User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած

    Ու ՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է ՄԵԶՆՈՎ ՀԻԱՑԱԾ

    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած
    Խոսում ու խոսում,
    Մատնացույց անում հինավուրց ազգին,
    Ով տառապանքով ու փոշով զուգված,
    Դարերի քողով,
    Սարերի դողով
    Ակամա ստուգված,
    Զորեղ ու զուլալ Արաքսի նման
    Հոսում է, հոսում,
    Գնում միշտ առաջ
    Ժամանակի մեջ,
    Բախտին ընդառաջ՝
    Կռվելով անվերջ:
    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած,
    Մեծ Կոմիտասի տաղերով լցված,
    Սևակի դաշույն-տողերով ցնծած,
    Մեր կանանց խունջիկ խաղերով տարված,
    Գինու, կոնյակի գավերով գերված
    Մի ողջ աշխարհ է մեզնով հիացած:
    Մեր խալիների նախշերից գժված,
    Դուդուկի ձայնից քնից արթնացած,
    Ա՜խ, ղափամայից բերաններն բացած,
    Լեռներից բխող ջրից կշտացած
    Մի մե՜ծ աշխարհ է մեզնով հիացած:
    Ու մաշտոցածին այբից ապշահար,
    Մեր Սասնա Դավթի ուժից շանթահար,
    Պաղ Վարդևորի տոնից ցրտահար,
    Մի ողջ երկրագունդ մեզնով է տկար:
    Այո’, սա միշտ կար:
    Եղե’լ է ու կա’,
    Մեր մշակույթը, վաստակը վկա:
    Գնալով առաջ
    Ժամանակի մեջ,
    Բախտին ընդառաջ
    Կռվել ենք անվերջ,
    Ու պահել մերը,
    Փայփայել մերը,
    Վայրագ հոռոմից,
    Այրող պարսիկից,
    Նամազը ստիպող
    Փնթի արաբից,
    Պահել ենք անբիծ,
    Երգն ու գիրը մեր,
    Պարն ու քարը մեր,
    Դեմքն ու ծիրը մեր,
    Պահել անվեհեր:
    Եղե’լ է այսպես, ու կա է’լ այսպես՝
    Աշխարհի աչքում, Օտարի՜ աչքում:
    Թեև հենց ինքն է, ինքն էլ է գերվել,
    Մենք էլ ենք սիրում օտարին գերել,
    Մեր ունեցածը երևան բերել,
    Վատը մեզ պահել, լավը՝ նվիրել,
    Հյուրընկալ լինել, հյուրասեր լինել,
    Եղած-չեղածով հոգիներ տիրել:
    Եղե’լ է սա, կա’, բայց սա կա դրսում,
    Որ չի վրիպել աշխարհի աչքից,
    Իսկ հարցրե՞լ ենք երբևէ մեզնից,
    Ի՞նչ է մնացել, ի՞նչ կա դեռ ներսում:
    Ներսո՞ւմ...
    Տորնադո՞ ասեմ, թայֆո՞ւն, ցունամի՞,
    Մի ուրիշ երկրի մի ուրիշ քամի,
    Օտար կլիմա էր խփել ու անցել,
    Հայկյան զեփյուռից քիչ բան մնացել:
    Կոմիտասի նուրբ տաղերի տեղակ
    Հայը լսում է ամեն աղաղակ,
    Թուրքի, ազերու մուղամ է քաշում,
    Ու կլկլոցով կոկորդը մաշում:
    Սևակի դաշույն-տողերն մոռացած,
    Սերունդներ էլ կան, հեչ չկարդացած,
    Մեսրոպատառից կարծես վախեցած,
    Օտար տառով է մյուսի հետ բանում,
    Ռուս կնոջ ճղած փեշերից բռնած,
    Գինու տեղ օղուց կորսված, արբած,
    Ինքնությունն է իր նա դանդա՜ղ սպանում:
    Ղափամայի տեղ ուտում է սուշի,
    Սասունցի Դավթին ոչ էլ կհիշի,
    Դուդուկի ձայնն էլ ոչինչ չի հուշի,
    Հարսանիքին էլ «հաբիբի»-ի տակ գոչում է՝ տաշի՜...
    Ու ողջ աշխարհն է մեզնով հիացած,
    Քանզի տալիս ենք ամեն ունեցած,
    Ամենալավը ի ցույց ենք դնում,
    Օտարի գոռոզ աչքերը հանում,
    Իսկ ինքներս մեզ, ավա՜ղ, կործանում...
    Բայց պետք չէ’ տխրել,
    Կգա նո’ր սերունդ, կսկսի երգել,
    Ու հպարտանալ յուր երգ ու տաղով,
    Նոր պատմությունը կսկսի գրել՝
    Մեսրոպատառո’վ:
    Խալին իր նորից կկախի պատին,
    Տարազը կընտրի թուրքական լաթին,
    Ու կվերհիշի’ նա Սասնա Դավթին:
    Կգնա առաջ
    Ժամանակի մեջ,
    Բախտին ընդառաջ՝
    Կկռվի անվերջ,
    Ընդդեմ բոլորի, ու դեմ ամենի
    Պահպանելով իր ոգին ամեհի,
    Եվ Պատմությունը մեր անմահացած,
    Ու Մշակույթը մեր հավերժացած,
    Որ ողջ աշխարհն էլ իրարով անցած
    Մնա մեզանով ընդմիշտ հիացած:
    Վերջին խմբագրող՝ romanista: 21.05.2020, 06:36:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (21.05.2020)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց սուշին ախր համով ա․․․
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.05.2020), Varzor (23.05.2020), Ծլնգ (21.05.2020), Ուլուանա (22.05.2020)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սուշին ախր համով ա․․․
    Դու ղափամայի տեղը սուշի՞ ես ուտում

