User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ակտիվ կինեզոթերապիայի Բուբնովսկու մեթոդը

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակտիվ կինեզոթերապիայի Բուբնովսկու մեթոդը

    Էս թեման պետք է բացեի մոտ ինը տարի առաջ։ Բայց անգամ հիմա, երբ կարանտինի շնորհիվ ազատ ժամանակս ավելի շատ է հասկանում եմ, որ պատրաստ չեմ թեման բացել էն ֆորմատով որի մասին էսքան տարի մտածում էի։ Ես ցանկանում էի ամեն մի վարժությունը բացի վիդեոյով ցույց տալուց նաև բացատրեի թե ինչպես պետք է անել։ Բայց ես պատրաստ չեմ դա անել։ Ուղղակի կդնեմ վիդեոները։ Պարզապես մի քանի՝ իմ կարծիքով կարևոր մտքեր.

    1. Ամեն մի վարժություն տեղադրում եմ առանձին վիդեոյով, դրա համար էլ թեմայում կլինեն լիքը վիդեոներ
    2. Վիդեոները տեղադրում եմ այն հերթականությամբ որը ռեկոմենդացիա է անում Բուբնովսկին
    3. Վարժությունները բաժանված են երկու մասի. 1) ինտենսիվ վարժություններ; 2) растяжка (այս բառի իմ իմացած ու գտած հայերեն տարբերակները շատ անբնական են հնչում)։ Սկզբում հարկավոր է սովորել և ընտելանալ ինտենսիվ մասին։ Հետո կարելի է անցնել երկրորդ մասին։ Ընդհանրապես իդեալական է երկու մասերը անել մեկ օրվա ընթացքում։ Բայց ժամանակի ու նագռուզկայի հետ կապված կարող է դժվար լինել։ Ընտրեք ձեզ հաճելի գրաֆիկ և նագռուզկայի աստիճանը։
    4. Ես բժիշկ չեմ։ Սա ոչ թե շաբլոնային անսիրտ, պատասխանատությունից խուսափող մեկնաբանություն է, այլ պարզապես փաստի արձանագրում և մեծ ցանկություն՝ բերել օգուտ և ոչ թե վնաս։ Ինքներդ որոշեք, խորհրդակցեք մասնագետների հետ՝ զբաղվել այս վարժություններով թե ոչ։ Կոնկրետ ինձ ահավոր շատ օգնել և օգնում են։ Բայց էլի եմ կրկնում, ես կոմպետենտ չեմ այս հարցում պարզապես կիսվում եմ ինֆորմացիայով և վիդեոներով։
    5. Բուբնովսկու մասին ինֆորմացիա կարող եք ստանալ տարբեր աղբյուրներից։ Այդ աղբյուրներից մեկն էլ իր պաշտոնական կայքն է. http://www.bubnovsky.org/
    6. Անձամբ ես սկսել եմ օրեկան տասնհինգ րոպեյով։ Կամ ամեն վարժությունը 5 անգամ կատարելով։ Այսպիսով տասնհինգ րոպեյվա մեջ կարող եք հասցնել մոտ 10-15 վարժություն։ Ամեն օր ավելացրեք մի քանի նոր վարժություններ՝ հների հետ մեկտեղ։ Շատերի մոտ ամբողջ առաջին մասը տևում է 30 րոպե՝ ամեն վարժությունը 10 անգամ անելու դեպքում։
    7. Այն վարժությունները որոնք պետք է անեք ծնկաչոք (գիտեմ, որ կարա այլ ասոցիացիաներ առաջացնի էս բացատրությունս, բայց ամեն դեպքում....), ծնկաչոք վարժությունների դեպքում անպայման հոգ տարեք որ ծնկների տակ շատ փափուկ լինի։ Այդ նպատակով ոմանք փոքր բարձիկներ են օգտագործում, որոնք դնում են ծնկների տակ։ Ես Դոմինիկյանում չեմ գործածում նման բաներ, քանի որ կարող եմ տրոպիկական պարտեզում խոտի վրա անել վարժությունները (սա գրել եմ լոպազանալու համար)։ Բայց շատ կարևոր է, որ ծնկները չցավան և կոմֆորտ լինի։
    8. Զգույշ եղեք ինտենսիվության հարցում։ Պետք չի այնքան արագ անել, որ շնչներդ կտրվի ու ձեզ վատ զգաք։ Այո՛, այս վարժությունները պետք է արվեն արագ, սակայն չափավոր։ Կարդիո էֆեկտ կարող տալ։ Դա նորմալ է։
    9. Մկանային ցավերն էլ նորմալ են։ Սկզբի մեկ-երկու շաբաթը ես քայլում էի փայտից սարքած զոմբիի պես։ Բայց հետո ձեզ լրիվ ուրիշ մարդ կզգաք։ Ինչպես նորածին։ Վարժությունները երկու մասերը միասին անելու վերջում հնարավոր է ունենաք այն տիեզերական զգացողությունը, որ դուք չունեք մարմին։ Իմ մոտ պարբերաբար լինում է այդ զգացողությունը, որ կարծես մարմնից դուրս եկած լինես։ Պատճառը այն է, որ ոչ մի տեղդ չի ցավում ու չի անհանգստացնում (քանի տաք ես....)
    10. Եթե սկսեք կանոնավորաբար զբաղվել սրանով, ապա ժամանակի ընթացքում ձեզ մոտ կհայնտվեն առավել սիրելի վարժություններ։ Առանձին վիդեոներով դնելը շատ հեշտացնում է ձեր գործը։ Ձեզ ուղղակի մնում է հիշել ձեր սիրած վարժությունները համարներով։
    11. Վարժյությունները ամենալավը անում է էն բլոնդինկա փոքր, նիհար աղջիկը։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք թե ինքը ինչպես է անում։ Իրեն հաճախ են ցույց տալիս։
    12. Եվ վերջում. ոչ մեկը չի պնդում որ սա Բուբնովսկու ստեղծած վարժություններն են։ Այս վարժություններից շատերը, եթե ոչ բոլորը, վերցված են տարբեր մարմնամարզական տեխնիկաներից, յոգայից և այլ տեղերից։ Ես սա ընկալում եմ որպես վարժությունների հավաքածո։ Հեղինակը ինձ համար կարևոր չէ։
    13. Եվ ամենավերջում. Բուբնովսկու ելույթները մի լսեք։ Կա մեծ վտանգ որ ինքը կարա ահավոր ձևի ազդի ձեր ներվայն համակարգի վրա։ Ու հա, ինքը բիզնեսմեն ա նաև ով գումար ա աշխատում իրա մեթոդը վաճառելով։ Դրա համար պարզապես կենտրոնացեք այս վարժությունների վրա։


    Սրանք էն հիմնական կարևոր կետերն էին։ Հիշե՛ք. սկսեք օրեկան 10-15 րոպե տրամադրելով։ Ու կամաց կամաց շատացրեք։ Մինչև լրիվ առաջին մասը կարողանաք հանգիստ անել։ Կամ՝ համեմատաբար հանգիստ։ Ձեր հարմարավետության համար բաժանում եմ օրերի՝ օրեկան 10 վարժություն։ Դուք սա կարաք կիսեք հինգի կամ կարող եք ավել անել։ Սա զուտ Ակումբի ֆորմատին հարմար լինելու համար եմ գրում, որ մի գրառման մեջ շատ վիդեոներ չլինեն։

    Ձեզ բոլորին առողջ և ամուր ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԲԱՆԱԿԱՆ վիճակ եմ մաղթում!

    ===============================
    Սա էլ մի տարվա առաջվա Անկապ օրագրում կատարածս գրառումը այս թեմայի հետ կապված։

    Ութ տարի առաջ որոշել էի Ակումբում մի թեմա բացեի մարմնամարզության կոնկրետ մի ձևի մասին։ DVD-ով ունեի վարժությունները։ Վերցրել էի ու կտրատել էի էնպես, որ ամեն մի վարժությունը առանձին վիդեո լինի ու տեղադրել էի Յութուբում բացած նոր ըքաունթում (ոչ իմ հիմնականում), էն նպատակով, որ հետո Ակումբում թեմա պիտի բացեմ ու ամեն մի վարժությունը բացատրեմ ու դնեմ վիդեոն։ Ես ժամանակին լուրջ խնդիրներ ունեի մեջքի հետ կապված ու էդ վարժությունների շնորհիվ շատ լավ էի ինձ զգում բոլոր առումներով։ Կարծում էի, որ շատերին հետաքրքիր կլինի։ Շատ էի ուզում կիսվել։

    Դա էն ժամանակն էր, երբ նոր էի տեղափոխվել Դոմինիկյան։ Հետո նոր գործ, լիքը աշխատանք և այլն ու այդպես էլ մինչև էսօր թեման բացված չի։

    Երեկ պատահաբար հիշեցի էդ Յութուբի աքաունթի մասին ու որոշեցի մտնել տեսնել ինչ վիճակ ա էնտեղ։ Ու ուղղակի ապշեցի ՝ տեսնելով, որ 3.500.000-ից ավել այցելություններ ու դիտումներ են եղել էդ ըքաունթում։ Իսկ վիդեոների դիտումների քանակը սկսվում է 26.000-ից մինչև 244.000։

    Ու դա էն դեպքում, որ բացարձակապես ոչ մի տեղ հղում որևէ վիդեոի չեմ դրել ու ոչ մի աշխատանք չեմ տարել ըքաունթի վրա ՝ բացի վիդեոները ափլոդ անելուց։

    Ասածս ի՞նչ ա։ Ես էլ չգիտեմ..... Ուղղակի ուզեցա կիսվել։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.05.2020), Sambitbaba (17.05.2020), Աթեիստ (17.05.2020), Արշակ (17.05.2020), Ծլնգ (18.05.2020)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 1



    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 1


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 2


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 3


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 5


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 6


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 7


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 8


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 9


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 10

  4. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 1


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 11


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 12


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 13


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 14


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 15


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 16


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 17


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 18


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 19


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 20

  5. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 1


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 21


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 22


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 23


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 24


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 25


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 26


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 27


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 28


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 29


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 30

  6. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 1


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 31


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 32


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 33


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 34

  7. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 2


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 1
    Սրա վիդեոն չկա։ Նստում եք։ Ոտքերի թաթերը կպցնում եք իրար և փորձում եք մեջքը ձգելով գլուխը կպցնել ոտքի մատներին։

    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 2
    Կրկին նստած, մեկ ոտքը ծալում ենք այնպես, որ թաթը կպնի пах-ին։ Իսկ մյուս ոտքը ուղիղ ձգված է։ Փորձում եք մարմնով պառկել այդ ձգված ոտքի վրա այնպես, որ ձեռքեռով կարողանաք բռնել ձգված ոտքի մատները։

    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 3


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 5


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 6


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 7


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 8


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 9


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 10

  8. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 2


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 11


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 12


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 13


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 14


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 15


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 16


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 17


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 18


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 19


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 20

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (18.05.2020)

  10. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,799
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՍ 2


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 21


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 22


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 23


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 24


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 25


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 26


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 27


    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 28

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (18.05.2020), Արշակ (Այսօր)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •