-էքտրովերտի մասին է։ Գուցե այն մասին, որ յուրաքանչյուր ինտրովերտ զուգահեռ իրականության մեջ էքստրովերտ է և անում է այնպիսի բաներ որոնք դեմ են իր ինտրովերտ «ես»-ի արժեքային համակարգին։ Ու այսպիսի բազմաթիվ մտքեր ու մտորումներ ֆիլմը դիտելիս....

    ՀԳ. Օզոնի ամենակարևոր պահերից մեկն էլ էն ա, որ ահավոր ճաշակով տղա է ու սովորաբար նենց դերասանուհիներ ա ընտրում, որ իրանց տեսնելուց հետո կյանքն այլևս առաջվանը չի լինում.... Ու անգամ ծխելը թարգած մարդը նորից սկսում է ծխել Նրանք գեղեցկուհիներ չեն, բայց նրանց կերտած կերպարները, ու գուցե հենց իրենք՝ դերասանուհիները ունեն շատ մեծ կանացի խարիզմա և էներգետիկա։ Իսկ Օզոնը էդ ամենը կատարելագործում է։ Բայց դե միևնույն ա էդ առումով Լինչին չի հասնի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.06.2020)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Si Le Vent Tombe
    Nora Martirosyan, Հայաստան
    Շատ ցավալի է, որ մեր ԶԼՄ-ները ինչպես միշտ աղբ տարածելով են զբաղված։ Բայց դե Կանը խոմ իրանց մակարդակը չի, որ գրեն, խոսեն, քննարկեն.....
    Սա էլ Հայաստանը ներկայացնող ֆիլմի մասին։ Գիտեմ, որ այստեղ շատերը հինգերորդ ալիքը չեն սիրում, բայց Յութուբում միայն այս երկու տեղում գտա ֆիլմի մասին ինֆորմացիա։





    - Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ։

    - Նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

    - Այս տարի Թիերի Ֆրեմոն (Կանի կինոփառատոնի ներկայիս տնօրենը) ընտրված ֆիլմերը չի բաժանել մրցութայինի և ոչ մրցութայինի․ դրանք ներկայացված են մեկ ընդհանուր ցուցակով։ Թեև ժյուրին չի աշխատելու, բայց Կաննի փառատոնի պատասխանատուները աջակցելու են այդ ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։

    - Ինչ վերաբերում է «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ապա Թիերի Ֆրեմոն ասուլիսի ժամանակ ասել է, որ այն իրենց շատ է դուր եկել։ Այս պահին մենք ունենք դեռ ACid-ի ծրագիրը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այն նախատեսում է լայնածավալ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլ այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն կինոնկարի տարածմանն ու դիտրիբյուցիային։

    - Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

    Աղբյուր. Հայաստանի Հանրային Ռադիո

  8. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը


    Asa ga Kuru (True Mothers)
    Naomi Kawase, Ճապոնիա
    Ֆիլմի թիզերը։


  9. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը


    Druk (Another Round)
    homas Vinterberg, Դանիա
    Էսօր անցա ռեժիսորների ու ֆիլմերը ներկայացնող կոմպանիաների վրայով ու մի քանի հետաքրքիր բան բացահայտեցի։ Գրեմ ստեղ, կարող ա մի օր, ինչ որ մեկին հետաքրքիր լինի։

    Ռեժիսոր Թոմաս Վինթերբերգը շատ հզոր դեմք է։ Նախ ընդունենք այն փաստը, որ նա Լարս ֆոն Թրիերի հայրենակցին է՝ դանիացի )))) Բյուրի ականջը կանչի

    Բացի դրանից, նա Լարսի հետ հիմնել է Dogme 95 կինո-շարժումը և համանուն մանիֆեստը, որի մասին Ակումբում մի քանի անգամ գրել են։ Եթե ցանկություն կա փոտրեք ինտերնետում։ Չեմ ուզում ծանրաբեռնել էս թեման։

    Վինթերբերգի իմ ամենասիրելի ֆիլմերից է It's All About Love-ը, որի ժանրը, ինչպես ռեժիսորն է ասում՝ պետք է անվանել «Dream»։ Ֆիլմում խաղում են Joaquin Phoenix-ը և Sean Penn-ը։

    Նաև իր ամենահայտնի ֆիլմերից է The Hunt (Jagten) -ը, որը 2012-ի Կաննի կինոփառատոնին մրցում էր Palme d'Or-ի համար։ Ֆիլմը փորձել եմ նայել երեք անգամ, բայց չի ստացվել իմ մոտ։ Դեռ չունեմ տրամադրություն էդ թեմայով ֆիլմ նայելու։

    Ու վերջում ուզում եմ նշել, որ ֆիլմը ներկայացնում է Zentropa Entertainments-ը, որի հիմնադիրն է ԻՆՔԸ՝ աստվածային ու իմ ամենա ամենա սիրելի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը։

    Այս և այլ պատճառներով ֆիլմը ներկայացնում է մեծ հետաքրքրություն իմ համար։


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (09.06.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •