User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: ԴԱՈՒ / ДАУ / DAU

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԴԱՈՒ / ДАУ / DAU





    ֆորմատ. կինո-արտ պրոյեկտ (գեղարվեստական ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր, համերգներ, սերիալներ և այլն)
    Պրոյեկտի ստեղծող և ռեժիսոր. Ilya Khrzhanovskiy
    Ստեղծման սկիզբը. 2007 թ.
    Ավարտ. ≈ 2018 թ.
    Տասը տարի նկարահանումներ
    Ավելի քան 700 ժամ նկարահանված մատերիալ
    Պրեմերիա. 2019 թ., Փարիզ
    Մրցանակներ. 2020 Berlin International Film Festival-ում DAU. Natasha ֆիլմը և օպերատոր Jurgen Jurges-ը արժանեցել են Silver Bear մրցանակի «outstanding artistic contribution» նոմինացիայում


    Ոչ գովազդում եմ, ոչ էլ խորհուրդ եմ տալիս դիտել։ Պարզապես ուզում եմ տեղյակ պահել այս մոնումենտալ, ունիկալ պրոյեկտի մասին, որը անկախ մեր վերաբերմունքից ու գնահատակնից այսօրվա դրությամբ առաջինն ու դեռևս միակն է իր ոճի ու մասշտաբների մեջ։ Այն գրավել է բազմաթիվ կինոարվեստի ներկայացուցիչների ուշադրությունը՝ այդ թվում հայտնի ռեժիսորների և կինո փառատոնների....

    Քանի որ սա պրոյեկտ է, որը իր մեջ պարունակում է բազմաթիվ ֆիլմեր, սերիալներ, համերգներ, պերսֆորմանսներ և այլն, այդ պատճառով էլ թեման բացելուց օգտվում եմ ազատ ոճից և ոչ թե ֆիլմերի համար նախատեսված ու Ակումբի կողմից հաստատված ֆորմատից։ Ներկայացնում եմ մի քանի փաստ պրոյեկտի և մինչև հիմա լույս տեսած ֆիլմերից։ Նաև մի քանի փոքր ռեկոմենդացիա իմ կողմից։ Կարծում եմ մի օր ինչ որ մեկին հայկական ինտերնետում կհետաքրքրի այս թեման։

    • Եթե դուք հետաքրքրվում եք էքսպերիմենտալ կինեմատոգրաֆով կամ տրանսգրեսիվ արվեստով, ապա այս պրոյեկտը ամենայն հավանականությամբ ձեզ կհետաքրքրի


    • Եթե չեք սիրում բռնություն ֆիլմերում, ապա ավելի լավ է չնայել այս պրոյեկտի ֆիլմերը, թեև կան ֆիլմեր որտեղ ընդհանրապես չկան բռնության կադրեր, օրինակ Dau: Nora Mother ֆիլմը։


    • Շատ պայմանականորեն եթե վերցնենք, ապա այս պրոյեկտի անալոգներ կարող եք համարել Լարս ֆոն Տրիերին և ինչ որ տեղ նաև Ուլրիխ Զայդլին։ Իսկ վերևում նշածս Dau: Nora Mother-ը Ինգմար Բերգմանի Autumn Sonata ֆիլմի պատճեն է, թեև կյանքում չեմ սիրում համեամատել արվեստի գործերը։ Բայց ովքեր ծանոթ են Բերգմանին ու հատկապես Աշնանային Սոնատային, ապա դիտելով այս ֆիլմը հնարավոր չէ, որ ունենան այլ կարծիք ))


    • Այս պահի դրությամբ մոնտաժված և պատրաստ են ԴԱՈՒ-ի մոտ 13 ֆիլմ և սերիալներ որոնց տևողությունն է մեկից մինչև տասը ժամ


    • Հատուկ այս պրոյեկտի համար Խարկովում կառուցվեց Institute for Research into Physics and Technology-ի շենքը, որը նկարահանումներից հետո ամբողջությամբ քանդվեց։ Այս ինստիտուտը համարյա բոլոր ֆիլմերի սյուժետի մի մասն է։


    • ԴԱՈՒ-ի նկարահանումների ժամանակ ամեն ինչ իրական է՝ ուտելը, քնելը, սեքսը, ծեծը.... Յուրաքանչյուր ֆիլմի նկարահանումներից հետո բոլոր դերասաններին ցույց է տրվել իրենց մասնակցությամբ կադրերը և դրանք մտել են ֆիլմի վերջնական տարբերակի մեջ միմիայն դերասանների համաձայնությունից հետո։


    • Առանձին ուշադրության է արժանի այսպես կոչված դերասանական կազմը, որում կան շատ ոչ դերասաններ։ Պրոյեկտի նկարահանումներին մասնակցել են մոտ 300 հոգի, որոնց թվում են եղել ուսանողներ, Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության համակարգերի աշխատողներ, մարմնավաճառներ, գիտնականներ, անտուն մարդիկ, նեոնացիստներ, գիտնականներ, կոմպոզիտորներ, քահանաներ։
      Նկարահանումներին որպես դերասան մասնակցել է նաև լեգենդար դերիժոր և կոմպոզիտոր Teodor Currentzis




    • Որոշ ֆիլմերի օպերատորն է նույնպես ինձ համար լեգենդար Manuel Alberto Claro-ն, որը եղել է Լարսի ֆոն Տրիերի Melancholia-ի և Nymphomaniac-ի օպերատորը։


    • Այս պահի դրությամբ ամենասկանդալային և բռնության տեսարաններ պարունակող ֆիլմն է DAU: Natasha ֆիլմն է։ Ես դա դեռ չեմ նայել։ Բայց չնայած էդ դժգոհության աղմուկին հենց այս ֆիլմն է արժանացել Բերլինի փառատոնի մրցանակին և նաև շատ լուրջ կինոքննադատներ հիացական ռիվյուներ են գրել ֆիլմի մասին։


    Քանի որ ես կողմնակից եմ գրքերի, երաժշտության, ֆիլմերի և այլ մտային սեփականության համար վճարել (սա ձևական չեմ գրում, ոչ էլ ինչ որ պետական օրենքների հանդեպ հարգանքից, թեև դա էլ ինչ խոսք կա), ապա այստեղ բերում եմ պրոյեկտի պաշտոնական կայքը, որտեղ կարող եք դիտել ցանկացած ֆիլմ վճարելով ընդամենը 3$։ Ֆիլմի դիտման առաջին վայրկյանից սկսած ֆիլմը հասանելի է լինելու ձեզ 96 ժամվա ընթացքում։ Ներբեռնել և պահել թվային կրիչի վրա հնարավոր չէ։
    https://www.dau.com/en/

    Անվճար ինքներդ էլ գիտեք, թե որտեղից կարելի է քաշել

    Այս պրոյեկտի մասին միշտ հոդվածներ են տպագրվում եվրոպական, ամերիկյան, ռուսական և այլ ռեսուրսներում։ Նրանք որոնք կարդամ էս թեմայում կկիսվեմ հղումներով։
    Եթե ծանոթ եք, եթե նոր կծանոթանաք, կդիտեք, ապա կիսվեք ձեր կարծիքներով։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 02.06.2020, 08:53:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •