User Tag List

Էջ 131 145-ից ԱռաջինԱռաջին ... 3181121127128129130131132133134135141 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,951 համարից մինչև 1,965 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #1951
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ մի հիմարագույն դիսկուսիա ծավալվեց, թե ինչքանով էր սույն արարքն անվնաս իրենց համար..
    Խոսքի նենց ա, որ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել, լիքը կատակախառը խինդ ուրախություն ա եղել, տարբեր թեմաներով հաճախակի անկեղծանալու առիթներ և այլն, իսկ ստեղ՝ բա ախպեր բա օդի մեջ մնացած կաթիլային բակտերիաները, բա որ դրանք ֆռան մեզ կպնեն, բա մեր բաց ու անպաշտպան աչքերը, բա ֆլան-ֆստանը..
    Այ մարդ՝ մինչև էս անտեր կորոնան փռշտացող կամ հազացող մարդ կյանքում չեք տեսե՞լ: Էն էլ՝ սեփական ափի մեջ..
    Ինչ էլ վերաբերվում ա կովիդին՝ գոնե իմ դեպքում դրանից ունենալն ու չիմանալը բացառվում ա, որտև երեխուն պարբերաբար հիվանդանոցում թեստավորում են..

    Չէ որ չէ ախպեր, ստեղ արդեն վտանգավոր ա, ցվրվենք տներով..

    WTF նախ..
    Թե բա՝ մարդկանց հոգեբանությունը էս պատմությունից շատ չի փոփոխվել...
    Ես հույս ունեի էդ երևույթը դրական կողմից էլ տեսնել, որ մարդիկ սրանից հետո մի քիչ ավելի լավ պատկերացնեին, թե վիրուսային հիվանդություններն իրենցից ինչ են ներկայացնում, թեմայում էդ մասին գրել եմ էլ էն սկզբներում։ Բայց վերջերս բարեկամներիցս մեկի հետ էի խոսում, մեկ այլ բարեկամի մասին, ով իրեն լավ չի զգում, ասում է՝ մրսել է։ Մրսե՞լ, Հայաստանու՞մ, օգոստոսի՞ն։ Ասում եմ՝ ի՞նչ գիտեք, որ մրսել է, կարող է, օրինակի համար, կորոնավիրուս է կպցրել։ Բա թե չէ որ չէ, մրսել է։ Էդ մրսելը մարդկանց մեջ էնքան է արմատացած, որ նույնիսկ էս պանդեմիան չկարողացավ քաշել հանել։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (15.09.2020)

  3. #1952
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հույս ունեի էդ երևույթը դրական կողմից էլ տեսնել, որ մարդիկ սրանից հետո մի քիչ ավելի լավ պատկերացնեին, թե վիրուսային հիվանդություններն իրենցից ինչ են ներկայացնում, թեմայում էդ մասին գրել եմ էլ էն սկզբներում։ Բայց վերջերս բարեկամներիցս մեկի հետ էի խոսում, մեկ այլ բարեկամի մասին, ով իրեն լավ չի զգում, ասում է՝ մրսել է։ Մրսե՞լ, Հայաստանու՞մ, օգոստոսի՞ն։ Ասում եմ՝ ի՞նչ գիտեք, որ մրսել է, կարող է, օրինակի համար, կորոնավիրուս է կպցրել։ Բա թե չէ որ չէ, մրսել է։ Էդ մրսելը մարդկանց մեջ էնքան է արմատացած, որ նույնիսկ էս պանդեմիան չկարողացավ քաշել հանել։
    Իմ կյանքից դեպք հիշեցի։ 2014-15 թվերին Սիեռա Լեոնեում էի աշխատում։ Մի վարորդ ունեքին, անունը Չերի (հա, կոնկրետ Cherry): Ծնողները բավականին տարիքով էին, 70 անց, որը շատ հազվադեպ երևույթ ա մի երկրում, որտեղ կյանքի միջին տևողությունը հազիվ մի 50 տարի ա։ Էս տղեն հա ասում էր, որ հերը գլխացավեր ունի, գլխապտույտ, և այլն։ Մի օր էլ թե բա ամբողջ աջ թե ձախ կողմը պարալիզացվել ա, չի կարում շարժվի։ Գնացինք, օգնեցիքն դրեցինք ավտոն էս մարդուն, տարանք հիվանդանոց։ Տաս րոպե հետո բժիշկը դուրս եկավ, ասեց մրսել ա Արա, ի՞նչ մրսել, մարդը կեսով պարալիզացված ա։

    Վերջը էս մարդուն տարանք տենց պարալիզացված տուն։ Ես մի որոշ ժամանակ հետո հետ էկա Հայաստան ու մի ամսից էլի պիտի հետ գնամ։ Էս Չերիս մեսիջ ա գրում, թե բա մի ծանոթ ունենք, ասում ա, որ պապադ բարձր ճնշում ունի, սաղ դրանից ա, կարա՞ս ինչ-որ ճնշումի դեղ բերես։ Արա, հիմա ես էս մարդուն ի՞նչ տանեմ, որ չտանք սպանենք անկախ մեզանից։ Մամայիս հարցրեցի բա ամենաչեզոք ճնշման դեղը որն ա, ասեց Ադելֆանը։ Գնացի դեղատուն, պարզվեց դրա տուփը, մեջը մի 30 տաբլետկա, 200-300 դրամ ա։ Բռնեցի մի տաս թե քսան տուփ առա, հետս տարա Սիեռա Լեոնե։ Ինստրուկցիան կարդացի, Չերիին ասեցի, սենց սենց կտաս պապայիդ։

    Չերիս մի շաբաթ հետո ինձ ասում ա, բա պապաս լրիվ դզվել ա, մամայիս գլուխն ա մեկ ու մեջ ցավում, էս քո բերած դեղից ա խմում, դզվում ա, էրկուսն էլ քեզ օրշնում են։ Ասեմ, մարդ ու կնիկ տենց մի չորս հինգ տարի էլ ձգեցին, 2018-19-ին մահացան երկուսն էլ։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2020), One_Way_Ticket (16.09.2020), Varzor (17.09.2020), Աթեիստ (15.09.2020), Արշակ (15.09.2020), Գաղթական (16.09.2020), Հայկօ (22.09.2020), Ուլուանա (16.09.2020), Վիշապ (17.09.2020)

  5. #1953
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հույս ունեի էդ երևույթը դրական կողմից էլ տեսնել, որ մարդիկ սրանից հետո մի քիչ ավելի լավ պատկերացնեին, թե վիրուսային հիվանդություններն իրենցից ինչ են ներկայացնում, թեմայում էդ մասին գրել եմ էլ էն սկզբներում։ Բայց վերջերս բարեկամներիցս մեկի հետ էի խոսում, մեկ այլ բարեկամի մասին, ով իրեն լավ չի զգում, ասում է՝ մրսել է։ Մրսե՞լ, Հայաստանու՞մ, օգոստոսի՞ն։ Ասում եմ՝ ի՞նչ գիտեք, որ մրսել է, կարող է, օրինակի համար, կորոնավիրուս է կպցրել։ Բա թե չէ որ չէ, մրսել է։ Էդ մրսելը մարդկանց մեջ էնքան է արմատացած, որ նույնիսկ էս պանդեմիան չկարողացավ քաշել հանել։
    Դժվար շատ մեծ պատկերացում ձեռք բերեին ընդհանուր վիրուսային հիվանդությունների մասին:
    Մինչև հիմա էս Կովիդը դուզգյունի չի հասկացվում վերջը ամերիկացիք սարքի՞ն, թե՞ չինացիք:
    Կամ էլ թե՝ Գեյթսը սաղի գլխին սարքեց:

    Իսկ «մրսել»-ը էդ ավանդական դիագնոզ ա, որով հեշտ բացատրվում ա ցանկացած անհասկանալի հիվանդություն:
    Ժողովուրդն ասում ա՝ տաք պահի կանցնի..

    Դու էլ կպել ես՝ կորոնավիրուս հա կորոնավիրուս..
    Էդ անտերն ահագին վախենալու ա հնչում:
    Շատ մարդկանց մոտ մերժողականություն ա ձևավորվել հավատալու, որ ինքը կարող ա դրանից կպնի..

    Մի քանի ամիս առաջ էր վայթե՝ աչքովս Հայաստանից լրահոսում ընկավ, որ մարդիկ հիվանդանոցում պառկած հրաժարվում էին թեստավորվել:
    Բժիկը համարյա համոզված էր, որ կովիդ ա, բայց իրանք թուղթ էին ստորագրել, որ հոժար կամքով հրաժարվում են թեստից..

