Տենց մոտեցմամբ ինձ թվում ա ցանկացած բանաստեղծություն էլ կարելի ա տափակություն որակել

Ընդհանրապես էս աշխարհքում առանձնապես նոր բան չկա, առավել ևս պոեզիայի մեջ սովորաբար նույն թեմաներն են կրկնվում դարեդար, ոճական առումով էլ նենց մի եսիմինչ էքսպոնենցյալ պրոգրես չի նկատվում կարծես թե
Ոնց նախորդ գրառման մեջ գրել էի, ես պոեզիայից բան չեմ հասկանում ու առանձնապես պոեզիայով հետաքրքրված չեմ, բայց անձամբ ինձ դուր են գալիս շատ լակոնիկ ասված էմոցիոնալ տողերը, որ ավելի հեշտ են մեխվում ուղեղումդ, ի տարբերություն փիլիսոփայական երկարաշունչ տրակտատների, որ գուցե ավելի խորությամբ ու ակադեմիական ճշգրտությամբ են վերլուծում թեման, բայց ավելի դժվարամարս են ու միավոր բառի ազդեցության առումով պակաս տպավորիչ / էֆեկտիվ։
Ինձ համար պոեզիայի իմաստն ու գեղեցկությունը էդ պարզության ու լակոնիկության մեջ էմոցիոնալ հագեցածությունն ա, ուղեղումդ հեշտ ու խորը տպվելու հատկությունը։ Հանգի իմաստն էլ որ խորանում ես, ի վերջո էդ ա էլի։
Էդ պատճառով էլ, խուճուճ բառերով ու ալիֆրանկի արտահայտված մտքերով ջանջալ բանաստեղծությունները առանձնապես չեն գրավում։
Էջանիշներ