Պանյատների հեղափոխություն
Ի սկզվաբնե պետք է հասկանալ, որ բառերի ընտրությունը շատ կարևոր է գործունեության ծավալման համար։ Մենք շատ հաճախ խոսում ենք գաղափարների ներդրման կամ հեղափոխության մասին, բայց մեր երկրում դեռ վաղ է գաղափարներից խոսել, իսկ պանյատների ու գաղափարների մեջ հսկայական տարբերություն կա(մեր հասարակության մեջ) : Պանյատը պետքա փոխենք, մշակենք ու պարարտ հող ստեղծենք, որ այն վերածվի գաղափարի։ Իմ սեփական ընկալումներում չկա երազածին մոտ պետություն, քանի որ հիմնաքարը մարդն է, իր բոլոր դրական և բացասական կողմերով, սակայն տարբերությունը պետությունների մեջ հսկայական է։ Մնեք բոլորս հասկանում ենք ՀՀ-ի բարդ իրավիճակի մասին, շատերս ընդունում ենք կրթությունը որպես ելք, բայց էս շատ քիչա, չափազանց քիչա։ Իրականում Յոհաննեսը պայմանական կերպար է, որին պետքա ծնեն նվիրյալները-մի քիչ պարզաբանեմ էլի, մեզ զարգացման համար անհրաժեշտ են նվիրյալներ, մարդիկ ովքեր պատրաստ են կատարել պանյատների հեղափոխությունը,պետքա պետականամետ մտածողությունը տարածել, որը պետք է զերծ լինի պաթոսից ու հիմված լինի մաքուր տրամաբանության վրա։ Իրականում նվիրյալներ բառը շատ ճիշտա ընտրված, քանի որ էդ հսկայական պատասխանատվություն է ու իրենից ենթադրում է ապրելակերպի փոփոխություն, էն երազած անհատական կայֆերի քչացում կամ ի սպառ վերացում ու ամեն օր իր սեփական օրինակով և հասարկության մեջ պանյատներ փոխելով, առանց վախի, երբեմն ներկայիս պանյատների օգնությամբ։ Մի անգամ Արշակը ասեց, որ Հայաստանա ուզում գա, քանի որ ստեղ լիքը նոր բան կա անելու, որ առաջինը անես, լիքը բացելու դռներ կան։
Բայց օբշի գիտեմ, ինչե՞ր եմ ասում բլյա, կարևորը ամեն մեկիս փորը կուշտ լինի, հանգիստ լռվենք մեր համար, գնանք դրսները ֆռֆռանք ու գիշերները մեր սիրածնեին գրկած քնենք, եվրո լուսամուտ դնենք, որ դրսի շուխուռը չլսվի, աջերս քաշենք հով լռվենք, մի օր էլ, որ շառի մեջ ընկենք․ դե աստված ի սկզբանե տենց էր ուզել, մենք ի՞նչ․․․․
Ես որ կուզեմ քննարկումներ լինեն, ես հեծանիվ չեմ հայտնագործում, էս մտքերը բոլորը կարան ասեն, բայց կարանք փորձենք հասկանալ խնդիրը, խանգարող հանգամանքները, մեկա վերջի վարյանտը հա էլ կա





Մեջբերել
Ինքդ արդեն նկարագրեցիր, որ ոյւրաքանչյուրը անձնական խնդիրների լուծումով է զբաղված։ Պետականամետ ենք մենակ կենաց ասելուց և այլ ազգերին փնովելուց։
Էջանիշներ