Հա, միառժամանակ առաջ ահագին էդ կարգի վիդեոներ հայտնվեցին:
Չգիտեմ հիմա ոնց ա:
Վերջին տասնամյակներում հետաքրքիր ելևէջներ տեղի ունեցան հայ հասարակության մեջ՝ փողոցում անծանոթ մարդուն նկատողություն անելու առումով, եթե ինչ-որ «վատ» բանով ա զբաղված:
Ասենք մեր փոքր ժամանակ լրիվ անծանոթ տարիքավոր մեկը կարար հանգիստ նկատողություն աներ օրինակ ծխող երեխուն:
Կամ դաժը ձեռքից բռներ տաներ ծնողների մոտ:
ՈՒ դա նորմալ էր:
Էդ դեռ էն ժամանակներն էին, երբ դասատու-աշակերտ կոնֆլիկտում ծնողը հիմնականում դասատուի կողմն էր բռնում:
Չգիտեմ՝ ավելի շատ մեծ ընտանիքի զգացողությունից էր տենց, թե՞ բարոյական ու պարկեշտ սերունդ դաստիարակելու հասարակական պատասխանատվությունից:
Հետո դե վրա հասավ սևումութ շրջանը, երբ բոլորն իրար վրա թքած ունեին ու մարդա իրա գլխի դարդը:
Դաժը բարեկամներն իրարից հեռացան:
Էդ ընթացքում արդեն պուճուր ծխող երեխուն հեշտությամբ նկատողություն չէիր անի փողոցում ու բարեհաջող մարսեիր:
Էս սաղ վայթե էս թեմայի բան չէր, ուղղակի՝ Ֆրիմանի բերած օրինակի կոնտեքստում, հետաքրքրեց, թե հիմա՞ ինչ ստադիայում ա էդ պահը:
(17 տարի ա չեմ եղել, արանքում էլ հեղափոխություն բան ա եղել: Հասարակական իրավագիտակցությունը կարա տրամագծորեն փոխված լինել![]()
Էջանիշներ