Ինձ դզում է, որ Ռուսաստանը առաջինն է վակցինը թողարկելու։ Զուտ էն պատճառով, որ միջին ստատիստիկ Ջոն Սմիթը, ով ռուլոններով զուգարանի թուղթ էր առել ու տանից դուրս չէր գալիս, հիմա դիլեմմայի առաջ է կանգնելու։ Ընդունել թշնամական վակցինը թե շարունակել վախենալ վիրուսից։ Ո՞ր վախն է ավելի ուժեղ գտնվելու։
Ու ևս մի-երկու նորություն։
Վիրուսից վախենալու նոր պատճառ է հայտնվել ու ակտիվորեն տարածվում է․ բուժվելուց հետո թոքերի մշտական վնասվածություն և այլ բարդույթներ։ Տեսան, մահացության գործակիցն ակնհայտ ցածր է, դրանով արդեն ոչ մեկի չես վախեցնի։ Բորիս Ջոնսոնի մտքով ոնց չէր անցել էն ժամանակ, հիմա երևի արմունկներն է կծում։ Ծանոթներիցս մեկն էսօր հայտարարեց, որ նույնիսկ ասիմպտոմատիկ վարակվածների մոտ են մշտական բարդույթներ ձևավորվում (facepalm):
Նոր Զելանդիան, որ համարվում էր որ բնաջնջել է վիրուսն իր տարածքից, էսօր Օքլենդում մի քանի դեպք է գրանցել, որոնց սկզբնաղբյուրը հայտնի չէ։ Մարդիկ ոչ արտասահման էին գնացել, ոչ ուրիշ հայտնի վարակվածների հետ շփվել։ Երկրի խոշորագույն քաղաքը կրկին lockdown-ում է, մարդիկ շտապում են խանութներ զուգարանի թուղթ առնելու։ Ես սկսում եմ մտածել, որ էս վիրուսը ոչ միայն կասկաձյոռ է, այլ որոշակի մակերևույթների վրա կարողանում է շատ երկար գոյատևել։ Ու ցուրտ եղանակին ակտիվանում է ու սկսում մարդկանց վարակել։ Թե չէ ոնց բացատրես, որ թե ՆԶ-ում, թե Մելբուրնում վիրուսը համարյա չկար ու հանկարծ ակտիվացավ, երբ այնտեղ ձմեռ է։
Էջանիշներ