    Հետո՝ միառժամանակ հետո էլի հանդիպեց, թե էն թեստից հրաժարված տարեց զույգը (թե՞ իրանցից մեկը) մահացավ ու բժիշկը վերջը գրեց, թե կորոնայից ա մահացել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (16.09.2020)

  7. #1954
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր խանութների մուտքերի մոտ ախտահանիչ միջոոցներ են շարած:
    Բայց դե հլա խանութները ջհանդամ..

    Հիվանդանոցը..
    Ասենք՝ հիվանդանոցի գոյության ամբողջ փիլիսոփայությունը բնակչության առողջության համար հոգ տանելն ա, չէ՞:

    Մտնում ես հիվանդանոց՝ հենց մուտքի մոտ սեղանի շուրջ երկու հոգով նստած են:
    Մեկը հարցնում ա, թե քանիսի՞ն ես հանդիպման, որ իբր հանկարծ 15րոպեից շատ շուտ եկած չլինես, մյուսն էլ տետրում ամեն մտնողի համար մի անվանական գիծ ա քաշում՝ հաշիվ ա պահում:
    Գործ ա՝ անում են էլի..

    Հազար տեղ գրած կպցրած ա, որ ՊԱՐՏԱՎՈՐ ես ձեռքերդ ախտահանել:
    Էդ մուտքի դիմացի սեղանից 2 քայլ էլ էն կողմ՝ մի գեղատեսիլ պատվանդանի վրա ալկոջելն ա դրած:
    Տո կողքն էլ մի հատ գառձիրոբ են կանգնացրել, որ հանկարծ տեսնի չալկոջելվար՝ նեղանա..

    Ասում եմ՝ ախպեր դուք հիվանդանոց եք, չէ՞: Ձեր մոտ, ըստ նշանակության, առողջ մարդիկ շատ հազվադեպ են գալիս: Ինչքա՞ն ա հավանականությունը, որ էս ազիզ օրով լիքը կորոնապացիենտ ա ստեղից ներսուդուրս արել ու մի երեք էդքան էլ՝ հազարումի տարբեր մաշկային հիվանդություններով մարդիկ:
    Խի՞ եք սաղիս ստիպում նույն ալկոջելի սրվակին սեղմել:
    Ասում ա՝ հա, ճիշտ ա, հիմա էդ պզիկի վրա միլիոնավոր բակտերիաներ կլինեն հավաքված: Բայց դու հո, դրանց կպնելուց հետո, ձեռքերդ ախտահանում ես ու մաքրում..

    Այ ախպեր՝ բայց ես կարող ա վաբշե ոչ մի բակտերիա չունեմ, խոսքի եկել եմ ծունկս էխո անելու, խի՞ էլի սկզբից էդ սաղ բակտերիաները հավաքեմ վրես, որ հետո նորից ախտահանեմ մաքրեմ: Էն էլ հլա հարց ա, թե ինչքան հեղուկ պզցրեցի, ոնց ախտահանեցի, դրանք անցկացնելու համար լավ էր-վատ էր..

    Նենց հայացքով ա վրես նայում՝ կարծես հենց նոր առաջարկեցի իր սիրելի շանը խրտնած կովի հետ խաչասերել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (16.09.2020), Varzor (17.09.2020)

  9. #1955
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կորոնան բոլորի դեմքին շփցրեց մարդկության անչափելի էշությունը։
    Բայց էդ ապտակից (ներող ըլնեք քաղաքականություն բաժնից եմ պլեճ արել) փոխանակ սթափվեն (էս մինն էլ, դե գիտեք ․․․), դեռ մի բան էլ ուշագնաց եղան։

    Լավ, փաստորեն մարդկությունն իրո՞ք ապագա չունի։

    Արդեն ներվերս չի հերիքում նիկոլներից, արայիկներից, ՍԴ-ի բառիս կենսաբանական իմաստով անդամներից, քոչոներից ու դոդերից։
    Ու արդեն չեմ էլ իմանում ամենավատը դրա՞նք են, թե՞ դիմակը։ Թե՞ էն, որ երեխան պիտի առավոտ 8-ին հասնի դպրոց, որ գոնե 8։29 դասարան մտնի։
    Կարողա՞ վսյոտակի Գեյթսնա ամենավատը․․․

    Իրո՞ք էս ամեն ինչի մեջ լուրջ վերլուծելու բան կա։

    Երկիրը ցբխվելա, իսկ մենք "կրում ենք, որ կրենք"։ Ու կրելու ենք՝ սաղ ազգով փալան ենք կրելու։ Նույնիկս հայտնի առակում է այդ մասին ասվում։
    Կրթական համակարգի աշխատողների մեծ մասը դեմ են էս էշությանը, բայց վախենում են ձայն հանել։ Ժողովրդի մեծ մասը դեմ է, բայց միևնույն է իրար գլխի չեն էլ հավաքվելու։
    Իսկ էդ նշանակում է, որ համապատասխան հետևություններ անելով նոր իշխանությունները արդն փալանը կարում են, եթե արդեն չեն կարել վերջացրել․․․

    Հ․Գ․
    Օրագրայինի նման ստացվեց
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #1956
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Varzor, մի հատ թեմա բաց՝ «ու՞ր է գնում մարդկությունը», քննարկենք :Ճ
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (18.09.2020), Բարեկամ (17.09.2020)

  12. #1957
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ դադարելու հիանալ Շվեդիայով, որը մեկ անգամ ևս ապաուցում ա, որ էս սաղ կամ գլոբալ ոչխարություն ա, կամ գլոբալ դավադրություն։ Հույս ունեմ, որ գոնե դավադրություն ա, քանի որ բոլոր դավադրություններն ի վերջո ավարտվում են, երբ հասնում են նպատակին, ասենք օրինակ սաղ աշխարհի վրա վակցինա վաճառելուն։ Բայց գլոբալ ոչխարությունը վերջ չի ունենալու, ընդհակառակը, երևի գնալով խորանա ու մարդկությանը ավելի լուրջ պրոբլեմների առաջ կանգնեցնի։

    Sweden spared European surge as coronavirus infections stay low

    While many European countries are seeing new cases surge to levels not seen since the peak of the Covid-19 pandemic, Sweden – whose light-touch approach has made it an international outlier – has one of the continent’s lowest infection rates.
    Sweden also has fewer new daily infections than Norway and Denmark, its Nordic neighbours. Thirteen Covid-19 patients are in intensive care in Swedish hospitals, and its seven-day average of coronavirus-related deaths is zero.
    “In the end, we will see how much difference it will make to have a strategy that’s more sustainable, that you can keep in place for a long time, instead of the strategy that means that you lock down, open up and lock down over and over again.”

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (17.09.2020)

  14. #1958
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor, մի հատ թեմա բաց՝ «ու՞ր է գնում մարդկությունը», քննարկենք :Ճ
    Բայց էտ շատ կարճ պատասխան ունի, սև ջհանդամը, ի՞նչ քննարկենք

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (18.09.2020), Նաիրուհի (20.09.2020)

  16. #1959
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ դադարելու հիանալ Շվեդիայով, որը մեկ անգամ ևս ապաուցում ա, որ էս սաղ կամ գլոբալ ոչխարություն ա, կամ գլոբալ դավադրություն։ Հույս ունեմ, որ գոնե դավադրություն ա, քանի որ բոլոր դավադրություններն ի վերջո ավարտվում են, երբ հասնում են նպատակին, ասենք օրինակ սաղ աշխարհի վրա վակցինա վաճառելուն։ Բայց գլոբալ ոչխարությունը վերջ չի ունենալու, ընդհակառակը, երևի գնալով խորանա ու մարդկությանը ավելի լուրջ պրոբլեմների առաջ կանգնեցնի։

    Sweden spared European surge as coronavirus infections stay low
    Ես case number-ներին տենց շատ ուշադրություն չէի դարձնի։ Վերջերս նույնիսկ հետաքրքիր հոդված կարդացի PCR տեստերի զգայունության մասին։ Եթե զգայունությունը բարձր դնես, նույնիսկ վիրուսի փոքր ոչ վարակիչ ֆրագմենտների վրա պոզիտիվ կտա։ Ու ենթադրություն կա, որ շատ լաբորատորիաներում անհիմն բարձր է դրած։

    Your Coronavirus Test Is Positive. Maybe It Shouldn’t Be.

    Այ եթե մնացած Եվրոպայում մահացությունը սկսեց աճել, իսկ Շվեդիայում մնաց ցածր, դա ուրիշ հարց։

  17. #1960
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես case number-ներին տենց շատ ուշադրություն չէի դարձնի։ Վերջերս նույնիսկ հետաքրքիր հոդված կարդացի PCR տեստերի զգայունության մասին։ Եթե զգայունությունը բարձր դնես, նույնիսկ վիրուսի փոքր ոչ վարակիչ ֆրագմենտների վրա պոզիտիվ կտա։ Ու ենթադրություն կա, որ շատ լաբորատորիաներում անհիմն բարձր է դրած։

    Your Coronavirus Test Is Positive. Maybe It Shouldn’t Be.

    Այ եթե մնացած Եվրոպայում մահացությունը սկսեց աճել, իսկ Շվեդիայում մնաց ցածր, դա ուրիշ հարց։
    Case number-ը բնականաբար երբեք իրական վարակվածություն ցույց չի տվել, բայց ընդհանուր տրենդ կարա ցույց տա, քանի որ բոլոր սխալները, էտ թվում PCR-ի սխալը, կամ coverage / inclusion-exclusion սխալները արդեն factored-in են։ Այսինքն եթե case number-ը իջնում ա, կարելիա երևի ենթադրել, որ ընդհանուր վարակվածությունն էլ ա նվազում։

    Ամեն դեպքում, համաձայն եմ, որ իրական պատկերը երևում ա մենակ հիվանդանոցների ու կոնկրետ ICU-ների ծանրաբեռնվածությամբ ու մահերի թվով։ Էս էլ եթե մահերի հաշվառումն էլ բոլոր տեղերում նույն չափորոշիչներով ա կատարվում, ու corona suspected, corona assumed, corona confirmed, corona imagined, corona dreamed սաղ դեպքերը մի կածյոլով չեն գնում ու ուռճացված թվեր չեն ստացվում։

  18. #1961
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Case number-ը բնականաբար երբեք իրական վարակվածություն ցույց չի տվել, բայց ընդհանուր տրենդ կարա ցույց տա, քանի որ բոլոր սխալները, էտ թվում PCR-ի սխալը, կամ coverage / inclusion-exclusion սխալները արդեն factored-in են։ Այսինքն եթե case number-ը իջնում ա, կարելիա երևի ենթադրել, որ ընդհանուր վարակվածությունն էլ ա նվազում։

    Ամեն դեպքում, համաձայն եմ, որ իրական պատկերը երևում ա մենակ հիվանդանոցների ու կոնկրետ ICU-ների ծանրաբեռնվածությամբ ու մահերի թվով։ Էս էլ եթե մահերի հաշվառումն էլ բոլոր տեղերում նույն չափորոշիչներով ա կատարվում, ու corona suspected, corona assumed, corona confirmed, corona imagined, corona dreamed սաղ դեպքերը մի կածյոլով չեն գնում ու ուռճացված թվեր չեն ստացվում։
    Ես ավելի շուտ նկատի ունեմ excess mortality-ն։ Եթե տարվա կտրվածքով Դանիայում այն ավելի շատ ստացվի, քան Շվեդիայում, ուրեմն Շվեդիան ճիշտ էր, Դանիան՝ սխալ։ Մեծ հաշվով ինչ տարբերություն, այդ մահերը կորոնայից էին, ինքնասպանությունից, թե քաղցկեղի ուշացած հայտնաբերումից։

  19. #1962
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու քանի excess mortality-ն ենք քննարկում, Բելգիայում էս վերջերս նկատելի աճ է գրանցվել, անցած տարիների համեմատ աննախադեպ, չնայած կորոնայից մահեր համարյա չկան։

    https://www.euromomo.eu/graphs-and-maps

    Բա ինչի՞ց կլինի։ Գաղթական ջան, ձեր մոտ էդ հարցը քննարկվու՞մ է։ Թե՞ եթե կորոնայից չէ, թքած։

  20. #1963
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու քանի excess mortality-ն ենք քննարկում, Բելգիայում էս վերջերս նկատելի աճ է գրանցվել, անցած տարիների համեմատ աննախադեպ, չնայած կորոնայից մահեր համարյա չկան։

    https://www.euromomo.eu/graphs-and-maps

    Բա ինչի՞ց կլինի։ Գաղթական ջան, ձեր մոտ էդ հարցը քննարկվու՞մ է։ Թե՞ եթե կորոնայից չէ, թքած։
    Ճիշտ ես նկատել, Թիքեթ ջան, օգոստոսի առաջին կեսին Բելգիայում մահացության թվերն աճեցին:
    Պիկն օգոստոսի 13-ին էր՝ 488 մահ մեկ օրում:

    Իսկ, ընդհանուր առմամբ, օգոստոսի 5-20 ընկած ժամանակահատվածում +34,8% excess mortality (ավելորդ մահացություն ?) ա գրանցվել կամ 1460 հոգի ավել սպասված 4198-ից:

    Ավելորդ մահացությունները գրանցվել են բոլոր տարիքային խմբերում, բայց հիմնականում՝ 65+:
    Մասնավորապես՝ 85+ տարիքային խմբում նախատսվածից 742-ով ավել ու 65-84տ խմբում՝ 600-ով ավել:

    Պատճառները կապնվում են բարձր ջերմային ալիքի ու օզոնի կոնցենտրացիայի հետ, որի պատճառով, ի դեպ, օգոստոսին երկրորդ ջերմային պլանն էին երկրով մեկ ակտիվացրել:
    Մասնավորապես՝ 8 օր ջերմաստիճանը 30°C-ից ավել էր, իսկ օզոնային կոնցենտրացիան՝ 100 µ​g/m³-ից ավել:

    Ջերմային ալիքներից ավելորդ մահացությունների աճ նկատվել են նաև 2003-ին (23,8%-ով կամ 711 հոգով նախատեսվածից ավել) ու 2006-ին (29,2%-ով կամ 1.130 հոգով նախատեսվածից ավել):

    Ճիշտ ա վերջին ջերմային ալիքի ընթացքում գրանցված կորոնամահերն, ընդհանուր առմամբ, չեն ավելացել (128 հոգի ողջ ընթացքում), բայց ասում են արդեն անհնար ա իմանալ, թե արդյոք ջերմային ալիքի ընթացքում ավելորդ մահացածներից քանիսն ունեին կովիդ (նրանք ովքեր թեստավորված չէին):
    Բայց այդպիսիք կարող էին լինել, քանի որ հնարավոր էր ջերմային ալիքից ու բարձր իզոնային կոնցենտրացիայից կորոնապացիենտի վիճակի վատթարացում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (18.09.2020)

  22. #1964
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի շուտ նկատի ունեմ excess mortality-ն։ Եթե տարվա կտրվածքով Դանիայում այն ավելի շատ ստացվի, քան Շվեդիայում, ուրեմն Շվեդիան ճիշտ էր, Դանիան՝ սխալ։ Մեծ հաշվով ինչ տարբերություն, այդ մահերը կորոնայից էին, ինքնասպանությունից, թե քաղցկեղի ուշացած հայտնաբերումից։
    Համաձայն եմ, ճիշտ պատկերը կլինի մենակ երբ տարվա կտրվածքով մահացության վիճակագրությունը լինի ու excess mortality երևա։ Բայց ես երկու ենթադրություն անեմ սրա հետ կապված․
    1. Հնարավոր ա, որ մեկ տարվա տվյալները լիարժեք պատկերը ցույց չտա ու պետք լինի 2-3 տարվա կտրվածքով նայել։ Կոռոնից մահացության միջին տարիքը Շվեդիայում 83 ա, այսինքն կարելի ա ենթադրել, որ էս մահացածների մի ահագին մասը եթե էս տարվա սկզբին կոռոայից չմահանար, տարվա վերջին կամ գալող մեկ-եչկու տարվա մեջ այլ բաներից սենց թե նենց մահանալու էր։
    2. Երկարաժամկետ ազդեցությունը կոռոնայի հետ կապված լոքդաունի ու տնտեսական անկման։ Եթե լոքդաուն արած երկրներում տնտեսական անկումը շա ավելի մեծ լինի քան Շվեդիայում ա, որը ենթադրում ա նաև բարձր գործազրկություն, առողջապահական, կրթական, սոցիալական համակարգերի թերֆինանսավորում ու թուլացում, տնտեսական ճգնաժամի հետ կապված լիքը հոգեբանական ու առողջական խնդիրներ, ապա կարող ա պարզվի, որ ասենք Դանիան կարողացել ա լոքդաունով 83 տարեկան որոշ մարդկանց կյանը մեկ-երկու տարով երկարացնել, բայց ընդհանուր life expectancy-ն մի քանի տարով նվազել ա։

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (18.09.2020), Արշակ (17.09.2020), Գաղթական (18.09.2020)

  24. #1965
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էտ շատ կարճ պատասխան ունի, սև ջհանդամը, ի՞նչ քննարկենք
    Ինձ թվում է՝ միարժեք չի, հնարավոր է, որ ուղղակի հերթական անկման ժամանակաշրջան է՝ գալիք վերելքներով։ Կամ մարդիկ կլինեն, որ կասեն՝ ժամանակը իլյուզիա է, անցյալն ու ապագան ներկա են։
    Si vis pacem, para bellum

Էջ 131 145-ից ԱռաջինԱռաջին ... 3181121127128129130131132133134135141 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •