
Այվ ջան, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը չգիտի, որ Բրոդսկին ես եմ թարգմանել: Դե, նրա մասին չարտահայտվեցին, կարծում եմ, երկու պատճառով. կամ թարգմանությունը հաջող չէր, կամ էլ հետաքրքիր չէր, - դե, մեջը ֆաք ափ - մաք ափ չկար:
Բայց զատո դրա պակասը ես լրացրեցի իմ "Հանգերով ասածի" մեջ, որովհետև համարում եմ, որ եթե նման բանաստեղծությունը թարգմանում ես, ուրեմն խոսքերն էլ պետք է հնարավորինս ավելի մոտ հնչեն:
Հա, էդ fuck up-ը կարելի է թարգմանել որպես "փչացնում են", "գցում են" ու էլի լիքը նմանակերպ բառերով: Ես կհամաձայնվեի դրա հետ, եթե դրա հեղինակը լիներ ոչ թե Լարկինը, այլ դա լիներ հատված չինական միջնադարյան "Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանի մեջ" պոռնո-վեպից:
Խոստովանում եմ, թարգմանեցի իրոք մի քանի րոպեում, ուղղակի որպեսզի հաստատեմ վերևում ասածս, ու հենց այն պահին էլ արդեն պատրաստ էի ցույց տալ: Հետո նորից դրան վերադառնալու ոչ մի ցանկություն չունեցա ու երևի դա սխալ էր, քանզի ի վերջո ցույց տվեցի չէ՞... մի խոսքով, ազնիվ չէր: Կներեք, չկարողացա: Ուղղակի այդպես էլ չհասկացա, թե դրա ինչը կարող է հրապուրել:
Չգիտեմ, ինձ թվում է, որ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ի՞նչ եք դուք որոնում և որտե՞ղ...
Էջանիշներ