User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած

    Ու ՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է ՄԵԶՆՈՎ ՀԻԱՑԱԾ

    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած
    Խոսում ու խոսում,
    Մատնացույց անում հինավուրց ազգին,
    Ով տառապանքով ու փոշով զուգված,
    Դարերի քողով,
    Սարերի դողով
    Ակամա ստուգված,
    Զորեղ ու զուլալ Արաքսի նման
    Հոսում է, հոսում,
    Գնում միշտ առաջ
    Ժամանակի մեջ,
    Բախտին ընդառաջ՝
    Կռվելով անվերջ:
    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած,
    Մեծ Կոմիտասի տաղերով լցված,
    Սևակի դաշույն-տողերով ցնծած,
    Մեր կանանց խունջիկ խաղերով տարված,
    Գինու, կոնյակի գավերով գերված
    Մի ողջ աշխարհ է մեզնով հիացած:
    Մեր խալիների նախշերից գժված,
    Դուդուկի ձայնից քնից արթնացած,
    Ա՜խ, ղափամայից բերաններն բացած,
    Լեռներից բխող ջրից կշտացած
    Մի մե՜ծ աշխարհ է մեզնով հիացած:
    Ու մաշտոցածին այբից ապշահար,
    Մեր Սասնա Դավթի ուժից շանթահար,
    Պաղ Վարդևորի տոնից ցրտահար,
    Մի ողջ երկրագունդ մեզնով է տկար:
    Այո’, սա միշտ կար:
    Եղե’լ է ու կա’,
    Մեր մշակույթը, վաստակը վկա:
    Գնալով առաջ
    Ժամանակի մեջ,
    Բախտին ընդառաջ
    Կռվել ենք անվերջ,
    Ու պահել մերը,
    Փայփայել մերը,
    Վայրագ հոռոմից,
    Այրող պարսիկից,
    Նամազը ստիպող
    Փնթի արաբից,
    Պահել ենք անբիծ,
    Երգն ու գիրը մեր,
    Պարն ու քարը մեր,
    Դեմքն ու ծիրը մեր,
    Պահել անվեհեր:
    Եղե’լ է այսպես, ու կա է’լ այսպես՝
    Աշխարհի աչքում, Օտարի՜ աչքում:
    Թեև հենց ինքն է, ինքն էլ է գերվել,
    Մենք էլ ենք սիրում օտարին գերել,
    Մեր ունեցածը երևան բերել,
    Վատը մեզ պահել, լավը՝ նվիրել,
    Հյուրընկալ լինել, հյուրասեր լինել,
    Եղած-չեղածով հոգիներ տիրել:
    Եղե’լ է սա, կա’, բայց սա կա դրսում,
    Որ չի վրիպել աշխարհի աչքից,
    Իսկ հարցրե՞լ ենք երբևէ մեզնից,
    Ի՞նչ է մնացել, ի՞նչ կա դեռ ներսում:
    Ներսո՞ւմ...
    Տորնադո՞ ասեմ, թայֆո՞ւն, ցունամի՞,
    Մի ուրիշ երկրի մի ուրիշ քամի,
    Օտար կլիմա էր խփել ու անցել,
    Հայկյան զեփյուռից քիչ բան մնացել:
    Կոմիտասի նուրբ տաղերի տեղակ
    Հայը լսում է ամեն աղաղակ,
    Թուրքի, ազերու մուղամ է քաշում,
    Ու կլկլոցով կոկորդը մաշում:
    Սևակի դաշույն-տողերն մոռացած,
    Սերունդներ էլ կան, հեչ չկարդացած,
    Մեսրոպատառից կարծես վախեցած,
    Օտար տառով է մյուսի հետ բանում,
    Ռուս կնոջ ճղած փեշերից բռնած,
    Գինու տեղ օղուց կորսված, արբած,
    Ինքնությունն է իր նա դանդա՜ղ սպանում:
    Ղափամայի տեղ ուտում է սուշի,
    Սասունցի Դավթին ոչ էլ կհիշի,
    Դուդուկի ձայնն էլ ոչինչ չի հուշի,
    Հարսանիքին էլ «հաբիբի»-ի տակ գոչում է՝ տաշի՜...
    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած,
    Քանզի տալիս ենք ամեն ունեցած,
    Ամենալավը ի ցույց ենք դնում,
    Օտարի գոռոզ աչքերը հանում,
    Իսկ ինքներս մեզ, ավա՜ղ, կործանում...
    Բայց պետք չէ’ տխրել,
    Կգա նո’ր սերունդ, կսկսի երգել,
    Ու հպարտանալ յուր երգ ու տաղով,
    Նոր պատմությունը կսկսի գրել՝
    Մեսրոպատառո’վ:
    Խալին իր նորից կկախի պատին,
    Տարազը կընտրի թուրքական լաթին,
    Ու կվերհիշի’ նա Սասնա Դավթին:
    Կգնա առաջ
    Ժամանակի մեջ,
    Բախտին ընդառաջ՝
    Կկռվի անվերջ,
    Ընդդեմ բոլորի, ու դեմ ամենի
    Պահպանելով իր ոգին ամեհի,
    Եվ Պատմությունը մեր անմահացած,
    Ու Մշակույթը մեր հավերժացած,
    Որ ողջ աշխարհն էլ իրարով անցած
    Մնա մեզանով ընդմիշտ հիացած:
    Վերջին խմբագրող՝ romanista: 21.05.2020, 06:36:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (21.05.2020)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց սուշին ախր համով ա․․․
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.05.2020), Varzor (23.05.2020), Ծլնգ (21.05.2020), Ուլուանա (22.05.2020)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սուշին ախր համով ա․․․
    Դու ղափամայի տեղը սուշի՞ ես ուտում

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ղափամայի տեղը սուշի՞ ես ուտում
    Յափնջիի տեղն էլ հուդի եմ հագնում: Ավելին ասեմ՝ չիբուխի տեղն էլ վեյփում եմ: Ապազգային տարր եմ:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.05.2020), Freeman (21.05.2020), ivy (21.05.2020), Sambitbaba (22.05.2020), Varzor (23.05.2020), Վիշապ (21.05.2020), Տրիբուն (21.05.2020)

  8. #5
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յափնջիի տեղն էլ հուդի եմ հագնում: Ավելին ասեմ՝ չիբուխի տեղն էլ վեյփում եմ: Ապազգային տարր եմ:
    Խոպան գնալու տեղն էլ այթիշնիկ կլինես ։Դ
    The cake is a lie.

  9. #6
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ամբողջ բանաստեղծության մեջ հուզեց միայն սուշին, ի՞նչ ասեմ) գործը շատ ավելի խորը ասելիք ունի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (21.05.2020)

  11. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ամբողջ բանաստեղծության մեջ հուզեց միայն սուշին, ի՞նչ ասեմ) գործը շատ ավելի խորը ասելիք ունի:
    Բա բացատրի՝ հասկանանք․․․ թե չէ սուշի ու փնթի արաբի վրա կախ ենք ընկնում, էդ խորը ասելիքը աչքներից վրիպում ա։

  12. #8
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա բացատրի՝ հասկանանք․․․ թե չէ սուշի ու փնթի արաբի վրա կախ ենք ընկնում, էդ խորը ասելիքը աչքներից վրիպում ա։
    Կարդալուց չի՞ հասկացվում) հայերի օտարամոլության, օտարահաճությա, սեփականը մոռանալու մասին ա խոսքը, սեփական մեծ մշակույթ ունենալուն զուգահեռ, բայց օպտիմիստական ավարտով:

    Դե իհարկե, ոնց կարելի ա նորագույն հայկական պոեզիայում հակադրել ղափաման ու սուշին, կամ արաբին անվանել փնթի, եթե նրանում հարգի ու ընդունված են ծլիկի մասին վիոլետգրիգորյանական գլուխգործոցները
    Վերջին խմբագրող՝ romanista: 21.05.2020, 17:24:

  13. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ, ցենտր բանաստեղծությունա, բայց ես մենակ վերնագիրը կարդացի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.05.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •