Sia-ի ''Elastic Heart'' երգի տեսահոլովակն ուզում եմ էստեղ դնել, քանի որ շատերի վրա վատ տպարություն է թողել (դա էլ երևի «տպավորիչ» լինելու տարբերակներից է):
Տեսահոլովակում երկուսն են՝ մանկահասակ Maddie Ziegler-ը (որը Sia-ի երգերի համարյա բոլոր հոլովակներում առկա է)՝ մի չափահաս դերասանի հետ, որոնք ըստ Sia-ի էն երկու հոգին էին, ովքեր կարող էին պատկերել Sia-ի երկու ես-երի միջև ներքին պայքարը, ինչն էլ հենց տեսահոլովակի իմաստն էր:
Տեսահոլովակը սակայն ոչ միանշանակորեն էր մեկնաբանվել ու սոց. մեդիայում բուռն քննարկում էր առաջացրել՝ «պեդոֆիլային երանգներ» ներառելու մեղադրանքով:
Դրա արդյունքում Sia-ն ստիպված էր եղել ներողություն խնդրել էն բոլոր մարդկանցից, ում վրա տեսանյութն էդպիսի տպավորություն էր թողել:
Արդյո՞ք մենք պատասխանատու ենք ուրիշների ստացած տպավորությունների համար, եթե իրականում այլ իմաստ ենք ներդրել մեր աշխատանքում:
Թող ամեն մարդ ինքը գտնի դրա պատասխանը:
Էջանիշներ