User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ N4. թարգմանությունները

  1. #61
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,560
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոեզիա-չպոեզիա կապ չունի, մենք հայերենն ենք սիրում, երևի մի քիչ էլ իրար
    Իմ խելքն, օրինակ, ձեր բոլորի համար գնում է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.05.2020), Աթեիստ (30.05.2020)

  3. #62
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,948
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ շինեցին հերդ ու մերդ,
    Չկայիր մտքներին, բայց եղավ այդպես,
    Ժառանգեցիր դու նրանց մեղքերը,
    Մի բան էլ ավել, հավելում որպես ։

    Նրանց էլ շինել են իրենց հերթին մի օր,
    Մի զույգ ուրիշ գիժ՝ հին հագուկապով,
    Որ օրվա կեսը ջան-ջիգյար ասում,
    մյուս կեսն էլ իրար կոկորդ էին կրծում։

    Թշվառություն է մարդ մարդու հանձնում,
    Խրվում ես, ինչպես խութը ափամերձ,
    Դուրս պրծիր արագ, թե կարող ես շուտ,
    Ու նույնը չանես մի ուրիշ մարդու։


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.05.2020), Sambitbaba (30.05.2020), Աթեիստ (30.05.2020), Արէա (30.05.2020), Արշակ (30.05.2020), Շինարար (30.05.2020), Վիշապ (31.05.2020)

  5. #63
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,979
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    մի անեկդոտ կա, որ ծննդատանը երեխան ծնվում ա, բոլորն էլ իրար շնորհավորում են, մեկ էլ ընդունող բժշկին կանչում են, թե բա էլի ա երեխա դուրս գալիս․․․ վերջը սրան էլ են ընդունում, քրտինքները սրբում են, ու ուզում են արդեն խալաթները հանեն, մեկ էլ հետ են կանչում, թե բա մեկն էլ ա գալիս․․․ ու սենց մի քանի անգամ, վերջը էս բժիշկն էլ լրիվ թևաթափ․
    ― լույսերը անջատեք, սրանք լույսի վրա են գալիս։

    Ասածս ինչ ա․․․ լույսերը անջատեք

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (30.05.2020), Sambitbaba (30.05.2020), Աթեիստ (30.05.2020), Շինարար (30.05.2020)

  7. #64
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լույսեր անջատել չկա, մենք հավեսով ընդունում ենք, երկնե՜ք։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.05.2020), Աթեիստ (30.05.2020), Ծլնգ (30.05.2020), Հայկօ (30.05.2020), Շինարար (30.05.2020)

  9. #65
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    մի անեկդոտ կա, որ ծննդատանը երեխան ծնվում ա, բոլորն էլ իրար շնորհավորում են, մեկ էլ ընդունող բժշկին կանչում են, թե բա էլի ա երեխա դուրս գալիս․․․ վերջը սրան էլ են ընդունում, քրտինքները սրբում են, ու ուզում են արդեն խալաթները հանեն, մեկ էլ հետ են կանչում, թե բա մեկն էլ ա գալիս․․․ ու սենց մի քանի անգամ, վերջը էս բժիշկն էլ լրիվ թևաթափ․
    ― լույսերը անջատեք, սրանք լույսի վրա են գալիս։

    Ասածս ինչ ա․․․ լույսերը անջատեք

  10. #66
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,378
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մի բան հարցնեմ էլի, էս գործը ինքն իրանով էնքան բանալ ա, պրիմիտիվ, հարյուր տարվա ծեծված ճշմարտություններ, ասենք մեջը ոչինչ հրապուրիչ չկա, որ ձգի: Ինչո՞վ ա պայմանավորված էս ոգևրությունը, որ բոլորդ թարգմանում եք հենց էս գործը:
    Շին, ես շատ եմ սիրում պոեզիա։ Բայց սա իմ սիրած գործերից չի, առավել ևս ճշմարտություն չեմ համարում։ Իմ կարծիքով ամեն մեկը ինքն ա իր կայացման հեղինակը, այն պահից սկսած երբ ինքնուրույնություն ա ձեռք բերում։ Բայց կարող եմ հասկանալ մարդկանց, ում հոգեհարազատ ա թեման։ Սենց ճշմարտությունները ծեծված, հեշտ ճամփա են։ Ինչ - որ բան էն չի միշտ կարելի ա մեղադրել։ Շատ հարմար բան ա
    Իսկ ստեղծագործությունը զուտ որպես վարժություն, Ծլնգից ոգևորված (միշտ իրանից ոգևորվում եմ ) ու նաև Արշակի առաջարկած թարգմանությունը դուրս եկել էր, պահի տակ գրի դրեցի։ Ու ասեմ, քանի որ ես քո նման համեստ չեմ, ինձ իմ գրածը ամենաշատն ա դուր գալիս։ Բայց դե մեծ բան չէր, ճիշտ բառեր ու ճիշտ դասավորություն, էդքան բան։ Թող ներեն ինձ մնացածները, որվքեր իրենց գործի մասին էլ համանման կարծիք ունեն
    SWTS

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.05.2020)

  12. #67
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եկա ինքնաբացահայտվելու :
    Ճիշտն ասած` բացահայտումս թողեցի վերջում, որ հնարավորինս շատ անկողմնակալ կարծիքներ կարդամ, բայց ոնց որ թե կարծիքներ հայտնողները շատ քիչ են: Հատկապես Հայկօյի կարծիքը շատ հետաքրքիր կլիներ կարդալ ներկայացված բոլոր թարգմանությունների մասին` հաշվի առնելով, որ թարգմանիչ է, նաև իմ ճանաչած ամենագրագետ ու կիրթ մարդկանցից մեկը: Մասնակցողների դեպքում, իհարկե, հասկանալի է լռությունը, բայց չմասնակցողների դեպքում` էնքան էլ չէ: Այվին էլ արդեն համարյա պահանջում է բացահայտվել, ի՞նչ արած, բացահայտվեմ :

    Ես թարգմանել եմ Լարկինի This Be The Verse-ի առաջին և երկրորդ տարբերակները (գրառումներ #6 և #7), ինչպես նաև Պոյի Dream Within A Dream-ը (էն հինգերորդ դասարանի մակարդակի դարձրած պրիմիտիվ ոտանավորը):

    Մի քիչ ուզում եմ խոսել թարգմանությանս ընտրության ու ընդհանուր թարգմանչական որոշ նրբությունների ու չափանիշների մասին:
    Նախ ասեմ, թե ինչու եմ ընտրել Լարկինի բանաստեղծությունը: Ժամանակ շատ չունեի ու մտածեցի` որպեսզի շատ ժամանակ չխլի, Հայկօյի դրածներից ընտրեմ էնպիսի մեկը, որ համեմատաբար կարճ է: Բացի դրանից, ինչպես մի քանի հոգի արդեն նկատեցին, նաև fuck up-ը թարգմանելու գայթակղությունը կար: Սկզբում Be The Verse-ը որոշեցի թարգմանել` մտածելով, որ հեշտ բան եմ ընտրում, բայց չարաչար սխալվեցի: Էստեղ մի պահ հետ գնանք նախորդ թարգմանչաց մրցույթ, որ հետագա ասածներս պարզ լինեն: Հիշում եմ` էն մրցույթի ժամանակ Ծլնգը պնդում էր, որ շատ կարևոր է, որ թարգմանության մեջ յուրաքանչյուր տողի վանկերի քանակն էլ ճշգրտությամբ համապատասխանի բնագրի տողերի վանկերի քանակին, ու հիշում եմ, որ ինքը կոնկրետ տարբերակներ համարում էր անհաջող հենց վանկերի քանակով պայմանավորված: Գուցե միակ թերությունը չէր համարում, հիմա մանրամասները չեմ հիշում արդեն, բայց հիշում եմ, որ հատուկ հաշվում էր բոլոր տարբերակների վանկերը ու կարևորություն տալիս դրան: Ճիշտն ասած` ես առաջին անգամ էի լսում, որ բնագրի ու թարգմանության վանկերի քանակի համապատասխանությունը պարտադիր պայման է թարգմանության համար, ու նույնիսկ լսելուց հետո էլ, մեկ է, էդ պայմանն ինձ անտեղի էր թվում: Իմ պատկերացմամբ, եթե իմաստը, հանգերն ու ռիթմը, ընդհանուր բարեհնչությունը պահպանված են, ուրեմն թարգմանությունը կարելի է հաջող համարել, անգամ եթե վանկերի քանակը մեկ-երկու հատով ավել կամ պակաս է բնագրի համեմատ: Բայց էս անգամ, հիշելով Ծլնգի ասածը, որոշեցի, այնուամենայնիվ, մի քիչ որոնումներ անել ինտերնետում, տեսնել` թե ինչ կարծիքներ կամ գուցե սահմանված կանոններ կան է էդ հարցի հետ կապված: Մի երկու տեղ հանդիպեցի էն միտքը, որ թարգմանության ժամանակ դա պարտադիր է: Էլ շատ չխորացա: Որոշեցի, որ էս անգամ պիտի հետևեմ էդ կանոնին, ու This Be The Verse-ը թարգմանեցի էդպես: Ասեմ, որ շատ բարդ էր թարգմանելը` միաժամանակ պահելով և՛ հանգը, և՛ իմաստը (հիմնականում) և՛ վանկերի քանակը: Էսպիսի մի խնդիր կա ընդհանրապես. անգլերենում բառերը հիմնականում ավելի կարճ են. ու հայերենը միշտ ավելի երկար է ստացվում, հետևաբար վանկերի նույն քանակի մեջ տեղավորելը շատ բարդ է, այսինքն` ինչ-որ բան պիտի զոհաբերվի` կամ հանգերը, կամ իմաստը, կամ ոճը և այլն: Բացի դրանից, վանկերն ինչքան քիչ են, էնքան ավելի քիչ մանևրելու տեղ ունես: Էլի եմ ասում, ութ վանկանի տողերում հայերեն նույն իմաստը տեղավորելն ուղղակի անիրական է: Ես ինքս իմ թարգմանության արդյունքից գոհ չեմ, բայց միաժամանակ համարյա համոզված եմ, որ նշված բոլոր չափանիշները պահպանելով էս բանաստեղծության դեպքում կամ անհնար է, կամ ահավոր դժվար է իսկապես լավ արդյունք ստանալ: Ուրիշ իրավիճակում, եթե ուզենայի ինչ-որ բանաստեղծություն թարգմանել, հաստատ սա չէի ընտրի: Ու քանի որ թարգմանածս ինձ չգոհացրեց, բայց միաժամանակ գիտեի, որ դրանից ավել կոնկրետ էդ պայմաններով ի վիճակի չեմ անել, առնվազն էս պահին, մտածեցի` չբռնե՞մ մի հատ էլ վանկերի քանակն ավելացնելով թարգմանեմ: Չնայած էլի հատուկ ուշադրությու եմ դարձրել, որ գոնե հաստատուն պահպանեմ ընտրածս վանկերի քանակն ամեն տողում: Ուղղակի էս դեպքում էլ, երբ նույն բանաստեղծությունը թարգմանում ես երկրորդ տարբերակով, նաև խնդիր է առաջանում առաջին տարբերակին նման չթարգմանելը, հնարավորինս տարբեր անելը, այսինքն` եթե կային էնտեղ հաջող գտնված բառեր, արտահայտություններ, էս մեկում դրանք չես ուզենա օգտագործել, որ նման չլինի: Համենայնդեպս, ես էդպես մտածեցի ու փորձեցի հնարավորինս տարբեր անել, բայց, իհարկե, լրիվ տարբեր չստացվեց. ամեն դեպքում համ բանաստեղծությունն է նույնը, համ թարգմանողը: )

    Ի դեպ, էնտեղ մի արտահայտություն կար` soppy-stern, որի իմաստը, չնայած ահագին որոնումներիս, էդպես էլ չկարողացա հստակ պարզել: Նույնիսկ ռուսերեն մի քանի թարգմանություն գտա, որոնցից ամեն մեկում տարբեր կերպ էր թարգմանված: Ես ինքս էլ տարբերակներից ամեն մեկում տարբեր եմ թարգմանել` հույս ունենալով, որ գոնե մեկը իսկական իմաստին մոտ կլինի, չգիտեմ` ինչքանով է հաջողվել: Ընդհանուր առմամբ թարգմանածս երկու տարբերակներից ես ինքս երկրորդն եմ համեմատաբար ավելի հաջող համարում:

    Ինչ վերաբերում է fuck up արտահայտությանը, ապա իմ գրած երկու տարբերակներն էլ «գցել» և «կյանքը փչացնել», կարծում եմ, ինչ-որ չափով հաղորդում են իմաստը տվյալ համատեքստում, թեև ընդունում եմ, որ լիարժեք թարգմանություն չեն: Արշակի առաջարկած «քաքմեջ անել» տարբերակն էլ էր մտքովս անցել թարգմանելու ժամանակ, բայց մտածեցի` բանաստեղծության համար մի քիչ շատ կոպիտ է, չնայած fuck-ն իր բուն իմաստով, իհարկե, շատ ավելի անպարկեշտ բառ է, բայց անգլերենում, կարծում եմ, բոլորս էլ գիտենք, որ բավական «ուժը կորցրած» բառ է` հայերեն համարժեքի հետ անհամեմատելի: Բայց գուցե սխալվել եմ «քաքմեջը» մերժելով, չգիտեմ: Շինարարի առաջարկած «ձախողելը» կհամապատասխաներ, եթե խոսքն անշունչ առարկայի մասին լիներ, օրինակ` գործը ձախողել, բայց մարդուն ձախողել` առնվազն հայերենում ճիշտ չի հնչում, կարծում եմ:

    Հիմա անցնենք Պոյին: Սա էլ պահի տակ որոշեցի թարգմանել հետաքրքրությունից դրդված, հավեսի ընկնելով: Էս մեկի դեպքում էլ էր դժվար` էլի նույն պատճառով. վանկերի քանակի մեջ տեղավորվելը շատ-շատ բարդ էր: Արդյունքում էլի ինչ-որ բաներ կորել են: Չնայած որ ճիշտն ասեմ, բնագրով էլ առանձնապես հիացած չեմ:
    Շատ կուզենայի տեսնել ավելի հաջող թարգմանություն` նույն պայմանները խստորեն պահպանած (հանգեր, վանկերի քանակ, իմաստ, ռիթմ և այլն):

    Ընդհանրապես կուզենայի մի հատ հստակ պարզել` բնագրի վանկերի քանակը թարգմանության մեջ պահպանելն իրոք պարտադիր պայման է լուրջ, պրոֆեսիոնալ թարգմանությունների դեպքում, թե թույլատրելի է մի երկու վանկ ավելացնել-պակասեցնելը: Իմանամ, հետագայում էլ հաշվի առնեմ, էլի, որ սրանից հետո դրա պատճառով «հինգերորդ դասարանի մակարդակի պրիմիտիվ թարգմանություններ չանեմ» :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.05.2020), Jarre (31.05.2020), LisBeth (30.05.2020), Sambitbaba (31.05.2020), Skeptic (31.05.2020), Աթեիստ (30.05.2020), Արշակ (31.05.2020), Շինարար (30.05.2020)

  14. #68
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ստեղծագործությունը զուտ որպես վարժություն, Ծլնգից ոգևորված (միշտ իրանից ոգևորվում եմ ) ու նաև Արշակի առաջարկած թարգմանությունը դուրս եկել էր, պահի տակ գրի դրեցի։ Ու ասեմ, քանի որ ես քո նման համեստ չեմ, ինձ իմ գրածը ամենաշատն ա դուր գալիս։ Բայց դե մեծ բան չէր, ճիշտ բառեր ու ճիշտ դասավորություն, էդքան բան։ Թող ներեն ինձ մնացածները, որվքեր իրենց գործի մասին էլ համանման կարծիք ունեն
    Մեծ բան չէր, որովհետև ոչ հանգ ես պահել, ոչ ռիթմ, ոչ վանկերի քանակ (մի տողը տասը վանկ ա, մյուսը` տասնմեկ, մյուսը թռնում ա տասնհինգ, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ բնագրում բոլոր տողերն, առանց բացառության, 8 վանկանոց են, դու նույնիսկ քո ընտրած վանկերի քանակը չես պահպանել ամբողջ բանաստեղծության ընթացքում), մենակ իմաստին ես ուշադրություն դարձել, էլ ինչի՞ պիտի դժվար լիներ որ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (30.05.2020)

  16. #69
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ամենաշատը դուր է եկել Maya Angelou-ի I rise-ի թարգմանությունը: Ճիշտ է, կային մանր-մունր թերություններ, բայց բնագիրն ինքն էլ կատարյալ չէր էդ առումով: Թարգմանությունը համ իմաստային առումով էր բավական հաջող, համ էլ կառուցվածքային: Սահուն էր կարդացվում ու փոխանցում էր բնագրի հույզերը: Իմ կարծիքով, բոլոր եղածներից ամենահղկված թարգմանությունն էր: «Վեր խոյանալ» բայի հետ կապված խնդիր չեմ տեսնում, կարծում եմ` լրիվ նորմալ է էս համատեքստում: Մի խոսքով` ապրի Ռուբին :
    Իսկ sexiness-ի հայերեն ճշգրիտ համարժեքը կարծես չկա, բայց էս ընթացքում մտքովս անցավ սեռագրավչություն բառը: Ճիշտ է, մի քիչ երկար բառ է բանաստեղծության համար, բայց իմաստային առումով ոնց որ թե համապատասխանում է:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.05.2020)

  18. #70
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց մոտեցմամբ ինձ թվում ա ցանկացած բանաստեղծություն էլ կարելի ա տափակություն որակել Ընդհանրապես էս աշխարհքում առանձնապես նոր բան չկա, առավել ևս պոեզիայի մեջ սովորաբար նույն թեմաներն են կրկնվում դարեդար, ոճական առումով էլ նենց մի եսիմինչ էքսպոնենցյալ պրոգրես չի նկատվում կարծես թե

    Ոնց նախորդ գրառման մեջ գրել էի, ես պոեզիայից բան չեմ հասկանում ու առանձնապես պոեզիայով հետաքրքրված չեմ, բայց անձամբ ինձ դուր են գալիս շատ լակոնիկ ասված էմոցիոնալ տողերը, որ ավելի հեշտ են մեխվում ուղեղումդ, ի տարբերություն փիլիսոփայական երկարաշունչ տրակտատների, որ գուցե ավելի խորությամբ ու ակադեմիական ճշգրտությամբ են վերլուծում թեման, բայց ավելի դժվարամարս են ու միավոր բառի ազդեցության առումով պակաս տպավորիչ / էֆեկտիվ։
    Ինձ համար պոեզիայի իմաստն ու գեղեցկությունը էդ պարզության ու լակոնիկության մեջ էմոցիոնալ հագեցածությունն ա, ուղեղումդ հեշտ ու խորը տպվելու հատկությունը։ Հանգի իմաստն էլ որ խորանում ես, ի վերջո էդ ա էլի։

    Էդ պատճառով էլ, խուճուճ բառերով ու ալիֆրանկի արտահայտված մտքերով ջանջալ բանաստեղծությունները առանձնապես չեն գրավում։
    Էդքան էլ համաձայն չեմ, որ ցանկացած գործ կարաս իմ ասած տրամաբանությամբ բանալ համարես: Ու պոեզիայում հազար հատ գրավչություն կարելի ա գտնել, մանավանդ եթե սիրահար ես չափածոյի՝ սիրուն բառախաղեր, հնչյունների հետ խաղեր, քո ասած էմոցիոնալությունը, սիրուն պատկերներ, չգիտեմ, ռիթմ և այլն, փիլիսոփայություն, քո ասած պարզությունը, կամ քո չսիրած բարդությունը, նայած ճաշակ, բայց ախպոր պես, կոնկրետ էս ոտանավորում ֆաքափի մասը ինձ թվում շատ էլ հաջող ա, ես դրա հետ խնդիր չունեմ, բայց հենց երկրորդ տողը որ ասում ա They may not mean to, but they do, նենց տպավորություն ա, որ ևս մի տող ա պետք, որ քառատող լրացնի, հատուկ չեն անում, բայց անում են, ոնց որ ասենք ոտանավոր լինի՝ ես սիրում եմ քեզ, հաջորդ տողը՝ չէ, իրոք սիրում եմ, ինձ համար հենց երկրորդ տողից էնքան թուլանում ա ողջ ասելիքը, որ էլ չեմ ուզում առաջ գնալ: Գիտեմ՝ հեշտ ա քննադատելը, կարաս ասես՝ դրա կեսի չափ գրի և այլն, բայց սենց էրեսին շպպացնելով սկսվող գործը պիտի ամեն տողում ավելի ուժեղ ապտակ բերի, ստացվում ա, որ բացի առաջին տողից ու վերջին տողից էն մնացածը ուղղակի լցրել ա տողերով, որ երեք քառյակ ստացվի:

    Բայց սենց պրոֆեսոր-պրոֆեսոր որ խոսում եմ, ես ինձ դուր չեմ գալիս, զուտ իմ անձնական մոտեցումն եմ ասում, ու չէի ասի, եթե ակումբում բավականին քննադատական մոտեցում չլիներ ասենք Սևակի նկատմամբ, ով ահագին ուժեղ ա մեկ-երկու ուժեղ կամ հաճախ էլ ոչ թե ուժեղ այլ հենց տպավորիչ ուղղակի տողերի արանքը ոչինչ չասող տողերով լցնելուց, զուգահեռ էլ ուժեղ ա էդպիսի ուրիշների ոտանավորները քննադատելուց:

    Թէ չէ հասկանալի ա, որ քվանտային մեխանիկա չեն բացատրելու ժամանակակից պոեզիայով, բայց ինձ համար օրինակ Սահյանի շատ ու շատ բանաստեղծություններում ամեն տողը ավելի ու ավելի ա ականջ շոյում, բայց ինքն էլ կունենա իհարկե բանալություններ: Պլյուս, մի քիչ գուգլեցի էս ընթացքում Լարկինի մասին, ու որպես տիպ էլ առանձնապես դուրս չեկավ, կարող ա դատողությանս վրա դա էլ ա ազդում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.05.2020, 22:42:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (30.05.2020)

  20. #71
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ բան չէր, որովհետև ոչ հանգ ես պահել, ոչ ռիթմ, ոչ վանկերի քանակ (մի տողը տասը վանկ ա, մյուսը` տասնմեկ, մյուսը թռնում ա տասնհինգ, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ բնագրում բոլոր տողերն, առանց բացառության, 8 վանկանոց են, դու նույնիսկ քո ընտրած վանկերի քանակը չես պահպանել ամբողջ բանաստեղծության ընթացքում), մենակ իմաստին ես ուշադրություն դարձել, էլ ինչի՞ պիտի դժվար լիներ որ :
    Ինձ թվում ա՝ բնական ա, որ իրեն ամենաշատը իր արածն ա դուր եկալ, որովհետև իր ուզած ձևով ա, իր ուզած բառերի ընտրությամբ ու շարադասությամբ ու վանկերի քանակով, ի՞նչ գիտես հատուկ տրամաբանություն չկա իր որոշած վանկերի քանակում ու դրանց տարբերության մեջ տարբեր տողերում Ինձ թվում ա՝ բացառիկ հանճարեղ թարգմանություն պիտի լինի, որ մարդ ասի՝ հա՜:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (31.05.2020)

  22. #72
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ բնական ա, որ իրեն ամենաշատը իր արածն ա դուր եկալ, որովհետև իր ուզած ձևով ա, իր ուզած բառերի ընտրությամբ ու շարադասությամբ ու վանկերի քանակով, ի՞նչ գիտես հատուկ տրամաբանություն չկա իր որոշած վանկերի քանակում ու դրանց տարբերության մեջ տարբեր տողերում Ինձ թվում ա՝ բացառիկ հանճարեղ թարգմանություն պիտի լինի, որ մարդ ասի՝ հա՜:
    Շին, էնքան էլ համաձայն չեմ: Զուտ թարգմանողի ճաշակով ու քմահաճույքներով պայմանավորված հատուկ տրամաբանությունն ինձ չի հետաքրքրում. եթե ես կարդում եմ թարգմանություն, ակնկալում եմ տեսնել բնագրին հնարավորինս մոտ հայերեն տեքստ` թե՛ իմաստային, թե՛ կառուցվածքային առումներով, ոչ թե թարգմանչի հետաքրքրությունների ու ճաշակի դրսևորումները: Օրինակ, եթե բնագրում բոլոր հանգերը կանոնավոր կերպով պահպանված են, վանկերի քանակն էլ տվյալ բանաստեղծության ներսում կանոնավոր է, իմ խորին համոզմամբ, թարգմանիչն իրավունք չունի, հանգերն անտեսելու և զուտ իմաստն ազատ թարգմանելու, ինչպես նաև տարբեր տողերում վանկերի կամայական քանակ ներառելու` դրանով խախտելով բանաստեղծության ռիթմը, սահունությունը: Բացի դրանից, նույն խոսքիմասային կամ քերականական վերջավորությունների հիման վրա կառուցված հանգերը (օրինակ` նայելով-վերցնելով, հոգով-ձեռքով, օրերին-մասերին, ափերում-դաշտերում), չնայած ահագին հեշտացնում են թարգմանությունը, բայց չեն խրախուսվում, հատկապես դրանց չարաշահումը բավական պարզունակ ա դարձնում տեքստը: Էդպիսի հանգեր համարյա բոլոր բանաստեղծների գործերում էլ կարելի ա գոնե մեկ-մեկ հանդիպել, բայց հմուտ բանաստեղծների մոտ դրանք հազվագյուտ են, գերակշռող չեն, նույնը վերաբերում ա թարգմանություններին: Ու «մի քանի րոպեում» թարգմանվածն էլ հազիվ էդպիսի «էժան» հանգերով կառուցված տեքստ կարող ա լինել, հաստատ ոչ ավել, իսկ վանկերի քանակի, ռիթմի ու մնացածի մասին էլ չասեմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.05.2020)

  24. #73
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,378
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ բան չէր, որովհետև ոչ հանգ ես պահել, ոչ ռիթմ, ոչ վանկերի քանակ (մի տողը տասը վանկ ա, մյուսը` տասնմեկ, մյուսը թռնում ա տասնհինգ, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ բնագրում բոլոր տողերն, առանց բացառության, 8 վանկանոց են, դու նույնիսկ քո ընտրած վանկերի քանակը չես պահպանել ամբողջ բանաստեղծության ընթացքում), մենակ իմաստին ես ուշադրություն դարձել, էլ ինչի՞ պիտի դժվար լիներ որ :
    Հանգերի ու ռիթմի պահով կարծում եմ արժի վերընթերցել։ Իսկ վանկերի քանակը․․․ Չգիտեմ, Ծլնգի տրամաբանությունը մենակ Ծլնգը կարա գերտրամաբանի

    Ամեն դեպքում, հավես էր, ու արդյունքը ինձ դուր ա գալիս։ Չեմ էլ պարտադրում որ ուրիշները այն կիսեն
    SWTS

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (30.05.2020), Շինարար (30.05.2020), Ուլուանա (30.05.2020)

  26. #74
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես կուզենայի մի հատ հստակ պարզել` բնագրի վանկերի քանակը թարգմանության մեջ պահպանելն իրոք պարտադիր պայման է լուրջ, պրոֆեսիոնալ թարգմանությունների դեպքում, թե թույլատրելի է մի երկու վանկ ավելացնել-պակասեցնելը: Իմանամ, հետագայում էլ հաշվի առնեմ, էլի, որ սրանից հետո դրա պատճառով «հինգերորդ դասարանի մակարդակի պրիմիտիվ թարգմանություններ չանեմ» :
    Ասենք՝ եթե արաբերենից ուզենաս վանկերի քանակով թարգմանություն անես, ինձ թվում ա՝ գործը ֆաքափ ա լինելու: Չնայած էդպիսի պատմություն կա, որ ոնց ա Գրիգոր Մագիստոսը պնդել, որ կարող ա պահպանել արաբական տաղաչափությունը ամբողջական տրակատատում՝ կարծեմ հազար տողանի, բայց չեմ կարդացել, չգիտեմ ու չեմ պատկերացնում: Հնդեվրոպական լեզու չի, բոլորովին ուրիշ տրամաբանություն ունի, երկար ու կարճ վանկերի միջոցով հնարավոր ա էնպիսի ներքին մեղեդայնություն ստանալ, որ անթարգմանելի ա: Դրա համար ռիթմը ոչ միայն վերջին ու մեջտեղի վանկերով ա պահպանվում: Հիմնականում վերջին վանկը ամբողջությամբ նույնն ա՝ նույն բաղաձայնը, որին հաջոդում ա նույն ձայնավորը: Ու լեզուն թույլ ա տալիս անթիվ անհամար բառեր բերել էդ աստիճանի նույն վանկով: Դրա համար շատ բանաստեղծություններ ու նույնիսկ ժողովածուներ կոչվում են վերջին վանկի անունով: Ասենք եթե ոտանավորի վերնագիրը Նունիյաթ ա, կարելի ա ենթադրել, որ յուրաքանչյուր տող վերջանում ա «նա» վանկով, դե արի կրկնիր թարգմանության մեջ: Իհարկե ժամանակից պոեզիայում դա էդքան հրամայական չի, ասենք բայց էս ոտանավորում տողերի մեծ մասը վերջանում ա «դա» վանկով, իսկ էդ «դա»-ին նախորդում ա բաղաձայն պլուս «ա» վանկ, ու էս դեռ ամենը չի, մեջտեղերում էլ ոչ մշտապես բայց տարբեր երկտողերում կրկնող վանկեր կան, ասենք առաջին ու երկրորդ տողերում միայն հինգ հատ «թու» կամ «թուն» վանկ կա, մի հատ էլ «թին», ու սա ինչ-որ բառերի կրկնության շնորհիվ չի, այլ լեզվի քերականությունը էնպիսին ա, որ թ-ով վանկեր շատ են, անցյալ ժամանակի կազմությունում, հոգնակի իգական սեռի կազմությունում, եզակի իգական սեռի կազմությունում: Մենակ առաջին տողում վեց հատ երկար «ա»-ով վանկ կա, պատկերացրա կարճ ձայնավորների հետ զուգակցությամբ ինչ մեղեդայնություն կապահովի դա տեքստին և այլն, և այլն: Ոտանավորի մեջ է իմաստ էլ պետք չի որ ականջ շոյի: Բայց հայերեն թարգմանելիս եթե սրա վրա կենտրոնանաս, ինձ թվում ա սին գործ կլինի, կամ պիտի եզակի հանճար լինես, կամ գուցե մեծ փորձառության դեպքում հնավոր լինի: Իմ բախտը բերեց ուղղակի, որ հաճախ ա կրկնում «ունեմ» բառը, նույնիսկ ինձնից ինչ-որ բան հայտնաբերելու կարիք չեղավ: Ասենք՝ վերջին բառը մեկ էլ՝ հայրենիք, հասկանում եմ՝ ժամանակակից հայի համար հայրենիքը երևի ուրիշ ձև ա հնչում, պաղեստինցու համար լրիվ ուրիշ, ու գուցե շատ տգեղ լինի, որ ասեմ բանալացնում ա տեքստը վերջում հենց էդ բառը, ես լրջորեն մտածում էի տեղը գրել՝ տուն, բայց էդքան մեղեդայնությունից հետո էդ հայրենիքն էլ բնագրում չի խանգարում:

    Մի խոսքով՝ չեմ կարծում, որ շատ պետք ա կառչել վանկերից, բայց ինչ-որ չափ պետք ա ընտրել, որը քո տրամանանությամբ և զգացողությամբ բնագրի շունչը կփոխանցի: Հետո էլի գուցե Վիշապը գա ասի՝ էդ մարդու ասածը չես կարողացել փոխանցել բայց ինձ թվում ա՝ էս դեպքում գոնե քեզ կբավարարի էնքանով, որ քո առաջ դրած խնդիրը լուծել ես:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.05.2020, 23:14:

  27. #75
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,378
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, էնքան էլ համաձայն չեմ: Զուտ թարգմանողի ճաշակով ու քմահաճույքներով պայմանավորված հատուկ տրամաբանությունն ինձ չի հետաքրքրում. եթե ես կարդում եմ թարգմանություն, ակնկալում եմ տեսնել բնագրին հնարավորինս մոտ հայերեն տեքստ` թե՛ իմաստային, թե՛ կառուցվածքային առումներով, ոչ թե թարգմանչի հետաքրքրությունների ու ճաշակի դրսևորումները: Օրինակ, եթե բնագրում բոլոր հանգերը կանոնավոր կերպով պահպանված են, վանկերի քանակն էլ տվյալ բանաստեղծության ներսում կանոնավոր է, իմ խորին համոզմամբ, թարգմանիչն իրավունք չունի, հանգերն անտեսելու և զուտ իմաստն ազատ թարգմանելու, ինչպես նաև տարբեր տողերում վանկերի կամայական քանակ ներառելու` դրանով խախտելով բանաստեղծության ռիթմը, սահունությունը: Բացի դրանից, նույն խոսքիմասային կամ քերականական վերջավորությունների հիման վրա կառուցված հանգերը (օրինակ` նայելով-վերցնելով, հոգով-ձեռքով, օրերին-մասերին, ափերում-դաշտերում), չնայած ահագին հեշտացնում են թարգմանությունը, բայց չեն խրախուսվում, հատկապես դրանց չարաշահումը բավական պարզունակ ա դարձնում տեքստը: Էդպիսի հանգեր համարյա բոլոր բանաստեղծների գործերում էլ կարելի ա գոնե մեկ-մեկ հանդիպել, բայց հմուտ բանաստեղծների մոտ դրանք հազվագյուտ են, գերակշռող չեն, նույնը վերաբերում ա թարգմանություններին: Ու «մի քանի րոպեում» թարգմանվածն էլ հազիվ էդպիսի «էժան» հանգերով կառուցված տեքստ կարող ա լինել, հաստատ ոչ ավել, իսկ վանկերի քանակի, ռիթմի ու մնացածի մասին էլ չասեմ:
    Փորձը ցույց ա տալիս որ հանգերի, վանկերի ու ռիթմի պահպանումը գործի պրիմիտիվ ու էժան լինելուց չեն ազատում, դաժը եթե տաս օր ես նստել սաղ հաշվել ու գրել։

    Էստեղ պետք ա ասեմ, որ գուցե քո թարգմանածի մասին կտրուկ կարծքիցս շատ ես ազդվել, կներես։ Սարեր ձորեր ընկնել չեմ սիրում ու ոնց մտածում տենց էլ ասում եմ, առանց անձնական վիրավորանք հասցնելու նախատրամադրության։ Ու քո կարծիքի համար շնորհակալ եմ, չնայած որ ինքը մասամբ ա քոնը։
    SWTS

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.05.2020), Ուլուանա (30.05.2020)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •