Մի քիչ էլ մեր լրատվամիջոցները նայենքԿարող ա վերլուծական խորությամբ չեն փայլում, բայց ինտուիտիվ սաղ էլ զգում են, որ էս թվերի ու գլոբալ պարանոյայի մեջ մի բան էն չի։
Կարանտինն ու սահմանափակումներն անիմա՞ստ էին. Համաճարակի անսպասելի կողմը
Մի կողմ դնենք Եղիազարյանի ու Ավանեսյանի հաշվարկներն ու կանխատեսումները, ու համեմատությունները Շվեդիայի հետ, բայց հիմնական եզրահանգումը արդեն նորմ ա դառնում․
Համամարդկային սարսա՞փ, թե՞ համաշխարհային բլեֆԱրդեն շատերը հարց են տալիս, թե որքանով էր համարժեք տեղեկատվական այս ալիքը՝ ինֆոդեմիան, համաճարակին, առաջին փուլի վախերի ու անորոշության ֆոնին: Հարցեր են առաջանում ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որն այդ ալիքի գլխավոր սնուցողն ու «խորհրդատուն» էր, այլեւ այլ կառույցների ու երկրների:
Հոդվածի վերնագիրը չհաշված, մտքերը ահագին հասկանալի են, ու էլի ընդհանուր տրենդի մեջ․
Համաշխարհային վարակը գործնականում ԱՀԿ փաստացի անգործության կամ վատ գործունեության հետևանք է, այլապես ինչի՞ համար է ստեղծված այդ կառույցը, ինչի՞ համար են երկրները նրան տարեկան հատկացնում ընդհանուր հարյուրավոր միլիոն դոլարներ, եթե աշխարհը պետք է ի վերջո կանգնի այդպիսի փաստի առաջ՝ լինի այդ փաստը իրական վտանգ, թե ուռճացված:
․․․․․
Անկասկած է մի բան, որ մոլորակի համար ահռելի բեռ է դարձել համաշխարհային բյուրոկրատիան, որի հարցը լուծելը մարդկության համար պակաս կարևոր չէ, քան կորոնավիրուսի հարցը լուծելը: Ընդ որում, պետք չէ բացառել, որ կորոնավիրուսի պայմաններում սկսվել է նաև մեծ դիմադրություն՝ մարդկության և համաշխարհային բյուրոկրատիայի:
Էջանիշներ