User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Անվերջանալի գիշեր / The Vast of Night

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվերջանալի գիշեր / The Vast of Night


    Անվերջանալի գիշեր / The Vast of Night








    ԱՄՆ, 2019, թողարկվել է 2020-ի մայիսին
    Ռեժիսոր՝ Andrew Patterson
    Դերերում՝ Sierra McCormick, Jake Horowitz
    Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա


    Գիտական ֆանտաստիկա Դոգվիլի ֆորմատով։ Դիտելու պրոցեսում ֆիլմի գլխավոր բաղկացուցիչներից մեկը դառնում է դիտողը, ինչպես և Տրիերի Դոգվիլի դեպքում։ Դիտողը մաքսիմալ ներգրավված է ֆիլմի մեջ։ Այդ պատճառով էլ հնարավոր է չհավանեն այն մարդիկ ովքեր ուզում են նայեն ուղեղը անջատող добрый ֆիլմ կամ պոպուլյար ֆիլմերի շաբլոնների սիրահարները կամ նրանք ովքեր ուզում են տեսնել սպեցէֆեկտներ։ Այստեղ միակ սպեցէֆեկտը քո երևակությունն ու ընկալումն է։ Ֆիլմում գերակշռում են երկար կադրերը, ինչի շնորհիվ դիտողը կարող է շատ արագ զգալ իրեն ֆիլմի մեջ։

    Չնայած փոքր բյուջեին ֆիլմը միանշանակ ստացվել է շատ հաջող, մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ սա ռեժիսյորի դեբյուտն է։ Ֆիլմը և ռեժիսորը արժանացել են կինոքննադատների դրական գնահատականներին։ Եվ սա զուգահեռ այն փաստին, որ ֆիլմը ստացել է մերժում 18 կինո փառատոնների կազմակերպիչների կողմից։

    Steven Soderbergh-ը շատ մեծ գնահատական է տվել ֆիլմին՝ առանձնացնելով երեք բան, ինչը, ըստ իրեն, այս ֆիլմը դարձնում է իրական ադամանդ ժամանակակից կինոաշխարհում.
    ա. սցենարը
    բ. դերասանական խաղը
    գ. կամերայի հետ աշխատելը

    Համաձայն օֆիցիալ աղբյուրների սցենարիստն է ոմն James Montague։ Ինտերնետում փնտրելուց ես գտա գրողներ և տարբեր մարդկանց այս անունով, սակայն նրանցից ոչ մեկը կապ չունի այս ֆիլմի հետ։ Իսկ պատճառը շատ պարզ է. James Montague-ը դա ֆիլմի ռեժիսյոր Էնդրյու Փաթերսոնի ստեղծած կեղծանունն է, որի տակ թաքնվում է հենց ինքը։ Այնպես որ ֆիլմի սցենարիստը և ռեժիսուրը միևնույն մարդն է։

    Մնացածը կարող եք կարդալ ինտերնետում։

    Խորհուրդ եմ տալիս գիտաֆանտաստիկ ժանրի սիրահարներին։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (03.06.2020), Varzor (03.06.2020), Աթեիստ (02.06.2020), Անվերնագիր (03.06.2020), Հայկօ (03.06.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •