User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Դավադրության տեսություն. հավատում եմ

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դավադրության տեսություն. հավատում եմ

    Դավադրության տեսություններ ու դրանց հավատացողներ, իհարկե, միշտ են եղել ու միշտ էլ կլինեն:

    Բայց հատկապես էս կորոնապատմության շրջանն ի հայտ բերեց, թե ինչ հեշտությամբ կարող են միլիոնավոր մարդիկ մանիպուլյացիայի ենթարկվել տեսական թեզերից, որոնք չունեն գիտական որևէ հիմք:
    Ընդ որում՝ «միլիոնավոր մարդկանց» թվին են պատկանում աշխարհի չորս ծակերից ներկայացուցիչներ՝ անկախ հոգևոր, մշակութային, գաղափարախոսական և այլ տարբերություններից:
    Ընդ որում՝ էդ մարդիկ ոչ թե միայն քննարկում են թեման և/կամ վախենում դրանից, այլ պատրաստ են կոնկրետ գործողությունների դիմել, ասենք՝ 5G աշտարակներ «վնասազերծել» կամ կորոնակիր համաքաղաքացիների քարկոծել:

    Տարածված թյուր կարծիք կա, թե դավադրության տեսությունների հավատում են հիմնականում թերուս մարդիկ:
    Բայց էս ընթացքում կարծում եմ բոլորս համոզվեցինք, որ դա այդպես չի ու մինչև անգամ բժիշկ պրոֆեսորներ են հանդես գալիս՝ կոչ անելով բոյկոտել տարատեսակ պրեվենտիվ միջոցառումներ:

    Այս թեմայում եկեք քննարկենք, թե ինչպե՞ս և ինչո՞ւ են մարդիկ հավատում դավադրության տեսությունների և ինչպես խուսափել դրանից:
    Ինչպե՞ս համոզել մարդուն, որ նա մոլորության մեջ է:
    Եվ ո՞ւմ է ընդհանրապես ձեռնտու հրահրել էս մանիպուլյատիվ տրամադրությունները:


    Հ.Գ. Կոչ եմ անում թեմայում պահպանել կառուցողական քննարկումների մթնոլորտը ու չպիտակավորել և չանպատվել դավադրության տեսությանը հավատացողներին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.06.2020), Quyr Qery (04.06.2020), Sambitbaba (03.06.2020), Varzor (05.06.2020), Աթեիստ (03.06.2020), Արշակ (03.06.2020), Հայկօ (03.06.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս՝ «վիրուսը չկա» թեզին հավատում են հոգեպես խոցելի, հնարավոր է վախկոտ մարդիկ, որոնց համար սա ինքնապաշտպանության միջոց է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.06.2020), Գաղթական (03.06.2020)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավադրության տեսությունները երևույթներին հստակ բացատրություն են տալիս, ու ըստ այդմ մարդուն էլ հասկանալի է, թե ինչ անել։ Ասենք՝ Բիլլ Գեյթսը բոլորիս ուզում է չիպավորել։ Քո գործողությունները՝ հրաժարվել վակցինից։

    Իսկ ի՞նչ է ասում conventional տեսությունը։ Նոր վիրուս է, վտանգավոր է, բայց այնքան էլ վտանգավոր չէ, տանը մնացեք, բայց տնտեսությունը տենց չի ձգի։ Լավ, տանը մի մնացեք, բայց դիմակ դրեք, չնայած պարզ չէ, դիմակն օգնում է, թե չէ։

    Ես չգիտեմ՝ կենսաբանական մակարդակի վրա է դա, թե մշակութային, բայց մարդուն տենց կիսատ-պռատ տեսությունը չի բավարարում։ Դպրոցից սկսած մենք սովորել ենք, որ երևույթներն ունեն հստակ բացատրություն։ Ինչու է երկինքը կապույտ, իսկ խոտը կանաչ։ Ինչու է ցերեկը լույս, իսկ գիշերը մութ։

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.06.2020), Jarre (04.06.2020), Quyr Qery (04.06.2020), Sambitbaba (03.06.2020), Varzor (05.06.2020), Գաղթական (03.06.2020), Հայկօ (03.06.2020), Նաիրուհի (03.06.2020), Ուլուանա (03.06.2020), Տրիբուն (03.06.2020)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Թիքեթի հետ համաձայն եմ։ (Ու վաբշե էս վերջերս նենց ա ստացվել, որ իրա հետ հա համաձայն եմ Նենց չի, որ առաջ հա համաձայն չէի, բայց երևի չէի նկատում, որ համաձայն եմ։ Կորոնայի խերը էլի )

    Դավադրությունների տեսությունները ծնվում են ու արմատանում են անորոշության պայմաններում։ Էս էլ երևի սնատահավատության ձևերից մեկն ա, էլի, որը անկախ մարդկանց կիրթ կամ թերուս լինելուց, մարդկանց մեջ արմատացած ա։ 2000 տարի առաջ համաճարակների տարածման մեջ մեղադրում էին դաժան աստվածներին, միջնադարում՝ սատանային ու վհուկներին (բոլորը կին), հիմա՝ Բիլ Գեյթսին, հարուստ, սպիտակ տղամարդ, ինքն էլ IT ոլորտից․ էս համ բոլոր աստվածներն ա, համ սատանան, համ վհուկները՝ մի տեղ։ Մոդելներն էլ բարդացել են․ առաջ սաղ դիտարկվում էր պարզ վերևից պատժի կամ ներքևից թարախություն անելու կոնտեքստում, հիմա՝ վերահսկողություն, զոբիներ ․․․

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․․ մինչև անգամ բժիշկ պրոֆեսորներ են հանդես գալիս՝ կոչ անելով բոյկոտել տարատեսակ պրեվենտիվ միջոցառումներ:
    Չեմ կարծում, որ էս դավադրության տեսության հետ կապ ունի։ Օրինակ դիմակի օգտակարությունը շատերն են քննարկում ու տեղին, ու իրոք ոչ մի գիտական ապացուց չկա, որ դիմակը վիրուսից կարա պաշտպանի։ Վիրուսը տուպո շատ փոքր մարմին ա, բակտերիա չի, որից դիմակը կարա որոշկիորեն պաշտպանի։ ՏՎ-ով սաղս էլ տեսել ենք, թե վիրուսյաին լաբում աշխատողները ոնց են պաշտպանվում․ ոտից գլուխ հերմետիկ փակ կոստյումներով։ Բայց հարցը սրանում չի, էս կարանք ինչքան ուզում ենք քննարկենք։ Հարցը նրանում, որ արտակարգ դրության ժամանակ իշխանություններն ասել կրեք դիմակը, բլին, կրեք էլի, ինչ եք ձեզ խելոքի կամ պոֆիգիստի տեղ դնում։ Այ էս բառդակ վերաբերմունքը երկրին, կարգ ու կանոնի վրա թքած ունենալը, ամեն մեկս մեր փայ մեզ սաղից խելոքի տեղ դնելը, խիստ նյարդայնացնող ա։

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.06.2020), One_Way_Ticket (03.06.2020), Quyr Qery (04.06.2020), Sambitbaba (03.06.2020), Varzor (05.06.2020), Գաղթական (03.06.2020), Շինարար (03.06.2020), Ուլուանա (03.06.2020)

  9. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս՝ «վիրուսը չկա» թեզին հավատում են հոգեպես խոցելի, հնարավոր է վախկոտ մարդիկ, որոնց համար սա ինքնապաշտպանության միջոց է...
    Հնարավոր է և նշածդ կատեգորիայի մարդիկ կան չհավատացողների մեջ, բայց միայն իրանք չեն:

    Ասենք մարդ կա, որ վստահ ա, թե վիրուսը որպես պատրվակ են հորինել՝ բոլորին չիպավորելու համար, բայց բնականոն կյանքի այլ ասպեկտներում իրեն դժվար կլինի «վախկոտ» անվանել:

    Հիմա չիպավորումը դավադրության տեսություն ա, որին մարդը հավատում ա ու ինքը պատրաստ ա կոնկրետ գործողությունների դիմել, ասենք՝ ընդդիմանալ իր ու իր հարազատների ամեն տեսակ վակցինացիաներին՝ դրանով իսկ իրենից հասարակական վտանգ ներկայացնելով:
    Ինչպե՞ս վարվել էս մարդու հետ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ էս դավադրության տեսության հետ կապ ունի։
    ՈՒնի:
    Ինձ մի քանի ամերիկացի բժիշկների վիդեոներ էլ ա հանդիպել, որտեղ կոչ էին անում մերժել վակցինացիան:
    Բայց էդ բժիշկն ուղղակի օրինակ էր, որտեղ keyword-ը բժիշկն էր:

    Ասենք ես մարդ գիտեմ, որ բժիշկ չի, բայց էլի բարձրագույն կրթություն ունի, լավ պաշտոններ ա զբաղացրել ու իր կռուգում էլ սաղ ինտելիգենտ մարդիկ են:
    ՈՒ էս մարդը՝ շաքար ունենալով հանդերձ, կտրականապես հրաժարվում ա ինսուլինից, որտև զգուշանում ա չիպավորումից:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.06.2020), Varzor (05.06.2020), Տրիբուն (03.06.2020)

  12. #7
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Թիքեթի հետ համաձայն եմ։ (Ու վաբշե էս վերջերս նենց ա ստացվել, որ իրա հետ հա համաձայն եմ Նենց չի, որ առաջ հա համաձայն չէի, բայց երևի չէի նկատում, որ համաձայն եմ։ Կորոնայի խերը էլի )
    Չէ, էդ նորմալ է, նենց չի որ ես ինքս իմ հին գրառումների հետ լրիվ համաձայն եմ։ Ցիտելով Վիշապին՝ էն վախտ ավելի դեբիլ էի Բացառված չէ, որ քո գրառումներն էլ են վրաս ազդել։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (03.06.2020), Տրիբուն (03.06.2020)

  14. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, էդ նորմալ է, նենց չի որ ես ինքս իմ հին գրառումների հետ լրիվ համաձայն եմ։ Ցիտելով Վիշապին՝ էն վախտ ավելի դեբիլ էի Բացառված չէ, որ քո գրառումներն էլ են վրաս ազդել։
    Ես արդեն վստահ չեմ, հիմա եմ ավելի դեբիլ, թե առաջ, ըստ որոշ զգուշավոր դիտարկումների, թրամփիզմ ա մոտս սկսվել, ասում են դա ատելի վարքագիծ է, համահունչ չի մոդեռնիստական լիբերալիզմի հետ։
    Si vis pacem, para bellum

  15. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավադրության տեսությունները երևույթներին հստակ բացատրություն են տալիս, ու ըստ այդմ մարդուն էլ հասկանալի է, թե ինչ անել։ Ասենք՝ Բիլլ Գեյթսը բոլորիս ուզում է չիպավորել։ Քո գործողությունները՝ հրաժարվել վակցինից։

    Իսկ ի՞նչ է ասում conventional տեսությունը։ Նոր վիրուս է, վտանգավոր է, բայց այնքան էլ վտանգավոր չէ, տանը մնացեք, բայց տնտեսությունը տենց չի ձգի։ Լավ, տանը մի մնացեք, բայց դիմակ դրեք, չնայած պարզ չէ, դիմակն օգնում է, թե չէ։

    Ես չգիտեմ՝ կենսաբանական մակարդակի վրա է դա, թե մշակութային, բայց մարդուն տենց կիսատ-պռատ տեսությունը չի բավարարում։ Դպրոցից սկսած մենք սովորել ենք, որ երևույթներն ունեն հստակ բացատրություն։ Ինչու է երկինքը կապույտ, իսկ խոտը կանաչ։ Ինչու է ցերեկը լույս, իսկ գիշերը մութ։
    Բացատրությունդ չի ծածկում դավադրության տեսությունների բոլոր տեսակները։ Օրինակ ինչ կասես էն մասին, որ մարդիկ չեն հավատում ԱՄՆ լուսին գնալ գալուն։ Մի անգամ @Բարեկամ–ը մի թեմայում ասաց որ չի հավատում, աչքերս թռան ճակատիս։ Տենց էլ չիմացա կատակ էր անում, թե լուրջ էր ասում։ Կամ օրինակ Flat Earth–իստները։ Երկու դեպքում էլ իրանք ինչ որ բաներից չեն հրաժարվելու, կամ ինչ որ առանձնահատուկ գործողություն չեն անելու, իրանց դեմ չի, բայց մեկ ա հավատում են։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.06.2020), Հայկօ (04.06.2020)

  17. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացատրությունդ չի ծածկում դավադրության տեսությունների բոլոր տեսակները։ Օրինակ ինչ կասես էն մասին, որ մարդիկ չեն հավատում ԱՄՆ լուսին գնալ գալուն։ Մի անգամ @Բարեկամ–ը մի թեմայում ասաց որ չի հավատում, աչքերս թռան ճակատիս։ Տենց էլ չիմացա կատակ էր անում, թե լուրջ էր ասում։ Կամ օրինակ Flat Earth–իստները։ Երկու դեպքում էլ իրանք ինչ որ բաներից չեն հրաժարվելու, կամ ինչ որ առանձնահատուկ գործողություն չեն անելու, իրանց դեմ չի, բայց մեկ ա հավատում են։
    Լուրջ էի ասում․ չեմ հավատում։ Բայց դա ինչ-որ դավադրության տեսության հետ կապ չունի, չգիտեմ էլ՝ կա էդպիսի տեսություն ամերիկացիների՝ լուսին (չ)գնալու հետ կապված, թե չէ, կամ՝ առհասարակ էլի կա՞ն չհավատացողներ։ Այլ կերպ ասած՝ սա իմ սեփական չհավատքն ա, ոչ թե ինչ-որ պրոպագանդայի կամ ազդեցությունների հետևանք
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.06.2020, 03:42:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.06.2020)

  19. #11
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ էս մարդը՝ շաքար ունենալով հանդերձ, կտրականապես հրաժարվում ա ինսուլինից, որտև զգուշանում ա չիպավորումից:
    Ավելի լավ ա մեռնել մաքուր. քան ապրել պղծված չիպով:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.06.2020)

  21. #12
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ էի ասում․ չեմ հավատում։ Բայց դա ինչ-որ դավադրության տեսության հետ կապ չունի, չգիտեմ էլ՝ կա էդպիսի տեսություն ամերիկացիների՝ լուսին (չ)գնալու հետ կապված, թե չէ, կամ՝ առհասարակ էլի կա՞ն չհավատացողներ։ Այլ կերպ ասած՝ սա իմ սեփական չհավատքն ա, ոչ թե ինչ-որ պրոպագանդայի կամ ազդեցությունների հետևանք
    Ոնց կապ չունի, մարդիկ գրքեր են գրում, https://en.wikipedia.org/wiki/Moon_l...iracy_theories
    Այսինքն ոնց «քո սեփական չհավատքն ա», ինչ որ հիմքեր պիտի ունենա՞ս տենց բան պնդելու։

  22. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսին թռնելը մանավանդ 69 թվի տեխնոլոգիաներով ու թռիչքի փուլերի ողջ բարդությունը հաշվի առնելով ինձ էլ ա անհավատալի թվում, բայց փաստորեն մարդիկ թռել են։ Ֆանտաստիկ բան ա իսկապես։ Տենց ահռելի մեծ իրադարձությունը պրակտիկորեն անհնար ա կեղծել մոնտաժելը, մի երկու շաբաթում սաղ կբացահայտվեր։
    Si vis pacem, para bellum