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ղափամայի տեղը սուշի՞ ես ուտում
    Յափնջիի տեղն էլ հուդի եմ հագնում: Ավելին ասեմ՝ չիբուխի տեղն էլ վեյփում եմ: Ապազգային տարր եմ:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.05.2020), Freeman (21.05.2020), ivy (21.05.2020), Sambitbaba (22.05.2020), Varzor (23.05.2020), Վիշապ (21.05.2020), Տրիբուն (21.05.2020)

  8. #5
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յափնջիի տեղն էլ հուդի եմ հագնում: Ավելին ասեմ՝ չիբուխի տեղն էլ վեյփում եմ: Ապազգային տարր եմ:
    Խոպան գնալու տեղն էլ այթիշնիկ կլինես ։Դ
    The cake is a lie.

  9. #6
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ամբողջ բանաստեղծության մեջ հուզեց միայն սուշին, ի՞նչ ասեմ) գործը շատ ավելի խորը ասելիք ունի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (21.05.2020)

  11. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ամբողջ բանաստեղծության մեջ հուզեց միայն սուշին, ի՞նչ ասեմ) գործը շատ ավելի խորը ասելիք ունի:
    Բա բացատրի՝ հասկանանք․․․ թե չէ սուշի ու փնթի արաբի վրա կախ ենք ընկնում, էդ խորը ասելիքը աչքներից վրիպում ա։

  12. #8
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա բացատրի՝ հասկանանք․․․ թե չէ սուշի ու փնթի արաբի վրա կախ ենք ընկնում, էդ խորը ասելիքը աչքներից վրիպում ա։
    Կարդալուց չի՞ հասկացվում) հայերի օտարամոլության, օտարահաճությա, սեփականը մոռանալու մասին ա խոսքը, սեփական մեծ մշակույթ ունենալուն զուգահեռ, բայց օպտիմիստական ավարտով:

    Դե իհարկե, ոնց կարելի ա նորագույն հայկական պոեզիայում հակադրել ղափաման ու սուշին, կամ արաբին անվանել փնթի, եթե նրանում հարգի ու ընդունված են ծլիկի մասին վիոլետգրիգորյանական գլուխգործոցները
    Վերջին խմբագրող՝ romanista: 21.05.2020, 17:24:

  13. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալուց չի՞ հասկացվում) հայերի օտարամոլության, օտարահաճությա, սեփականը մոռանալու մասին ա խոսքը, սեփական մեծ մշակույթ ունենալուն զուգահեռ, բայց օպտիմիստական ավարտով:

    Դե իհարկե, ոնց կարելի ա նորագույն հայկական պոեզիայում հակադրել ղափաման ու սուշին, կամ արաբին անվանել փնթի, եթե նրանում հարգի ու ընդունված են ծլիկի մասին վիոլետգրիգորյանական գլուխգործոցները
    չէ, կարդալուց մենակ պաթեթիկան ա հասկացվում․․․ վայ հա, մոռացա՝ սրտահուզությունը․․․ յանի սաղ աշխարհը մեզնով ա տառապում, մենք էլ սուշիով ու ռուսի ճեղքված փեշերով։ romanista ջան, քանի սկսել ես, նիքդ էլ կբացատրե՞ս․․․ գրաբարից մի քիչ հետ եմ ընկել, մոռացել եմ թե մեր հին հայկական ադաթներով էդ բառը ինչ նշանանակե գը։

    Հ․Գ․
    մի ընկիր «վատ պարողին ձվերն են խանգարում» ծակ տրամաբանության մեջ․ հավատա որ ստեղ վիոլետգրիգորյանական քնարից էլ են տեղյակ, սևակյանին էլ ծանոթ, քուչակ-նարեկին էլ, ու կարողանում են որակը ամպագոռգոռ դոշ-ծեծոցիներից տարբերել

    Հ․Հ․Գ․
    իդեպ սուշիիդ տողը ամենահաջողվածն էր, նենց որ մի զարմացի, որ դա ենք նկատում

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.05.2020)

  15. #10
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաթետիկան ու սրտահուզությունը, հըմ: Սևակի «Եվ այր մի Մաշտոց» ու «Քիչ ենք, բայց հայ ենք» գործերում լի՜քը պաթետիկա ու սրտահուզություն կա, ու իրան էլ են էն ժամանակ սենց ցեխը կոխել մարդիկ, որոնք երկու բառ գրելու ունակություն չեն ունեցել, նենց որ նորմալ ա, քննադատություն ա, պտի լինի:
    Ինչ վերաբերվում ա որակի մասին) ժամանակին ստեղի մասսայի որակական բազմազանության պատճառով սկսեցի քիչ մտնել Ակումբ, ու երբ էլ մի պահ մտնում եմ, նկատում եմ, որ ստեղ ոչ մի բան չի փոխվել, ուղղակի Ակումբը ավելի ա մեռել)
    Կներեք «վատ պարողիս» ամպագոռգոռ դոշ-ծեծոցին, պայց հիշեք մի բան՝ խոսալուց առաջ կարողացեք արած լինել գոնե դիմացինի արածի կեսը)) պոետ լինեիր, քննադատությունդ կընդունեի, բայց ես գրել եմ 100-ից ավել «ամպագոռգոռ դոշծեծոցի» կամ գուցե «ոչ էնքան ամպագոռգոռ ոչ էնքան դոշծեծոցի», իսկ դու, օրինակ, մոտ 3000 գրառում Ակումբում)
    Ծլնգոցով դուռը փակեմ
    Վերջին խմբագրող՝ romanista: 21.05.2020, 19:18:

  16. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաթետիկան ու սրտահուզությունը, հըմ: Սևակի «Եվ այր մի Մաշտոց» ու «Քիչ ենք, բայց հայ ենք» գործերում լի՜քը պաթետիկա ու սրտահուզություն կա, ու իրան էլ են էն ժամանակ սենց ցեխը կոխել մարդիկ, որոնք երկու բառ գրելու ունակություն չեն ունեցել, նենց որ նորմալ ա, քննադատություն ա, պտի լինի:
    Ինչ վերաբերվում ա որակի մասին) ժամանակին ստեղի մասսայի որակական բազմազանության պատճառով սկսեցի քիչ մտնել Ակումբ, ու երբ էլ մի պահ մտնում եմ, նկատում եմ, որ ստեղ ոչ մի բան չի փոխվել, ուղղակի Ակումբը ավելի ա մեռել)
    Կներեք «վատ պարողիս» ամպագոռգոռ դոշ-ծեծոցին, պայց հիշեք մի բան՝ խոսալուց առաջ կարողացեք արած լինել գոնե դիմացինի արածի կեսը)) պոետ լինեիր, քննադատությունդ կընդունեի, բայց ես գրել եմ 100-ից ավել «ամպագոռգոռ դոշծեծոցի» կամ գուցե «ոչ էնքան ամպագոռգոռ ոչ էնքան դոշծեծոցի», իսկ դու, օրինակ, մոտ 3000 գրառում Ակումբում)
    Ծլնգոցով դուռը փակեմ
    Էս ինչ պորտս տեղը դնել դրեցիր, դու հպարտ հայորդի պոետ Բայց համենայն դեպս ասեմ՝ իմ պոետ լինել-չլինելուց անկախ․ դու գրո՞ւմ ես ուրիշ պոետների համար, թե՞ ընթերցողների։

    Ու մի բան էլ չհասկացա․ թե այդքան վատն ա Ակումբը, քո էս գլուխգործոցը ինչո՞ւ ես բերում էս կիսամեռ անորակ ավերակների մեջ ապականում։

    Դուռդ էլ դեռ մի փակի, այլ փորձի հասկանալ, թե քեզ ինչ են ասում․․․ քո ասածն ունի արժեք՝ օտարամոլություն ես տեսնում, ու ուզում ես լավատեսական հավատք արտահայտես, որ օտարամոլությունից հետ ենք գալու մեր լավը գնահատելուն։ Բայց այդ ասածդ պարուրել ես էն մակարդակի պաթետիկ «ողջ աշխարհն է մեզնով հիացած» ու օտարություններին նվաստացնելով, որ ասելիքդ լրիվ փուչ ա լինում։ Էհ իմա՞ստը․ թե քո մունաթը օտարամոլության մասին էր, հենց դա ասա, ոչ թե այդ օտարություններին քրֆի, մերն էլ սարքի հալամ աշխարհի մարգարիտ։ Համեմատիր քո շատ սիրած սևակյան «Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել, Բայց ուրիշներին մի՜շտ հարգելով»-ի հետ։

    Ու սա դեռ իմաստայինն էր․․․ քնարական որակները թողեմ քո բազմավաստակ պոետիկ ճաշակին։

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.05.2020), Sambitbaba (22.05.2020), Շինարար (22.05.2020), Ուլուանա (22.05.2020)

  18. #12
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այդ ասածդ պարուրել ես էն մակարդակի պաթետիկ «ողջ աշխարհն է մեզնով հիացած» ու օտարություններին նվաստացնելով, որ ասելիքդ լրիվ փուչ ա լինում։ Էհ իմա՞ստը․ թե քո մունաթը օտարամոլության մասին էր, հենց դա ասա, ոչ թե այդ օտարություններին քրֆի, մերն էլ սարքի հալամ աշխարհի մարգարիտ։
    Այ, շատ կուզեի, որ կոնկրետ քո ասածից էս մեջբերածս միտքդ գնայիր ու ասեիր Տերյանին, իրա «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ը ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելուց հետո, շատ կուզեի))
    Մերի հանդեպ պաթետիկա կա բոլոր մեր բանաստեղծների առանձին գործերում (ասենք հենց նոր հիշեցի Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն), օտարություններին նվաստացնող գործ մեր մեծամեծերից մի քանիսից արդեն մեջբերել եմ)
    Ուղղակի ես սենց եմ հասկանում, Ծլնգ ջան, իրանք Սևակ, Տերյան ու Չարենց են, իսկ ես (բացարձակ չեմ համեմատվում իրանց հետ, չունեմ էդ բարոյական իրավունքը) ընդամենը դեռ մի նոունեյմ եմ, որին գրածի համար կարելի ա հոշոտել)) տենց ա, նորմալ ա) էլի եմ ասում, մեծերին էլ են ցեխը կոխել, դա անխուսափելի ա)
    Ուղղակի ստեղծագործող մարդուն քնադատելուց դա կարելի ա անել կոնկրետ ու կառուցողական, ոչ թե հեգնելով, կամ լավագույն տողի մասին ձեռ առնելով) պաթետիկան դուր չի՞ գալիս, սրտահուզությունը դուր չի՞ գալիս, քննադատեք, բայց նորմալ) մի գաղտնիք բացեմ, Ծլնգ ջան, քեզ կարող ա դուր չի գալիս, բայց կողքինիդ գալիս ա, լինում են տենց բաներ

