Worldometer-ը նայելիս հետաքրքիր բան եմ նկատել՝
Սկզբում Serious or Critical դեպքերը 15 տոկոսի կարգի էին, հիմա սկսել են իջնել, էս պահին 1 տոկոս են կազմում։
Քանի որ հիմա շատ երկրներում աջ ու ձախ տեստ չեն անում, ես հակառակ օրինաչափությանն էի սպասում։
Worldometer-ը նայելիս հետաքրքիր բան եմ նկատել՝
Սկզբում Serious or Critical դեպքերը 15 տոկոսի կարգի էին, հիմա սկսել են իջնել, էս պահին 1 տոկոս են կազմում։
Քանի որ հիմա շատ երկրներում աջ ու ձախ տեստ չեն անում, ես հակառակ օրինաչափությանն էի սպասում։
The cake is a lie.
Սատանի ականջը խուլ, Հայաստանում հաստատված նոր դեպքերի թիվը օր օրի նվազում ա։ Հունիսի 25-27-ի կողմերն էր վայթեմ պիկը, ու հետո տատանումներով-բանով, բայց միջինում տենդենցը դեպի նվազում ա գնում։ Հիմա, մեր վարչապետն, ամենայն հարգանքս, ասում ա, դիմակ կրելն ա օգնում, որ սենց իջնում ենք։ Хоть убей, չեմ հավատում Որ նվաստացնել չլինի, մենք ընտանիքով պարտաճանաչ դիմակ կրող ենք։
Գոնե իմ տեսած Երևանում համ դիմակ կրելը, համ էլ սոցիալական հեռավորությունը նույնքան խնդալու ա, որքան կառանծյան էր, էն որ յանի ոչ մեկը տնից մի ամիս դուրս չէր գալիս։ Եթե դիմակ կրելով թվերը նվազեցնելու թեզը ճիշտ ա, ուրեմն հենց սկսեցինք քիչ դիմակ կրել, թվերն էլի կտրուկ աճելու են։
Կարճ ասած, ի՞նչ եք կարծում, ինչի թվերը սկսեցին նվազել․
1. Դիմակ կրելն ու համաճարակային կանոններին հետևելը օգնեց;
2. Նախրային իմունիտետ ենք ձեռքբերել ազգովի;
3. Սաղ թվերը մուտիտ են․ ոչ էն ժամանակվա շատն էր վստահելու, ոչ էլ հիմիկվա քիչը
4. Այլ
Ձեռի հետ ասեմ, որ Բելառուսում ու հատկապես Շվեդիայում, որտեղ ոչ մի միջոցառում չի ավել, նոր դեպքերը նվազում են, իսկ մահացությունը զրոյին մոտ ա։
One_Way_Ticket (08.08.2020), Varzor (08.08.2020)
Հ․Գ․ Բելառուսում, բացի նրանից որ պառադ արեցին, հիմա էլ մեծ նախընտրական միտինգներ են ու շատ հազվադեպ են դիմակներով մարդիկ երևում էտ միտինգներին, սոցիալական հեռավարություն էլ չկա։ Մարդիկ կան, ասում են Բելառուսում վիճակագրությունը խաբում ա։ Բայց, եթե վիճակագրությունը խաբում ա, տենց բացիթողի վիճակում պիտի լիքը մարդիկ մահանային ու պիտի երկրում մի արսափելի վիճակ լիներ։ Ու մարդիկ ուղղակի պիտի վախենային տենց մասայական միջոցառումների մասնակցելը ու հիմա պիտի մի խայտառակ աղմուկ բարձրացած լիներ։ Բայց, չէ ախպեր, բոլորը երջանիկ են։
One_Way_Ticket (08.08.2020), Varzor (08.08.2020)
Ինձ թվում է, դիմակ կրելը ֆուֆլո է, բայց դա ապացուցել հնարավոր չէ։ Եթե դեպքերի քանակն իջնում է, կարող են հայտարարել, որ դիմակների շնորհիվ էր։ Եթե չի իջնում, ուրեմն նրանից է, որ մարդիկ պարտաճանաչ չեն կրում։ Տիպիկ ձախական уравниловка է, յանմ սաղս նույն պայմաններում ենք, միացյալ ջանքերով կհաղթենք, դիմացեք։ Նույն հաջողությամբ դիմակի տեղը կարելի է անել սենց մի բան․
