Չգիտեմ ինչքանով ա ճիշտ էս մոտեցումը, բայց/իսկ չի՞ կարելի օգտագործել բնագրի չար ոգու հայկական տարբերակը, որին կարծես չարադև են անվանում։
Լաստարքան կամ լաստենու արքան հայ ընթերցողին չի տալիս էն ասոցիացիան, ինչի մասին որ բանաստեղծությունն ա, ու Հայկի սպառիչ բացատրությունն էլ, ցավոք, չի կցվում բանաստեղծությանը։
Էրլկինգ-ի դեպքում, էլի ասոցիացիան աղոտ ա, մյուս կողմից էլ օտարահնչություն ա մտցնում թարգմանության մեջ, մինչդեռ բանաստեղծության կոնտեքստում էրլկինգը ավելի շուտ ոչ թե անուն ա որպես ներկայացված, այլ երևույթ, իսկ երևույթները մեծ մասամբ թարգմանելի են լինում ինչ-որ համարժեքով՝ առկա տվյալ լեզվում/մշակույթում։
Էջանիշներ