Օ՜, ինչպիսի՞ մխիթարանք՝ մենք ամենադեբիլը չենք
ԻՀԿ ճիշտ է համեմատվելը գոնե ոչ դեբիլների հետ, բայց դե մենք արդեն դրան սովոր ենք․ "Ո՞վ ասեց մ եր մոտ վատա, բա Աֆրիկայում տեսե՞լ եք ինչեր են կատարվում․․․"
Անկեղծ ասեմ․ ինձ քիչ են հուզում մյուս երկրների դեբիլությունները, այնքանով, որքանով որ դրանք անդրադառնում են ՀՀ վրա։ Ինձ առաջնահերթ հուզում է իմ երկրի վիճակը։ Որևէ կերպ չեմ ուզում անձնավորել խնդիրների աղբյուրը՝ կառավարությունը թիմ է, հեևաբար մասնավորապես համավարակի պայմաններում պատասխանատվությունն էլ թիմային է։ Դիզուք, Թորոսյանը իր գործից լավ հասկանում է, էդ դեպքում անտրամաբանական է, թե ինչու է Ավինյանը քո նկարագրած սխալները թույլ տվել։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի թիմակցից գոնե խորհուրդ հարցնել, էլ չեմ ասում համակարգված մոտեցման մասին։ Չէ՞ որ այդ սխալ գործծողությունները բերում են նրան, որ վերջ ի վերջո խնդրի առջև է կանգնում նաև առողջապահության ոլորտը, ոստիկանությունը, կրթությունը և այլն։
Որոշ ժամանակ առաջ ինֆորմացիա էի ստացել, որ ՀՀ-ում նորից թվերը կտրուկ աճեցվելու են՝ մենք "պարտավոր" ենք մնալ կարմիր գոտում։ Քանի որ որևէ փաստացի ապացույց չեմ կարող բերել, թե դրա իրական պատճառները որոնք են (ըստ էության ինձ համար որպես շարքային քաղաքացի ոչ թե պատճառներն են կարևոր, այլ հետևանքները), ապա կարող եմ միայն փաստը արձանագրել՝ առնվազն մոտակա եռամսյակում մնում ենք կարմիր գոտում։
Հիմա էլ միանամ մեր սիրելի մարգարեների մրցույթին
Տեղեկություն կա, որ հոկտեմբերի կեսերից ուսուցումը կրկին հեռավար է լինելու։
Էջանիշներ