ՀԳ. ես ընդհանրապես չեմ սիրում խցկվել թեմաների մեջ որոնցից շատ քիչ բան եմ հասկանում։ Էս թեման դրանցից մեկն է։ Իմ գրածը, ինչպես արդեն նշել եմ, ընդունեք որպես միջին վիճակագրական ընթերցողի կարծիք, խնդրում եմ
Ինձ էլ հավեսի քցեցիք: Ես էլ եմ հակված կարծելու, որ բանաստեղծության ճիշտ թարգանությունը պետք ա բնօրինակի ռիթմն էլ մեկին մեկ պահի, տաղաչափությունն էլ, հանգերն էլ, վերջավորություններն էլ, մի խոսքով՝ ամեն ինչ, նույնիսկ իմաստը: Հենց դրա համար էլ վստահ եմ, որ բանաստեղծություն թարգմանելն ամենալավ զբաղմունքը չի: Բայց ստեղ փորձել եմ վարժության նման ամեն տողում էդ հստակ ութ վանկն ու ABAB հանգը պահել: Առաջին հերթին հենց մենակ դրան եմ ուշադրություն դարձրել․ հետաքրքիր էր՝ հայերեն տենց բան առհասարակ հնարավոր ա՞ անել, թե՞ չէ: Բայց Ուլուանայի հետ համաձայն եմ, որ իմաստն ավելի լավ փոխանցելու համար մի քիչ երկարացնելը չէր խանգարի:
Էս էլ տաղս
Խեղում են քեզ հերդ ու մերդ,
Ջարդում, թեկուզ՝ ակամայից,
Կերցնում իրենց սաղ քաքերը,
Դեռ մի բան էլ դնում վրից:
Բայց դե իրենց էլ են խեղել
Հին շորերով մի զույգ տխմար,
Էն որ գիտեին մենակ պատժել
Ու արանքում գզել իրար:
Ցավն անցնում է մարդուց մարդուն
Ու խորանում, դառնում ձորեր,
Փախի՛ր, քանի կա փրկություն,
Ու երեխա աշխարհ մի՛ բեր:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 31.05.2020, 05:08:
DIXIcarpe noctem
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Շինարար (31.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