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էն ավստրալիական ֆորումից քոփի-փաստը դեռ չհանդամ, երեկ աչքովս տեսա․ երկու հոգի այգում զրուցում են, իրար շատ մոտ կանգնած, մեկը դիմակով։ Ախր եթե տենց վախենում ես մարդկանց վարակել, զրուցակցիցդ մի երկու մետր հեռու կանգնի, կողք բոլորը լիքը ազատ տարածք կար։
Իսկ Հայաստանի թվերն ինձ թվում է իջնում են իմմունիտետի շնորհիվ։ Ես դա նախրային չէի անվանի, ավելի շուտ մոբիլ մասսան է երևի հասցրել վարակվել, իսկ ոչ մոբիլ մասսան ավելի դանդաղ տեմպերով է վարակվում։ Եվրոպայում կամ Ամերիկայում որ ասում են երկրորդ ալիք, իմ կարծիքով դա այնքան էլ երկրորդ ալիք չէ։ Նյու-Յորքում, Լոնդոնում կամ Մադրիդում ոչ մի երկրորդ ալիք չկա։ Բռնկումները տեղի են ունենում ավելի փոքր բնակավայրերում, ուր "առաջին ալիքի" ժամանակ վիրուսը չէր հասել։ Բնականաբար սա իմ ոչ մասնագիտական կարծիքն է, պնդել չեմ կարող։
Էն, որ ասում էի՝ lockdown-ը գին ունի, Մեֆն էլ ասում էր՝ վիրավորական է տենց կատեգորիաներով քննարկել։
Կարծիք կա, որ այդ գինը միլլիոն տարվա կյանք է։
https://www.mirror.co.uk/news/uk-new...ex9D1XUcwcV5Eo
2. Նախրային իմունիտետ: Ընդ որում, հենց covid-19–ի հակամարմիններ հավանաբար ժողովրդի մի 10%–ից էլ քիչը ունի, բայց հավանաբար մարդկանց մեծ մասի իմունիտետը առանց մի անգամ վարակվելու էլ ա կարում կորոնայի վիրուսին կզցնի, նենց որ կարող ա գումարային բնակչության մի 70%–80%–ը էս կամ էն ձևով իմունիտետ ունի կորոնայի դեմ ու էդքանը հերիք ա, որ «նախրային իմունիտետի» հաշվին վիրուսը էլ չտարածվի։
Իսկ դիմակները բլթ են ընդհանուր առմամբ, որովհետև առանձնապես ոչ ոք դիմակը կրելու ինստրուկցիան ճշգրիտ չի պահում ու էդպիսով անիմաստ ա դարձնում դիմակ դնելը։ Էլ չասած, որ ոնց ասում եք՝ արդեն առանձնապես ոչ ոք դիմակ չի կրում բայց փաստացի նվազում են վարակի դեպքերը
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իմացաք, առաջինը Պուտինն ա սաղին չիպավորելու, ոչ թե Բիլ Գեյթսը
Էսօր լոպազը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջինն ա վակցինան գրանցել ու իրա աղջիկն էլ առաջիններից մեկն ա վակցինան ստացել։ Մի հատ էլ, բա հույս ունեմ ուրիշ երկրներ էլ, Ռուսաստանի հետքերով շուտով վակցինա կունենա։
Լիքը մարդ աշխարում ասում ա, որ շտապել են, դեռ լիարժեք փորձարկումներ արված չեն, արդյունավետությունը երաշխավորված չի, և այլն, և այլն։
Իսկ դու պատրա՞ստ ես ստանալ ռուսական COVID-19-ի վակցինան։
P.S. Ամեն դեպքում Թիքեթը ճիշտ դուրս էկավ, դեռ օգոստոսի սկիզբն ա, իսկ վակցինա արդեն կա, լավ թե վատ, էտ արդեն հարցի մյուս կողմն ա։
One_Way_Ticket (11.08.2020), Varzor (11.08.2020)
Ես էլ եմ հակված նախրային իմունիտետի կողմը։ Պռոստը, ինչ-որ շատ արագ են թվերը իջնում։ Հայաստանի կորին որ նայես, սենց դասագրքային համաճարակայն կոր ա, տոշնի հելնում ու տոշնի իջնում ա ․․․ թու թու թու
Ու եթե էս ենթադրությունը ճիշտ ա, նշանակու՞մ ա սա արդյոք, որ Հայաստանը պրծնում ա կոռոնից մեկ ընդ միշտ։ Իսկ օրինակ ասենք Վրաստանը, խորքը քաքի մեջ ա, քանի որ ընդեղ նախիրը դեռ պիտի երկար վարակվի ու իմունիտետ ձեռք բերի։
Ինձ դզում է, որ Ռուսաստանը առաջինն է վակցինը թողարկելու։ Զուտ էն պատճառով, որ միջին ստատիստիկ Ջոն Սմիթը, ով ռուլոններով զուգարանի թուղթ էր առել ու տանից դուրս չէր գալիս, հիմա դիլեմմայի առաջ է կանգնելու։ Ընդունել թշնամական վակցինը թե շարունակել վախենալ վիրուսից։ Ո՞ր վախն է ավելի ուժեղ գտնվելու։
Ու ևս մի-երկու նորություն։
Վիրուսից վախենալու նոր պատճառ է հայտնվել ու ակտիվորեն տարածվում է․ բուժվելուց հետո թոքերի մշտական վնասվածություն և այլ բարդույթներ։ Տեսան, մահացության գործակիցն ակնհայտ ցածր է, դրանով արդեն ոչ մեկի չես վախեցնի։ Բորիս Ջոնսոնի մտքով ոնց չէր անցել էն ժամանակ, հիմա երևի արմունկներն է կծում։ Ծանոթներիցս մեկն էսօր հայտարարեց, որ նույնիսկ ասիմպտոմատիկ վարակվածների մոտ են մշտական բարդույթներ ձևավորվում (facepalm):
Նոր Զելանդիան, որ համարվում էր որ բնաջնջել է վիրուսն իր տարածքից, էսօր Օքլենդում մի քանի դեպք է գրանցել, որոնց սկզբնաղբյուրը հայտնի չէ։ Մարդիկ ոչ արտասահման էին գնացել, ոչ ուրիշ հայտնի վարակվածների հետ շփվել։ Երկրի խոշորագույն քաղաքը կրկին lockdown-ում է, մարդիկ շտապում են խանութներ զուգարանի թուղթ առնելու։ Ես սկսում եմ մտածել, որ էս վիրուսը ոչ միայն կասկաձյոռ է, այլ որոշակի մակերևույթների վրա կարողանում է շատ երկար գոյատևել։ Ու ցուրտ եղանակին ակտիվանում է ու սկսում մարդկանց վարակել։ Թե չէ ոնց բացատրես, որ թե ՆԶ-ում, թե Մելբուրնում վիրուսը համարյա չկար ու հանկարծ ակտիվացավ, երբ այնտեղ ձմեռ է։
Varzor (11.08.2020)
Իրոք որ դասական կոր է՝ նորմալ բաշխում, ու ըստ դրա հոկտեմբերին լինելու ենք նույն վիճակում, ինչ ասենք մարտի սկզբին էր։
Փափաստորեն մեզ ճիշտ էին սովորեցնում, որ բնական պրոցեսները, որոնք ընդանում են սահմանափակ մասնակիցների միջև, նորմալ բաշխման տեսքով են հանդես գալիս
Ու հիմա արդեն հարց է, թե ի՞նչ կլինի, երբ ձմեռը գա։ Կարո՞ղ է Նոր Զելանդիայի օրն ընկնենք, թե՞ արդեն "նախրայինով" հարցը կլուծվի ու կդառնա հերթական սեզոնային հիվանդությունը։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Տրիբուն (11.08.2020)
Չեմ կարծում որ Ջոն Սմիթը տենց դիլեմայի առաջ կգանգնի, քանի որ ռուսական վակցինը միջազգային գրանցում չի ստացել ու կարող ա չստանա: Կամ մինչև ստանա, Ջոն Սմիթի երկիրն էլ արդեն կունենա վակցին: Ավելի քան համոզված եմ որ ռուսական վակցինը ոչ մի արևմտյան երկրի շուկա մուտք չի ունենալու՝ առնվազն մինչև էտ երկրների կողմից սեփական վակցինի կամ վակցինների գրանցումը:
Իսկ էս Օքլենդի դեպքն իրոք մազալույա: Ես էլ կարծում եմ, որ վիրուսը համ կասկաձյոռ է, համ մակերևույթներին կենսունակ, համ էլ կարողանում է ինքնուրույն հազարավոր կիլոմետրեր օդով ու ջրով անցնել, որ գտնի հերթական զոհին այնտեղ որտեղ ոչ մեկն իրեն չէր սպասում։ Սյուրպրիզ ա անում էլի, շալունիշկան
Աղջկաս հետ առանց խնդիրների գնացինք Հունաստան, հետ եկանք․ կորոնայի կոդն ընդամենը թռիչքից մի քանի ժամ առաջ ստացանք, արդեն հույսս կտրել էի, որ կուղարկեն, բայց դե ամեն ինչ ի վերջո լավ անցավ։
Մեզ մոտ օդանավակայանում էդ կոդը ավելի շատ էին ստուգում, քան Հունաստանում, չնայած որ հույների հորինած ֆինտիֆլուշկան էր։ Իբր թե պիտի Հունաստանում սքեն անեին կոդը ու պատահականության սկզբունքով ամեն տասներորդին թեսթավորեն, էն էլ ոչ մի սքեն էլ չարեցին, մենակ նայեին, որ ունենք ու առաջ թողեցին։
Էստեղ «ռսիկի գոտիների» ցանկ կա, որն անընդհատ թարմացվում է՝ մեջն ընդգրկելով էն երկրներն ու տարածաշրջանները, որոնք կորոնա-վտանգի մեջ են, ու էնտեղ ճամփորդել չի խրախուսվում, իսկ եթե այնուամենայնիվ հաջողացնես գնալ էդ երկրներ, պիտի վերադառնալուց կամ առողջական վիճակիդ մասին բժշկական տեղեկանք ներկայացնես, կամ Գերմանիա վերադառնալիս տեղում թեսթավորվես ու ինքնամեկուսացվես մինչև պատասխան ստանալը կամ էլ առանց թեսթավորվելու կարանտինի տակ մտնես երկու շաբաթով։
Էս էլ էդ ռիսկային տարածքների ցուցակը։ Հայաստանն էլ է մեջը։
Աղջիկս մյուս շաբաթ գնում է Ավստրիա՝ ամառային ճամբար, ես էլ հիմա նայում եմ էդ ցուցակին ու մտածում, թե ես ուր գնամ էդ ընթացքում։ Կուզեի քույրիկիս այցելել, էն էլ Մադրիդն երեկվանից նորից ռիսկային գոտի է դարձել, ուֆ, ուֆ։
Իսկ ընդհանուր էստեղ լրատվականները հա խոսում են կորոնայի աճող թվերի մասին․ էս թեման որ կարդում եմ, ոնց որ ամեն մեկը մի ուրիշ իրականության մեջ լինի։
Varzor (14.08.2020)
Իսկ Հունաստանում վիճակը ո՞նց էր, մարդ մադաթ կա՞ր կղզում, ակտիվություն բան-ման։
Նոր նայում եմ էտ ցուցակը, ալամ աշխարհը մեջն ա Ինչորայա, որպես անվտանգության առաջին քանակական չափորոշիչ նշվում ա, որ վերջին 7 օրերին 100.000 բնակչի հաշվով նոր վարակվածների թիվը պիտի 50-ից ցածր լինի։
Հետո մի քանի այլ որակական չափորոշիչներ են ․․․ տեստերի քանակ, ում են տեստավորում, ընդհանուր համաճարակային կանոններ, և այլն։ Սենց որ նայում եմ, Հայաստանը մանրից ուզում ա բավարարի ապահով երկրի պայմաններին՝ գոնե քանակական չափորոշիչի պարագայում։ Դե էն մնացածն էլ համոզելու վրայաFirst, it is determined in which states / regions there were more than 50 newly infected people per 100,000 inhabitants in the last seven days.
Ընկեր, դու էտ ախմախ լրատվականներին մի լսի, արդեն ապացուցված ա սաղ աշխարհով մեկ, որ իրանք մենակ պանիկա տարածելու համար են։ Թվերը աճում են, թվերը աճում են ․․․ էտ սաղս էլ տեսնում ենք, առանց լրատվականի։ Առաջին դասարանից սաղ աշխարհի երեխաները մեծ թիվը փոքր թվից տարբերում են։
Սովորական օրինակ, առավոտը TV-ով մի ողբակորով ձայնով մեկը էսօր ասում ա․ ըստ WHO-ի վարակվածների թիվն անցավ 20 միլիոնը։ Մե շոկ, մե իրարանցում, մե ահ ու սարսափ ․․ էս ինչ մի թիվ խբեցինք։ Բայց դե ձեռի հետ էլ նույն WHO-ն մոռանում ա նշի, որ առողջացածների թիվն էլ անցավ 13 միլիոնը։ Թվում ա պրիմիվ բան ա, բայց չէէէէէ ․․․ պիտի սաղս վախվորած էն մեծ թվերը լսենք, էն մնացածը կարևոր չի։ Կարևոր չի, որ մահացությունը սաղ Եվրոպայով մեկ նվազել ա, կարևոր չի, որ երկրներ կան, որտեղ ոչ մի կառանծյա չարեցին, բայց մահացությունը արդեն զրոյին մոտ ա։ Կամ կարելի ա աղմկել Կոլումբիայի մասին, որտեղ հազարներով մարդիկ են մահանում․․․ չգիտենք տոշնի ինչից, բայց ասենք Սինգապուրում 55.000 վարակվածի դեպքում 27 մահ ա գրանցել, կամ Կատարում 114.000 վարակված ու 188 մահ։
Հ․Գ․ Ինչորայա, դու որ ոչ մի բանից մի վախեցի, ազատ Եվրոպայով տեղաշարժվում ես, ինքդ ռիսկը գնահատում ես ու որոշում ես ուր գնալ կամ չգնալ, առողջապահական համակարգն էլ սարի պես կագնած։ Այ մենք քաքի մեջ ենք, չենք էլ իմանում, էլ երբևէ սահման ՀՀ քաղաքացիների համար բացվելույա թե չէ, ու կարող ա ռուսական վակցինա սաղիս անեն
Դե մենակ Կոսն եմ տեսել, ահագին դատարկոտ էր․ տուրիստներ իհարկե կային, բայց սեզոնի համար առանձնապես շատ չէին ու հիմնականում Գերմանիայից էին։ Էն չինացի ու ամերիկացի տուրիստները, որ ամռանը սովորաբար ամեն տեղ լցված են, իսպառ բացակայում էին։ Ամեն տեղ մենակ գերմաներեն էի լսում, ոնց որ Գերմանիայում լինեի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