User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանիայում վարսավիրանոցները վերաբացվելուն պես երկու-երեք շաբաթ fully booked են։ Ինձ թվում է այնուամենայնիվ կանխատեսումներ կարելի է անել։ Վախի պատճառով պահանջարկի անկումը հիմնականում էն ոլորտների վրա կազդի, որոնք ծերերին էին target անում։ Օրինակ, ծովային կրուիզների ինդուստրիային երևի խոր ու երկարաժամկետ ճգնաժամ է սպասում, մինչև հուսանք վակցինը կլինի։ Սովորական տուրիզմն էլ լուրջ անկում կապրի, որովհետև հարուստ տատիկ-պապկիները զգալի տոկոս էին կազմում, հիմա կվախենան ճանապարհորդել։ Մեկ էլ անվտանգության լրացուցիչ պահանջների հետևանքով կաճի ծառայությունների գինը ու կընկնի capacity-ն։ Նույն Դանիայում հիմա վարսավիրանոցներից պահանջվում է ամեն հաճախորդից հետո ամեն ինչ դիզինֆեկցիա անել, բազկաթոռից մինչև դռան բռնակ։
    Էս սաղ ճիշտ ես ասում։ Բայց սրանք ուղղակի հետևանքներն են լոքդաունի։ Lիքը անուղղակի հետևանքներ կան, որոնք առաջին հայացքից չեն երևում։ Օրինակ, ավտոմեքենաշինությունը, որը գլոբալ ինդուստրիայա ու առանձին պահեստամասերը արտադրվում են տարբեր գործարաններում, հաճախ տարբեր երկրներում, ու մասերի մատակարարման շղթաները կարող ա տուպո խափանվեն։ Կարող ա մինչև մի քանի տասնյակ կամ հարյուր առաջին ու երկրորդ մակարդակի գործարան ներգրավված լինի մի մոդելի արտադրության մեջ։ Մեկի կամ երկուսի կանգնելը որևէ երկրում, կարող ա էտ մեքենայի արտադրությունը լրիվ պարալիզացնի կամ ամիսներով հետ քցի։

    Կամ, էսքան խոսացվող բանկային համակարգի հնարավոր խնդիրները։ Չեմ կարծում, որ որևէ բանկ իրա ռիսկերի գնահատման համակարգում կարա հաշվի առած լինի, որ երկու-երեք շաբաթվա մեջ 22 միլիոն մարդ գործազուրկ դառնա, որոնք հնարավոր ա բոլոր վարկառու են, ԱՄՆ-ում որ հաստատ, ու կարող ա NPL-ների կտրուկ աճ լինի։ Հետո էս գործազուրկ դարձածները սպառողներ են, ու ընդհանուր պահանջարկը ամեն ինչի նկատմամբ նվազելու ա։

    Հետո, տնային տնտեսությունների սպառում-խնայողություն վարքագիծը բավականին անկանխատեսելի ա, ու երբեք սենց պանդեմիա ու լոքդաուն չի եղել, որ կարողանան մոդելավորեն թե ոնց են արձագանքելու հետո։ Պարզ չի, թե եթե նույնիսկ վաղը բոլոր վերադառնան աշխատանք, նույն կերպ ընդհանուր սպառումը վերականնվելու ա, թե՞ մարդիկ ապագային նկատմամբ վախերի պատճառով, գործազրկության էս մակարդակը տեսնելով, կարող ա սկսեն ավելի շատ խնայել։

    Սենց, արագի մեջ մտորումներ էլի ․․․․
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.04.2020, 19:29:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (21.04.2020), Varzor (22.04.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •