Նման թեմա չգտա, իսկ ես հարցեր ունեմ։
Ի՞նչն ա պատճառը, որ լուսադիոդային շղթայի մեջ դիոդ ա վառվում, արդյո՞ք շղթայից էդ մեկին հեռացնելով մնացածի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է, լարումը թուլացնելը կնպաստի՞ արդյոք լուսադիոդի "կյանքի տևողության" երկարացմանը։ Ինչով կարելի է փոխարինել շղթայի մեջ վառված լուսադիոդը (եթե շղթայից ուղղակի հեռացնելը լուծում չի)։
Մի քիչ կիսվեք խնդրում եմ գիտելիքներով. տանը գնալով շատանում են լամպերը, որոնց մեջ ընդամենը շղթայից 1 դիոդ է վառված. ափսոսում եմ շպրտեմ, եթե դրանք հնարավոր է թեկուզ երկուսից մի հատ աշխատող հավաքել, ես մեծ հաճույքով կզբաղվեմ։
Էջանիշներ