User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ N4. թարգմանությունները

  1. #31
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլիպ Լարկինի "This Be The Verse"-ի երեք թարգմանություն էր եկել։ Ո՞րն էր ամենահաջողը ստացվել։
    Շինն էլ "fuck up"-ի համար «ձախողել» բառն էր առաջարկում։ Ուրիշ տարբերակներ կա՞ն։
    Կարելի էր «քաքմեջ անել» թարգմանել։ ոճական առումով ավելի մոտ կլիներ ինձ թվում ա։


    Հետաքրքրությամբ սպասում էի էդ բանաստեղծության թարգմանությանը․ մեջներից երկրորդը դուրս եկավ, բայց ճիշտն ասած, թարգմանություններից ոչ մեկը օրիգինալի պես դիպուկ չի հնչում ինձ համար։ Բայց դե ես ոչ պոեզիայից եմ առանձնապես շատ բան հասկանում, ոչ թարգմանչությունից, նենց որ կարող ա լավն են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.05.2020), LisBeth (28.05.2020), Skeptic (28.05.2020)

  3. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պրիմիտիվ թարգմանություն ա, վերցրել ա Պոին սարքել ա հինգերորդ դասարանի ոտանավոր։ Ինձ համար բանաստեղծությունն ու ոտանավորը տարբեր հասկացություններ են։ Էս Սամի ասած երկու վարկյանվա մեջ թարգմանած տարբերակ ոնց որ լինի, առանց երկար բարակ մտածելու։
    Լիզ ջան, իսկ սե՞նց...

    Կրքոտությունի՞ցս է, որ դու տխուր ես
    Ինչու՞ է քեզ էդքան զարմացնում,
    Որ էնպես եմ պարում կարծես
    Ադամանդներ կան ոտքերիս արանքում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (31.05.2020)

  5. #33
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ Ռուբին ինքը որոշեց բացահայտնվել, էդ որոշումը մյուս «անանուններն» էլ կարող են ինքնուրույն կայացնեն։ Եթե հարմար գտնեք, կարող եք բացահայտվել, երբ որ ուզեք։ Բացահայտվելուց հետո նաև հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու եք կոնկրետ ստեղծագործությունը թարգմանել։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (31.05.2020)

  7. #34
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ սեքսուալության հարցը շատ քննարկվեց, ես նկատեցի որ ուղղակի վրիպակ էր։ Չգիտես ինչի՝ sexiness-ը հասկացել եմ sexuality ու էդպես «սեռականություն» թարգմանել։
    Ռուբի՜․․․ անսպասելի էր ինձ համար։ Դու սեփական շարադրման չափածո ունե՞ս։ Ճակատի համբույրը ուժի մեջ ա, եթե դեմ չես

    Ես Իմփրեշընին էի կասկածում, բայց ինչպես ասի․․․ ավելի շատ երևի ցանկություն էր։ Սիրում եմ իրա պոեզիան։
    SWTS

  8. #35
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ ջան, իսկ սե՞նց...

    Կրքոտությունի՞ցս է, որ դու տխուր ես
    Ինչու՞ է քեզ էդքան զարմացնում,
    Որ էնպես եմ պարում կարծես
    Ադամանդներ կան ոտքերիս արանքում։
    Ինձ շարունակությունը դուր ա գալիս, որ հենց հանգիստ չի տալիս լինի։ Կրքոտությունն էլ չափից շատ կոնկրետ ա։ Բայց Ռուբին կորոշի։
    SWTS

  9. #36
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլիպ Լարկինի "This Be The Verse"-ի երեք թարգմանություն էր եկել։ Ո՞րն էր ամենահաջողը ստացվել։
    Շինն էլ "fuck up"-ի համար «ձախողել» բառն էր առաջարկում։ Ուրիշ տարբերակներ կա՞ն։
    Իմ աչքին էլ ոչ մեկը չի համընկնում, ամեն մեկի մեջ մի բան պակաս ա, կամ հանգը, կամ բառերի ընտությունը էն չի, կամ ձևն ա տարբեր․․․ շնորհակալել եմ ամենաքիչ տուժած տարբերակին, որպես բնօրինակից առանձին գործ դիտարկելով։
    SWTS

  10. #37
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վե՞րջ, մարե՞ց էս թեման, ու թարգմանիչներից ոչ մեկն էլ ձայն հանելու ցանկություն չունի փաստորեն։
    Բռնեմ ասեմ՝ էն մնացածը ես եմ թարգմանել, թե ինչ, որ սենց անորոշության մեջ չմնանք

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.05.2020), Sambitbaba (30.05.2020), Աթեիստ (30.05.2020), Շինարար (30.05.2020)

  12. #38
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վե՞րջ, մարե՞ց էս թեման, ու թարգմանիչներից ոչ մեկն էլ ձայն հանելու ցանկություն չունի փաստորեն։
    Բռնեմ ասեմ՝ էն մնացածը ես եմ թարգմանել, թե ինչ, որ սենց անորոշության մեջ չմնանք
    Այվ ջան, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը չգիտի, որ Բրոդսկին ես եմ թարգմանել: Դե, նրա մասին չարտահայտվեցին, կարծում եմ, երկու պատճառով. կամ թարգմանությունը հաջող չէր, կամ էլ հետաքրքիր չէր, - դե, մեջը ֆաք ափ - մաք ափ չկար:
    Բայց զատո դրա պակասը ես լրացրեցի իմ "Հանգերով ասածի" մեջ, որովհետև համարում եմ, որ եթե նման բանաստեղծությունը թարգմանում ես, ուրեմն խոսքերն էլ պետք է հնարավորինս ավելի մոտ հնչեն:
    Հա, էդ fuck up-ը կարելի է թարգմանել որպես "փչացնում են", "գցում են" ու էլի լիքը նմանակերպ բառերով: Ես կհամաձայնվեի դրա հետ, եթե դրա հեղինակը լիներ ոչ թե Լարկինը, այլ դա լիներ հատված չինական միջնադարյան "Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանի մեջ" պոռնո-վեպից:
    Խոստովանում եմ, թարգմանեցի իրոք մի քանի րոպեում, ուղղակի որպեսզի հաստատեմ վերևում ասածս, ու հենց այն պահին էլ արդեն պատրաստ էի ցույց տալ: Հետո նորից դրան վերադառնալու ոչ մի ցանկություն չունեցա ու երևի դա սխալ էր, քանզի ի վերջո ցույց տվեցի չէ՞... մի խոսքով, ազնիվ չէր: Կներեք, չկարողացա: Ուղղակի այդպես էլ չհասկացա, թե դրա ինչը կարող է հրապուրել:
    Չգիտեմ, ինձ թվում է, որ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ի՞նչ եք դուք որոնում և որտե՞ղ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.05.2020), Jarre (31.05.2020), Աթեիստ (30.05.2020), Շինարար (30.05.2020)

  14. #39
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլիպ Լարկինի "This Be The Verse"-ի երեք թարգմանություն էր եկել։ Ո՞րն էր ամենահաջողը ստացվել։
    Շինն էլ "fuck up"-ի համար «ձախողել» բառն էր առաջարկում։ Ուրիշ տարբերակներ կա՞ն։
    Ես որ չափածո հեչ չեմ սիրում, Պոյի ստեղծագործությունների հավաքածուն (ռուսերեն) առնելուց հետո պարզեցի, որ «Ագռավի» լիքը թարգմանություն կա։ Ու շատ հետաքրքիր էր կարդալ, թե նույն բանը թարգմանելու համար մարդիկ ինչ տարբեր բառերի ու մեթոդների էին դիմում։
    Էս ստեղծագործությունն էլ հենց դրանով հավանեցի։
    Համ բնօրինակն էր պարզ անգլերեն, համ թարգմանությունների քանակը մեկից ավելի ։)
    Միջներից առավել հավանածս տարբերակը երրորդն էր, մինչև էն պահը, որ հասա «ռատըտ» բառին։ Նույնիսկ հեղինակը «ռադ»-ին «ռատ» ա ասում, մեկ ա վերջի տ-ն ոչ մի արդարացում չունի
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.05.2020), Sambitbaba (30.05.2020)

  16. #40
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ ջան, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը չգիտի, որ Բրոդսկին ես եմ թարգմանել: Դե, նրա մասին չարտահայտվեցին, կարծում եմ, երկու պատճառով. կամ թարգմանությունը հաջող չէր, կամ էլ հետաքրքիր չէր, - դե, մեջը ֆաք ափ - մաք ափ չկար:
    Բայց զատո դրա պակասը ես լրացրեցի իմ "Հանգերով ասածի" մեջ, որովհետև համարում եմ, որ եթե նման բանաստեղծությունը թարգմանում ես, ուրեմն խոսքերն էլ պետք է հնարավորինս ավելի մոտ հնչեն:
    Հա, էդ fuck up-ը կարելի է թարգմանել որպես "փչացնում են", "գցում են" ու էլի լիքը նմանակերպ բառերով: Ես կհամաձայնվեի դրա հետ, եթե դրա հեղինակը լիներ ոչ թե Լարկինը, այլ դա լիներ հատված չինական միջնադարյան "Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանի մեջ" պոռնո-վեպից:
    Խոստովանում եմ, թարգմանեցի իրոք մի քանի րոպեում, ուղղակի որպեսզի հաստատեմ վերևում ասածս, ու հենց այն պահին էլ արդեն պատրաստ էի ցույց տալ: Հետո նորից դրան վերադառնալու ոչ մի ցանկություն չունեցա ու երևի դա սխալ էր, քանզի ի վերջո ցույց տվեցի չէ՞... մի խոսքով, ազնիվ չէր: Կներեք, չկարողացա: Ուղղակի այդպես էլ չհասկացա, թե դրա ինչը կարող է հրապուրել:
    Չգիտեմ, ինձ թվում է, որ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ի՞նչ եք դուք որոնում և որտե՞ղ...
    Սամ առանձնապես Բրոդսկի չեմ սիրում, բայց քո թարգմանախներից որոշները կարդացել եմ, ու ավելի հաջող էին քան էս մեկը։ Թե բառերի ընտրությունը, թե հանգերը, ձև, որոշակի սենտիմենտալություն, որ քեզնից ես տվել, թարգմանություն չի, ավելի շատ մեկնաբանություն ա։
    Չգիտեմ ինչ ես ուզեցել ապացուցել, բայց էդ բանաստեղծությունը ֆաք ափ բառի մասին չի, այ ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին ա, գուցե որ հասկանայիր, ավելի լավ ստացվեր ինչ որ բան ապացուցել։
    SWTS

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.05.2020), Արշակ (30.05.2020)

  18. #41
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վե՞րջ, մարե՞ց էս թեման, ու թարգմանիչներից ոչ մեկն էլ ձայն հանելու ցանկություն չունի փաստորեն։
    Բռնեմ ասեմ՝ էն մնացածը ես եմ թարգմանել, թե ինչ, որ սենց անորոշության մեջ չմնանք
    Մի հեղինակի բացահայտել եմ, բայց ինքը երևի կգա կասի

    Շինի թարգմանածի մասին առանձնակի բան չեմ կարա աասեմ, մանավանդ որ նույնիսկ անգլերենը մոտս չբացեց։ Զուտ կառուցվածքի ու պարունակության պահն էր հետաքրիր։ Մեկ էլ ինձ թվաց վերջին տողը ծանոթ էր, գուցե թևավոր խոսքի ձևով հանդիպել եմ։
    SWTS

  19. #42
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինի թարգմանածի մասին առանձնակի բան չեմ կարա աասեմ, մանավանդ որ նույնիսկ անգլերենը մոտս չբացեց։ Զուտ կառուցվածքի ու պարունակության պահն էր հետաքրիր։ Մեկ էլ ինձ թվաց վերջին տողը ծանոթ էր, գուցե թևավոր խոսքի ձևով հանդիպել եմ։
    Անգլերենը.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  20. #43
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հեղինակի բացահայտել եմ, բայց ինքը երևի կգա կասի
    Էկա ասեմ
    «Հուսալքումը» ես եմ թարգմանել, ու սա իմ առաջին փորձն էր, եթե չհաշվենք տարիներ առաջ մի երգի՝ Անկապում տեղադրած թարգմանությունս:
    Սիրում եմ Լավքրաֆթի գործերը, պոեզիային համարյա ծանոթ չեմ, ու լավ առիթ էր վերընթերցելու սա, համ էլ թարգմանելու։ Ռիթմի հետ կապված՝ սկզբում փորձեցի օրիգինալինը պահել, բայց չստացվեց․ արանքում լիքը մտքեր կորում էին։ Կամ դժվար ա անգլերենի միավանկ ու երկվանկ բառերին հայերենում նույնքան ձայնավորներով համարժեք գտնելը, կամ ուղղակի ընդունակություններս/գիտելիքներս չձգեցին։ Չասեմ՝ որ տարբերակին եմ հակված )
    Շնորհակալ եմ կարդալու ու կարծիքների համար, Այվիին էլ՝ կազմակերպելու

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.05.2020), ivy (30.05.2020), Jarre (31.05.2020), LisBeth (30.05.2020), Sambitbaba (30.05.2020), Աթեիստ (30.05.2020), Հայկօ (30.05.2020), Շինարար (30.05.2020), Ուլուանա (30.05.2020)

  22. #44
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վե՞րջ, մարե՞ց էս թեման, ու թարգմանիչներից ոչ մեկն էլ ձայն հանելու ցանկություն չունի փաստորեն։
    Բռնեմ ասեմ՝ էն մնացածը ես եմ թարգմանել, թե ինչ, որ սենց անորոշության մեջ չմնանք
    մտադրված էի հեռու մնալ այս անգամ, բայց որ Լարկինի վրայով քննարկում եղավ, ու իրեն թարգմանություններից ոչ մեկն էլ սրտովս չի (չնայած երկրորդի լուծումները դուրս եկել են, բայց դե լարկինյան շունչը չի պահպանվել), որոշեցի տեսնեմ արագի մեջ ինչ մոտս կստացվի․․․


    Սա էլ տաղս

    Քեզ ջնջխում են հերդ ու մերդ,
    Չուզեն էլ, մեկ է՝ հո անում են,
    Իրենց բծերն լցնում մինչ ծերդ,
    Վրից էլ ավել դեռ նվիրում են

    Բայց իրենց էլ էին ջնջխել
    Մի զույգ հիմար՝ հնաոճ զգեստով,
    Ով կես դրույք լալկան-խոժոռ էին,
    Մյուս կեսն էլ՝ զուտ իրար ոսոխ։

    Մարդս մարդուն վիշտ է տալիս,
    Որ կուտակվում է ասես լեռ։
    Ելի՛ր սրանից դու ժամ առաջ,
    Ու երեխա աշխարհ մի բեր։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հ․Գ․
    Նախորդ թարմանչաց մրցույթի գործի նման սա էլ է յամբիկ տետրամետր, ինչը հայերեն ճշգրիտ փոխադրությունը ահագին բարդեցնում է հայերենի շեշտադրության անճկունության պատճառով։
    Այս կոնտեքստում fuck up-ի հայերեն համարժեքն իմ պատկերացմամբ կործանել, ջախջախել, ջնջխելն է։

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.05.2020), LisBeth (30.05.2020), Skeptic (30.05.2020), Շինարար (30.05.2020)

  24. #45
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հա, մոռացա ասեմ, չնայած This be the verse-ի բնօրինակը ավելի քան սրտովս ա, բայց ամենահավանածս թարգմանությունը էս թեմայում Շինարարինն ա, «Ես այնտեղից եմ»-ը ։)

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.05.2020), Sambitbaba (30.05.2020), Շինարար (30.05.2020)

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •