User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Լույս բերողը

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լույս բերողը

    Եթե ոմանքդ հավես ունեք և կուզեիք ձեր մտքերով կիսվել էս թեմայի շուրջ՝ մեծ հաճույքով կկարդամ ձեր մտորումները:

    Թեման Լյուցիֆերի և Լյուցիֆերիզմի մասին է:

    Լույս բերող , լուսավորող, ընկած հրեշտակ և այլ անվանումներ մի կերպարի շուրջ, ում քրիստոնեական եկեղեցիներն ու մասնավորապես աստվածաշունչն ուղղակիորեն ասոցացնում են սատանայի և չարքի հետ: Թեև նրանցից քչերը գիտեն լյուցիֆերիզի մասին, որպես փիլիսոփայական ուղղություն, այլ ոչ թե կրոն և/կամ պաշտամունքի առարկա, նամանավանդ որպեր չար ուժ և քրիստոնեական եկեղեցու միակ հակառակորդ, լյուցիֆերի կերպարն ամեն տեղ ներկայացվում է բացասական շողի ներքո:

    Ո՞վ է ըստ ձեզ Լյուցիֆերը ու ի՞նչն ա վերջիվերջո էդ տղու ուզածը ( )

    Լյուցիֆերիզմի հիմնական սկզբունքները ստորև.

    1. Գիտելիքի ու գիտության փառաբանում , որոնք օգնում են մարդուն ավելի լավ ճանաչել ինքն իրեն ու իր շրջապատը:

    2. Բոլոր տեսակի դոգմաներին չենթարկվելու ինտելեկտուալ ունակության զարգացում և անկախություն ամեն տեսակի կրոնական անազատություններից: Աշխարհիկության կարևորում:

    3. Մարդ արարածի համերաշխությունն իր կողքինների հետ և միասնականությունն՝ օգնելու, սատարելու միմյանց դժվար պահերին, միասին զարգանալու դեպի կատարյալ տնտեսական և իրավական հավասարություն:

    4. Ագնոստիքության քարոզչություն:

    Սրանք քիչ թե շատ էն կետերն են, որոնք Լյուցիֆերիզմի սկզբունքների համառոտ նկարագիրն են տալիս:

    Ինչո՞վ ա տարբերվում Լյուցիֆերը սատանայից և ինչու՞ ա աշխարհիկություն ու համերաշխություն քարոզող մի փիլիսոփայական ուղղություն կոչվում ընկած հրեշտակի անունով:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.04.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,846
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր մեծ թեմա է: Կարծում ես, շատե՞րը դրա հավեսն ունեն... Կարելի էր, իհարկե, զրուցել այդ մասին, բայց չեմ կարծում, թե զրուցակիցներ կգտնվեն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր մեծ թեմա է: Կարծում ես, շատե՞րը դրա հավեսն ունեն... Կարելի էր, իհարկե, զրուցել այդ մասին, բայց չեմ կարծում, թե զրուցակիցներ կգտնվեն...
    Ինձ հետաքրքիր կլինի կարդալ մտորումներդ էս թեմայով:
    Ո՞վ ա Լյուցիֆերն ըստ քեզ: Արդյո՞ք իրեն մեր աշխարհի տիրակալ համարելը ուղղակիորեն նշանակում ա հավատալ բազմաստվածությա՞ն: Իմ ճանաչաց բոլոր լյուցիֆերականները բազմաստվածությանն են հավատում ու կարծում են որ Լյուցիֆերից վեր կան նաև շատ ուրիշ ավելի կատարյալ աստվածներ: Դե ինքը ոչ կատարյալ ա էլի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.04.2020)

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,846
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե ինչ են համարում լյուցիֆերականները, դա իրենց գործն է, Ադամ ջան: Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ այդ ուղղությանը: Դրանք նույն սատանիստնե՞րն են, թե ոչ: Եթե այո, կարելի է Բային հարցնել, նա լավ կիմանա:

    Իմ վերաբերմունքը հարցին:

    Լուցիֆերը աստված չի և երբեք չի էլ եղել: Նա՝ Աստծո ամենասիրելի և ամենամոտ, եկ այսպես անվանենք, հրեշտակն էր, և դրա ապացույցն է այն, որ Աստված նրան տվեց Լույս Բերող, Լույս Կրող անունը:
    Եվ ինչպե՞ս պատահեց, որ այդ ամենասիրելի հրեշտակը դարձավ Աստծո թշնամին, և ինչպե՞ս պատահեց, որ Աստված իր թշնամուն անվանեց Լույս Բերող: Եթե ծուռը նստենք, դուզը խոսենք, պետք է Հուդա անվաներ այդ դավաճանին, ճի՞շտ է...
    Այդպես ասում են տերտերները: Բայց այդպե՞ս է դա արդյոք...

    Եկ մի փոքր շեղվենք ու հարցադրենք. իսկ դավաճա՞ն էր արդյոք Հուդան...
    Եթե Հիսուսի նախասահմանումն էր խաչ բարձրանալը, ինչ-որ մեկը պե՞տք է օգներ նրան այդ անել, թե ոչ: Ինչպե՞ս... Եթե ուշադիր կարդաս Հուդայի ավետարանը, կտեսնես, որ Հուդան, լինելով Հիսուսի ամենասիրելի աշակերտը, ուղղակի հանձնարարություն է ստանում Հիսուսից՝ դավաճանել իրեն:
    Բայց եթե համարենք, որ ճիշտ է աստվածաշնչյան տարբերակը... որ Հուդան իրոք դավաճան էր... այդ դեպքում ուրեմն պետք է ընդունենք այն փաստը, որ Հիսուս նախապես գիտեր, որ Հուդան իրեն դավաճանելու է, ճի՞շտ է: Եվ եթե իրենք պետք չէր այդ դավաճանությունը, ինչու՞ դրանից չխուսափեց:

    Լավ, վերադառնանք մեր թեմային:
    Եթե Հիսուս գիտեր, որ Հուդան իրեն դավաճանելու է, ինչ ես կարծում, գիտե՞ր արդյոք Աստված, որ իրեն դավաճանելու է Լյուցիֆերը... Իհարկե գիտեր, չէ՞ որ Աստված է: Հիսուսը կարող էր իմանալ, իսկ ինքը՝ ո՞չ... Եվ ուրեմն ինչու՞ Լույս Բերող... Եվ այդ Լույս Բերող/Կրողը դառնում է ոչ շատ, ոչ քիչ, այլ Մթի Իշխան:


    ...Սկզբում էր Բանը: Ոչ թե Խոսքը, այլ Բանը: Աբսոլյուտը: Արարիչը: Կամ՝ Լույսը: (Կոպիտ ասած: )
    Եվ մի անգամ այդ Լույսը որոշում է հասկանալ (ճանաչել), թե ինչ ասել է Լույս. "Օք, ես գիտեմ, որ ես՝ լույս եմ, բայց լույսն ի՞նչ բան ա"... Որովհետև, եթե լույսից բացի ուրիշ ոչինչ գոյություն չունի, ի՞նչ գիտես, որ դա՝ լույս է:
    Եթե չկա աջը, կարո՞ղ ես իմանալ, թե ինչ է ձախը: Եթե չկա վերևը, ուրեմն ի՞նչ է ներքևը... Տաքը՝ սառը: Հաստը՝ բարակը...
    Լույսը... ստիպված էր ստեղծել Մութը, որպեսզի նրա շնորհիվ հասկանա, թե ինչ է Լույսը:

    Բայց "կոպիտ ասած Լույսը" չէր կարող ֆիզիկական փորձ ապրել, և այդ պատճառով նա ստեղծեց նյութական "Իր Կերպ Եվ Նմանությանը", այսինքն նյութական մարդուն և անվանեց նրան Ադ Ամ (հասանք քեզ): Ադ Ամ՝ Այդ Ամ, Այդ Եմ, Այդ Ես Եմ: Այդ Ես Եմ, նյութականացած: Մակրոկոսմ-Միկրոկոսմ, հուսով եմ, գիտես սա: Նյութական Ես Եմ-ը, որը, ծնվելով Մթի մեջ և ճանաչելով այն փորձով, պետք է վերադառնար հետ, Լույս: Ահա ամբողջ փորձի իմաստը:
    Եվ ու՞մ կարող էր Արարիչ վստահել ինքն իրեն ճանաչելու համար այդքան կարևոր բանը, Մութը: Իհարկե իրեն ամենավստահելի մեկին, և դրանց մեջ առաջինն էր Լյուցիֆեր-Լուսաբերը:
    Եվ այդ անվան մեջ արդեն ամփոփված է ամբողջ պրոցեսի իմաստը. Մութն է, որ բերում է Լույս: Որովհետև, եթե չկա մութը, ուրեմն լույսն էլ չկա: (Նկատի է առնվում նյութականը: ) Մթի իշխան Լուսաբեր:

    Իսկ ինչու՞ իմացության պտուղը նա մարդուն հանձնեց օձի կերպարանքով...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (15.04.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •