Տրիբունը հլը էէէէէն ժամանակ մի դիտարկում արեց, որ իշխանությունը healthocrat-ների ձեռքն է ընկել։ Էս պահին ես մի քիչ ուրիշ ձև դրան կանվանեի՝ էքսպերտոկրատիա։ ԱՄՆ-ում Ֆաուչին է, ՄԹ-ում՝ SAGE-ը, Գերմանիայում կարծես Դրոստենը (բայց Գերմանիայի նորություններին շատ չեմ հետևում)։ Լատվիայում էլ դե իհարկե տեղական մակարդակի էքսպերտներ ունեն։ Իրենց ոչ ոք չի ընտրել, իրենք ոչ ոքի առջև պատասխանատու չեն, բայց փաստացի իրենք են ղեկավարում երկիրը։ Կառավարությունը տեսականորեն կարող է իրենց չլսել, բայց ոչ ոք էդքան համարձակություն չունի (բացի ԱՄՆ հանրապետականներից)։
Էքսպերտները ոչ մի մտադրություն չունեն իշխանությունը հանձնելու, ու մանրից շարժում են Օվերտոնի պատուհանը։ Արդեն նորմալ կյանքի վերադառնալու մասին նույնիսկ խոսք չի գնում, փոխարենն ասում են "նորմալը հիշեցնող մի բան": Էն ասացվածքի նման․ մատդ տվեցիր, ամբողջ ձեռքդ կկծեն։ Ես որ որոշել եմ, իրենց էլ մատ տալու չունեմ։ Լատվիայի լավն էն է, աղքատ երկիր է, ոստիկանական էդքան ռեսուրս չունի։ Գումարած՝ մարդկանց պոստսովետական մտածելակերպը․ չվստահել իշխանություններին։ Էս քանի օրն արդեն չորով առանց դիմակի եմ խանութ մտնում։ Ուրիշ ելք չկա։
P.S. Էս մի տարվա ընթացքում տեսողությունս ահագին փչացավ։ Կես տարի առաջ եմ ակնոց փոխել, ու ոնց որ էլի պիտի փոխեմ։ Ու ենթադրում եմ՝ ոչ միայն իմ։ Բա ինչ եք ուզում, մարդկանց ուրիշ զբաղմունք չեք թողել, տարատեսակ էկրանների դիմաց նստելուց բացի։ Երեխաները պիտի որ էլ ավելի շատ տուժած լինեն։ Բայց էքսպերտները թքած ունեն։
Էջանիշներ