  19. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, շատ կուզեի, որ կոնկրետ քո ասածից էս մեջբերածս միտքդ գնայիր ու ասեիր Տերյանին, իրա «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ը ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելուց հետո, շատ կուզեի))
    Մերի հանդեպ պաթետիկա կա բոլոր մեր բանաստեղծների առանձին գործերում (ասենք հենց նոր հիշեցի Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն), օտարություններին նվաստացնող գործ մեր մեծամեծերից մի քանիսից արդեն մեջբերել եմ)
    Ուղղակի ես սենց եմ հասկանում, Ծլնգ ջան, իրանք Սևակ, Տերյան ու Չարենց են, իսկ ես (բացարձակ չեմ համեմատվում իրանց հետ, չունեմ էդ բարոյական իրավունքը) ընդամենը դեռ մի նոունեյմ եմ, որին գրածի համար կարելի ա հոշոտել)) տենց ա, նորմալ ա) էլի եմ ասում, մեծերին էլ են ցեխը կոխել, դա անխուսափելի ա)
    Ուղղակի ստեղծագործող մարդուն քնադատելուց դա կարելի ա անել կոնկրետ ու կառուցողական, ոչ թե հեգնելով, կամ լավագույն տողի մասին ձեռ առնելով) պաթետիկան դուր չի՞ գալիս, սրտահուզությունը դուր չի՞ գալիս, քննադատեք, բայց նորմալ) մի գաղտնիք բացեմ, Ծլնգ ջան, քեզ կարող ա դուր չի գալիս, բայց կողքինիդ գալիս ա, լինում են տենց բաներ
    Որ շատ երկար-բարակ էս թեման չծեծենք, արի մի հատ տող բեր քո ասածներից, որտեղ ասենք «փնթի արաբ»-ին համարժեք նվաստացում կա։ Ու հլը որ դու ես մեծերի հետ համեմատվում, մենք քեզ ոչ Սևակից ենք ցածր դրել, ոչ Տերյանից, ոչ էլ Չարենցից։ Հա, հավանաբար եթե Սևակը այսօր գար քոնին համարժեք մի բան գրեր, իրեն էլ կասեի՝ միտքդ պարզեցրու, ասելիքդ ասա, ոչ թե մունաթ արի։

    Իսկ կառուցողական ասելիքի համար կառուցողական լսող ա պետք, ոչ թե մունաթ եկող, թե բա գործը ավելի խորն ա, իսկ դուք մենակ սուշին եք ընդունակ տեսնելու։ Ու սուշիի մասին ասածս հեչ էլ ծաղրանք չէր․ իսկապես շատ ցայտուն ա այդ ղափամայի հետ համեմատությունը, ու դա ա հիշողության մեջ մնացել գործը երեք անգամ ընթերցելուց հետո (դե մեկ էլ բփնթի արաբն ու ռուսի ճղված փեշերը, բայց դե դրանք իմ աչքին բանաստեղծության որակը գցում են, ոչ թե ավելացնում, իսկ սուշին հավեսին պատկերավոր տեսարան ստեղծեց, որ մեր խրոխտ դդմափլավը՝ համով-հոտով ու մնացած ամեն ինչով, մարդ թողել անցել ա ծովախոտով փաթաթված բրնձա-ծովամթերքային կոլոլի)։

    Կողքինիս դուր գալ-չգալու մասին էլ բան չեմ ասել․․․ հա, կարող ա մենակ ես եմ սենց բզիկ, իսկ հալամ աշխարհը քո գրածով հիացած ա, բայց դա դեռ չի նշանակում, որ քննադատական խոսքին պիտի արձագանքես նենց, ոնցոր արձագանքեցիր։ Իսկ թե պատրաստ չես քննադատություններին, էլի չեմ հասկանում այստեղ բանաստեղծությունը դնելուդ իմաստը՝ միայն ծափերի՞ էիր սպասում։ Ինչևէ, քեզ նորանոր ստեղծագործական հաջողություննե՜ր։

    Հ․Գ․
    Պաթետիկայի իմաստով էլ մոռացա ասելիքս գրել․․․ մի բան ա ասել «մեր նման չկա», և լրիվ ուրիշ՝ «ամբողջ աշխարհը հիացած ա մեզնով»։ Առաջինը ցույց ա տալիս մարդու սիրահարվածությունն յուրայինին, իսկ երկրորդը՝ աշխարհին անտեղյակություն, որտև աշխարհի գերակշռող մեծամասնությունը հայ-ու-հայաստանի մասին ոչ լսած կա, ոչ էլ տեղը գիտի։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 21.05.2020, 21:47:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.05.2020), Varzor (23.05.2020), Շինարար (22.05.2020), Ուլուանա (22.05.2020)

  21. #14
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննադատությանը պատրաստ եմ, հեգնական քննադատությունը դուր չի գալիս)
    Էլի ասեմ՝ Տերյանի՝ վայրի արջի ցեղերի հոգիները ծույլ և օտար էին, օրինակ
    Հայերի գովքն էլ գովք էր գնա գալիս եմ)
    Աշխարհի գերակշռող մասը առհասարակ անտեղյակ ա աշխարհից, եթե տենց վերցնենք, քանի որ, ինց ասել ա Էդգար Պոն՝ մարդկանց մեծամասնությունը հիմարներ են) բայց՝ աշխարհում լավ էլ տեղյակ են Կոմիտասից էլ, Սարյանից էլ, հայուհիների գեղեցկությունից էլ, ջրիցդ էլ և այլն) ղափաման էլ ազերները շատ կուզեին իրանցով անեին, ոնց որ շատ ու շատ այլ հայկական արժեքներ) իսկ «ողջ աշխարհն է մեզնով հիացած»-ը նույն էֆֆեկտն ունի, ոնց «մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ը, ընդամենը) ու պետք չի կառչել կոնկրետ տողից, մանավանդ եթե, ոնց հասկացա, ուղերձը ընկալվել էր)
    Ի դեպ, էս գործը գրվել ա Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմը հերթական անգամ կարդալուց, ու գիշերը 4-ին յութուբում նույն պոեմը հոյակապ ասմունքով լսելուց ու ոգեշնչվելուց հետո) նենց որ անհնար էր առանց մի քիչ պաթոսի ու սրտահուզության

    Ինչ վերաբերում ա Ակումբի մասին ասածս էն մտքին, տասը տարի ա գրանցված եմ, երբ մտնում եմ, ստեղի ժողովուրդը իրար ա ուտում) դե հայ ենք չէ բա) ուղղակի հիմա Ակումբ մտնողները կատաստրոֆիկ քչացել են ու իրար ուտելը հետը)

    Հ.Գ. Ու այո, հիացած են, քանի որ պարսիկի հետ խոսում ես, անգլիացու հետ խոսում ես, ռուսի, իտալացու հետ խոսում ես, անդադար քո ազգի հյուրասիրությունից, ունեցածը դեմները շարելուց ա խոսում, քո համով խոհանոցից ու ազգային երաժշտությունից ա խոսում) հաստատ մենակ ինձ չեն հանդիպել տենց օտարերկրացիներ էլի)
    Վերջին խմբագրող՝ romanista: 21.05.2020, 22:08:

  22. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ես գրել եմ 100-ից ավել «ամպագոռգոռ դոշծեծոցի»
    Հորս արև ?

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (23.05.2020)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •