Թեմայի անունն ուզում էի դնել «Կովիդ19-ային անեկդոտներ», բայց մտածեցի, որ հաջորդ համաճարակի ժամանակ մարդիկ դեռ ինտերնետ կունենան․․․
----------
Մեր կեսը այս կարանտինից դուրս էն գալու որպես հրաշալի խոհարարներ, իսկ մյուս կեսը՝ հարբեցողներ։
----------
Առայժմ փորձում եմ սովորություն դարձնել պահել սոցիալ հեռավորությունը ... սառնարանից:
----------
Էս տարի չգիտենք Ծննդյան Տոները որտեղ նշենք, հյուրասենյակում, թե՝ ննջարանում:
----------
Առավոտյան նկատեցի, որ հարևանս խոսում է իր կատվի հետ: Ակնհայտ էր, որ նա կարծում էր, թե իր կատուն հասկանում է իրեն: Էկա տուն, պատմեցի շանս, միասին լավ ծիծաղեցինք:
----------
Էսօր էլի գնացի այս ռեստորանը, որ Խոհանոց է կոչվում: Պատկերացնու՞մ եք, դու պիտի վերցնես բոլոր բաղադիչները ու ինքդ քո ճաշը սարքես, չեմ հասկանում, թե ոնց են սրանք դեռ բիզնեսի մեջ մնում:
----------
Մարմինս էնքան օճառ ու ախտահանիչ է ներծծել, որ չիշիկ եմ անում, զուգարանակոնքը մաքրվում է:
Էջանիշներ