Ինձ ամենաշատը դուր է եկել Maya Angelou-ի I rise-ի թարգմանությունը: Ճիշտ է, կային մանր-մունր թերություններ, բայց բնագիրն ինքն էլ կատարյալ չէր էդ առումով: Թարգմանությունը համ իմաստային առումով էր բավական հաջող, համ էլ կառուցվածքային: Սահուն էր կարդացվում ու փոխանցում էր բնագրի հույզերը: Իմ կարծիքով, բոլոր եղածներից ամենահղկված թարգմանությունն էր: «Վեր խոյանալ» բայի հետ կապված խնդիր չեմ տեսնում, կարծում եմ` լրիվ նորմալ է էս համատեքստում: Մի խոսքով` ապրի Ռուբին:
Իսկ sexiness-ի հայերեն ճշգրիտ համարժեքը կարծես չկա, բայց էս ընթացքում մտքովս անցավ սեռագրավչություն բառը: Ճիշտ է, մի քիչ երկար բառ է բանաստեղծության համար, բայց իմաստային առումով ոնց որ թե համապատասխանում է:
Էջանիշներ