Որ փոքր էինք, ես ու քուրս շուտ շուտ դպրոց մանկապարտեզում ոջիլ էինք ընկնում։Էս մամաս դարդ էր անում․ սենց փորձանք կլինի, ես իմ երեխեքին ամեն օր լողացնում եմ թանկ-թանկ օճառ-շամպուններով, գնում էլի ոջիլ են ընկնում։ Էն հարևանի երեխեքը, ամիսը մեկ են լողանում, սաղ օրը ցեխ ու փոշու մեջ, ոջիլ չեն ընկնում։
Ու մենք երկար տարիներ հավատում էինք, որ մամաս ճիշտ էր։
Բայց իրականությունը երևի վսյո տակի այլ էր։ Մենք ոջիլ էինք ընկնում, քանի որ մամաս շուտ-շուտ ստուգում էր ու գտնում էր էտ անտեր ոջիլը, այսինքն շատ էր տեստ դնում։ Իսկ էտ հարևանի երեխեքին ոչ նորմալ լողացնող կար, ոչ էլ երևի ոջիլ ստուգող, ոչ էլ երևի նորմալ դպրոց էին գնում։ Այսինքն իրանց ոջիլը բռնող չկար․ իրանք առանց սիմպտոմների ոջիլակիր էին։![]()
Էջանիշներ