  23. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց կապ չունի, մարդիկ գրքեր են գրում, https://en.wikipedia.org/wiki/Moon_l...iracy_theories
    Այսինքն ոնց «քո սեփական չհավատքն ա», ինչ որ հիմքեր պիտի ունենա՞ս տենց բան պնդելու։
    Նախ ես չեմ պնդում որևէ բան, ոչ էլ աշխատում եմ դա ագիտացիա անել կամ համոզել։ Կակռազ հավատալ//չհավատալը էն բաներից չի, որ պնդում են․ կամ հավատում ես կամ չէ՝ ինչ-որ հիմքով։ Ես իմ համար սուսուփուս չեմ հավատում, ոչ մեկի չեմ խանգարում

    Տես, ես նույնիսկ չգիտեի, որ գրքեր էլ են գրել։ Անգամ չգիտեի, ոնց որ ասեցի, ուրիշ մարդ էլ կա չհավատացող, թե չէ, ու դա ինձ հետաքրքիր չի, չեմ ուսումնասիրել, որ հաստատում կամ ժխտում փնտրեմ։
    Իսկ թե ինչ հիմքով չեմ հավատում, ասեմ․ մեկն արդեն Վիշապը գրեց, մյուսը՝ եթե էդ թվերին էդ տեխնոլոգիաներով թռել են, հիմա պիտի որ ջրի ճամփա դարձած լիներ, իմ կարծիքով։ Բայց էդ մի թռիչքից հետո փաստորեն ոչ մի ուրիշ թռիչք այդպես էլ չարձանագրվեց։ Տարօրինակ ա։
    Իսկ թե ինչի էր պետք էդ "էպիկ" իրադարձությունը, բոլորս գիտենք։ Որովհետև սովետը առաջինը այսպես ասած նվաճեց տիեզերքը։ Իսկ ամերիկացի ժողովրդին պետք էր ցույց տալ, որ Ամերիկային հասնող չկա, պետք էր ավելի ուժեղ քայլ։ Այ թե ինչի սովետը չբացահայտեց կեղծիքը, չեմ կարող ասել։ Երևի ինչ-որ պատճառներ կային՝ քաղաքական։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.06.2020, 04:27:

  24. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ես չեմ պնդում որևէ բան, ոչ էլ աշխատում եմ դա ագիտացիա անել կամ համոզել։ Կակռազ հավատալ//չհավատալը էն բաներից չի, որ պնդում են․ կամ հավատում ես կամ չէ՝ ինչ-որ հիմքով։
    Տես, ես նույնիսկ չգիտեի, որ գրքեր էլ են գրել։ Անգամ չգիտեի, ոնց որ ասեցի, ուրիշ մարդ էլ կա չհավատացող, թե չէ, ու դա ինձ հետաքրքիր չի, չեմ ուսումնասիրել, որ հաստատում կամ ժխտում փնտրեմ։
    Իսկ թե ինչ հիմքով չեմ հավատում, ասեմ․ մեկն արդեն Վիշապը գրեց, մյուսը՝ եթե էդ թվերին էդ տեխնոլոգիաներով թռել են, հիմա պիտի որ ջրի ճամփա դարձած լիներ, իմ կարծիքով։ Բայց էդ մի թռիչքից հետո փաստորեն ոչ մի ուրիշ թռիչք այդպես էլ չարձանագրվեց։ Տարօրինակ ա։
    Բարեկամ ջան երեք տարվա մեջ վեց անգամ մարդիկ թռել են լուսին, էլ ջրի ճամփեն ոնց ա լինում։ Հետո մի երկու անգամ ձախողվեց, տեսան Լուսնի վրա առանձնապես հետաքրքիր բան չկա, թարկեցին։
    Si vis pacem, para bellum

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.06.2020), Lion (04.06.2020), Varzor (05.06.2020), Հայկօ (04.06.2020), Նաիրուհի (04.06.2020)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •