User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ N4. թարգմանությունները

  1. #1
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թարգմանչաց մրցույթ N4. թարգմանությունները

    Աշխատանքների համար առանձին թեմա եմ բացում։

    Հիշեցում՝․

    Մայիսի 26-ին՝ Երևանի ժամանակով օրվա սկզբից մինչև ավարտը, տեղադրում ենք թարգմանությունները՝ բնագրի հետ միասին։
    Եթե բնագիրը ռուսերեն կամ անգլերեն չի, լավ կլինի նաև էդ լեզուներից մեկով (եթե կա) թարգմանություն կամ դրա հղում դնել։

    Ցանկության դեպքում, կարող եք նախապես ինձ ուղարկել թարգմանությունը, եթե ինքնուրույն տեղադրել չեք ուզում կամ չեք կարող։
    Մինչ էդ բոլոր քննարկումները կարող ենք շարունակել առաջարկների թեմայում։

    Մայիսի 27-ից, երբ բոլոր աշխատանքներն արդեն տեղադրված կլինեն, կարող ենք զրույցը տեղափոխել էս թեմա՝ հայտնելով մեր կարծիքն ու մասնակցելով քննարկումներին։

    Հուսով եմ՝ շատ թարգմանություններ ու առատ քննարկումներ կունենանք․ անհամբեր սպասում եմ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 22.05.2020, 19:49:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.05.2020)

  3. #2
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմոռանա՜ք վաղը տեղադրել թարգմանությունները, ես էլ ինձ ուղարկվածները կդնեմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.05.2020)

  5. #3
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարգմանության հեղինակը նախընտրել է անանուն մնալ։

    Հ․ Ֆ․ Լավքրաֆթ - «Հուսալքում»

    Կեսգիշերին մորուտներում հառաչող,
    Անտառներում վազքով հևիհև,
    Գիշերվա քամու մեջ սուրալով թռչող
    Դժոխակերպ տեսքեր ալեձև։
    Չոր, անբերրի ճյուղերի մեջ ճարճատող,
    Խոսքերը լճերում ճահճացած,
    Հատում են ժայռերն ափամերձ, ճչացող
    Հուսալքման դևերն անիծված։

    Կիսով չափ կարծես թե հիշում եմ, նախքան
    Նոյեմբերի երկինքներն անգույն
    Մարեցին հուրն իմ տենչող պատանության
    Կար այսպիսի բան՝ երանություն․
    Երկինքը, որ այժմ մութ է, փայլում էր
    Ոսկեմովով․ շքեղ տեսարան,
    Մինչ ես հասկացա՝ դա լոկ երազում էր
    Հադեսն իր քնում մահաբերան։

    Բայց ժամանակի հոսքն, արագ սահելով,
    Կիսաիմացություն է բերում,
    Տանջում է, շտապում՝ կուրորեն քայլելով
    Երբեք ոտք չդիպած դաշտերում։
    Եվ ճամփորդը գանգատվում է՝ տեսնելով
    Մահվան կրակները շողացող,
    Մրրկահավի դժնի կանչը լսելով՝
    Անօգնական քշվում դեպի ծով։

    Նենգ թևեր՝ եթերը բիրտ թափով ցնցող,
    Ոգին հոշոտող գիշատիչներ,
    Չտեսնված բաներ՝ հավերժ ընթացող,
    Խավար երկնքի տակ ցանկասեր։
    Սոսկալի ստվերներ՝ կորցրած խնդության,
    Ճիվաղներ ապագա տխրության,
    Միաձուլվում են ամպերում խենթության,
    Հոգու մեջ սողալու տենչությամբ։

    Եվ ողջերը՝ միայնակ ու ողբացող,
    Դողում են ցավերում դառնության,
    Զազրելի Ֆուրիաների հետ՝ գողացող
    Օրն ու գիշերը խաղաղության։
    Բայց հևքերին, ճաղերին հաջորդելով,
    Նողկալի կյանքից անդին, կգա
    Քաղցր մոռացությունը՝ ավարտելով
    Տարիներն ապարդյուն որոնման։

    Բնագիրը.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (27.05.2020), Sambitbaba (26.05.2020), Աթեիստ (26.05.2020), Հայկօ (26.05.2020), Շինարար (26.05.2020)

  7. #4
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մի անանուն թարգմանություն՝ "Still I Rise", Maya Angelou։

    Վեր եմ խոյանում

    Կարող ես գրքերում պատմության
    Իմ մասին գրել՝ ստերով հեղեղված,
    Կարող ես փորձել ինձ ցեխը մտցնել,
    Մեկ է, ինչպես փոշի, վե՛ր կխոյանամ։

    Զվարթությունս դուր չի՞ գալիս քեզ։
    Ինչու՞ ես մռայլությունիցս նեղված։
    Գուցե որ էնպես եմ քայլում կարծես
    Սենյակումս նավթահորեր են պահված։

    Ինչպես լուսիններ և արեգակներ
    Ուժգին՝ մակընթացության նման,
    Ինչպես թրթռացող հույսեր,
    Մեկ է, վե՛ր կխոյանամ։

    Ուզում էիր ինձ տեսնել կոտրվա՞ծ,
    Կախ գլխո՞վ, աչքերո՞վ խոնարհ,
    Խեղճուկրակ ուսերո՞վ կորացած,
    Եվ թուլացա՞ծ՝ լալուց անդադար ։

    Իմ գոռոզությունը վիրավորու՞մ է քեզ
    Ինչու՞ ես էդքան ծանր տանում,
    Որ էնպես եմ ծիծաղում կարծես
    Բակումս ոսկու հանքեր եմ փորում։

    Կարող ես խոցել ինձ քո բառերով,
    Կարող ես ծակել ինձ քո հայացքով,
    Կարող ես սպանել քո ատելությամբ
    Մեկ է, ինչպես օդը, վե՛ր կխոյանամ։

    Սեռականությունս հանգիստ չի՞ տալիս,
    Ինչու՞ է քեզ էդքան զարմացնում,
    Որ էնպես եմ պարում կարծես
    Ադամանդներ կան ոտքերիս արանքում։

    Պատմության էջերից ամոթալի
    Վե՛ր եմ խոյանում
    Ցավոտ արմատներից անցյալի
    Վե՛ր եմ խոյանում
    Ես սև օվկիանոս եմ՝ ահեղ, լայնարձակ
    Հույզեր ու վերքեր են ալիքներիս տակ։

    Թողնելով խավարը ահի ու մահի
    Վե՛ր եմ խոյանում
    Պայծառ արշալույսը դեպի
    Վե՛ր եմ խոյանում
    Բերելով պարգևները նախնյաց
    Ես հույսն եմ ստրուկի ու վառ երազ։
    Վե՛ր եմ խոյանում,
    Վե՛ր եմ խոյանում,
    Վե՛ր եմ խոյանում։

    Բնագիրը․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.05.2020), LisBeth (27.05.2020), Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (26.05.2020), Հայկօ (26.05.2020), Շինարար (26.05.2020), Ուլուանա (30.05.2020)

  9. #5
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարգմանություն՝ Շինարար-ի կողմից․ խնդրել էր իր անունից տեղադրել։

    Ես այնտեղից եմ

    («Պաղեստին» ժողովածուից)


    Ես այնտեղից եմ: Հիշողություններ ունեմ: Ծնվել եմ, ինչպես ծնվում են մարդիկ: Մայր ունեմ,
    Տուն՝ շատ պատուհաններով: Եղբայրներ ունեմ: Ընկերներ: Եվ սառը պատուհանով բանտ ունեմ:
    Ալիք ունեմ, որ ճանկել են որորները: Միայն իմ տեսարանն ունեմ: Ու այնքա՜ն խոտ ունեմ:

    Լուսին ունեմ՝ խոսքի հեռուներում, իմ թռչնաբաժինն ու մշտակենդան ձիթենի ունեմ,
    Քայլել եմ երկրի վրա, նախքան թրերն անցան մարմնի վրայով ու սեղան դարձրեցին այն:
    Ես այնտեղից եմ: Երկինքը մորն եմ վերադարձնում, երբ երկինքը լալիս է մոր համար,
    Ես էլ լալիս եմ, որ վերադարձող մի ամպ լինի՝ ինձ իմանա:

    Ես սովորել եմ արյան դատարանին հարիր բոլոր խոսքերը, միայն որ հիմքը խախտեմ,
    Սովորել և մասնատել եմ բոլոր խոսքերը, որ միայն մի բառ կազմեմ՝

    Հայրենիք:

    Մահմուդ Դերվիշ

    Բնագիրն՝ էստեղ։
    Անգլերեն թարգմանությունն՝ էստեղ։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.05.2020), LisBeth (27.05.2020), Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (26.05.2020), Դատարկություն (29.05.2020), Ծլնգ (27.05.2020), Հայկօ (26.05.2020)

  11. #6
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարակից թեմայում քննարկումների առարկա դարձած "This Be The Verse"-ի թարգմանությունը։
    Թարգմանիչն՝ անանուն։

    Ֆիլիպ Լարկին

    Սա էլ չափածոն

    Գցում են քեզ մայրդ, հայրդ:
    Չէի՛ն ուզում, բայց գցում են:
    Մեղքերն իրենց բարդում վրադ,
    Դեռ մի քիչ էլ նվիրում են:

    Նրանց է՛լ է գցող եղել`
    Ինչ-որ ապուշներ նամշահոտ,
    Որ մեկ լակած վեր են ընկել,
    Մեկ էլ կրծել իրար կոկորդ:

    Մարդուց մարդուն ցավ է գալիս
    Ու խորանում խութերի պես:
    Քանի շուտ է, փախիր, որդիս,
    Ու ոչ մի ժառանգ չթողնես:


    Բնագիրը․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.05.2020), LisBeth (27.05.2020), Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Հայկօ (26.05.2020), Շինարար (27.05.2020)

  13. #7
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու նորից Ֆիլիպ Լարկինի "This Be The Verse"-ը։ Թարգմանիչը ցանկացել է անանուն մնալ։

    Ահա չափածոն

    Կյանքդ փչացնում են մայրդ ու հայրդ,
    Դիտավորյալ չէ, բայց դե անարդար,
    Իրենց արատները խցկում են մեջդ,
    Մի քիչ էլ ավել` հատուկ քեզ համար:

    Նրանց կյանքն էլ են փչացրել մինչ այդ`
    Հնաոճ հագած ջահելներ ինչ-որ,
    Որ մեկ տակներն էին անում բացահայտ,
    Մեկ հանկարծակի դառնում էին աքլոր:

    Ու փոխանցվում է ցավն այդ մարդուց մարդ,
    Տարածվում ինչպես խութերը անծիր,
    Դուրս փախիր արագ ցիկլից այս հիվանդ,
    Ու քո տեսակը մի վերարտադրիր:

    Բնագիրը․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Ծլնգ (27.05.2020), Հայկօ (26.05.2020), Շինարար (27.05.2020)

  15. #8
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօյի առաջարկած գործերի թարգմանությունները շարունակվում են։
    Թարգմանիչն՝ անանուն։

    Էդգար Ալան Պո

    Երազ երազի մեջ

    Թող ճակատդ համբուրեմ,
    Հրաժեշտին այս դժխեմ
    Մի բան պիտի քեզ ասեմ.
    Դու ճիշտ էիր թերևս.
    Երազ էին օրերս:
    Սակայն երբ էլ չկա հույս,
    Դրսում մութ լինի, թե լույս,
    Երևա, թե չերևա,
    Հույսը, ավաղ, հետ չի գա:
    Եվ այս կյանքը սնամեջ
    Երազ է երազի մեջ:

    Կանգնած ահա քարափին`
    Ալեծուփ ու մոլեգին,
    Ձեռքումս պահել եմ ձիգ
    Մի բուռ ավազահատիկ:
    Շատ չեն, բայց ո՜նց են սորում,
    Թափվում ու ջրում կորչում:
    Իսկ ես լալիս եմ, ճչում.
    - Տե՜ր իմ, որ բուռս սեղմեմ,
    Սրանց մոտս կպահե՞մ:
    Մի՞թե անգամ մեկ հատիկ
    Չի փրկի բռունցքս պիրկ:
    Մի՞թե կյանքն այս սնամեջ
    Երազ է երազի մեջ:

    Բնագիրը․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Հայկօ (26.05.2020), Շինարար (27.05.2020), Վիշապ (28.05.2020)

  17. #9
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարգմանության հեղինակն՝ անանուն։

    Իոսիֆ Բրոդսկի

    Հատված

    Sad man jokes his own way

    Ես փիլիսոփա չեմ: Ոչ, ես չեմ ստում:
    Մեծահասակ մարդ եմ, այլ ոչ փիլիսոփա,
    չնայած և չունեմ ես համարձակություն
    որոշ խելագար հարցերի չտալ պատասխան:
    Ես տխուր մարդ եմ, և նույնիսկ իմ կատակում
    յուրօրինակ եմ, մասնավորապես նման
    կողպեքի: Ընդ որում, նմանվել բանալու
    չեն թույլատրում ինձ խիղճս և գլուխս ճաղատ:
    Այն ճշմարտախույզները, որոնք որ այստեղ
    իրենց հորանջոցները զսպել չեն կարող,
    թող ամեն մեկը մի թութակ ձեռք բերեն
    գռեհիկ և բռի զվարճապատումներ քամող:
    Ճիշտ այնպես, ասես թե մերկ զբոսանքի դուրս գաս,
    այո, այո՛, - և ասում եմ սա առանց կատակի, -
    հաստատ, մի ինչ-որ նախամարդկային բան կա,
    երբ ուրախանում ես սեփական արձագանքից:
    Լրջությունը, ցավոք, առավելություն չէ:
    Բայց եթե ես նրա վրա արհամարհաբար թքեմ,
    ընդամենը կապացուցեմ դրանով, որ ես
    երիտասարդություն վերադառնալու որևէ ձգտում չունեմ:
    Այդպես տեսարանը, աչքերիս հաճելի,
    ներբաններս գարշ ցեխին են տանում-հասցնում:
    Թող գոնե դիալեկտիկայի օգուտն է տեսանելի
    հետահայացության այս հարմարավետությունում:

    Ոչ զավակ, ոչ հայր լինելու պիտանի չեմ:
    Եվ չունեմ ես նաև զարմուհի կամ եղբայր:
    Սկիզբներն ու վերջերն իրար միացնելը
    զբաղմունք է ավելի շուտ ակրոբատի համար:
    Ինչ-որ տեղ մեջտեղում չեմ, ես դրսում եմ հիմա:
    Սակայն ջանում եմ, կատակին հանուն,
    չնայած իրականում ես մի կողմ եմ կանգնած,
    պնդել, որ "ոչ, գտնվում եմ կենտրոնում"...

    1964

    Բնագիրը․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ ivy: 26.05.2020, 20:53:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Շինարար (27.05.2020)

  19. #10
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "This Be The Verse"-ի մի թարգմանություն էլ։ Թարգմանիչն՝ անանուն։

    Ֆիլիպ Լարկին

    Հանգերով ասած

    Քո հայրն ու մայրը, ասեմ, քեզ միշտ հագնում են,
    Եվ, հնարավոր է, նույնիսկ այդ չեն էլ գիտակցում:
    Իրենց սխալներով նրանք քեզ լցնում են,
    Իսկ անձամբ քեզ համար մի քանի նորն են կցում:

    Քո ծնողներին էլ ժամանակին հագել են
    Ցիլինդրա-բաճկոնավոր հնաոճ հիմարները,
    Որոնք ժամանակ առ ժամանակ իրար քամակ էին լիզում,
    Իսկ մնացած ժամանակ կռծոտում էին մեկմեկու կոկորդները:

    Այսպես մաղձն այս անվերջ ձեռքից ձեռք կանցի,
    Ափամերձ խութերի պես անընդհատ խորանալով:
    Ուրեմն, քանի շուտ է, գնա, ռատըտ քաշիր,
    Առանց քեզ պես լակոտներով աշխարհը լցնելու:

    Բնագիրը․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Հայկօ (26.05.2020), Շինարար (27.05.2020)

  21. #11
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Շինարարն ու յոթ անանունները»

    Երևանում արդեն ամսի 27-ն է, էնպես որ կարող ենք սկսել քննարկումները։

    Կարծիքներ, մեկնաբանություններ, կոմպլիմենտներ, դժգոհություններ ու թարգմանություններին վերաբերող մնացած ամեն ինչը կարող եք գրել էստեղ․ համ հեղինակներին հետաքրքիր կլինի, համ մյուսներին։

    Բարի՜ քննարկումներ։

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (27.05.2020), Sambitbaba (27.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Հայկօ (27.05.2020), Շինարար (27.05.2020)

  23. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,531
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորն էլ ոնց որ թե հավես թարգմանություններ են:

    Բայց ինձ ամենից շատ դուր եկավ Շինի թարգմանությունը: Մի տեսակ էնքան պինդ, հաստատուն թարգմանություն է, կարելի է ասեձլ, արմատներ գցած: Մեծ հաճույքով եմ կարդացել մի քանի անգամ: Շնորհակալություն, Շին:

    Ու նաև շատ դուր եկավ առաջինը, "Հուսալքումը": Այնքան դուր եկավ, որ որոշեցի նույնիսկ բնագիրը չվերընթերցել, որ հանկարծ քթի մազ բաներ մեջը չգտնեմ: Շնորհակալույթուն թարգմանչին պատճառած հաճույքի համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Շինարար (27.05.2020)

  25. #13
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,305
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու նաև շատ դուր եկավ առաջինը, "Հուսալքումը": Այնքան դուր եկավ, որ որոշեցի նույնիսկ բնագիրը չվերընթերցել, որ հանկարծ քթի մազ բաներ մեջը չգտնեմ: Շնորհակալույթուն թարգմանչին պատճառած հաճույքի համար:
    «Հուսալքումը» ես էլ եմ հավանել, ու ինձ համար մի քիչ անսպասելի էր թարգմանության հեղինակը․ իրեն միայն արձակում էի պատկերացում, բայց որ ուշադիր կարդացի, շարադրանքի ու բառերի ընտրության մեջ լրիվ տեսա իրեն։
    Ի դեպ, կարող եք նաև փորձել գուշակել, թե ովքեր են անանունները։

    Բայց ինձ ամենից շատ դուր եկավ Շինի թարգմանությունը: Մի տեսակ էնքան պինդ, հաստատուն թարգմանություն է, կարելի է ասեձլ, արմատներ գցած: Մեծ հաճույքով եմ կարդացել մի քանի անգամ: Շնորհակալություն, Շին:
    Շինարարի թարգմանությունը (ու հավանաբար՝ ընտրած գործը) ոնց որ պոեզիայի ու արձակի համաձուլում լիներ։ Ամրությունն ու հաստատունությունը ես էլ զգացի, լավն էր։
    Մի ժամանակ արաբերեն էի սովորում․ հիմա փորձեցի բնօրինակը կարդալ, չստացվեց, էհ, լրիվ բաց եմ թողել

    Շին, ինչի՞ էիր հենց էդ գործը թարգմանել։

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (27.05.2020), Շինարար (27.05.2020)

  27. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,531
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաստատ համոզված եմ, որ Դերվիշի գործը Շինն է թարգմանել:
    "Հուսալքումն" էլ, այնպես է թվում, թե Հայկօն:
    "Սա էլ չափածոն"՝ ամենայն հավանականությամբ կին է թարգմանողը: Մնացածի ոչինչ ասել չեմ կարող...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.05.2020)

  29. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,387
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես, ինչպես միշտ, գաղափար անգամ չունեմ՝ ով կարող ա թարգմանած լինի: Բայց ինձ թվում ա՝ ինչ-որ տեղ ինչ-որ Sceptic կա:
    DIXI
    carpe noctem

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (27.05.2020), Skeptic (28.05.2020), Շինարար (27.05.2020)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •