User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Առցանց դպրոցական համակարգ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առցանց դպրոցական համակարգ Հայաստանում

    Բարի օրվա ժամ։

    Հայաստանում, մասնավորապես՝ ծայրամասային գյուղական համայնքներում կարծես թե լուրջ խնդիր էր սակավաթիվ երեխաների կրթությունն ու դասարաններին համապատասխան ուսուցիչներով ապահովելը։
    Կորոնավիրուսային ճգնաժամը նման է, որ ավելի է խորացրել այս խնդիրը մասնավորապես այն դպրոցների ու աշակերտների համար, որոնք որևէ առցանց դպրոցական ծրագրերի չեն անդամակցում տեխնիկական, ֆինանսական, ռեսուրսային ու այլ պատճառներով:
    Ուստի "մնա տանը" ռեժիմի պայմաններում, հիմա փաստորեն լուրջ քանակությամբ երեխաներ կան, որ զրկված են կրթությունը ժամանակին ու բավարար չափով շարունակելու հնարավորությունից:

    Ես ընկերական նեղ շրջանակի հետ մասնակցում էի սույն խնդրի շուրջ քննարկմանը, բայց մտածում եմ, քննարկման շրջանակը լայնացնելը կարող է օգտակար լինել:

    Էս պահին նման է, որ կան կոմերցիոն առցանց դպրոցական նախագծեր, ասենք դասարան.ամ-ը, կամ իմդպրոց.ամ-ը, բայց որոնք վայթե բնավ շահագրգռված չեն հեռավոր, կամ աղքատ շրջանների դպրոցներով ու դպրոցականներով, որովհետև ինչպես ասեցի՝ նախագծերը կոմերցիոն են, ու վստահ չեմ, որ կարող են բարեգործական խնդիրներ էլ լուծել…
    Այժմ երկու խնդիր ենք տեսնում՝
    1. Կարճաժամկետ. ա) Այն բոլոր դպրոցականները ու ուսուցիչները, որ որևէ դպրոցական առցանց կրթական համակարգի մեր չեն մտնում, կարողանան խմբավորվել ըստ դասարանային խմբերի ու համապատասխան ուսուցիչների, բ) Ապահովվեն նվազագույն ցանցային միջոցներով, որ ուսուցիչները կարողանան դասը մատակարարել, իսկ աշակերտները՝ դասը ընկալել առցանց։
    2. Երկարաժամկետ․ Հասկանալի է, որ ոչ բոլոր դպրոցները կարող են ֆինանսապես իրենց թույլ տալ ընդգրկվել կոմերցիոն համակարգեի մեջ, ուստի կոմերցիոն համակարգերին այլընտրանք անհրաժեշտ է անվճար համակարգ, հնարավորինս ճկուն ֆունկցիոնալությամբ, որի ֆինանսական բեռը ի վերջը կքաշի պետությունը։ Սա բացի աղքատ շրջաններում առցանց կրթություն տրամադրելուց, կբերի լրացվուցիչ առավելություններ, կլինի բաց համակարգ, որը կարող է արդիականացվել, թարմացվել ու ընդլայնվել կամավոր մասնագենտերի կողմից, կխթանի մրցակցությունը առցանց համակարգերի միջև, բազմազանություն կմտցնի կրթական համակարգում, ու էլի, որ էս պահին մտքովս չի անցնում։

    Ուրեմն կարճաժամկետի համար մտածվում է օգտագործել մինիմալ առկա հնարավորությունները, ասենք google dosc-ով ֆորմատ ստեղծել ու լրացնել աշակերտների ու ուսուցիչների տվյալները, որով և կատարել խմբավորում և համապատասխանեցում։ Համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, տրամադրել գոյություն ունեցող առցանց ոչ կոմերցիոն կապի միջոթցներն օգտագործելու մեթոդիկան, հասկանալ, թե ինչքան աշակերտներ ու ուսուցիչներ ունեն տեխնիկայի ու ցանցի կարիք, մտածել ժամանակավոր լուծումներ, ֆինանսավորում, և այլն։
    Երկարաժամկետի համար մտածվում է ա) ընտրել ու վերցնել որևէ գոյություն ունեցող opensource հարթակ, հայաֆիկացնել ու մոդիֆիկացնել ու հարմարացնել ՀՀ կրթական համակագին, բ) ստեղծել առցանց հարթակ 0-ից, երկու դեպքերում էլ հարթակը պիտի այնպիսին լինի, որ թույլ տա հեշտորեն շտկվել, թարմացվել ու նորացվել կամավորների կողմից, ասենք շատ մոտավորապես wikipedia-ի նման, կոնցեպտի առումով։

    Կարծիքներ, մտքեր, առաջարկններ։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.04.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •