Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց այդ ասածդ պարուրել ես էն մակարդակի պաթետիկ «ողջ աշխարհն է մեզնով հիացած» ու օտարություններին նվաստացնելով, որ ասելիքդ լրիվ փուչ ա լինում։ Էհ իմա՞ստը․ թե քո մունաթը օտարամոլության մասին էր, հենց դա ասա, ոչ թե այդ օտարություններին քրֆի, մերն էլ սարքի հալամ աշխարհի մարգարիտ։
Այ, շատ կուզեի, որ կոնկրետ քո ասածից էս մեջբերածս միտքդ գնայիր ու ասեիր Տերյանին, իրա «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ը ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելուց հետո, շատ կուզեի))
Մերի հանդեպ պաթետիկա կա բոլոր մեր բանաստեղծների առանձին գործերում (ասենք հենց նոր հիշեցի Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն), օտարություններին նվաստացնող գործ մեր մեծամեծերից մի քանիսից արդեն մեջբերել եմ)
Ուղղակի ես սենց եմ հասկանում, Ծլնգ ջան, իրանք Սևակ, Տերյան ու Չարենց են, իսկ ես (բացարձակ չեմ համեմատվում իրանց հետ, չունեմ էդ բարոյական իրավունքը) ընդամենը դեռ մի նոունեյմ եմ, որին գրածի համար կարելի ա հոշոտել)) տենց ա, նորմալ ա) էլի եմ ասում, մեծերին էլ են ցեխը կոխել, դա անխուսափելի ա)
Ուղղակի ստեղծագործող մարդուն քնադատելուց դա կարելի ա անել կոնկրետ ու կառուցողական, ոչ թե հեգնելով, կամ լավագույն տողի մասին ձեռ առնելով) պաթետիկան դուր չի՞ գալիս, սրտահուզությունը դուր չի՞ գալիս, քննադատեք, բայց նորմալ) մի գաղտնիք բացեմ, Ծլնգ ջան, քեզ կարող ա դուր չի գալիս, բայց կողքինիդ գալիս ա, լինում են տենց բաներ