Freeman (22.05.2020), Quyr Qery (23.05.2020), Sambitbaba (22.05.2020), Varzor (23.05.2020), Բարեկամ (22.05.2020)
Ասեմ, ցենտր բանաստեղծությունա, բայց ես մենակ վերնագիրը կարդացի:
Varzor (23.05.2020)
Քննադատության տեղ չես թեղել ընկեր։ Ընենց ուժեղ վերնագիր ես դրել, որ չորս բառով սաղ հուզախառն հայրենասիրությունը փոխանցում ա ընթերցողին, էլ մնացածը կարդալու տեղ չի մնում։ Ասեմ, էս նույն վերնագրով կարաս մի քանի հատ էլ բանաստեղծություն գրես, ուղղակի համարակալես, 1, 2, 3, v.7.4 ... rev.11.2 ...
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.05.2020, 00:05:
Մարդ չգիտի էլ ոնց գրի, որ չնեղացնի, որովհետև ընդամենը ուզում եմ գրեմ, թե ինչը ինձ՝ հասարակ ընթերցողիս, դուր չեկավ։
Միանգամից ասեմ, որ ես հաստատ էսքան բառապաշար չունեմ, որ սենց սահուն գրեմ։
Բայց և ինքը գործը, բարդ չի ու շատ պարզ հասկացվում է ասելիքը ու ես վստահ եմ, որ հասկացել եմ ամբողջությամբ։
Ու ես, որպես ներսից տեսնող, իմ մաշկի վրա զգացող, էս ամենը չեմ կարողանում իրական համարել։ Ինչի պիտի հայը սուշի չսիրի, իսկ ղափամա պարտադիր սիրի, ինչն ա ձեզ ստիպում գրել թե, ողջ աշխարհը մեզնով է հիացած, դուք իրոք տենց ե՞ք մտածում։ Ինչքանո՞վ ա ճիշտ, որևէ ազգի պիտակավորել "փնթի" պիտակով, էն էլ տենց հին ու հզոր։
Մի տեղ գրում եք "Գնում միշտ առաջ
Ժամանակի մեջ,
Բախտին ընդառաջ", քիչ անց հետ եք բրդում հետ, դեպի անցյալ։
Բոլոր ազգերից վեր դասվելը, բոլորին վերևից նայելը, էս մեկը փնթի ա, էն մեկը հարբեցող ու փչացած ա, երրորդի մշակույթը ծաղրելը... Ու թե բոլորը հիացած են մեզանով, հետո էլ թե ներսում սրիկաներն են մնացել, իրական սերուցքը դրսերում ա։
Լուրջ, չեք զգում որ սա իրականությունը չի, սա ինքնախաբեության նման մի բան ա։
Բան չունեմ ասելու, շատ լավ հայրենակիցներ ենք ունեցել, ունենք ու դեռ ունենալու ենք, շատ մեծ գործեր են արվել, մեծ զոհաբերությունների գնով, բայց մի հատ քարտեզի վրա նայեք, թե ինչ ենք կարողացել բաժին պահել մեզ էս ահռելի մեծ աշխարհից, այ էս մի թիքա քարքարոտ հողն ա մեր իրական պատկերը։ Անչափ ուրախ եմ որ սա էլ կարողացել ենք մեզանով անել, բայց գլուխ գովալու համար շատ քիչ ա։
Կարճ
Կոնկրետ
Ես օքեյ եմ․․․ էհ, կներեք, հանդուրժողական և չեզոք եմ սույն ստեղծագործության հանդեպ, թերևս հեղինակը ճիշտ է ասում, ասենք Սևակը, Չարենցը, Տերյանը, կամ Աբովյանն էլ ինքնախաբեական նացիոնալիստական տաղեր ունեն, հիմա սա էլ կարող է լինել։ Հանգավորումներն ու կառուցվածքն էլ վատը չեն։
Միակ պրոբլեմը հեղինակի ապազգային մականունն է՝ բայց եթե նկատի ունի, որ Ռոմանոի ուսանողուհի է, էդ էլ կուդվի :Ճ Համ էլ կարող ա Յոհաննեսի աչքը լու՞յս...
Si vis pacem, para bellum
Ժող, բայց եկեք ընդունենք, որ խմբակային կայֆավատը բանաստեղծություն քննադատելու լավագույն ձևը չի: Էս նույն քննադատությունը առանց կայֆավատի լիներ, վստահ եմ, որ romanista–ն էլ ավելի բաց կլիներ քննադատության նկատմամբ
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինչ վերաբերում ա Ակումբում իրար ուտելուն, էդ նորմալ ա, բա իրար ուտելով ա, որ աշխարհքի ճիշտն ու սխալը ջոկում ենք։ Հա էլ իրար միս ենք ուտում, բայց վերջում ջան ենք ասում ջան ենք լսում։ Նենց որ, արխային, մենք քեզ էլ ենք սիրում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Varzor (23.05.2020)
Էդ հաստատ:
Իմ Ակումբի մուտքը հիշեցի...
Ռոմանիստա ջան, դու լավ ես պրծել...
Բայց ես էլ, օրինակ, մանանեխով սուշի շատ եմ սիրում, իսկ ղափամա կյանքումս կերած չկամ: Հիմա ես ինչ, Ակումբից փասափուսես քաշեմ ու Սևակ ու Տերյան այլևս չհամարձակվե՞մ սիրել:
Սեփական փորձից կարող եմ ասել, որ Ակումբից նեղանալու կարիք չկա: Ակումբը էն տեղն է, որը քեզ բերում-հասցնում է նրան, որ մեկ էլ տեսնում ես, որ փուքսդ թողել ես: Ու էնքան հավես է, երբ տեսնում ես, որ փուքսդ թողել ես:
Ու մի խորհուրդ. Ծլնգին ավելի լավ է, լսի, երբ պոեզիայից ես խոսում: Զգույշ, մի բարկացրու: Թե չէ կաշիդ կքերթի:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բարեկամ (22.05.2020)
բերանդ ես բացում մենակ էն ղափամա-սուշիի տողի համար արժեր․․․ ամեն անգամ էդ տողին հասնելուց ստամոքս գռգռում էր, մարդ էդ մեղեդին իրենից անկախ ուզում ա շարունակի․․․
ղափամայի տեղը ուտում է սուշի
համն էլ չի հիշի արդեն բոզբաշի,
պամիդորով ձվաՁեղն էլ, վայթե,
վաղուց ախորժակը չի քաշի․․․
տեղները ուտում է մի խախոլի բորշ,
մի ուզբեկի փլով, կամ արաբի լահմաջո,
չի զլանա վրացու հետ կիսել նույնիսկ խարչո,
սա էլ բա եղավ Հայկի ժառանգի ուտելի՞քը, տո՛․․․
boooooooom (22.05.2020)
Varzor (23.05.2020)
Ես ուսանողուհի չեմ, առհասարակ -ուհի չեմ Ռոմայի երկրպագու էի մի ժամանակ, մինչև թիմը չսարքեցին բիզնես ու հիասթափվեցի, նիկնեյմը ըտեղից ա, չեմ փոխել)
Ամեն դեպքում, ստեղ քննարկում կա, ինձ պետք են կարծիքներ և գնահատականներ, ու ես մյուս գործերիցս էլ կդնեմ, կկիսվեմ: Ես պատրաստ եմ կառուցողական քննադատության, բայց մեծ մասդ ուղղակի կայֆավատ ա լինում բանաստեղծության ու որպես հեղինակ՝ ինձ վրա, արժանանալով համապատասխան ռեակցիայիս: Եկեք բարի լինենք իրար նկատմամբ ու քննարկենք նորմալ: Ամեն դեպքում էս գործը շատ ու շատ դրական, հիացական արձագանքներ ա ստացել Ակումբից դուրս, նենց որ կարծիքները տարբեր են լինում:
Վերջին խմբագրող՝ romanista: 22.05.2020, 07:31:
Արշակ (22.05.2020)
Ռոմանիստա ջան, եթե իսկապես ուզում ես անկեղծ կարծիք, ես իմը մի նախադասությամբ կամփոփեմ․ ինձ ճիշտն ասած թվում էր/է, որ դու ես կայֆավատ լինում էդ բանաստեղծությամբ։
Իսկ եթե էդպես չի ու իսկապես կառուցողական վերլուծություն ես ուզում, դա շատ երկար կլինի, բայց վստահ չեմ, որ իմաստ ունի։
Sambitbaba (22.05.2020)
Ձևական առումով լավն ա․ հանգը՝ տեղը, ռիթմը՝ տեղը, սիրուն, չափած-ձևած: Հանգավորված պոեզիայի տիպիկ օրինակ ա:
Բովանդակային առումով եթե սկսեմ քննադատել, արյան գետեր են հոսելու, մի տեսակ չեմ ուզում:
Սուշի իրոք սիրում եմ:
DIXIcarpe noctem
boooooooom (22.05.2020), Freeman (22.05.2020), ivy (22.05.2020), romanista (22.05.2020), Sambitbaba (22.05.2020), Varzor (23.05.2020), Արէա (22.05.2020), Վիշապ (23.05.2020), Տրիբուն (22.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